Jump to content


Photo

Hogehangist


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 13 June 2007 - 02:40 PM

ՀՈԳԵՀԱԳՆԻՍՏ
(Դասական Ուղղագրոութեամբ)
Յովհաննէս Թումանեան

Ու վեր կացայ ես, որ մեր հայրենի օրէնքովը հին`
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շէն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռւած ու ցըրւած հազար հազարով...

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ,
Թանգուրեք,
Հայոց աշխարհի մեծ կերոնները վառեցի մէկ-մէկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպէս հեռաւոր արև,
Անհաս, աննըւազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև...

Կանգնեցի խոԺոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշւառ էն հոգիներին` ցըրւած յաւիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն Հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ:
-Հանգէ՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
Մարդակեր գազան ` մարդը` դեռ երկար էսպես կը մնայ...

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս` ահեղ ձէներով,
Սաղմոս կարդալով` անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրաւի ձորից, հըսկայ բուրվառից,
Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական պարից,

Բոյլ-բոյլ, բուրաւէտ, շարԺւեցին դէպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն Հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ...
-Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
Մարդակեր գազան ` մարդը` դեռ երկար էսպես կը մնայ...



ՀՈԵՀԱՆԳԻՍՏ
(Նոր Ուղղագրությամբ)
Հովհաննես Թումանյան

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին`
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով...

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ,
Թանգուրեք,
Հայոց աշխարհի մեծ կերոնները վառեցի մէկ-մէկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև...

Կանգնեց խոԺոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին` ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն Հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ£
-Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
Մարդակեր գազան ` մարդը` դեռ երկար էսպես կը մնա...

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս` ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով` անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական պարից,

Բույլ-բույլ, բուրավետ, շարԺվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն Հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ...
-Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
Մարդակեր գազան ` մարդը` դեռ երկար էսպես կը մնա...





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users