Jump to content


Photo
- - - - -

Գոգդաղ

gogdogh goghdor gogdar gogdagh

  • Please log in to reply
1 reply to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,272 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 20 August 2013 - 11:17 AM

Գոգդաղ. նոյեմբերյանցիների սուրբ սարը

 

 

Գոգդաղ. նոյեմբերյանցիների սուրբ սարը Մերի Մամյան

28794.jpg18:00, 20 օգոստոսի, 2013

Տավուշի մարզում` Նոյեմբերյան քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա է գտնվում Գոգդաղ սարը: Գոգդաղը սրբատեղի է: Այստեղ կան մի քանի խաչքարեր: Նոյեմբերյանցիների բարբառով նման սրբատեղիներին անվանում են խեչ` խաչ բառից: Գոգդաղում կան նաեւ նոր տեղադրված խաչքարեր, բայց դժվար է ասել, թե երբվանից է Գոգդաղ սարը դարձել նաև խեչ: Մարդիկ գալիս են այստեղ` իմանալով, որ իրենց նախնիների համար սա նույնպես սրբավայր է եղել:

Շատերի համար Գոգդաղը նաև զոհ մատուցելու վայր է: Տեղացիներն ասում են, որ այստեղ մարդիկ ավելի շատ են գալիս, քան եկեղեցի: Անգամ նրանք, ովքեր իրենց հավատացյալ չեն համարում, ակնածանքով են վերաբերում այս վայրին. հավատում են, որ այս սարում զորություն կա` խեչի զորությունը: Այսօր արդեն գուցե սնահավատություն կամ պապենական սովորություն է, բայց նրանք, ովքեր գալիս են այստեղ, երեք անգամ պտտվում են խաչքարի շուրջը: Այնուհետև այցելուները մոմ են վառում, աղոթում կամ երազանք պահում, կատարում իրենց զոհաբերությունը: Զոհաբերությունը կարող է լինել կենդանու տեսքով, բայց հաճախ էլ մետաղադրամներ կամ որևէ իր են թողնում խաչքարի կողքին` որպես ուխտի նշան:

Խաչքարերից բացի այստեղ շատ են նաև գերեզմանաքարերը. ժամանակին տեղացիներից շատերը հենց այստեղ են թաղել իրենց հարազատներին: Գերեզմանաքարերի մի մասը պահպանվել է, մի մասը կիսով չափ գետնի տակ է անցել կամ վնասվել: Ամենահին գերեզմանքարը 1874 թ.-ի թվագրված, սակայն ոչ բոլոր քարերի վրա են գրությունները պահպանվել:

2.jpg

3.jpg

4.jpg

5.jpg

6.jpg

7.jpg

 



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,272 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 20 August 2013 - 11:22 AM

Բարեկարգվում է Գոգդաղ սարի շրջակայքը

Հայաստանը հարուստ է հազարամյա բազմաթիվ սրբավայրերով: Այսօր նրանցից շատերը կործանման եզրին են կանգնած:

Категория: General
Разместил: Lusine

Հայաստանը հարուստ է հազարամյա բազմաթիվ սրբավայրերով: Այսօր նրանցից շատերը կործանման եզրին են կանգնած: Հայ Առաքելական եկեղեցին եւ համայնքային իշխանությունները գործուն քայլեր պիտի ձեռնարկեն մեր սրբավայրերի փրկության համար: Եթե պետական կամ համայնքային միջոցները բավարար չեն այդ սուրբ գործի համար, ապա պիտի ապավինել բարերարների սրտացավությանը: Մեր բոլորիս սուրբ պարտականությունն է նախ եղածը պահպանել, նոր մտածել նորը կառուցելու համար: Այսօր Հայաստանում լայն թափով եկեղեցաշինություն է ընթանում, խաչքարեր են տեղադրվում, որն անշուշտ ուրախալի է, բայց միթե դրանց նշանակությունը կարելի է համեմատել հազարամյա պատմություն ունեցող եւ այսօր կործանման եզրին հայտնված պատմական սրբավայրերի հետ:

Նոյեմբերյան աշխարհն էլ հարուստ է պատմական նշանակություն ունեցող վանքերով ու մատուռներով: Շատ զբոսաշրջիկներ, ովքեր եղել են Նոյեմբերյանում, ծանոթ լինելով մեր հազարամյա մատուռների ու վանքերի պատմությանը, ցանկություն են հայտնում տեսնել դրանք:

Նա, ով գոնե մեկ անգամ եղել է Գոգդաղ սարում, չի կարող չհիանալ մեր հրաշք բնությամբ ու պատմական արժեք համարվող սրբավայրով: Ծովի մակերեւույթից 896 մետր բարձրություն ունեցող այս սարը պատված է անտառներով, լեռնագագաթը ծածկված է կանաչ “գորգով” , որի պատճառով երբեմն կոչում են կանաչ սար: Գոգդաղից երեկոյան կարելի է նկատել 7 քաղաքների լույսեր: Գագաթին կա սրբավայր, որի պատճառով 1990թ. տրվեց Սրասար անունը:

Այս սրբավայրում շատերն են մոմ վառել, աղոթք հղել ու մատաղ մատուցել Առ Աստված: Սրբավայրի տարածքում բազմաթիվ գերեզմանաքարեր կան, ու բոլորիս պարտքն է սրբորեն վերաբերվել տարածքի պահպանությանը:

Այս գիտակցումն է, որ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Մովսես Հարությունյանին մղեց սուրբ ու ազնիվ գործի: Նրա նախաձեռնությամբ եւ անձնական միջոցներով սրբավայրի տարածքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, որի արդյունքում սրբավայրն ավելի կոկիկ է դարձել, լուծվել է սրբավայրի եւ խաչքարերի պահպանության հարցը: Ու այսօր մենք առանց ամաչելու, շատ զբոսաշրջիկների կարող ենք ուղեկցել սրբասար:

Ցավոք այս սրբավայրի մասին չկարողացանք որեւէ պատմական ակնարկ գտնել եւ ներկայացնել, թե քանի տարվա կենսագրություն ունի:

Բնավորությամբ բարի ու ազնիվ Մովսես Հարությունյանի այս հիանալի նախաձեռնությունը թող վարակի բոլորին` ի շահ մեր հազարամյա պատմական արժեքների պահպանության:

Արման Տեր-Արսենյան 






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users