Jump to content


Photo

Hamo Sahyan


  • Please log in to reply
1 reply to this topic

#1 jerico

jerico

    Junior Member

  • Members
  • Pip
  • 2 posts

Posted 26 June 2006 - 01:58 AM

looking for the poem ge gam by hamo sahyan can any one post it on the forum?

#2 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 11 January 2007 - 01:29 AM

ԿԸ ԳԱՄ (Նոր Ուղղագ.)

Համո Սահյան

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կը գամ, ինչ էլ լինի, կը գամ,
Ուր էլ լինեմ, կը գամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կը գամ, ես այս անգամ կը գամ
Մենության մէջ լացող երգիդ վրայ:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եւ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կը գամ, ինչ էլ լինի, կը գամ,
Եւ կը ճչաս հանկարծ տարօրինակ ցավից...
Կը գամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կը տանք,
Լաց կը լինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կը գամ,
Ինչ էլ լինի, կը գամ, չկանչես էլ, կը գամ,
Եւ կը բերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ-
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կը գամ և կը դառնամ գտած բախտի ժպիտ
Եւ հավատի ժպիտ՝ տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եւ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կը գամ, ուր էլ լինեմ, կը գամ:
Գետնի տակից կը գամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կը գամ,
Կը գամ ու թափ կը տամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

ԿԸ ԳԱՄ (Դասական Ուղղագ.)

Համօ Սահեան

Եթէ մինչև անգամ
Լսած լինես, թէ ես այս աշխարհում չկամ,
Միևնոյն է, կը գամ, ինչ էլ լինի, կը գամ,
Ուր էլ լինեմ, կը գամ:
Եթէ մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթէ մինչև անգամ լոյսդ մարած լինի,
Վերջին յոյսդ քամին առած-տարած լինի,
Առանց լոյսի կը գամ, ես այս անգամ կը գամ
Մենութեան մէջ լացող երգիդ վրայ:

Եթէ մինչև անգամ
Քո հաւատի հանդէպ դու մեղք արած լինես
Եւ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթէ մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթէ մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթէ մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերյուշերիդ վերջին խոնաւ քարանձաւից,
Միևնոյն է, կը գամ, ինչ էլ լինի, կը գամ,
Եւ կը ճչաս յանկարծ տարօրինակ ցաւից...
Կը գամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կը տանք,
Լաց կը լինենք մեռած մեղքիդ վրայ:

Եթէ մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապւած, խաչով խաչուած լինեմ,
Տքնած-տանջւած լինեմ, միևնոյն է, կը գամ,
Ինչ էլ լինի, կը գամ, չկանչես էլ, կը գամ,
Եւ կը բերեմ ես քեզ ուրախութիւն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողութեամբ-
Քո տան ու քո հոգու տարողութեամբ,
Երազներիդ, կեանքիդ տևողութեամբ:
Կը գամ և կը դառնամ գտած բախտի ժպիտ
Եւ հաւատի ժպիտ՝ տառապանքից մաշւած,
Արտասուքից խաշւած դէմքիդ վրայ:

Եթէ մինչև անգամ մէջքս ծալւած լինի,
Եթէ մինչև անգամ ոտքս վառւած լինի,
Եւ ճակատիս հազար հողմի հարւած լինի,
Միևնոյն է, կը գամ, ուր էլ լինեմ, կը գամ:
Գետնի տակից կը գամ,
Մի հեռաւոր, անյայտ մոլորակից կը գամ,
Կը գամ ու թափ կը տամ
Յարդագողի փոշին շեմքիդ վրայ:




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users