Jump to content


Photo
- - - - -

Ակսել Վարդա


  • Please log in to reply
82 replies to this topic

#1 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 14 August 2005 - 12:55 PM

Հիշատակը միշտ հաղթում է

Մի կյանք է անցել, իննսուն տարի,
Իմ հիշողություն, չա՞ր էս թե՞ բարի,
Ի՞նչ պատասխանեմ, երբ արյունն հայի
Հրեշի պնչից կաթում է արդի:

Հանցանքն ապրել է իննսում տարի,
իչի՞ մասին է օրենքն աշխարհի,
Երևի սառած, անքույթ աչքերի
Հառաչանք է, որ չարը վերջ չունի:

Մի՞ թե հիմա այլ ժամանակներ են,
Սատանեքն իրենց գործը թողե՞լ են,
Պոչերը կտրին, դարձան դեմոկրա՞տ...
Պետք է արգելել վաճառել մկրատ:

Ու խաբեության ոսկե դիմակը
Ստում, քողարկում է հանցանքը,
Դեղին հրջվանքը թշերի վրա,
Քրքջում է. -Հա -հա, հի- հի, հա- հա:

Քրքջում է խեղկատակ,
Որովհետև դեռ տևում է,
Բայց գիտի՛, արևի տակ,
Հիշատակը միշտ հաղթում է:




Վերի թաղի Օնիկը

Ես երբեմնի կգամ Փարիզ,
Կգամ կորած ղշի պես,
Հեռվի սեր է թառել մտքիս,
Սիրտս արել երկու կես:

Ես գիշերով կգամ փարիզ,
Կգամ վերի ճամփեկով,
Մեր գյուղ էտ ճամփով եմ գալիս,
Հենց իմ յարիս տան մոտով:

Հենց որ դարից իջնեմ վար,
Կանգնեմ փարիզի մեջտեղը,
Կասեմ ես հո՛ս եմ աշխա՛րհ,
Աիժմ գիտցե՛ք իմ տեղը:

Վերի թաղի Օնի՛կն է հոս,
Անձամբ ինքս եմ ժամանել,
Անցել հազար դար ու փոս,
եկել Փարոզ եմ հասել:

Ու թող ամբողջ հրապարակը,
Հավաքվի որ ինձ լսի,
Մենակ պառավ Արուսիակը,
Հանկարձ ենտեղ չլինի:

Էտ օրիորդից վախենում եմ,
Նորից մի բան կմոգոնի՛,
Արուսիակին ես լավ գիտեմ,
Կասի Օնոն փող չունի:

Հետո ի՞նչ որ փող չունի,
Փարիզը փողո՞վ են սարգել,
Բա անմահական Վիյոնի
Մտքերը ո՞վ է գնել:

Թէ մտքերը ոչինչ չարժե՞ն,
Ու խանգառում են ապրել,
ես դժգոհ չեմ որ իմ սրտեն,
Պոետի քար են կախել:

Ես գիշերով կգամ Փարիզ,
Կգամ վերի ճամփեկով,
Մեր գյուղ էտ ճամփով եմ գալիս,
Հենց իմ յարիս տան մոտով:

http://www.elance.ru/aksel/

Edited by Aksel, 14 August 2005 - 01:10 PM.


#2 Harut

Harut

    Վերնագիր

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,734 posts
  • Gender:Male
  • Location:հորիզոն...
  • Interests:uninterested...

Posted 14 August 2005 - 01:10 PM

Ակսել,

Անչափ հաճելի է քեզ հյուրընկալել մեր ֆորումում վերջապես...

Հարութ

#3 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 14 August 2005 - 01:18 PM

QUOTE (Harut @ Aug 14 2005, 08:10 PM)
Ակսել,

Անչափ հաճելի է քեզ հյուրընկալել մեր ֆորումում վերջապես...

