Jump to content


Photo

ԼՈՒՐՋ


  • This topic is locked This topic is locked
5 replies to this topic

#1 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 02 March 2009 - 04:09 AM

ՀԱՅԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ (ՀՀՄԱ), վերջին ասուլիսում ներկայացրեց իր նկատաառումները, Միջազգային Պատմագրութեան եւ նրա յետեւորդ՝ Հայ Պատմագրութեան մէջ տեղ գտած այն ահաւոր սխալների ու բացթողումների մասին, որոնք գլխիվայր են շրջել, մարդկութեան անցած ճանապարհի վերաբերեալ ճշմարտութիւնները: Պէ'տք է սրբագրել, պէ'տք է սկզբից, զրոյից սկսել ու բացայայտել իրականութիւնը. յանուն մարդկութեան երջանկութեան:

Լրագրողների այն հարցին, թէ՝ ինչպիսի՞ սխալների ու բացթողումների մասին է խօսքը, ՀՀՄԱ-ի նախագահը, իրենց պատրաստած տեղեկագրից մէջբերեց մի քանի օրինակ: Ահա թէ ինչպիսի՜

վրիպումներ է տեղի ունեցել, պատմագրութեան մէջ՝ նկատի չառնելով, ներքոյիշեալ պատմական դէմքերի հայկական ծագումը:

-Ախնաթոն < Ա՜խ խաթուն (յիշէ'ք Ախթամար-ը),

-Ալեքսանդր Մակեդոնացի < Աղէկսանտր Մակիդոն,

Աղէկ «լաւ», սանտր «comb»,

Մակ «վրայ», դոն «հաց», ուստի՝ մակիդոն. «հացի վրայ»,

Ուստի՝ լաւ սանտր հացի վրայ:

-Լուկուլլոս < Լուկաս «Ղուկաս» ուլ (մանկութեան տարիներին, ընկերները նրան «ուլ» են կոչել), իսկ –ոս՝ իր ժամանակում անձնանունների վերջածանց է եղել:

- Տիգլատպալասար < Տէգ լաթ վար սար՝ Տէգ եւ լաթ [հոսեց] սարն ի վար: Ի դէպ, Հայկազարմների դինաստիայից սոյն արքան, լաթի մէջ փաթաթած գտնուել է Տիգրիս գետի ափին, ձիւնհալից՝ սարերից եկող գետի պատճառած հեղեղից ետք,

-Համմուրաբի < Համառուբ՝ Ամենաքաղցր, ամբողջական քաղցրութիւն:

-Սողոմոն< Սողոյենց տան մանուկը, Սողոման(+ուկ),

- Իոսիֆ < Յովսէփ < Հովասափ, հովի պատճառած [մեղմ] սափսափիւնը,

-Ստալին < Ստանալէն (արեւմտահայերէն «ստանալուց»),

-Վլադիմիր Իլյիչ Լենին < Վհատիր մի՛ Իլիչ (իլիկագործ) Լայնին (լէնի տուող, լայնքի տուող, գէր, չաղ [մարդ]),

-Կիմ Իլ Սունգ < Քիմք Ին Ծունկ, քիմքին ծունկ,

«Եւ այսպէս, կարելի է շարքը երկարել», ասաց նախագահը, ու պահանջեց Միջազգային ընտանիքից, պատկան մարմիններից, անյապաղ ձեռնարկել հարկ եղած միջոցառումները, վերանայելու համար Մարդկութեան անցած ճանապարհը:

Չըչըչըյի թղթակից՝ Օհան Հիանալի



#2 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 03 March 2009 - 04:27 AM

Ազգասէր (նաեւ հայրենասէր) լեզուաբանների ասոսացիան նորանոր յայտնաբերումներ է կատարել, անտիկ Եգիպտոսում, հայկական հետքերի կապակցութեամբ, ինչ որ, վերջնականապէս լռեցնելու է. ճշմարտութեան թշնամի՝ հայ եւ այլազգի անգրագէտ պատմաբանները: Ահա՛ թէ ինչ.-

