Jump to content


Photo
- - - - -

Hangavorvac Zruyc


  • Please log in to reply
484 replies to this topic

#61 Yervant1

Yervant1

    The True North!

  • Super Moderator
  • PipPipPipPipPip
  • 21,679 posts
  • Gender:Male

Posted 07 September 2007 - 10:12 AM

QUOTE(Ani777 @ Sep 7 2007, 03:27 AM)
Թե չլիներ «սեր» կոչեցյալը
Ի՞նչ կլիներ էս երգիչների հալը...[/size] tongue.gif

De ch@liner ser@
Ergichin g@menar
Lern u sar@
Shunn u gatun
P@dughe arterun
Jurer@ sarerun
Asdger@ erkingin
Varder@ partezum
geter@ ayginerun
Arev@ tserekin
Giser@ lusinin yev ayl@l yev ayl@n smile.gif

#62 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 07 September 2007 - 11:56 AM

QUOTE(Johannes @ Sep 7 2007, 07:08 AM)
Կը մնային իսկական երգիչները

Մինչ ականջները սիրահարները

Առանց երգի կեանք չապրողները

Մի՛, մի դէմքի ուրու տեսնողները



Երգիչը չի կարող սիրող չլինել

Սէրն իր տարիներով թաքուն չպահել

Որպէս սուրբ մասունք նրան չփայփայել

Ետքը որպէս հասուն միտք չի մատուցանել



Ամէն ոք իր կարգին սէր ունի

Իւրաքանչիւրս կերպովն իր կերգի

Ամէն թռչուն իր տեսակի վրան կընկնի

Ամէն կաթսայ իր կափարիչն ունի



Հովիւն իր սիրածը այծի կը նմանեցնի

Վաճառականը՝ սուղ բաժնետոմսերի

Իսկ սովդակար ոսկերիչը՝ գոհարեղենի



Իսկ եւ իսկ երգիչը բառեր չի խնայելու

Իր վեհ սէրը սրտի գովասանելու

«Ամէն մարդ իր գործը պէտք է անի»

Բայց ի՞նչ թող անի, սիրելի Անի

Համալսարանի ուսանողուհի

Մեր հին-նոր լաւ անդամուհի

Ան որ երբէք չգիտի՝

Ինչպէս իր անքուն գիշերներն անմահացնի

Պատշաճ տողերով հանրութեան հրամցնի



Մինչեւ իսկ երգիչն երբեմն

Անզօր է մնում գտնելու բառերն՝

մասին այդ անիծեալ սէր կոչեցեալին

Որ գտնում դաղում է

Սիրտ ունեցողի լեարդը

Անի

Մի ծաղրի երգչին

Իրաւ երգչին

Խելօք Անի


Ov em yes vor caghrem iskakan siro ergchin...?







#63 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 07 September 2007 - 11:57 AM

QUOTE(Yervant1 @ Sep 7 2007, 11:12 AM)
De ch@liner ser@
Ergichin g@menar
Lern u sar@
Shunn u gatun
P@dughe arterun
Jurer@ sarerun
Asdger@ erkingin
Varder@ partezum
geter@ ayginerun
Arev@ tserekin
Giser@ lusinin yev ayl@l yev ayl@n smile.gif



Ha Yervant jan, yes el ed em asum...es qo nshac amen inch@ kapvuma siro het u darnuma lav business...smile.gif

#64 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 07 September 2007 - 11:51 PM

QUOTE(Ani777 @ Sep 7 2007, 08:56 PM)
Ov em yes vor caghrem iskakan siro ergchin...?






Գրածներդ լիուլի եմ հասկանում
Գիտեմ որ իսկականը չես ծաղրում
Յուտուբը այստեղ չի գործում
Ձեր զրոյցից ետ եմ մնում
Քեզ հետ զրուցել եմ ուզում
Դրա համար եմ զրպարտում

#65 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 07 September 2007 - 11:57 PM

