Jump to content


Photo

Mxitar Sparapet

mxitar sparapet

  • Please log in to reply
9 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,851 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 24 October 2015 - 04:07 PM

Mxitar_Sparapeti-gerezman-2.jpg



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,851 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 24 October 2015 - 04:08 PM

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Ճոճվող կամուրջը, քարանձավային բնակավայրերը անկրկնելի ու նմանը չունեցող զբոսաշրջային ուղղություններ են, որը ե՛ւ տեղացիներն են վայելում, ե՛ւ օտարերկրյա հյուրերին ենք զարմացնում: Զբոսաշրջային այդ ուղղության վրա է գտնվում մոռացված ու ավերված մի գերեզմանատուն, որտեղ թաղված է Մխիթար Սպարապետը: Այո, խոսքը մեծ Սպարապետի՝ Մխիթարի տարիներ ի վեր անմխիթար գերեզմանի մասին է, անկասկած բոլորն էլ լսել են՝ գիտեն նրա մասին, գիրքն են կարդացել կամ ֆիլմը դիտել: Քչերին է հայտնի, որ սպարապետի գերեզմանը գտնվում է Հին Խնձորեսկ գյուղի Անապատի եկեղեցու բակում: Այս պանթեոնում են թաղված նաեւ սպարապետի զինակից ընկեր Մելիք Բարխուդարը, նրա դուստր Գոհարը: Շատ հայտնի հերոսների անուններ էլ կթվարկեի, բայց պատճառը «հայտնի» գերեզմանատան անտեր վիճակի պատճառով վնասված ու մաշված, մամռակալած գերեզմանաքարերի վրայի գրությունների անընթեռնելիությունն է: Այս սրբատեղին հիմա հարակից գյուղերի անասունների արոտավայրն է: Ժամանակի հոյակերտ Մեծ Անապատի եկեղեցական համալիրից եկեղեցու ավերակներն են միայն, հետեւում՝ դպրոցինը, եկեղեցին էլ է մոռացված, 120-ից ավելի հայտնի հերոսների գերեզմաններն էլ: Mxitar_Sparapeti-gerezman Այս պանթեոնը, որ իր մեջ ընդգրկում է մի ողջ պատմություն, վավերագրի տեսքով՝ չուսումնասիրված է: Դեպի պանթեոն տանող միակ ճանապարհն էլ, մեղմ ասած, բարեկարգ չէ, զառիվայր ճանապարհ է մեկ հոգու համար, եւ պանթեոն այցելել ցանկացողը շատ հեշտ կարող է գլորվել հարակից ձորակը, քանի որ անվտանգության որեւէ պատնեշ գոյություն չունի: Ըստ պատմաբանների՝ Մխիթար Սպարապետը XVIII դարի 20-ական թվականների հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից է, Դավիթ-Բեկի մերձավոր զինակիցը։ Դավիթ-Բեկի եւ Մխիթար Սպարապետի ղեկավարած շարժման կարեւորագույն ձեռքբերումը այն էր, որ գրեթե չորս հարյուր տարի տեւած ամուլ շրջանից հետո հայությունը միայնակ ոտքի ելավ ու ոչ միայն հերոսական ինքնապաշտպանություն կազմակերպեց, այլեւ հակահարված տալով ոսոխին՝ գրեթե ոչնչից ստեղծեց հայկական պետություն: Mxitar_Sparapeti-gerezman-3 Տարավ տասնյակ փայլուն հաղթանակներ, ամենահիշարժանը Հալիձորի պաշտպանական մարտերն էին, հետո Խնձորեսկում դավադրաբար սպանվեց տեղի բնակիչների զինակիցների կողմից: Սակայն նպատակս այնքան հայտնի պատմությունը մեկ անգամ եւս պատմելը չէ, որքան այս պանթեոնի անմխիթար վիճակը ներկայացնելը: Էկոնոմիկայի նախարարությունը՝ որպես տուրիզմի պատասխանատու, հուշարձանների պահապան մշակույթի նախարարությունը եւ այլ պատասխանատու կառույցներ մոռացության են մատնել այս պանթեոնը: Այս կարեւոր հուշարձանի մասին նույնիսկ չէինք էլ իմանա, եթե 4 տարի առաջ Հին Խնձորեսկի մի քանի բնակիչներ՝ Ժորա Ալեքսանյանը, Սեւադա Շահնազարյանը եւ այլք իրենց նախնիների բնակավայրը շենացնելու գաղափարի շուրջ չհամախմբվեին: Պարոն Ալեքսանյանն իր միջոցներով՝ առանց բիզնես նպատակ հետապնդելու, կառուցել է տուրիստական այդ ուղղությունը, որպեսզի գյուղն ու հերոսները անհայտության մեջ չկորչեն: Քչից շատից վերականգնել են Հին եկեղեցին, Սպարապետի գերեզման ուղեկցող ճանապարհն էլ ձեռքով են փորել, մաքրվել ու վերականգնվել են մի քանի ժայռափոր տներ: Սեւադա Շահնազարյանն էլ հսկում էր Ճոճվող կամրջի անվտանգությունը, պատմում նորաբաց թանգարան ժայռափոր բնակատեղիների առանձնահատկությունների մասին, ասում, որ «հարձակման ենթարկվելու վտանգը խնձորեսկցիներին ստիպել է որպես կացարան հարմարեցնել քարանձավները, որոնք փորված էին ժայռի մեջ, գետնից 20-30 մ բարձրության վրա»: Նա է հետաքրքրվածներին ուղղորդում դեպի Սպարապետի գերեզման: Բայց այս մարդկանց ուժերն ու ներդրումը քիչ են՝ առանց պետական հոգածության պահպանելու այս տարածքի պատմական ու մշակութային արժեքները: Եվ ամենաուշագրավն այն է, որ ամեն առիթով կառավարության պատասխանատուները նշում են, որ զբոսաշրջության զարգացումը մեր երկրի համար ռազմավարական ծրագիր է: Տեղացիները համոզված են, որ մշակութային այդ արժեքները պահելով՝ ե՛ւ պատմությունը կպահպանեն, ե՛ւ շրջակա գյուղերը աշխատանքով կապահովեն: Պատմական գերեզմաններն անգամ ցանկապատ չունեն: ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 23.10..2015

