Կենսագրական
ՀԱՄԱՍՏԵՂ ` Համբարձում Կելենյանը իր գրական ծածկանունը հորինել է վերցնելով` իր եւ հարազատ եղբայրների (Աստուր, Եղիա ) անունների առաջին վանկերով կազմված բառից ՀԱՄ-ԱՍՏ-ԵՂ եթե այս վանկերը միասին կարդանք կստացվի ՀԱՄԱՍՏԵՂ :
Ծնվել է 1895 թվականին Խարբերդի Փերչենճ գյուղի մեջ, Թոթովենցի հայրենակիցն է: Համաստեղը իր ինքնակենսագրականում 1966 թվակա-նին գրված հիծում է.
«Իմ մանկական ու պատանեկան աշխարհը գյուղն է իր հեռավոր լեռներու սահմաններով, իր քարաշեն մեչկակ եկեղեցիներով, իր դպրոցով, իր հոգսերով, իր սուրբերով, որոնք գյուղի սահմաններեն ներս կապրեին»:
1913 թվականին հորը լսելով կանցնի ԱՄՆ,1920 թվականին մեկ տարի կապրի Նյու Յորքում այդ տարիներն հենց Նյու Յորքում էլ առաջին անգամ կտեսնի ու կմտերմանա Շիրվանզադեյին:
Հետագայում 1930թվականին արդեն Փարիզում կմտերմանա Իսահակյանին, որը նոր էր դուրս եկել Սով. Հայաստանից : Իսահակյանը միշտ էլ կրկնում էր Շիրվանզադեյի խոսքը «Ես փրկեցի Համաստեղին»: Համաստեղը ԱՄՆ էր գնացել հոր ցանկությամբ ու այդ նոր աշխարհին չէր համակերպվում: Համաստեղին տիպական է «կարոտի գրականու-թյունը»:
Կապույտ թռչուն , Գյուղը, Անձրեւ, ահա իր տպագրած գրքերի անուն-ները :
Համաստեղը 1966 թվականի նոյեմբերի 26-ին իր ծննդյան յոթանասուն-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին, հակարծամահ եղավ հենց ամբիոնի մոտ Ամերիկայում
Edited by vartahoor, 14 June 2007 - 12:47 PM.