Jump to content


Photo
- - - - -

Rabiz


  • Please log in to reply
83 replies to this topic

#81 Zartonk

Zartonk

    Magnificent!

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,764 posts
  • Gender:Male
  • Location:Մարդկության ու ճշմարտության միջև

Posted 14 January 2010 - 04:44 PM

Արթուր Մեսչյան, Ռաբիզ Հիվանդության Մասին



#82 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,242 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 March 2013 - 12:06 PM

Աղավաղվող մշակույթի սպառնալիքը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/20/217065/ © 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից -=- Հայտնի ճշմարտություն է, որ իսկական արվեստը կոչված է ժողովրդին բարձրացնելու գեղեցիկի եւ բարձրարժեքի մակարդակին, այլ ոչ հարմարվելու՝ իջնելով հաճոյանալի աստիճանի։ Ռեստորանային երգը, ի զարմանս եւ ի ցավ մեզ՝ սփռվում է ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, ստանում բեմական հնարավորություններ։ Ռաբիսը, որն այսօր տնտեսական եւ քաղաքական «էլիտայի» հավատարմագրած արվեստն է, հովանավորվում է այդ խավի կողմից եւ հարթում իր ճանապարհը դեպի յուրաքանչյուրի տուն, ընտանիք՝ ձեռք բերելով համաճարակի բնույթ։ Այդ ուժերի հավանությանն արժանացած տարբեր գռեհկաբանությունները սպառնում են անհատի եւ երկրի ապագային իրենց անհեռանկար եւ կործանարար զարգացումներով։ Այս պարագայում անհասկանալի է մշակութային պետական քաղաքականությունն իրականացնելուն կոչված կառույցների կեցվածքը։ Մոլեգնող մշակութային ապականությունը հոգեւոր ցեղասպանության չվերածելու միջոցը երաժշտության ոլորտում հստակ գիտակրթական-մշակութային պետական ազգային քաղաքականության եւ ծրագրերի մշակումն ու անվերապահորեն կիրառումն է, որին պարտավոր են լծվել պաշտոնատար անձինք, շահագրգիռ մասնագիտական խորհուրդները, մտավորականները եւ մշակույթի գործիչները։ Դառը իրականությունը փաստում է, որ ոչ ՀՀ մշակույթի, ոչ գիտության եւ կրթության նախարարությունները, ոչ Հայաստանի կոմպոզիտորների միությունը եւ այլ հասարակական կազմակերպություններ պատրաստ չեն եւ ի զորու չեն դիմակայելու ամեն քայլափոխի նյարդեր սղոցող անճաշակությանը։ Ժամանակին մեծն Կոմիտասը նկատել է, որ «չենք կարողանում մի բան մինչեւ վերջ տանել, մակերեսային կամ բնաւ զարգացում չառնելով՝ միշտ պակասավոր եւ անկատար մարդիկ են մեջտեղ բերում…որպեսզի իրենց պակասաւորութեան եւ անկատարութեան դիմաց նրանք վրեժխնդիր լինեն գեղեցիկ արուեստի նոփրեալ մշակներից…»։ Մեկնաբանությունն ավելորդ է։ Երաժշտական խեղումների վերաբերյալ ահազանգում են բոլոր սրտացավ երաժիշտները, բազմաթիվ մտավորականներ, սակայն՝ ձայն բարբառոյ յանապատի… Իրականում երաժշտության հետ անհատի շփումը սկսվում է տակավին պտղի սաղմնավորումից, այնուհետեւ ամրապնդվում ընտանեկան հարկի տակ, նախադպրոցական եւ կրթական հաստատություններում, ամենուր… որքանով ենք մենք ապահովում քաղաքակիրթ միջավայր անհատի ճիշտ զարգացմանն ի նպաստ, որպեսզի կրթական ծրագրերում ընդգրկվեն Կարա Մուրզան եւ Կոմիտասը, Չուխաջյանն ու Եկմալյանը, Քոչարին ու Հենզելին… Ազգային երգ ու պարի անզուգական գանձեր, որոնցով կդաստիարակվի եկող սերնդի մեջ ազգային արժանապատվության հպարտ կեցվածք, հասարակական գիտակցության եւ բարոյականության բարձր չափորոշիչներ՝ դրանով իսկ փակելով որպես գլոբալիզացիայի հետեւանք ինքնակործանման խիստ վտանգավոր մի սողանցք։ Հեռուստաեթերը, որը լեցուն է սերիալային մղձավանջով եւ տեղեկատվական մաղձով, հեղեղված է ինքնուս, մասնագիտական տգիտությամբ տառապող, ձայնային եւ երաժշտական տվյալներից զուրկ եւ մշակույթին չառնչվող կատարողներով ու կատարումներով։ Ազատությունն ու ժողովրդավարությունը բնավ չեն ենթադրում ամենաթողություն, մանավանդ, երբ հասցեատերը հարկատուն է եւ ժողովրդի լայն զանգվածներ։ Ճաշակին ընկեր չունենալն ամենեւին անճաշակությունը չէ։ Այս իրավիճակը սպառնում է մեր ազգային անվտանգությանը, որովհետեւ վտանգվում է մեր ազգային ինքնատիպության եւ ինքնության ամենաազդեցիկ եւ էական գործոններից մեկը։ Պետական եւ հասարակական համապատասխան կազմակերպությունները պարտավոր են արձագանքել մեր հնչեցրած տագնապին, ուղղորդել հանրությանը դեպի երաժշտական բարձր արվեստ, կազմակերպել քննարկումներ, գիտաժողովներ, սկզբունքային մոտեցումներ մշակել կանխելու վերահաս վտանգը։ Հարցականի տակ է քաղաքակիրթ հայի կարգավիճակը եւ մեր երկրի ապագան։ Անտեսել երաժշտական ներշնչանքի հզոր ուժն ի վնաս ազգայինի՝ կնշանակի դավաճանել մշակութային առողջ հիմքերի պահպանմանը եւ հասարակական ինքնագիտակցության զարթոնքին։ Հիմնախնդիրն անհրաժեշտ է լուծել արմատապես՝ վերացնելով պատճառները, արգելափակելով օտար տարրերի ներթափանցման ուղիները, կազմակերպելով քարոզչական նպատակասլաց գործողություններ։ Ի մի բերելով մշակութային այլասերման ընդհանուր համապատկերում երգ-երաժշտության ոլորտում տիրող վիճակի նկարագիրը՝ կոչ ենք անում օր առաջ լրջորեն անդրադառնալ խնդրո առարկա հիմնահարցին։ Փչացած եւ ապականված մշակույթը ձեւավորում է հիվանդ հանդիսատես, հետեւաբար՝ նույնպիսի հասարակություն, որն անհաղորդ է սեփական մշակութային ժառանգության էությանը, իր հոգեւոր մշակութային պատմությանը, զերծ է չարիքին հակադրվելու դիմադրողականությունից։ Միայն համընդհանուր մտահոգությամբ եւ գործնական անհետաձգելի միջոցառումներով հնարավոր կլինի դիմակայել օտարամուտ մարտահրավերներին, պահպանել ազգային մշակութային ինքնությունը, որպես այդպիսին ներկայանալ աշխարհին, լինել մրցունակ եւ արժանապատիվ թե անհատապես, թե համաժողովրդական չափորոշիչներով։ Քաղաքակիրթ, գրագետ եւ բարձրաճաշակ քաղաքացի դաստիարակելու կարեւորագույն պայման է երաժշտական արվեստը, որի ճիշտ ընկալման եւ ներդրման արդյունքում կունենանք գեղեցիկն ու հոգեւորը, մարդասիրությունն ու վեհ գաղափարներ կրող, հանդուրժողականության եւ բարության միջավայրում ապրող եւ արարող հասարակություն եւ քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիքում հարգանք վայելող ազգ եւ պետություն։ ՅՈՒՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ «Քնար» երաժշտասերների միություն հ/կ նախագահ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/20/217065/ © 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