Հարութ


Շատ շնորհակալ եմ ու նույնպես անչափ ուրախ Հարութ ջան:

#4 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 17 August 2005 - 08:13 AM

Մանկություն

Գողցած խնձորն համով է,
Ինչքան ուտես շատ չի՛ լինի:
Թշնամիս պահակ Խորենն՝ է,
Որ ինձ երբե՜կ չի բռնի:

Շոգ օրերին համառորեն
Էժան - գազով ջուր եմ փնտրում,
Պաղպաղակի գինը արդեն՝
Ցավոք սրտի չե՝մ հարցնում:

Անուշ ընկեր, հիշու՞մ էս ինձ,
Օտարության ճանկերում,
Հեռացե՝լ ենք մեր հին թաղից
Ու նոր թաղ չե՛նք որոնում:
Ու երկուսս էլ չե՛նք հասկանում
Թե արևը ու՞ր է գնում,
Ինչպես մանու՛կ տարիներին:

Ակսել Վարդա:)

#5 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 03 October 2005 - 03:10 PM

Դեպի Եվրոպա Թուրքերեն

Թուրքն Եվրոպա է եկել,
Յաթաղանը թևի տակ
Ու տոնի արթիվ կոնծել
Հայի արյուն մի բաժակ:

#6 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 06 October 2005 - 03:56 PM

QUOTE (Aksel @ Oct 3 2005, 04:10 PM)
Դեպի Եվրոպա Թուրքերեն

Թուրքն Եվրոպա է եկել,
Յաթաղանը թևի տակ
Ու տոնի արթիվ կոնծել
Հայի արյուն մի բաժակ:


Ակսել Վարդա։

Ա յս մէկը ոչ միայն շատ լաւն է այլ նաեւ շատ ճիշտ է։

Ես ալ Հարութի նման զիս շատ ուրախ եմ զգում որ մեր մէչն ես։





Edited by Anahid Takouhi, 06 October 2005 - 04:11 PM.


#7 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 07 October 2005 - 08:47 AM

QUOTE (Anahid Takouhi @ Oct 6 2005, 10:56 PM)
Ակսել Վարդա։

Ա յս մէկը ոչ միայն շատ լաւն է այլ նաեւ շատ ճիշտ է։

Ես ալ Հարութի նման զիս շատ ուրախ եմ զգում որ մեր մէչն ես։



Շատ շնորհակալություն հարգելի Anahid Takouhi

#8 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 07 October 2005 - 06:16 PM

Սոկրատի վերջին գիշերը 

Սուրճը ուղեղս էլ չի թարմացնում
Իսկ աթոռն ինձնից վաղուց է հոգնել,
Ամեն շարժումս հաշվի է առնում,
Տնքում է կարծես փիղ է շալակել:
 
Հին պահարանն է անկյունում նիրհում,
Դռան բանալին անհույս թեքած վար,
Այդպես քիթը կախ բիձեքն են ննջում
Ու հեկեկում են, հեյ գիտի աշխարհ:
 
Ո՛վ ասես չկա էդ պահարանում
Իսկ ամենա վերին դարակում
Մի երես առած մուկ է բնակվում
Ու դիտմամբ միշտ լավ գրքերն է կռծում:
 
Նրա ատամները միշտ աճում են,
Կռծում է որ ատամները մաշվեն,
Կռծում է որ ծնոթները փակվեն,
Այո՛, մկները պիտի միշտ կռծեն:
 
Այդ մուկն երևի քանդակագործ է,
Ամեն գիրք տարպեր ձևով է կռծում,
Կամ փորձառու գրագող է,
Մի քանի գրքից մի քիրք է սարգում:
 
Այսոր պիտի դրա հախիցը գամ,
Իմ գրածները դնեմ թող կռծի,
Թող կռծի, կշտանա վերջին անգամ,
Ուղեղի ցնցուն ստանա, տառապի:
 
Հիմա, հենց հինա քո գլխին բերեմ,
Առաջ իմ աթոռ, անցանք հարձակման,
Անցանք հարձակման, գրագողի դեմ,
Զգուշ կացիր մկնին, թշնամիք եկան:
 
Ես մտածում եմ նա կռթկռթացնում,
Կարծես մուկը ինձ քարոզ է կարդում,
Քարոզ խոսխի ազատության մասին,
Կատու չեմ, բայց չեմ սիրում մկներին:
 
Գլխիս կռթկռթուն քարոզ է թափվում,
Համոզում է ինձ ու չի համոզում,
Որ առաջինը խոսքն է եղել,
Մի գուցե սկզբում խնձո՞րն է եղել:
 
 
Իսկ ինչու՞ են Սոկրատին դատել,
Չե՛ որ նա խնձոր չեր գողացել,
Ճշմարիտ խոսքի համա՝ր են դատել,
Թեև նա սնոնդ էլ էր պահանջել:
 
