From Khachqars to Khach-Patuhas
Օգոստոս 16, 2013 | 07:10
«Հրապարակը» գրում է, թե «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա պատրաստվում է օգոստոսի 17-ին հերթական՝ 1713-րդ խաչը տեղադրել։
Այն թեեւ խորհրդանշում է Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը, եւ ենթադրվում է, որ պետք է Աստծո օրհնությունը բերեր Հայաստանին ու դատախազի հարազատ Ապարանին, սակայն հակառակ էֆեկտն է առաջացրել:
Իրար զոդված երկաթե խաչերի միջով անցնելով` քամին սարսափազդու աղմուկ, սուլոց է առաջացնում: Քանի որ խաչը բարձունքի վրա է, իսկ այստեղ միշտ քամի է լինում, դրա առաջացրած չարագուշակ ձայները տարածվում են հսկա տարածքի վրա: Այնպես որ, խաչի տեղադրումից հետո այս տարածքում ոչ մի կենդանի ու թռչուն չի մնացել: