Jump to content


Photo

ԱՏՈՒՄ ԵՄ


  • Please log in to reply
1 reply to this topic

#1 Nané

Nané

    Նանե

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,636 posts
  • Gender:Female
  • Location:Glendale

Posted 14 January 2005 - 02:54 PM

ԱՏՈՒՄ ԵՄ

Ատում եմ ձյունը՝
Թե նա տեղում է ամառվա կեսին,
Եվ մահն եմ ատում՝
Թե հյուր է գալիս աղջկատեսին,
Մահից ոչ պակաս՝
Եվ այն քողարկված մենատնտեսին,--
Նրա՛ն ու նրա՜նց,
Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում՝
Իրենց պետք եկած գերանի համար,
Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում՝
Մի բուռ չհասած ծիրանի համար,
Ովքեր համայնքի ծովից են խոսում,
Բայց դեպի իրենց լճակն են հոսում...

Ատում եմ նաեւ այն խելոք սուսիկ-փուսիկությունը,
Որտեղ դժվար է տարբերել անգամ երեսն աստառից,
Եվ այն հարկադի՛ր, ոչ թե ի ծնե կուզիկությունը,
Որ ստացվում է... ցած առաստաղից:

Ատում եմ նաեւ այն նեղ կոշիկը,
Որ աքցանի պես ոտքդ է բռնում,
Իսկ հոգուտ վրա կոշտուկ է դառնում...

Ա՛յն գործն եմ ատում,
Որ ոչ թե գործ է, այլ ծանր հանցանք,
Ա՛յն փորձն եմ ատում,
Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք,
Ա՛յն դավանանքը,
Որ վերջ ի վերջո փոխվում է դավի,
Գլխացավանքը,
Որ փոխարկվում է սուր գլխացավի...

Խավարն եմ ատում, եթե խավարում
Ո՛չ միտք է ծնվում եւ ո՛չ էլ զավակ:
Եվ լույսն եմ ատում, թեկուզեւ պայծառ,
Թե չի հանդուրժում մինչեւ իսկ շվաք...

Իˆնչ խոսքեր ասեմ այն ձեռագըրին,
Որ չի հասկացվում, բայց կարդացվում է:
Ատե՞մ, թե խղճամ այն տարեգրին,
Որ նյութ է սարքում,
Ոչ թե հավաքում:
Խղճա՞մ, թե ատեմ այն տարագրին,
Որ միշտ ապրում է... իր հայրենիքում...

Թո՜ւհ, ինչքա՛ն բան կա կյանքում ատելի,--
Ես չգիտեի...

Պ. Սեւակ
25-26. V. 57
Մոսկվա

Edited by Sulamita, 14 January 2005 - 02:56 PM.


#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 14 January 2005 - 04:07 PM

yete chliner sovetrakan tsenzuran - patkeratsra te inch klinr iys GORTS@




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users