Դե արի ասա ինչու՛ են դատել,
Ինչի՞ համար, խոսքի՞ թե՞ խնձորի՛,
Որտե՞ղ են նրա խոսքն հաշվի առել,
Դիագենի տակառի մե՞ջ…
 
***Աթոռս նորից տնքաց կամակոր,
Նրան դուր չեկան իմ նոր մեքերը,
Իսկ երեկոյան ստվերներին օրոր
Իջավ Սոկրատի վերջին գիշերը:
 
Անտիկ հունացին իմ հյուրն է այսոր,
Կամ էլ մեզ բանտ են նետել միասին,
Ու մակարդվել է կյանքը հին ու նոր
Վողուց ճաքճքված, բանտի պատերին:
 
Լուռ էր Սոկրատը անգուշակելի,
Լռության հետ էր խոսում երևի,
Փորձեցի խաղտել արդ լռությունը,
Լսել Սոկրատի իմաստությունը.
 
Սոկրա՛տ, թույլ տվեք մի բան հարցնել,
Դուք բատնի մեջ է՛լ ոչինչ չե՞ք գրել:
- Ուզում էս ասել որ ոճրագո՞րծ էմ
Ու մի բան էլ պիտի ե՞ս գրեմ:
 
- Ոճրագործները թույն են հորինում,
Ու ըստ օրենքի ձեր թասը լցնում,
Ազատությունը քմահաճ ներկում,
Ուրիշի արյան գույնով են գրում:
 
Իսկ ձեզ թեկուզ և դատապարտել են,
Դավադիր եղել ձեր ազատ մտքին,
Ձեր մտքերը միշտ լուսաորել են
Մթի ճանկերուն, կյանքի հայելին:
 
- Իզուր էս կարդում բարի քարոզներ,
Ես միշտ այս կյանքից եղել եմ բարի,
Տածել եմ բազում անխռով մտքեր,
Հուշել եմ կատվիս, որ չմլավի:
 
Ու պրպտել եմ գանգիս կեղևում
Ընդիմություններ խորամանկներին,
Կարծես սատանի հմոտ թակարդում
Թողել եմ վոտքիս պլոկված կաշին:
 
Մտաբերում եմ երբեմն նրան,
Մի ինչ որ չնչին, հիմար առումով,
Որ կարծես ինձնից չանչել է մի բան,
Սահել է մի պահ իմ երակներով:
 
Մի ինչ որ անցավ մասնիկ իմ սրտից
Կլպել է ալմաստ իր ճիրաններով,
Քամել կիսամեռ արյունն այնտեղից,
Հիացել կարմիր պղպջակներով:
 
Հրճվել իմ վրա ու իմ գիտության,
Քանի որ թելը մարդկային կյանքի,
Շարունակություն կեղծված պատմության
Ու մի բարբաջանք, բարին կհղթի:
 
Եթե իմ խոսքը մտքերի սպոփանք,
Ես ձեռք եմ բերում դավ ու թշնամանք,
ԵՎ ի՞նչ է միտքը, և ի՞նչն է հանցանք,
Ավա՝ղ, հարցիս հետ չեմ տածում զարմանք:
 
*** 
- Սոկրա՛տ, ուզում եմ սուրջ առաջարկել,
Մի գուցե գինի՞, ի՞նչ կուզեք խմել:
- Իսկ կոպուչինո չունե՞ս բարումդ,
Սուրջը ի՞նչ պիտի լցնի գլուխդ:
 
- Սու՞րջը, թարմությու՛ն, չի՛ թողնում քնել,
Գիտեմ, որ առաջ դուք սորջ չեք խմել:
- Այո՛ չենք խմել, ոչ էլ կերել էնք,
Դրա համար էլ անմահացել ենք:
 
- Հիշու՜մ եմ ինչպես ձեր դատաորը
Հերքեց սննդի պայմանագիրը
- Թե իմ պայմանը հանկարձ ընդունվեր,
Խեղճ դատաորը սոված կմեռներ:
 
Ես պահանչեցի վայել գոյություն
Ու գաղափարներիս ազատություն,
Ո՞վ է իր խելքը հացի հետ կերել,
Որ նման պայման ցանկա ընդունել:

