Jump to content


Photo

Armenian - Azeri Wedding .....


  • Please log in to reply
1 reply to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,851 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 28 September 2012 - 06:19 PM


Հայ երիտասարդն ամուսնացել է Ադրբեջանի փոխվարչապետի եղբոր աղջկա հետ
Հեղինակ՝ Henaran1, թողարկված՝ Սեպտեմբեր 26, 2012 19:30 -ին այստեղ՝ ԱԴՐԲԵՋԱՆ, ԼՐԱՀՈՍ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ 0 մեկնաբանություն



Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովի եղբոր աղջիկը Ղազախստանում ամուսնացել է հայ երիտասարդի հետ, հաղորդում է hurriyyet.net-ը: Հարսանյաց հանդեսին ադրբեջանցի մի խումբ պաշտոնյաներ են մասնակցել: Ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը, ում անունը չի հրապարակվում, հանդեսի ժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները շուտով կվերականգնվեն: Նա ասել է, որ դրանից հետո վերականգնվելու են նաև ադրբեջանցիների և հայերի միջև ազգակցական կապերը. հայ ու ադրբեջանցի երիտասարդների միջև ամուսնությունների թիվը մեծանալու է:

Իսկ Ադրբեջանի առաջին փոխվարչապետը բավական կոշտ է արտահայտվել հայկական հարցի վերաբերյալ:

Ըստ hurriyyet.net-ի` ամուսնությունը չի կատարվել շարիաթի համապատասխան: Շարիաթի կանոններով` մահմեդական տղամարդը կամ կինը կարող են ամուսնանալ հրեայի և քրիստոնյայի հետ, եթե վերջինս մահմեդականություն ընդունի: Սակայն ամուսնության գործընթացում կրոնական գործառույթ տեղի չի ունեցել:

Մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ Յագուբ Էյուբովը շարքային քաղաքացի չէ և կարևոր դիրք է զբաղեցնում երկրի իշխանության մեջ: Ռամիլ Սաֆարովի դեպքի` երկրում դեռևս քննարկվելու պայմաններում իշխանության նման կարևոր անձի` հայի հետ բարեկամանալու փաստը, անկասկած, հանրային կարծիքում իշխանության համար բավականին քաղաքական բարոյական խնդիրներ կառաջացնի:

Եթե դրան հավելենք նաև երկու օր առաջ դեսպանների հավաքում հայերի և հայկական լոբբիի մասին երկրի նախագահի ասածները, ապա կարելի է պնդել, որ Յագուբ Էյուբովի համար դրա արդյունքը այնքան էլ ուրախալի չի լինելու (դեսպանների հավաքում նախագահը հայկական լոբբիին Ադրբեջանի թիվ մեկ թշնամին է անվանել):

Բնական է, որ այս տեղեկությունից հետո պարզ է դառնալու նաև այն, թե ինչքանով է երկրի ղեկավար Իլհամ Ալիևը անկեղծ և զգայուն հայկական հարցում: Իրականում, այս լուրից հետո ասելու բան չի էլ մնում -ընդգծում է hurriyyet.net-ը:

Պիտակներ՝ Ադրբեջան, ամուսնություն, Հայաստան



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,851 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 28 September 2012 - 06:21 PM

i have mixed fillings.... mek koghmits hishum en hin xosq@ te Ser@ Atharin el e kpnum.. muys koghmits te iys paterazm@ mi or pit verjana..... inchu chsksel iysor iys amusnuytamb...


ehh balam..




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users