Jump to content


Photo
- - - - -

John I Tzimiskes


  • Please log in to reply
2 replies to this topic

#1 shaunt

shaunt

    Member

  • Members
  • PipPipPip
  • 367 posts

Posted 26 March 2011 - 03:37 PM

From his wiki page:

"John was born into the Kourkouas clan, a family of Armenian origin. Scholars have speculated that his nickname "Tzimiskes" was derived either from the Armenian Chmushkik, meaning "red boot", or from an Armenian word for "short stature." A more favorable explanation is offered by the medieval Armenian historian Matthew of Edessa, who states that "Tzimiskes was from the region of Khozan, from the area which is now called Chmushkatzag."[2] Khozan was located in the region of Paghnatun, in the Byzantine province of Fourth Armenia.[3]"

So, what does his name mean?

#2 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 26 March 2011 - 04:08 PM

Chmoushk- skate
Chmshkik - skator

#3 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 26 March 2011 - 04:46 PM

Chmoushk- skate
Chmshkik - skater

Այո, տես..

-----
There is no Չ/CH in the Greek, it becomes Ց/TS.
For some reason the word also means մուճակ/moujak/slipper. Not to forget that չմշկիլ, չմշկել means to slide, to (ice) skate.

Հովհաննես Ա Չմշկիկ (հուն. Ιωάννης Α΄ Τζιμισκής; 925 - 10.1.976), հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր՝ 969-976 թթ


The popular wisdom is that he was named for Chmshkatsag the town in the region of Kharberd. The following kind of (?)reverses it that in fact the town was named for him. It is still on the map as Cemiskezek/Chemishkezek.
----