Նման պայմանը վտանգ է սպառնում
Նրանց, ով մտքի արմատն են կռծում,
Տեղավորում որովայնում
Խելացի են ձևանում,
Կռծում են,
Կշտանու՛մ:
 
Թե նոր բան գիտես, ասա իմանամ,
Ի՞նչ նորություն կա այս հին աշխարհում,
Մեկի անունը տուր լսե՛մ, զարմանա՛մ,
Թե մինչև հիմա ում չեմ ճանաչում:
 
- Ասեմ Սոկրատ ջան, Ղուռչուլ Աղվա՛նը,
- Ղուռչուլն հատուկենտ բացառոԷթյուն է,
Ես էլ եմ ծանոթ նրա անվանը,
Նրա ամեն մի սուտը մեծ գյու՛տ է,
 
Սուտը, որ ճշտի երկրորդ կեսն է,
Բանականության ապաստարանը,
Ու հալալ սուտը վտանգաոր չէ
Ու դառնում է ճիշտ կեսի զրահը:
 
Չեն ստում միայն խելագարները,
Ճիշտ են քարոզում խորամանկները,
Թեև անպատճառ որերից մի օր
Մնում են ծախու կնոջ պես տկլոր:
 
-Սոկրատ ուզու՞մ էք զանգահարեմ գան,
Սիրո ծառաներ, սիրուն աղջիկներ,
-Սուս թեչե հիմա ին Քսանտիպան
Կսկսի խոսել դարերը իվեր:
 
Ու կթվարկի բոլոր բոզերին
Մեկ առ մեկ, հնուզ մինչև այս օրս,
Քեզ կլղոզի քո հին աթոռին,
Կստուկի ի՛նչ եմ ներարկել փորս:
 
Ա՛յ թե դատեին իմ Քսանտիպաին,
Վա՛յ դատավորին ու դատարանին,
Բոլոր պայմանները կնդունեին
Ա՛յ թե ի՛նչ նշաշակում կի՛ն, կի՛ն:
 
- իսկ ո՞ր աստցուն էք դուք հավատացել,
Հեթանոսներից, որի՞ն էք պաշտել:
- Իմ միտքն ու խիղճն էն ինձ աստված եղել,
Որոնցից երբեկ դարան չեմ սարգել:

Ես միշտ իմ խոհուն աշակերտներին
Ինձ հետ վիճելու ճամփա եմ թողել,
Չեմ թառել նրանց մատաղ մտքերին,
Չեմ փորձել նրանց հնազանդեցնել:
 
Հավատը զենք է ու անպարտություն,
Բայց կա խորամանկ դաստիարակություն,
Որ մարդու հոգուց ներս է ծկլատում
Ու մատնում չարքին, մարդն ինչ է տենչում:
 
Հետ էք զարգացել հազար տարիներ,
Թեև ձեռք բերել շատ հարմարանքներ,
Բայց ամեն մեկդ մի կուռքի ծառա,
Ճառ ասի կամ թե մի տեղ թռվռա:
 
Մեր ժամանակներն ամեն ինչ պարզ էր,
Ստռուկը մեր դարում մեծ Եզոպ Պոս էր,
Թեև հիմա էլ միտքն ըստռկացրել,
Շոու են սարգել ,չե՛, բան չի փոխվել:
 
-Փոխվել է փոխվել, հարգելի սոկրատ,
Այժմ մարդն իրեն կարծում է ազատ,
Քանզի չգիտի ում ստռուկն է,
Հնարավոր է, որ տերը մուկ է:
 
Ազատը ինչպես թռչյունը ոդում,
Թռչնի պես զգոն չե վայրեջքի պահին
Ու բաց դաշտի մեջ կամ անապատում,
Կարող է նստել աղվեսի պաչին:
 
Սուտն է հիմա ըստռուկի տերը,
Իմիջաիլոց, ձեր դեմոկրատիաով,
Որ եկավ ընկավ սատանի ձեռը,
Հիմա ամեն ինչ չափում են փողով:
 
-Մեր դեմոկրատիան հասկացություն է
Որը երբևե մարդիկ կհասկանան,
Իսկ այն ինչ հիմա բարգավաճում է,
Հորինել է անձամբ իմ քսաբտիպան:
 