QUOTE(Anahid Takouhi @ Sep 7 2007, 08:26 AM)
Արժանավայել եղբօրս՝ Հովհաննէսին


Ազնիւ ընկեր, անուշ եղբայր

Այս ինչ պատիւ է ինձ համար ըրիր

Ու իմ հոգիս հրճուեցուցիր

Անկիւն մը նստած էի մեքենային դիմաց

Երբ յանկարծ բացուեցաւ իմ աչքիս առաջ

Ոտանաւոր մը ինձ համար Ձօնուած`



Անուշ խօսքերդ ինձ որքան յուզեց

Եւ միաժամանակ իմ հոգիս լցրեց

Եղբայրական քու ջերմ սիրով

Եւ քաջ Հայու մը վայել կորովով`



Նուիրէի քեզ թիկունքս քրոջական

Մխիթարէի քեզ թշնամիներուդ ի դիմաց

Եւ քու խրախուսիչ էակդ ըլլայի


notworthy.gif notworthy.gif
Բառերը անզօր են մնում
Նկարագրելու իմ ապրումն
Կը պահեմ խօսքդ այստեղ heart.gif
Վիրաւոր հոգուս որպէս դեղ

#66 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 08 September 2007 - 12:06 AM

QUOTE(Johannes @ Sep 8 2007, 12:51 AM)
Գրածներդ լիուլի եմ հասկանում
Գիտեմ որ իսկականը չես ծաղրում
Յուտուբը այստեղ չի գործում
Ձեր զրոյցից ետ եմ մնում
Քեզ հետ զրուցել եմ ուզում
Դրա համար եմ զրպարտում



Sayat-Nova filmic miak hatvacnem post arel Youtubic...smile.gif

Apsos vor chi gorcum...smile.gif

#67 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 08 September 2007 - 01:46 AM

Կուզեմ լինել անտարբեր
ՈՒ չնկատել ոչինչ...
Հանգիստ գնացքս վարել
Անտեսելով Ամեն ինչ...

Ամեն մի սխալ հայացք
ՈՒ Սխալված մոտեցում,
Ամեն մի սխալ դարձվածք
ՈՒ ավելորդ լրացում...

Կուզեմ անտարբեր լինել
Անտարբերի նկատմամբ
Անձիս շուրջ կենտրոնանալ
Զուր չփնտրել բարեկամ...


#68 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 08 September 2007 - 01:53 AM

Անքնություն...

Այ քեզ խենթություն...

Հոգնած լինես բայց չքնես...

Առավոտյան զարթուցիչին զու՜ր անիծես...


tongue.gif sleepy.gif wallbash.gif

#69 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 08 September 2007 - 04:16 AM

QUOTE(Johannes @ Sep 8 2007, 01:57 AM)
notworthy.gif notworthy.gif
Բառերը անզօր են մնում
Նկարագրելու իմ ապրումն
Կը պահեմ խօսքդ այստեղ heart.gif
Վիրաւոր հոգուս որպէս դեղ

smile.gif smile.gif

#70 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 08 September 2007 - 04:26 AM

Մարդու ամէնալաւ ընկերը

Մարդոց մէջ իսկ է ինքը

Զի չենք ունկնդրեր իրար

Հասկցուիլ փոխադարձաբար

Կը մնաս ընկերը քո անձիդ

Անգամ ընթացքին հարսանիքիդ



Կրնամ միայն ըսել գիրք

Միտքի սննդատու միրգ

Անդաւաճան ու համբերատար

Քեզ լսելու պատրաստ տեւաբար



Անքնութեան լաւագոյն դարմանը

Ինքն է նոյն անքնութիւնը

Երկու երեք անքուն օր ետքը

Կը քնանաս լաւագոյն քունը



#71 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 10 September 2007 - 12:49 AM

Մեկ-մեկ լսում եմ ինքս ինձ կողքից
ՈՒ զարմանում եմ,
Որ շատ խելացի խորհրդատու եմ...
Զարմանում եմ ու նաև ծիծաղում
Խորհու՜րդ եմ տալիս...ՈՒ խրատում եմ...

Ցիցաղում եմ որ ամենից առաջ
Կարիք ունեմ հենց ինձ խրատելու ու խորհուրդ տալու
Որ շատ բան ունեմ դեռ հասկանալու...

Պիտի հասկանամ որ ամենից մոտ
Յուրաքանչյուրի մաշկն է իր մսին...
Որ անմնացորդ
Միայն մայրիկն է տրվում զավակին...

Պիտի ընդունեմ որ «շահը» երբեք չի իջնի գահից
Որ փառքը երբեք չի գնա բեմից...

