Jump to content


Photo

Biography


  • Please log in to reply
No replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 07 May 2008 - 06:58 AM

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նաիրի Զարյան
(1900-1969)


Նաիրի Զարյանը (Հայաստան Եղիազարյան) ծնվել է 1900 թվականին, Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղում:

Ծանր է նրա մանկությունը:

1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապրում է որբանոցում: Իր հայրենիքում սովետական կարգեր հաստատվելուց հետո է միայն նրան հաջողվում ստանալ համալսարանական կրթություն և դառնալ ճանաչված գրող:

Զարյանին Հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները, Ռուշանի քարափը (1930) պոեմը և Հացավան (1937-47) վեպը, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղտել թշնամուն:

1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց Մարտակոչ (1941), Շիրակաց հոգով, Վրեժ (1942), Լսեք դարեր (1942) ժողովացուները: Այդ շրջանի հիանալի գործերից են Ձայն հայրենական " (1943) պոեմը և Արա Գեղեցիկ (1944 թ.) դիցավեպական ողբերությունը , որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։

Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են Աղբյուրի մոտ (1948) և Փորձադաշտ (1950) կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին: Նրա լավագույն գործերից է նաև Հայերեն բանաստեղծությունը գրված հայրենասիրական զգացումով:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users