#83 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,242 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 September 2013 - 10:14 AM

Սպիտակցի Հայկոն այսօր Կոմիտասին կկրի. ԱԺ ամբիոնի քննարկումները

Այսօր - 17:09

 

 

Խորհրդարանում այս պահին ընթանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվությունը:

Իր ելույթում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ ամբիոնին մոտեցավ իիր դժգոհություններով:

 

Պատգամավորը շեշտեց, որ հայկական հեռուսատաընկերությունները իրեն տեղեկություններ չեն տալիս, օպերատիվ չեն, իսկ համացանցի միջոցով մի քանի աղբյուրից օգտվելով նա կարող է տեղեկություններ ստանալ և կողմնորոշվել: Նա ընդգծեց. «Հայլուր»-ն ինձ ինֆորմացիա չի տալիս»:

 

«Սպիտակցի Հայկոն այսօր Կոմիտասին կկրի, եթե դու զուգահեռ դնես երկու հաղորդում, որ մի տեղ Սպիտակցի Հայկոն է երգում, մի տեղ Կոմիտասը: Հայկոն կկրի, բայց դա չի նշանակում, որ դու Հայկոյին պիտի ռեկլամես, ավելի շատ պետք է դնես, քան Կոմիտասին, Սայաթ Նովային, Ջիվանուն»:

 

Անդրադառնալով գովազդին ու ռադիոյին` Արամ Մանուկյանն ասաց.

«Հեշտը մատուցվում է հեշտ, «Ռադիո Ջան»-ը լսում եմ, ցավում եմ, չի կարելի այդպիսի բան անել, դա չի կարելի, մրցունակ չէ:

 

Գովազդի ժամանակ ձայնը կրկնակի բարձրանում է, դա հակառակ էֆեկտ է տալիս: Սա կարգավորող բան է, չի կարելի այդպես ձայնը բարձրացնել: Մտածեք, որ հեռանկարային դաշտում պարտվում եք: Ճաշակը, որակը` ազգի դաստիարակվածության, լավ սնունդ ստանալը, ազգային անվտանգության խնդիր է»:



#84 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,242 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 September 2013 - 10:15 AM

http://operativ.am/?...






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users