Որ առաջվանը երբեք չեմ դառնա
Որ առաջվա պես մեկին չեմ սիրի
ՈՒ առաջվա պես դյուրին չեմ ների...
Որ միտքս հաճախ նմանվում է
Սևագրության խզբզած տետրի...

Պիտի սովորեմ հաճախ լսելու
Իմ իսկ բերանից ելած խորհուրդին...



Խզբզոց @11:48

#72 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 12 September 2007 - 02:48 PM

Երեկո է լուռ խաղաղ անտառում
Ծառերը հանգիստ, ուս ուսի տված
Օրորվում են ու մեղմ զրույց անում..

Բայց բարձրահասակ մի արմավենի
առանձնանում է ու արտաքնապես շատ է տարբերվում...

Վերից է նայում բոլոր ծառերին
Ու անփութորեն
Ներքև է թափում վրայի փոշին...
Վերև է ձգվում, սեթևեթում է,
Հպարտանում է որ ամենամոտն ինքն է արևին...

Այն մյուս ծառերը բարիքը հողի չեն չարաշահում
ՈՒ խնամքով են այն օգտագործում
Արմատ են գցում, բունն են հաստացնում
Թե ավելանա տերև են հագում ու սիրունանում...

Իսկ արմավենին խելքը տվել է միայն հասակին
Մեկ էլ պճնանքին...


Բայց արի ու տես փոթրիկ եղավ
Մոլեգնեց կյանքի կատաղի քամին
Խեղճ արմավենուն նա քշեց տարավ
Պոկեց հիմնովին...

Չէ ո՞ր սեթևեթ այդ գեղեցկուհին
խելքը տվել էր միյան հասակին...
Մի բարակ ոտքով էր կպած հողին...

Edited by Ani777, 12 September 2007 - 02:49 PM.


#73 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,242 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 September 2007 - 08:39 PM

OK.gif

#74 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 12 September 2007 - 11:18 PM

QUOTE(MosJan @ Sep 12 2007, 09:39 PM)
OK.gif



rolling.gif

#75 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 13 September 2007 - 03:15 AM

Ենթադրենք չհասկացայ պատկերները փոխաբերական

Ծառի կոթը որքան երկար է լինում

Նոյնքան խորունկ արմատացած է հողում

Դա օրէնքն է ինքնապաշտպանութեան

Բնազդով ապրող տարրերին բնութեան

Նոյնիսկ փլատակ ծառն է երբեմն

Դիտողի հիացմունքն է պատճառում

Անցած գնացած փառահեղ օրերի

Վկան լինելով, արժէքն աւերակի

Միթէ՞ շքեղ չեն Վանքերն լեռնասփիւռ

Հեռացած մարդկանց ժխոր վայրերից

Ինքնամփոփ եւ զուրկ խնամող մատներից

Արձանացած լանջքում. հալածւում են հողմից

Որքան հնանան, այնքան կարժենան


Չի գալու երբէք անգամն ալ

Մի ձեռ տաշող նոյն քանդը

Մի միտք տեսլող նոյն նկարը

Մի իշխան տաճարաշէն տեղումը



Անկրկնելի են՝ Նորավանքը

Յովհաննավանք, Տաթեւավանքը

Գանձասարն ու Դադիվանքը

Հին են ու անվերադարձ

Գնացողը չի գալու դարձ


Սուրբ Կարապետ՝ Իննակնեան Վանք


Հայոց Տան՝ Տարօնի սրբարանք

Սրբոց Առաքելոց եւ սասնեցոց Վանք

Նարեկայց Վարագաց մոռացուած վանք

Երանի մնային, մնան դրութեամբք քանդ

Edited by Johannes, 13 September 2007 - 05:50 AM.


#76 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,242 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 13 September 2007 - 06:20 AM

Gutse du jisht es im lav barekam
sakayn orer@ iyd surb vanqeri vaghuts en antsel
Antsel en orern yerb VAnq@ Surb er - yev voch Gortsateghi
Vanakan@' k@ronavor er yev voch gortsavor


#77 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 19 September 2007 - 12:02 PM

"Kyanqi orer@" (Suggested By Yervant)...



Լինում են օրեր որ ատամներս սաստիկ ցավում են
Ջղաձգաբար իրար սեղմելուց,
Լինում են օրեր որ շնչափողս դավաճանում է
ՈՒ հազիվհազ եմ փրկվում խեղդվելուց...

