Jump to content


Photo
- - - - -

Stephanos Syuneci


  • Please log in to reply
1 reply to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 06 April 2008 - 02:29 PM

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ
(VII - VIII)


Աստվածաբան-մեկնիչ, քերական, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ: Ծննդյան տարին հավանորեն ընկնում է 660-ական թթ. մեջ: Եղել է Սյունիքից, Դվինի ավագերեցի որդին: Նախնական կրթությունն ստացել է կաթողիկոսարանի դպրանոցում, այնուհետև աշակերտել նախ՝ Մաքենյաց վանքի վանահայր Սողոմոնին, ապա Սյունիքի վարդապետարանում՝ Մովսես Քերթող եպիսկոպոսին: Թերևս վերջինից էլ ստացել է վարդապետության աստիճանը: Մովսես եպիսկոպոսի մահվանից հետո տեղափոխվել է Դվին և որպես ուսուցիչ գործել կաթողիկոսարանի դպրանոցում: Մի առիթով վիճել է Սմբատ Բագրատունի ասպետի հետ և իր հայացքների համար հալածվել նրանից: Գիտակցելով իմաստասիրական գիտության մեջ իր անկատար լինելը՝ ուղևորվել է Կ.Պոլիս, խորացրել իր իմացությունը աստվածաբանությունից, մատենագրությունից, յուրացրել երաժշտական արվեստը, հունարեն և լատիներեն լեզուները: ՈՒսման նպատակով եղել է նաև Հռոմում և Աթենքում: Դեռևս Կ.Պոլսում Սյունեցին եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալել՝ խորհրդատու և համագործակից ունենալով Դավիթ Հիպատ անունով հայ գիտնական իշխանին: Գրական-թարգմանչական աշխատանքը շարունակվել է նաև հայրենիքում: Սյունյաց եպիսկոպոս դարձած նշանավոր եկեղեցականն սպանվել է 735 թ. Եղեգնաձորի Մոզն ավանում, քնած ժամանակ, մի կնոջ ձեռքով, որին անառակ վարքի համար քարոզի ժամանակ հանդիմանել էր: Թաղված է Թանահատի վանքում

Սյունեցու թարգմանությամբ մեզ են հասել Դիոնիսիոս Արեոպագացու, Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմեսացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գևորգ Պիսիդեսի, Մաքսիմոս Խոստովանողի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները: Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը: Մեծ է Սյունեցու ներդրումը հոգեվոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում: Նրան են պատկանում "Աւագ օրհնութեան" կանոնի շարականները: Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում:


#2 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 06 April 2008 - 02:30 PM

Նահատակք յաղթողք քաջք ի մարտի...


Նահատակք յաղթողք քաջք ի մարտի,
Երանելի սուրբ մարտիրոսք,
Որք վանեալ զթշնամին խորտակեցիք:

Հրեշտակաց դասքն տօնակից են մեզ,
Եւ ջոկք աթոռոցն զուարճացեալ
Բերկրին ընդ վարդագոյն ձեր հեղումն արեան,
Որք վանեալ զթշնամին խորտակեցիք:

Անթառամ պսակն ձեզ աւանդեալ մնա,
Քան զականս պատուականս` գերագոյն հրաշիւք,
Որք վանեալ զթշնամին խորտակեցիք:

Ճառագայթ փառաց հօր որդիդ միածին,
Որ զլոյսդ անվայրափակ մարմնով պարագրեալ`
Այսօր ի Թաբօր փառօք փայլեցեր:

Որ անտես սրովբէիցն անհաս ի վեր քա զբան,
Ծառայի կերպիւ պարածածկեալ զլոյսդ անըստուեր,
Այսօր ի Թաբօր փառօք փայլեցեր:

Որ հրեղինացն անմերձենալի հուր աստուածութեանդ
Ի հողեղէնս խոնարհեալ լոյսդ արփիական,
Այսօր ի Թաբօր փառօք փայլեցեր:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users