Jump to content


Photo
- - - - -

Armenia's presidential candidate shot in the chest- preliminary re


  • Please log in to reply
9 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 31 January 2013 - 04:18 PM

Armenia's presidential candidate shot in the chest- preliminary reports

Posted ImageJanuary 31, 2013 | 23:58


YEREVAN.- Preliminary reports say an assassination attempt was made on the presidential candidate, Chairman of the Union for National Self-Determination, Paruyr Hayrikyan. According to Armenian News - NEWS.am source, the incident occurred in Tpagrichneri Street in downtown Yerevan. Paruyr Hayrikyan was shot in the chest and was taken to Erebuni medical center. Police officers are working at the site.
Armenia will hold presidential elections on February 18. The election campaign started on 21 January, and Hayrikyan has already visited several regions of Armenia.

#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 31 January 2013 - 04:19 PM

Armenia’s presidential candidate hospitalized with gunshot wound

Posted ImageFebruary 01, 2013 | 00:39


YEREVAN.- Armenia’s presidential candidate Paruyr Hayrikyan has been taken to Surb Grigor Lusavorich medical center.
He was hospitalized with a gunshot wound in the right clavicle, representative of the hospital told Armenian News-NEWS.am.
He is in undergoing examination in the intensive care department.

#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 31 January 2013 - 04:27 PM

Պարույր Հայրիկյանի վրա կրակել են (թարմացված) Գրիշա Բալասանյան 00:07, 1 փետրվարի, 2013 Րոպեներ առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա: Լուրը ճշտելու նպատակով զանգահարեցինք նախագահի թեկնածուին: Հեռախոսազանգին պատասխանեց մի երիտասարդ տղա: Նա լաց էր լինում. «Ախպերս, Պարույր Հայրիկյանին խփել են, բայց լավ է լինելու: Թող սաղ իմանան, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց երիտասարդն ու անջատեց հեռախոսը: Նախագահի թեկնածուին տեղափոխել են հիվանդանոց: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից «Հետքին» տեղեկացրին, որ հունվարի 31-ին՝ ժամը 23.55-ին, նախնական ախտորոշմամբ աջ անրակի հատվածում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: Այս պահին նա վերակենդանացման բաժանմունքում է: Բժշկական կենտրոնի ընդունարանից տեղեկացրին, որ Պ. Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում. «Այս պահին դեռ չի վիրահատվել, սակայն պատրաստվում է վիրահատության»: Հիվանդանոցի ընդունարանից նաև տեղեկացրին, որ հիվանդանոցում կարմիր բերետավորներ և ոստիկաններ են հավաքվել:

#4 Zartonk

Zartonk

    Magnificent!

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,764 posts
  • Gender:Male
  • Location:Մարդկության ու ճշմարտության միջև

Posted 01 February 2013 - 08:50 AM

Awful shame and an affront to the Armenian state...

#5 Nané

Nané

    Նանե

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,636 posts
  • Gender:Female
  • Location:Glendale

Posted 01 February 2013 - 11:01 AM

Here are Hayrikyan's thoughts on the attempt.




#6 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 February 2013 - 06:17 PM

Քիչ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է ժամանել Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` պաշտոնատար աձանց ուղեկցությամբ: Նա ուղեւորվել է վերակենդանացման բաժանմունք` հանդիպելու նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում, հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

#7 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 February 2013 - 06:21 PM

Posted Image


PH: Serjik jan iys espe s Tsistsikis Xpetsin

SS: to iy Lox ba or ausm eyi dems durs mi ari
PH: Serjik jan ye s qodem chem helel , qo het em helel
SS: en musynerin el kases or xeloq mnan te che 2 tsistiknerin kxpen..
PH: sag hech bazkatort siretsir Serjik jan ?

#8 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 February 2013 - 06:30 PM

Պարույր Հայրիկյանն իր դեմ ուղղված մահափորձի վերաբերյալ մանրամասներ է պատմել Պարույր Հայրիկյանն իր դեմ ուղղված մահափորձի վերաբերյալ մանրամասներ է պատմելՓետրվար 01, 2013 | 10:35 Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն, այսօր` փետրվարի 1-ի առավոտյան, եւս այցելել է Տպագրիչների 9 հասցեում հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում մահափորձի ենթարկվելուց հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ գիշերվա համեմատ` վիճակը շատ ավելի կայուն էր, շոկային վիճակից դուրս էր եկել, ավելի հանգիստ էր զրուցում: Էդուարդ Շարմազանովը հասցրել է Պարույր Հայրիկյանի հետ զրուցել եւ միջադեպի մասին մանրամասներ ճշտել: Նախագահի թեկնածուն բացառել է, որ պատահարը կենցաղային խնդիրներին առնչվի` շեշտելով, որ ինքը ոչ մի թշնամի չունի: «Ասաց մեքենայից իջել եմ, մի քիչ քայլել եմ, նկատել եմ մեկին, թեքվեցի, ձեռքը պարզեց, կրակեց, իմ ձեռքն ու իր մարմնի հեռավորությունը 20-30 սմ էր, դեմքը տեսել է, բայց չի հիշում, կրակոցից հետո օգնություն է կանչել, հետո էլ բան չէր հիշում»,- Էդուարդ Շարմազանովին պատմել է Հայրիկյանը: ԱԻՄ ղեկավարը ՀՀԿ խոսնակին պատմել է նաեւ, որ ընդամենը մի հոգու է տեսել, դեմքը բաց է եղել, սակայն արտաքինի հետ կապված մանրամասներ չի հիշում: Նախագահի թեկնածուն նաեւ ասել է, թե լսել է երկու կրակոց, որից մեկն է դիպել իրեն: Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր իսկ տան դիմաց: Դեպքի վայր էր մեկնել նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում ԱԻՄ առաջնորդին այցելել են բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը,ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am

#9 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 08 February 2013 - 03:50 PM

ԱԱԾ-ն հայտնում է Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ կասկածվողների անունները (ֆոտո, վիդեո) Փետրվար 08, 2013 | 14:01 Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: Ա. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: Հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:

#10 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 08 February 2013 - 03:51 PM






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users