Jump to content


Photo

Z@ruyts Otaryerkratsu Het


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 16 June 2007 - 03:58 PM

ԶՐՈՒՅՑ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ՀԵՏ
Համո Սահյան

Դու հյուր ես այսօր իմ Հայաստանում
Եւ քո դեմ բաց են բոլոր մուտքերը,
Թեկուզ քո լեզուն լավ չեմ հասկանում,
Բայց ըմբռնում եմ ես քո մտքերը:

Ես քո գալստյան կենացն եմ մաղթում,
Քեզ համար վաղուց պարզ է այսքանը
Հյուրընկալության օրենքի խա խ տում
Թույլ չի տա երբեք իմ Հայաստանը:

Այս սովորույթը հնուց է գալիս,
Հենիր սեղանիս քո արմունկները,
Ես հյուր եմ դառնում ու քեզ եմ տալիս
Տան տիրոջ բոլոր իրավունքները:

Քեզ հետ շրջում եմ երկիրն իմ խաղաղ,
Ուր որ կամենաս ես քեզ տանում եմ,
Բայց չեն նկատում քո աչքերն, ավաղ,
Այն, ինչով որ ես հպարտանում եմ:

Ես պալատներն եմ տեսնում մարմարյա
Եվ քանդակների նուրբ ժանյակները,
Դու խրճիթներն ես տեսնում հնoրյա
Եվ վաղուց լռած ճախարակները:

Ես գործարանն եմ տեսնում մեր նորոգ,
Հնոցն եմ տեսնում եվ նրա հուրը,
Դու վառարանի ծուխն ես տեսնում լոկ,
Ծխանն ես տեսնում եվ նրա մուրը:

Ես ճանապարհն եմ տեսնում լայն ու բաց,
Սարից սար թռչող այս ծիածանը,
Իսկ դու տեսնում ես ժայռից կախ ընկած
Պորտը քարերին մաշած կածանը:

Ես լուսաբացն եմ տեսնում ոսկեհեր,
Այգին եմ տեսնում ու ծաղկած ծառը,
Իսկ դու նայում ես հորիզոնն ի վեր,
Տեսնում ես միայն ամպի պատառը:

Ես մեր գետերն եմ տեսնում փրփրալից
Եվ լույսի փոխվող մեր չքնաղ լիճը,
Իսկ դու տեսնում ես ծաղկունքի ահից
Դաշտում կուչ եկած մեռնող ճահիճը:

Ես մեր դրոշն եմ տեսնում պետական ---
Մեր ամենամեծ հարստությունը,
Իսկ դու փնտրում ես ինչ որ կարկատան
Հաստելու չեղյալ աղքատությունը:

Օրենք է մեզ մոտ, երբ հյուր ես եկել,
Այս տունը քոնն է, եւ դու ես տերը,
Թե ուզենայիր ճիշտը նկատել,
Ես քեզ կտայի եւ իմ աչքերը:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users