ՉՄՇԿԱԾԱԳ
Չմշկածագ քաղաքի անունը կապված է բյուգանդական Հովհաննես Չմշկիկ կայսեր անվան հետ։ Ավելի հնում հայտնի էր Հերապոլիս (= «սուրբ քաղաք») անունով։ Տարբեր ժամանակներում եղել է ավան, բերդ, գյուղաքաղաք, քաղաք։
Գտնվում է Խարբերդ քաղաքից մոտ 50 կմ հյուսիսարևմուտք, Արածանիի աջակողմյան վտակ Չմշկածագի ձախ կողմում, լեռնային, անտառապատ վայրում, ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա։ Քաղաքը կառուցված է մի հսկայական ամֆիթատրոն ներկայացնող գոգավորությունում։ Վարչական առումով հնում մտնում էր Ծոփքի (հետագա Չորրորդ Հայքի), իսկ նոր ժամանակներում Խարբերդի նահանգի Դերսիմի գավառի մեջ, լինելով վերջինիս Չմշկածագ գավառակի կենտրոնը։
Չմշկածագի մասին հիշատակություններ ունեն Մատթեոս Ուռհայեցին, Սմբատ Գունդստաբլը, Յակուտը և ուրիշ հեղինակներ։ Մինչև XV դարը բավական մարդաշատ էր և բարեկարգ։ Սակայն 1474 թվականին մամլուք թուրքերի կողմից գրավվելուց հետո, որին ուղեկցվել է բնակիչների զանգվածային գերեվարումը, դարեր շարունակ այն վերածվել էր մի փոքրիկ գյուղաքաղաքի։ 1800—1830-ական թվականներին գյուղաքաղաքն ուներ մոտ 6000 բնակիչ, որից 4000-ը հայ, իսկ մնացածը` քրդեր, թուրքեր և այլք։ 1830—1850թթ. նրա բնակչության քանակն արդեն հասնում էր 8000 մարդու, որից մոտ 6500-ը հայ։ Քաղաքը գրեթե նույնքան բնակիչ ուներ նաև մեծ եղեռնի նախօրեին՝ 1915 թ. սկզբներին։ Այստեղի հայությունը նույնպես ենթարկվեց 1915 թ. արհավիրքներին։ Նրա մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ փրկվածները տարագրվեցին զանազան կողմեր։ 1930-ական թվականներին նրա բնակչության թիվը հազիվ էր հասնում 5 — 6 հազար մարդու, որոնց մեջ կային նաև չնչին թվով հայեր։
Չմշկածագի հայ բնակչությունը սասունցիների նման քաջ էր և երկար ժամանակ մղել է ինքնապաշտպանական հերոսական կռիվներ։ Իսկ ինքը՝ Չմշկածագը, պաշտպանական տեսակետից հարմար դիրք ունենալու շնորհիվ ստացել էր «Քաջերի բույն» մականունը։
Քաղաքի տնտեսության ճյուղերը կազմում էին արհեստագործությունը, առևտուրը և գյուղատնտեսական զբաղմունքները։ Արհեստների թիվը հասնում էր ավելի քան երկու տասնյակի։ Քաղաքը բավական բանուկ ճանապարհներով կապված էր Արածանիի և Արևմտյան Եփրատի հովիտների հետ։ Նրա համար առանձնապես կարևոր նշանակություն ուներ Խարբերդ — Բերդակ — Չմշկածագ ճանապարհը, որը սայլուղի էր և XIX դարի երկրորդ կեսին խճապատվել էր։ Չմշկածագի շուկան բավական ընդարձակ էր և, 1877 թվականին հրդեհվելուց հետո, վերականգնվել էր իր տասնյակ խանութներով ու արհեստանոցներով։ Քաղաքի բնակչության եկամուտների մի պատկառելի մասը ստացվում էր գյուղատնտեսությունից, հատկապես՝ այգեգործությունից. շրջակայքում մեծ տարածություններ էին գրավում քաղաքացիների փարթամ այգեստանները։
Բնակչության թվի համեմատությամբ Չմշկածագը բավական փռված գյուղաքաղաք է։ XX դարի սկզբներին նրա արտաքին շրջագիծը 8 կմ-ից ավելի էր։ Քաղաքը բաժանված էր բազմաթիվ մանր թաղերի։ Հայերը բնակվում էին հիմնականում կենտրոնի 10 թաղերում և դրանց կից գտնվող սարավանդում, որը կոչվում էր Յուչ-բեկ։ Կենտրոնում էր գտնվում նաև հայոց առաջնորդարանը։ Քաղաքի դիմաց բարձրանում են խիստ զառիթափ կողերով ժայռաբլուրներ, որոնց մեջ կան բազմաթիվ «քարտուններ»՝ մասամբ փորված մարդկանց ձեռքով, մասամբ էլ՝ բնական քարայրներ, որոնք ծառայել են պաշտպանական նպատակների համար. թուրքական ջարդարարներից պաշտպանվող հերոսները ծանր պահերին դրանք օգտագործել են իբրև ապաստարաններ։
Հայերն ունեին երկու եկեղեցի, որոնցից մեկը, ավելի հինը, որ գյուղաքաղաքի մայր եկեղեցին էր, կրում էր ս. Աստվածածին անունը, իսկ նորը կոչվում էր ս. Թորոս և կառուցվել էր 1825 թ. նախկին սրբավայրի տեղում։ Գյուղաքաղաքի շատ թե քիչ նշանակալի շենքերից էին նաև վարչական շենքը` կառուցված 1881 թվականին և փոստհեռագրատան (1895թ.) ու բանկի (1914թ.) շենքերը։
Չմշկածագում պահպանված էին զանազան հնություններ ու պատմական հուշարձաններ` քաղաքը երբեմնի շրջափակող պաշտպանական պարսպի մնացորդները, բերդի հետքերը, հայկական ամրոցների, եկեղեցիների ու մատուռների և այլ շենքերի ավերակներ։ Բավական լավ էին պահպանվել քաղաքի արևմտյան մասում գտնվող XIII դարին վերագրվող մի քանի տների ավերակներ, որոնց տեղի բնակիչները կոչում են «ճին-վիզ»՝ դրանց ավերումը ավանդաբար կապելով Չինգիզխանի անվան հետ։ Հետաքրքիր է նկատել, որ Չմշկածագում ընդհանրապես հռոմեական-բյուզանդական որևէ հուշարձանի հետքեր չեն նկատվել։ Տարբեր վիճակում մինչև մեր ապրած դարը հասած հնություններն ու հուշարձանները գրեթե բացառապես հայկական են, եթե նկատի չունենանք մզկիթները և տարբեր նպատակներով կառուցված պետական վարչական շենքերը։
Չմշկածագում, համանուն գետակի վրա, կային երկու քարակերտ կամուրջներ, որոնք XX դարի սկզբներին կանգուն էին և գտնվում էին միանգամայն բարվոք վիճակում։
XIX դարում և ХХ-ի սկզբներին այստեղ գործում էին հայկական երկու վարժարան, որոնցից մեկը կոչվում էր Մամիկոնյան, իսկ մյուսը՝ Պարթևյան, երկուսը միասին ունեին 170 — 200 աշակերտ։
Ըստ կիսաավանդական պատմության, Չմշկածագում է ծնվել բյուզանդական հայազգի կայսր Հովհաննես Չմշկիկը (X դ.)։ Հավանաբար այստեղ է ծնվել նաև հիշատակագիր բանաստեղծ Ստեփանոս Չմշկածագեցին (XV դ.)։
Չմշկածագը ծննդավայրն է հայ հանճարեղ դերասան Պետրոս Ադամյանի


Edited by Arpa, 26 March 2011 - 05:14 PM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users