Լինում եմ օրեր որ հանդիպում այն անանցանելի շարժական պատին
Որ մեկ մեխվում է իմ ճանապարհին
Մեկ էլ թողնում է քայլեմ կամովին...

Լինում են օրեր երբ համբերատար գոյատևում եմ
Հայացքս դեպի պայծառ ապագա...smile.gif
Մեկ էլ ձգտելուց հիասթափվում եմ
ՈՒ՞ր է "պայծառը", միգուցե չկա՞...

Լինում են օրեր երբ սաստում եմ ինձ
Դժգոհության չար պոռթկումի պահին
ՈՒ աչքերս եմ բաղձանքով ուղղում
Իմ զույգ- հրեշտակ, ժպտուն աչքերին...

Լինում են օրեր երբ ինձ զգում եմ թույլ, արմատախիլ
ՈՒ կարոտում եմ...

Օրեր են լինում երբ մեղադրում եմ...
Մարդ եմ որոնում որ մեղքը գցեմ նրանց ուսերին
Հաճախ գտնում եմ ու դատապարտում
Ցավոք...Նրանց ում ծնող եմ կոչում...

Դե... ուժս միայն նրանց է պատում...

Edited by Ani777, 19 September 2007 - 04:21 PM.


#78 Yervant1

Yervant1

    The True North!

  • Super Moderator
  • PipPipPipPipPip
  • 21,679 posts
  • Gender:Male

Posted 19 September 2007 - 12:47 PM

Yev ayspes kyanq@ g@ltorvum u antsnum, or m@ lav u or me vat. smile.gif
Ani Jan why don't you name your poetry? This one I would suggest "Kyanqi orer@"

#79 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 19 September 2007 - 04:18 PM

QUOTE(Yervant1 @ Sep 19 2007, 01:47 PM)
Yev ayspes kyanq@ g@ltorvum u antsnum, or m@ lav u or me vat. smile.gif
Ani Jan why don't you name your poetry? This one I would suggest "Kyanqi orer@"

I cant find names, i actually dont even think to find names... rolleyes.gif

But i'll gladly accept your suggestions...smile.gif

#80 Harut

Harut

    Վերնագիր

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,734 posts
  • Gender:Male
  • Location:հորիզոն...
  • Interests:uninterested...

Posted 19 September 2007 - 06:14 PM

QUOTE(Ani777 @ Sep 19 2007, 11:02 AM)
"Kyanqi orer@" (Suggested By Yervant)...
Լինում են օրեր որ ատամներս սաստիկ ցավում են
Ջղաձգաբար իրար սեղմելուց,
Լինում են օրեր որ շնչափողս դավաճանում է
ՈՒ հազիվհազ եմ փրկվում խեղդվելուց...

Լինում եմ օրեր որ հանդիպում այն անանցանելի շարժական պատին
Որ մեկ մեխվում է իմ ճանապարհին
Մեկ էլ թողնում է քայլեմ կամովին...

Լինում են օրեր երբ համբերատար գոյատևում եմ
Հայացքս դեպի պայծառ ապագա...smile.gif
Մեկ էլ ձգտելուց հիասթափվում եմ
ՈՒ՞ր է "պայծառը", միգուցե չկա՞...

Լինում են օրեր երբ սաստում եմ ինձ
Դժգոհության չար պոռթկումի պահին
ՈՒ աչքերս եմ բաղձանքով ուղղում
Իմ զույգ- հրեշտակ, ժպտուն աչքերին...

Լինում են օրեր երբ ինձ զգում եմ թույլ, արմատախիլ
ՈՒ կարոտում եմ...

Օրեր են լինում երբ մեղադրում եմ...
Մարդ եմ որոնում որ մեղքը գցեմ նրանց ուսերին
Հաճախ գտնում եմ ու դատապարտում
Ցավոք...Նրանց ում ծնող եմ կոչում...

Դե... ուժս միայն նրանց է պատում...


իսկ չե՞ն եղել օրեր, երբ օրդ օր չի...
երբ սիրած տղեդ չի ուզում պաչի...
հեռվից տեսնող էլ հաստատ կփախչի...
մազերդ բիզ-բիզ՝ խառը կանաչի...

tongue.gif




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users