Գիտե՞ս այդ կինը ինչ խորամանկ է,
Ի՞նչ եռանդուն է ու հաստատակամ,
Յուրաքանչյուր խոսք հնարանք է
Ու չի փնթփնթում նա երկու անգամ:
 
Փնթփնթոցը միշտ շարունակվում է
Ու սպիրալաձև զարգացնում ոճը,
Այս պահիս նա ինձ դավաջանում է
Ու մեկը խաբում է իմ կնոջը:
 
Ու պոռնկության արհեստանոցում
Հղքում է մտքերն իմ Քսանտիպան,
Խորհում իմ մասին ուրիշի ծոցում
Ու հորինում է ձեր դեմոկրատիան:
 
Իսկ փողի մասին նոր բան չեմ լսում,
Մեր ժամանակ էլ բոլոր դռները
Ոսկով էին բացում ու ոտքով փակում
Բայց մերն էին մեր սեփական մտքերը:
 
Մի բան եմ տեսնում, մի փոփոխություն,
Գիտություն դարձած մտքի գողություն,
Փափաղ թռցնող ստեղծագործողներ,
Սիրում են գրել համերգի տոմսեր:
 
Ու եզոպները ինչքան էլ խոսեն,
Ինչքան էլ պատմեն ու սրամտեն,
Ստի դրոշը վեր կբատձրացնեն,
Նրանց մտքերը կյուրացնեն:
 
Ու գողը պիտի խոսի այն մասին
Թե ինչ էր թառել Եզոպի մտքին
Ու առաջինը նրան կլսեն,
Գողերը իրենց գործը լավ գիտեն:
 
Ազատությունը գողի համար է,
Գողը լա՛վ գիտի նրա արժեքը,
Այս հակասությունը ամուր կապ է
Ու փիլիսոփայության օրենքը:
 
Պարզվում է մարդու ազատությունը
Միտք չէ և ոչ էլ աշխարահայացք,
Ազատությունը ձայնն է, հնչյունը,
Որ տարածվում է աշխարհից աշխարք:
 
-Ախր գողերը միշտ սուսիկ փուսիկ,
Ու նրանց համար կա միայն մի միտք,
Ի՞նչ ձայն ու հնչյուն աշխարհից աշխարհ,
Ու չեն ճանաչում նրանք ոչ մի կարգ:
 
- Գողի կարգերը ոսկինէ, փողերը,
Վոտնահարում են բոլոր կարգերը,
Գիտես ի՞նչ կասեմ քեզ գողի մասին,
Գողը չի լսում մեծ ստախոսին:
 
- ինչի՞ մասին է խոսքը, չգիտեմ,
Այդ դեպքում ո՞վ են մտքի գողերը,
Ստախոսներ չեն մեծ կամ փոքրիկ,
Մարդկանց գանգերում տպում են կեղծիք:
 
- Ոչ թե գանգերում, այլ գրպաններում,
Այնտեղ են ազատ կյանքը ճմռթում,
Գողի գրպանում, անդրավարտիկի
Որտեղ ամեն ինչ իր գինը ունի:
 
Իր գինը ունի ամեն մի հանցանք,
Արդարություն, միտք ու երազանք,
Իր գինը ունի ամեն մի զիբիլ
Ու մարդը չարժի անգամ մի ոճիլ:
 
Ամենաբարձր մտքի դիրքերից
Ինչ ասես որ չի հանի գրպանից,
Հավասարությու՞ն էս դրել մտքիդ,
Ա՛ռ քեզ աներևույթ ապարտեիդ:
 
Որ վորոշում է ստույգ մոտեցումներ,
Ստույգ գնահտում մարդկաին կյանքեր,
Ստու՛յգ է թե ու՞մ կարելի է գլխատել,
Ստու՛յգ տե՛ս հիմա ու՛մ են գլխատել:
 
Ստու՛յգ նրան ով չի՝ կարող վճարել,
Ստու՛յգ է այս հարցում աշխարհս եղել,
Հեթանոսության գրկում մրափել,
Ոչինչ չի՛ փոխվել, ոչինչ չի՛ փոխվել:
 
Ու կրկնվում է ամեն ինչ նորից,
Գիտության մայրն էլ կրկնությունն է,
Մարդու ժպիտը ծնվում է փորից,
Բոլորից ուրախ թագաորն է:
 
Ժբտում էն նրանք բարի, սիրալիր,
Պետք լինի կասեն արյունն է կարմիր,
Ուրիշի արյունն անգույն, գույն չունի,
Ահա ուժը ու միտքը գրպանի:
 
- Սոկրատը աչքերն ինչպես հանելուք
Ուղղեց սեղանի վրա, իր թասին,
Իսկ պահարանում մի անամոթ մուկ
Ականջ էր դրել ինձ ու Սոկրատին:
 
Իսկ վաղորդյան լույսի շողերը
Ցայթում էին, մեկը մեկից անհամբեր,
Իսկ մեծ հանջարի խոհուն պատկերը
Դառնում էր թափանցիկ ու անտարպեր:
 
Դեպի անհունը գնալուց առաջ
Սոկրատը իր թույնի թասը վերցրեց,
Ուզում էր խմէր, ես ասացի կա՛ց
Ու թույնի կեսը իմ թասը լցրեց:
 
Առավոտ կանուխ մենք թույն ենք խմում,
Թունավորված է մեր լուսաբացը,
Եթե այսպե՛ս էնք բարի լույս անում,
Սոկրա՛տ, բեր խմենք կատվի կենացը:

#9 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 22 October 2005 - 05:10 PM

Քցողների նրբանցք

Չե՛մ ասի ո՛ր քաղաքում եմ,
Չե՛մ հիշում, դեռ չե՛մ մտածել,
Միտքս այսոր ինձ խաբել է,
Գիտեցածս էս հասցեն է.
Խաբեբաության փողոց-
Քցողների նրբանցք-
Տուն համար զերո.

Կարծես ծանոթ է ինձ այս փողոցը,
Ուր ամեն կառույց այլ մոլորակից,
Աջ թևիս վրա գրադարանը,
Ձախից կազինոն, բանգի պատին կից:

Նեղլիկ փողոցն է նրանց բաժանում,
Որ ուղիղ դեպի բաղնիք է տանում,
Գրադարանից մեկը դուրս վազեց
Ու լրագրողի նման ինձ դիմեց.

-Դուք են հաստ գրքի ո՞ր հատորն էք:
- Պարոն, սթափվե՛ք, գրադարանում չեք.
-Իսկ չե՞ք ուզում մեր բաղնիքն այցելել.
-Ավա՝ղ, թարսի պես նոր եմ լողացել:

-Դուք լողացել էք հետո գողացե՞լ
Թե՞ գողացել էք, հտո լողացել:
-Մի շտապեք կազմել իմ մասին կարծիք,
Չե որ ամեն ուր տարբեր եհ մարդիք:

-Իսկ կազինոում վոչինչ չե՞ք տարվել.
-Ըստիս չեմ տարվել ու չեմ էլ շահել.
-Երևի այսօր ուզում էք շահե՜լ,
Ուզու՜մ էք, ուզու՜մ, չե՛ք կարող խաբել,
Դե ուրեմն ինձ լա՛վ լսեք.

Համար զերո տան մոտով զգույշ կանցնե՜ք, դրա հիմքը փողով են գցել, իսկ ամեն օր փողը գողանում են:
Ու՞մ գլխին պիտի փլվի էդ տունը, հա՛րց է, թեև ամենայն հավանականությամբ իմ ու քո նման հարիֆի գլխին:

Գողերը լավ գիտեն երբ դուրս փախչեն,
երբ վերջին փողը հիմքից դուրս քաշըն:

#10 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 09 December 2005 - 11:47 AM

Հրեղեն աթոռ

Հեքիաթների հրեղեն ձին
Թռչօղ աթոռ է դարձել,
Որին տիրելու մասին
Ո՝վ ասես չի՛ երազել:

Ո՛վ հորինի սիրուն ճառ,
Ինչ որ չափով անվճար
Կտիրանա՝ աթոռին,
Կունենա՛ իր հրեղեն ձին:

Երբ աթոռին տիրանա՛
Անպայման կգիրանա,
Կունենա շա՛տ փող ու գույք,
Ամենակարո՛ղ հետույք:

Ու հրեղեն աթոռը
Երկինք կհանի ոռը,
Ու երբեմնի՝ մի բլոջ
Կդառնա հարգելի ջո՛ջ:

http://www.elance.ru/aksel/

Edited by Aksel, 12 December 2005 - 12:37 PM.


