Jump to content


Photo

Hamo Sahyan


  • Please log in to reply
38 replies to this topic

#21 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:17 PM

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ

#22 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:19 PM

ԹԵԹԵՎ ԼԻՆԻ

“Թող հողը թեթև լինի քեզ վրա...”
Եվ հետո ծանր մի քար են դնում
Այդ հողի վրա
Եվ հետո ծանր մի դար է նստում
Այդ քարի վրա
Եվ հետո հողի մի սար է նստում
Այդ դարի վրա...
Թող հողը թեթև լինի քեզ վրա”

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար

Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք...
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու...


#23 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:20 PM

ՔՈ ՇՐԹՈՒՆՔՆԵՐԸ...


Քո շրթունքները Հայաստանոտ են,
Հայաստանոտ են քո շշուկները,
Քո ժպիտներն ու արտասուքները
Հայաստանոտ են
Հայաստան հյուսող քո այդ ձեռքերը,
Քո արդեն գրված ու դեռ չգրված
Բոլոր երգերը Հայաստանոտ են
Հայաստանոտ են քո ապրած կյանքի
Բոլոր էջերն ու ելևէջները
Քո տանջանքներն ու երազանքները
Հայաստանոտ են...
Եվ դու այնքան ես հայ ու Հայաստան,
Որ մինչև անգամ Հայաստանից դուրս
Քո անցած բոլոր ճանապարհները
Հայաստանոտ են:


#24 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:21 PM

ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:


#25 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:22 PM

ԻՆՉ է ՄՆՈԻՄ

Նստել ես ու միտք ես անում,
Թե հիմա քեզ ի՞նչ է մնում
Քո այնքան առած-տվածից,
Քո այնքան արած-դրածից
Քո այնքան արած-դրածից
Ոչ մի բուռ բարիք է մնում,
Ոչ մի բուռ մոխիր ու կրակ,
Ոչ տուն ու տանիք է մնում
Մի հոգնած ալիք է մնում
Քո կանաչ-կարմիր հեղեղից,
Քո կանաչ-կարմիր օրերից
Մի մամռած տարիք է մնում


#26 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:26 PM

ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից
Ինչու՞ էր երկար թվում գիշերը,
Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց ոչ մի անգամ չէի քարկոծում,
Երբ վազում էին ձեր գիժ հորթերը
Մեր կանաչ-կանաչ բանջարանոցում...

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց ուզում էի գտնել մի հնար,
Որ ձեր ծաղկաբույր դեզի ստվերը
Ամբողջ օրը մեր կտուրին մնար

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց երբ քո տատը մեր տուն էր գալիս,
Շփոթվում էին սրտիս զարկերը,
Եվ պոկվում էի օջախի սալից

Բայց երբ գնացի ես հեռուները,
Ես չմոռացա նոր սիրո բոցում,
Տատիդ փեշերը, դեզի ստվերը,
Այն գիժ հորթերը բանջարանոցում

Ձեր այն պարտեզը, ձեր այն ծառերը...
Եվ նոր հասկացա առանց թախծելու,
Որ այդ է եղել առաջին սերը
Ու երբեք-երբեք չի մոռացվելու

#27 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:27 PM

Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ

Մայրի'կ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ
Ի՜նչ անեմ, մայրի՜կ...

#28 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:29 PM

ՄԻԱՅՆ ՉԱՐՆ Է ՈՒՐԻՇ

Միայն չարն է ուրիշ,
Քաղքենին է ուրիշ,
Աչքածակն է ուրիշ
Պորտաբույծը, հոռին,
Անառակն է ուրիշ,
Ինքն իրենից փախած
Խեղկատակն է ուրիշ
Ուրիշ ուրիշ չկա...
Մնացածը մենք ենք,
Մի հոգի ենք - մի մարդ,
Մի ընտանիք — մի տուն —
Բազմալեզու, ազնիվ
Մի ազգություն...
Քեզ օրհնություն, քեզ փառք,
Արարչագործ, արդար
Միասնություն



-----------------------------



ԴՈՒ ՉԼԻՆԵԻՐ

Դու չլինեիր այդքան անթերի,
Ես չլինեի այսպես ավերակ...
Դու չուշանայիր, ես չշտապեի,
Եվ աշխարհ գայինք միաժամանակ
Եվ այն ժամանակ թող հանդիպեինք,
Եվ ի՜նչ կլիներ, տես, այն ժամանակ...


