Ջավախք տեղեկատվական շեմ
Հարգելի հայրենակիցներ, վերջին շրջանում Ջավախքի շուրջ քաղաքական պրոցեսների աշխուժացումը թելադրում է մեզ ակտիվացնել Ջավախքի հարցերի քննարկումը և ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել դրանց` հնարավոր շահարկումներից ու երրորդ ուժերի կազմակերպած սադրանքներից խուսափելու համար:
Նման իրավիճակում Հայության մեջ Ջավախքի մասին տեղեկատվության փոխանակման և երկրամասի հարցերի քննարկման մեխանիզմների ստեղծումը հրամայական անհրաժեշտություն է դառնում: Սա հատկապես կարևոր է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայության մեջ չկան Ջավախքին նվիրված մշակութային, ադմինիստրատիվ կամ քաղաքական այնպիսի ավանդական համակարգեր, որոնք կապահովեին նման քննարկումները:
Հաշվի առնելով այս հրամայականները Ջավախք տեղեկատվական շեմի նախաձեռնող խումբը սկսել է Ջավախքին նվիրված վեբսայթի և ֆորումի կառուցումը: Արդեն ավարտվել են ծրագրավորման և վեբ ձևավորման աշխատանքների հիմնական մասը:
Ջավախք տեղեկատվական շեմը տեղեկատվական բովանդակությամբ հագեցնելու համար անհրաժեշտ են Հայաստանի և մասնավորապես Ջավախքի պատմության, ազգագրության, ավանդույթների, արվեստի և այլ ասպեկտների մասին տեղյակ անձանց օգնությունը: Եթե դուք մի փոքր ազատ ժամանակ ունեք մեզ օգնելու համար, ապա խնդրում ենք մեզ PM ուղարկել այս ֆորումի համակարգով: Ջավախքի մասին ցանկացած նյութ օգտակար կլինի. տեքստեր, լուսանկարներ, երաժշտական ու վիդեո ֆայլեր և այլն:
Կանխավ շնորհակալությամբ
Ջավախք տեղեկատվական շեմ
Հ.Գ. Այս տեքստը այլ լեզուների թարգմանելու կարիք չկա…
Ջավախք տեղե
Started by
Javakhk
, Oct 08 2005 11:00 AM
No replies to this topic
0 user(s) are reading this topic
0 members, 0 guests, 0 anonymous users