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am...medium=facebook

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից



#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,851 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 24 October 2015 - 04:08 PM



#4 ED

ED

    Քեռի

  • Moderator
  • 5,959 posts
  • Gender:Male
  • Location:Los Angeles
  • Interests:Music, traveling, Salvador Dali, Tolstoy, Sevak, Charents<br />wine, sushi and lots lots more

Posted 27 October 2015 - 07:51 AM

isk yes arajarketsi pox uxarkem shnorqi beren, verjapes amot e, bolore dem en veranoroqman, asumen patmakan tex e dzerq tal chi kareli, zarmanumem te inchne xangarelu gone mi hushagar dnen, tsaxikner tnken, vor turistnere gan u kartan te ove na, inch e arel yev aylen, chem haskanum es joxovrtin yes el



#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,851 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 27 October 2015 - 10:48 AM

Bari Luys  Ed jan

 

naxkinum  tsexot   mi  janaparh er  vor Xndzoresk gyughits  ijnum er  dzpor@, heto pit  get@  antsneyir  votqov mi 5~10  rope  qaylelov   hasneyir  gerezmanin.  hima  Kamurj ka,  aveli  hngist arants  get antsnelu tsexeri mej mtnelu  hasnum en.. mi qich  heshtatsela... bayst eli  Gyughist  Aftpobus@ nerqev  chi  ijni.


http://armenians.com...resk/index.html

 

 

MVC-068F.JPG



#6 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,851 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 27 October 2015 - 10:49 AM

MVC-099F.JPG

 

sa  2001in em  nkarel..  datelov  Arshaki Videoits  nuyna  mnatsel.

 



#7 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,851 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 27 October 2015 - 10:50 AM

MVC-102F.JPG

iy  aystegh sari mejits  Sarr@ jura  galis,, 



#8 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,851 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 27 October 2015 - 10:55 AM

MVC-101F.JPG

es  tarikin  hartsri te  Sparapeti  gerezman ura... ?  asets te "saprapeta  matsel.  en gluxn el  ktrel tarel en  parsikner@"

 

pastoren  yerb  Sparapetin TAghum en glux@  depi  Parskastan en  taghum,  parsik  shah@  marda  ugharkum,  gerezman  qandum,  glux@  ktrum het taghum en,  es angam votqer@ depi parskastan, gluxn el  arsik shahin en tanum..  es dzor@ minchev  parskastan gnuma  asum en



#9 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,851 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 27 October 2015 - 10:57 AM

https://www.google.c...005384f!6m1!1e1



#10 gamavor

gamavor

    -= Nobility =-

  • Nobility
  • 4,808 posts
  • Location:Houston, TX

Posted 02 March 2017 - 06:39 PM






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users