#11 Harut

Harut

    Վերնագիր

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,734 posts
  • Gender:Male
  • Location:հորիզոն...
  • Interests:uninterested...

Posted 10 December 2005 - 04:10 AM

լավ էլ կայք ունես... բրավո...

#12 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 10 December 2005 - 01:13 PM

շնորհակալ էմ Հարպւթ ջան

#13 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 12 December 2005 - 06:02 AM

QUOTE (Aksel @ Dec 9 2005, 05:47 PM)
Ու հրեղեն աթոռը
Երկինք կհանի վոռը,

Ակսել,

ամո՛թ քեզ՝ հազար ամո՛թ, որ բնիկ հայկական ՈՌԸ շփոթում ես ռուսական վոռի՝ գողի հետ... wink.gif

#14 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 12 December 2005 - 12:37 PM

QUOTE (SAS @ Dec 12 2005, 01:02 PM)
Ակսել,

ամո՛թ քեզ՝ հազար ամո՛թ, որ բնիկ հայկական ՈՌԸ շփոթում ես ռուսական վոռի՝ գողի հետ... wink.gif


SAS ջան, ախր ո՞նց չշփոթեմ, երբ ոչ մի հայկական դպրոցում չեն սովորեցնում ՈՌ բառի ուղղագրությունը biggrin.gif biggrin.gif
Ես էդ վոռը հէնց հիմա ուղղեմ դարձնեմ ՈՌ, բայց ե՞րբ պիտի աթոռի միջի էդ զանգվածը դառնա քամակ, չգիտեմ ohmy.gif

#15 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 01 February 2006 - 11:15 AM

Ջուղան քանդող վայրենիներին



Քարը կոտրում, ջուրն էս լցնում,
Ա՛յ վայրենի՝
Վրան խա՞չ կա, վախենու՞մ էս,
Դու էլ լուսին քանդակի:

Գործ էս գտել գերեզմանոցում,
Վարպետ բորենի,
Բայց քարերից ի՞նչ էս ուզում,
Նախ մուրճ բռնել սովորի:

Մուրճը կոտրելու համար չէ՜

#16 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 01 February 2006 - 11:17 AM

Մարտ Հայերեն


Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,

Թօղ գան հազա՛ր մեկի՛ս վրա.

Ամպից իջած անվախ բազեն

Մարտնչում է մի՛շտ Հայերեն:



Քա՛ջ Վարդանանց սուրը փայլուն

Ավանդել է ազատություն,

Հայոց հողին լու՛յս եղիցի,

Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի:



Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,

Թօղ գան հազա՛ր մեկի՛ս վրա.

Ամպից իջած անվախ բազեն

Մարտնչում է մի՛շտ Հայերեն:



Սիրտս վահան սուրբ Մաշտոցին,

Զիմաստության առաքելին,

Սուրս հու՛ր է կայծակների,

Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի:



Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,

Թօղ գան հազա՛ր մեկի՛ս վրա.

Ամպից իջած անվախ բազեն

Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

#17 ED

ED

    Քեռի

  • Nobility
  • 5,960 posts
  • Gender:Male
  • Location:Los Angeles
  • Interests:Music, traveling, Salvador Dali, Tolstoy, Sevak, Charents
    wine, sushi and lots lots more

Posted 01 February 2006 - 07:11 PM

ապրես ասլան

#18 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 01 February 2006 - 07:44 PM

Լաւ ես գրել Ակսել: Շորհակալութիւն քեզ:

Edited by Anahid Takouhi, 01 February 2006 - 07:47 PM.


#19 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 13 February 2006 - 12:24 PM

smile.gif

#20 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 13 February 2006 - 12:25 PM

ՔաՎթառ կատուն

Քյառթ - քյառթ ատամ մի ջադու
Որոշեց դառնալ կատու,
Դիմում գրեց մկստան,
Որ իր մասին փսփսան:

Մկները փսփսացին,
Ինչ կար չկար կրծեցին,
Կատուն առյուծի նման
Կանգնեց աշխարհին պաշտպան:

Չանգյալը կեռ յաթաղան,
Մարդու կաներ մի բերան,
Բայց ծամել չեր կարենում,
Ասես լվածք էր անում:

Իսկ մկները անլվա,
Ուրիշի հաշվի վրա,
ՔաՎթառ կատվի բերանում
Պոչերն էին լվանում:




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users