-Փառաւոն, մաքրամաքուր հայ-արիական բառ, որ ծագում է.«փառաւորուել» բայից: Իրողապէս՝ -աւոն, հայերէնի վերջին վերջածանցն է, ինչպէս՝ աւոն, մարոն, սաքոն, կիրակոսը եւն:

-Ամենհոթեբ, Հայկաւզուտների (աւազուտում խաղացող հայարիներ) տոհմին պատկանող արքայի անունը՝ լրիւ հայկական է: Իրողապէս, հին հայերէնում ընդունուած է եղել՝ բ/մ հնչիւնային փոխանցումները, ինչպէս՝ տանձ/խնձոր: Ուստի՝ վստահօրէն կարող ենք սոյն Փառաւորը անուանել՝ Ամենխոթեմ Հայկաւզուտ: Գրաբար լինում է՝ զԱմէնեսեան Խոթեմ, իսկ քանի որ, ՀՀՄԱ-ի տուեալներով, Հայկաւզուտների Մեծմողէսեան թագաւորութեան մէջ, մեծ էր՝ Հայկեան Սեսու ցեղի ներկայացուցիչների քանակական եւ որակական կշիռը, Փառաւորի անունը նշող, հիերոգլիֆեան այս գրանշանը (à) ընթերցւում է. «զըմմեն լէ խոթիմ»:

-Նեղոս, անապատում կեանք բաշխող այս գետի անունը էապէս Հայկական է: Եթէ խորասուզուենք՝ Արմենիա տերիտորիայի, Այա երկրի, Ինքըհայա գաւառի, Պէշիկթաշ գաւառակի բարբառով՝ նեղ հոս: Ի վերջոյ հանգուցալուծւում է, գետի վարարման գաղտնիքը:

-Գիզէ, Հայկաւզուտների դինաստիային պատկանող, փառաւորեալների յաւէրժութեան հանգրուանը, չէր կարող հայերէն չմեկնաբանուել: Ի՜նչ կարող է լինել, եթէ ոչ Արեւի ճառագայթների կիզակէտը, եռանկիւններում ուղիղ գծերի հատման կէտը, ուր միանում է՝ երկնայինն ու երկրայինը, հոգին եւ մարմինը, Աստուածայինն ու մարդկայինը, Արեւն ու նրա Որդին՝ ԱՐԵՒՈՐԴԻՆ: Ուրեմն՝ համեստօրէն սա էլ պարզաբանենք. Գիզէ՝ Արեւը կիզում է:



#3 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 03 March 2009 - 07:26 AM

Հայրենակիցնե'ր, ՀՀՄԱ-ի բացայայտումները տակնուվրայ են արել, բոլոր հակահայկական գիտական կենտրոնները: Ակաձեմիայի առաջատար գիտնականները պատկերացնում են, թէ՝ ինչպիսին է այժմ, տրադիցյոնալ միջոցներով հետազոտող յետադէմ վայպրոֆեսորների դրութիւնը: Ակնկալելով հակայարձակման հնարաւորութիւնը, կենտրոնիս առաջամարտիկները որոշեցին առիթ չտալ թշնամուն՝ ինքնարդարանալ, ժամանակ շահել: Ուստի՝ ներկայացնում ենք ձեզ, արդարութեան կրակահերթի յաջորդ հռնդիւնը...



-Խաչակիրներ, մեր ակաձեմիկոսները զարմանում են, թէ՝ ի՞նչպէս է վրիպել, հանրութեան ուշադրութիւնից, այն բացայայտ ճշմարտութիւնը, որ՝ խաչակիր, մաքուր հայերէն բառ է՝ խաչ և կիր, այսինքն՝ կրով պատրաստած խաչ: Ուստի՝ բոլոր այն յերիւրանքները, իբր՝ խաչակիրները հայ չեն եղել (ֆլաման, ֆրանկ եւն). աբսուրդ է:

-Իտալիա (եւ՝ իտալական ժողովուրդներ), այս բառը վերջապէս հանգուցալուծում է իտալացիների միտքը չարչարող այն թնջուկը, որ վերաբերում է իրենց ծագմանը: «Իտալիա» բառը ապացուցում է, որ իտալացիների նախահայրերը բաժանուել են հայերից, հենց՝ գրաբար հայերէնի ժամանակաշրջանում: Այսպէս՝ Ի տալ plus իա տեղանուան մասնիկ: Միայն մերոնք շուար են մնացել «տալ»ի կապակցութեամբ, ու չգիտեն՝ ո՞ր «տալ»ը դզեն: Ինչպէս գիտենք՝1. տալ «ամուսնու քոյրը», 2. տալ «տրուել, տալու գործողութիւնը:

- Իսպանիա, բացայայտ հայերէն բառ՝ ի սպանանել, մեռցնել: Կենտրոնի գիտնականները համակարծիք են այն հարցի շուրջ, որ Իսպանիայի հայերը եղել են ցլապաշտ, ցուլ տոտեմի հետեւորդ նախրպաններ: Ու քանի որ, շատ էին սիրում ցլերին՝ սպաննում էին (սատկեցնել բայը արդէն վիրաւորանք է): Ի սպանանել > Ի Սպաննել > Իսպանիա: Միայն երկու հարց է այժմ զբաղեցնում մեր պրոֆեսորների միտքը: Առաջինը՝ ե՞րբ է տեղի ունեցել «հայ լէ» բացականչութեան «հոլեյ»-ացումը: Երկրորդ՝ արդեօ՞ք տեղանունի բնիկ ձեւը «Սպանիա» պէտք է լինի, նկատելով, որ արեւմտահայ գրականում այդպէս է գրւում, իսկ արեւմտահայերը աշխարհագրականօրէն աւելի մօտ են Իբերական թերակղզուն: Ի դէպ՝ Իբերիա տեղանունն էլ է հայերէն՝ «չբերել» բայի դրական ձեւը:



#4 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 03 March 2009 - 08:52 AM

Սա ալ երկար տարիների ճգնաժամ աշխատանքի ԼՈՒՐՋ արդիւնք է:goof.gif
Օհան, քեզ Խայ պատմամշակոյթի առ քա (առ քլա, առ քոյրիկ) պիտի օծենք: king.gif
Յ իսուսը իրականին Եգիպտացի Հայ էր, նրա բուն անունը Հիքսոս էր:
Խորքին, Սպանիալ եւ Պորտուկալ (նարինջ) թերակղզին Իբերիան Հայերն են ստեղծել: Երբ մենք կորցրինքԿովկաեան Իվերիան Իվերացիներին(Վրաստան), բոլոր հողատարածը վերցրինք եւ հարաւ արեւմտեան Եւրոպա տեղադրեցինք, սպանեցինք բոլոր երկոտանիները խնայելով չորքոտանի ցուլերին:
http://www.nriintern...9_bullfight.jpg
Եւ, այդ վոռի ցաւի իբր սպեղանի «Սպանաղի»…
Oil of Olay!
http://www.overstock...7c075609010774#
Մենք արդեն գիտենք որ Իսպանիայի Կրանատա քաղաքը նախապէս ՆՈՒՌ/Նռնենի էր անուանաուել:

Edited by Arpa, 03 March 2009 - 09:18 AM.


#5 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 03 March 2009 - 10:56 AM

ՀՀՄԱ-ի հնախոյզները Իտալիայի տարածքը պեղելիս, յայտնաբերել են մի կնոջ լուսանկար, որ ենթադրւում է լինի՝ Իտալիա տեղանուան տալ բաժինը:

Հայազզգի հնախոյզները նախազգացին նրա հայ լինելը, քանզի միաբերան ասացին՝ ես քո ցաւը տանեմ:





#6 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 03 March 2009 - 10:56 AM

Achtung!

Նկատի առնելով, որ մեր փաստարկները վիճարկման չեն ենթարկւում, առժամաբար դադրեցնում ենք փաստերի թողարկումը, որպէս բարի կամեցողութեան դրսեւորում, եւ առիթ մոլորեալներին՝ գիտութեան ու պատմագրութեան ճշմարիտ ուղի վերադարձի համար:






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users