Jump to content


Photo

Khosq Havastiqi


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 12 June 2007 - 04:32 PM

խՈՍՔ ՀԱՎԱՍՏԻՔԻ
Եղիշե Չարենց

Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան,
Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

***

Նա մեծ եր ավելի, քան եղավ: Երկնքի նման ընդարձակ,
Ովկիանի նման` իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր:
Եվ ոգու ափերին նստած` նա նայում եր հայացքով պայծառ
Եվ որսում եր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնաղ երազներ...

***

Նա մեծ էր հոգով , արյունով: Արմատներ ուներ նա հողում:
Իր երգերը- գեղջուկ նայիրցու քրտինքով էր նա ողողում:
Հանճարեղ երգերում նրա - իր երկրի արևն էր շողում:
Նա մեծ եր հողով , արյունով: Արմատներ ուներ նա հողում:

***

Ես կարդում եմ նրան ու ասում.- Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր` հավասար նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել` իրար հետ խնճույքի նստելիս:

Edited by vartahoor, 12 June 2007 - 04:51 PM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users