Քու մարմարյա հպարտ վիզդ է՝ որ այսօր
Դուրս կարկառված կործանումեն դարերուն՝
Իբրեւ շուշան կամ նունուֆար մը աղվոր
Կ՚իշխե բոլոր մեծ Սրտերուն վրա խոհուն:
Աչքերուդ մեչ ամբողչ լույսը կը ցոլա
Հելլենական մըշտապայծառ երկնքին,
Ցայտեց հոգի մ՚այդ բիբերեդ մարմարյա՝
Երբոր ինկան մուրճին ներքեւ հանճարին:
Արձանե՛դ իսկ գորով ու կ յանք կը բխի՝
Կարծես ծընած ըլլայիր նոր՝ ծովեն գեչ,
Կարծես վիհին լույս կաթիլները աղի
Դեռ շողային այտերուդ զույգ բոսին մեչ:
Բայց քու թեւերդ ո՞ւր մնացին, ո՛վ Աստղիկ.
Խորը ծովո՞ւն՝ թե տար րերուն՝ ընկղմած
Դեռ կ՚որոնեն սիրո մարգրիտն ըզմայլիկ՝
Ճակտին համար մեր Աշխարհին զառամած:
Edited by Anahid Takouhi, 13 March 2006 - 09:36 AM.