Jump to content


Photo

miraculous manuscript returned Home -from Hrayr and Hripsime Dadaian


  • Please log in to reply
5 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,597 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 16 August 2019 - 02:49 PM

489_893_20196300_1408293772594415_944922

In the collection of Matenadaran, the "miraculous" and "miracle-working" manuscripts are of special interest. One such valuable manuscript is the Gospel copied in Jerusalem in 1471, which Hrayr Dadaian and Hripsime Dadaian-Parnagian donated to Matenadaran in 2017. It is currently on permanent display. Hripsime Dadaian-Parnagian's daughter Roxanne Makasjian has prepared this video, which presents the story of the manuscript and its final abode in Mashtots Matenadaran.


  • onjig likes this

#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,597 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 16 August 2019 - 02:50 PM


  • onjig likes this

#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,597 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 16 August 2019 - 02:50 PM

Մատենադարանի հավաքածուի մեջ առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում «Հրաշափառ», «Հրաշագործ» ձեռագրերը: Նման մի արժեքավոր ձեռագիր է 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանը, որը 2017 թ. Հրայր Դադայանի և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի կողմից նվիրաբերվեց Մատենադարանին և այսօր գտնվում է մշտական ցուցադրության մեջ: Այս տեսանյութը, որը պատրաստել է Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի դուստրը՝ Ռոքսան Մակասջյանը, ներկայացնում է ձեռագրի պատմությունը, նրա անցած ուղին և հանգրվանումը Մաշտոցյան Մատենադարանում:


  • onjig likes this

#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,597 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 16 August 2019 - 02:51 PM

15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. / Նովոստի-Արմենիա/. 1471 թվականի եզակի ձեռագիր Ավետարանն ընծայաբերվել է Մատենադարանին։ Ավետարանը նվիրաբերել են մեկենասներ Հրայր Դադայանը և Հռիփսիմե ԴադայանԲարնակյանը։ Արժեքավոր ձեռագիրը, որը հայտնի է Հրաշափառ, հրաշագործ Ավետարան անունով, պահվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառի Չարսանջակ շրջանի Գոդարիչ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Рипсиме Дадаян Երեքշաբթի Հռիփսիմե ԴադայանԲարնակյանը, ով Երևան է ժամանել ԱՄՆից, պատմեց, որ ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։ Հայերը և քրդերը գնում էին եկեղեցի և լսում, թե ինչպես է հոգևորականն Ավետարան ընթերցում, նրանք հավատում էին դրա բժշկարար զորությանը, պատմեց ԴադայանԲարնակյանը։ Դադայանների ընտանիքը արտագաղթել է Արևմտյան Հայաստանից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, 6-ամսյա թափառումներից հետո, 1918 թի գարնանը հասել է Երևան։ Ընտանիքի մայրը` Եղսան, շատ քաջ, իմաստուն և բարեգութ կին է եղել` Երևանում նա այցելել է հիվանդանոցներ և օգնել իր հայրենակիցներին։ Այնտեղ նա հանդիպել է մի հիվանդ հայի, ով արտագաղթել էր Գոդարիչ գյուղից։ Հիվանդը նրանից ծածկոց է խնդրել, փոխարենը նրան է փոխանցել արժեքավոր ձեռագիրը և խնդրել է իր մոտ պահել, մինչև նա ոտքի կանգնի։ Հիվանդն այդպես էլ չի առողջացել, իսկ Եղսան, հիշելով Ավետարանի նշանակությունը, պահպանել է ձեռագիրն իր մոտ և պահել մինչև խոր ծերություն։ ԴադայանԲարնակյանի խոսքով, Ավետարանը երկար ճանապարհ է անցել, այն տեղափոխել են Ֆրանսիա, ԱՄՆ, և ահա, վերջապես, այն գտել է իր տեղը Հայաստանում։ Հրայրն ու Հռիփսիմեն ձեռագիրը ժառանգել են 1990 թին։ Նրանք համատեղ որոշում են կայացրել փոխանցել ձեռագիրը Մատենադարանին։ Рипсиме Дадаян Իրենց ներդրման համար բարերարները պարգևատրվել են Մատենադարան հուշամեդալով, որը փոխանցվել է Հռիփսիմեին և Հրայրի թոռանը, որ չի կարողացել ներկա լինել արարողությանը։ Ավետարանն արտագրվել է Երուսաղեմում, նրա պատվիրատուն Խոջա Ալեքսանն է եղել, ով ձեռագիրը փոխանցել է իր եղբորը` Գաբրիելին։ -0-

#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,597 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 16 August 2019 - 02:51 PM

be0dec8f014d8316254574a391426b94.jpg


  • onjig likes this

#6 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,597 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 16 August 2019 - 02:52 PM

bd051d6136873e66ae2cad7e29dd5ab6.jpg


  • onjig likes this




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users