-------------------------------------------


ԵԹԵ ՄԻՆՉԵՎ ԱՆԳԱՄ

Եթե մինչև անգամ
Ինձ մի կյանք էլ տրվի,
Ես այն, իբրև ընծա,
Ձեզ կթողնեմ, լեռներ:
Առնելիքս առա,
Եվ տալիքս տվի,
Եվ կարող եմ հիմա
Հանգիստ մեռնել:




#29 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:30 PM

ՔՈ ԽՈՆԱՐՀ ՋՐԿԻՐՆ ԵՄ ԵՂԵԼ

Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
Եղել եմ՝ և տերդ
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերդ

Թե ինձ էլ լքել եմ մեն-մեկ,
Չեմ լքել պատկերդ,
Երեսով չեմ տվել երբեք
Ուշացած պարտքերդ

Երգել ես, լցվել եմ երգով,
Իզուր է հերքելդ,
Եվ թաքուն այրվել եմ, երբ որ
Այրվել են վերքերդ

Տվել եմ քեզ բախտս անխառ,
Արևս, երկինքս
Եվ ինչքս, որ մինչև անգամ
Չունեի ես ինքս

Տվել եմ,– չեմ առել ոչինչ,
Շնորհ էր շիկնելդ,
Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ,
Հերիք էր լինելդ

Ինձ համար հերիք էր արդեն
Ժպտալդ ու լալդ,
Երբ գալդ պարգև էր մի մեծ,
Ուր մնաց մնալդ

Եվ դարձյալ առնելիք չունեմ,
Բայց շատ է տալիքս,
Ներիր ինձ, ներիր ինձ, եթե
Չների տարիքս

Քո խոնարհ ջրկիրն եմ եդել,
Եղել եմ և տերդ,
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերդ.


#30 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:31 PM

ԷԼ ՍԻՐՏՍ ԻՆՉՊԵՍ

Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար,
Թե ինքը իրեն բացել չիմանար
Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար,
Թե լացիդ վրա լացել չիմանար

Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար,
Թե ձեռքդ մթնում բռնել չիմանար
Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար,
Թե բախտիդ համար մեռնել չիմանար

Էլ սիրտս ինչպե՞ս բախտավոր մնար,
Եթե չիմանար հալվել, հրկիզվել
Գեթ մի աննշան մասունքիդ համար

Եվ հավետ պիտի մնար մեղավոր,
Թե սիրտս իրեն չզգար մեղավոր՝
Թեկուզ մի կաթիլ արցունքիդ համար:


#31 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:32 PM

Որ ժամին ձեր սիրտը կուզի,
Իմ դուոը բաց է
Մի նայեք, որ պատուհանիս
Լույսը հանգած է

Քուն ու արթուն մի հարցրեք,
Ներս եկեք, տուն է
Մինչև անգամ հույսն էլ քնի,
Հոգսը արթուն է


#32 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:33 PM

ՈՉ ՈՒՐԻՇԻ ԹԵՎԵՐՈՎ

Ոչ ուրիշի թևերով,
Այլ սեփական թևերով
Ես լողայի, լողայի
Բաց կապույտի մեջ

Ոչ ուրիշի շողերով,
Այլ սեփական շողերով
Ես շողայի, շողայի
Մայրամուտի մեջ

Ոչ ուրիշի դողերով,
Այլ սեփական դողերով
Կյա՛նք, դողայի, ղողայի
Քո պտույտի մեջ

Ոչ ուրիշի կրակով,
Այլ սեփական կրակով
Լույս անեի, գնայի,
Եթե հանկարծ մնայի
Մեգ ու մութի մեջ


#33 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:33 PM

Ո՞Վ Է ԱՍՈՒՄ ԲԱՌՆ Է

Ո՞վ է ասում բառն է,
Ո՞վ է ասում տառն է,
Իմ ամեն մի տողը
Սրտիս մի պատառն է
Իմ ամեն մի տողը
Զսպված մի տարերք է,
Զարկերակի զարկ է,
Եվ արյունի եռք է
Ես գրում եմ տողը
Եվ ասում եմ «ձերն է»,
Երբ որ համը տեղն է,
Երբ որ աղը տեղն է
Եթե մի քիչ սառն է,
Եթե մի քիչ դառն է,
Մեղավորը ես չեմ,
Մեղավորը դարն է
Ինչ էլ երգի տողը,
Հոգուս մատը խառն է,
Մինչև անգամ ծառն էլ
Հոգուս մի պատառն է,
Իմ ամեն մի տողը
Կյանքիս մի պատառն է
Իմ բացած ակոսն է,
Իմ շուռ տված առն է,
Բացվող լույսի շողն է
Բացվող ծաղկի ցողն է,
Իմ ամեն մի տողը
Երկրիս մի բուռ հողն է
Իմ ամեն մի տողը
Որ իմ սրտի դողն է,
Ախ, ինձ ասեին թե
Ձեր ականջի օղն է


#34 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:34 PM

ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՄ

Իմ արմատները...
Քարերի մեջ են
Իմ արմատները
Նախաստեղծ ու բիրտ
Հավիտենության
Դարերի մեջ են
Իմ արմատները

Իմ սաղարթները...
Սարերի մեջ են
Իմ սաղարթները...
Անաղարտ ու կիրթ
Հավիտենության
Արևի մեջ են
Իմ սաղարթները

Այս ես եմ Այսքանն եմ
Ես Հայաստանն եմ


#35 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:36 PM

Երբ որ նշան են բռնել թիկունքիդ,
Քո զգաստությունն էլ իմաստ չունի,
Երբ բարձրությամբ են ծառ կոչում ծառին.
Բնի հաստությունն էլ իմաստ չունի....

Այս եղած-չեղած, մեռաց աշխարհում
Հնում իր ուղին շեղած աշխարհում
Իմաստունների թիվն այնքան է շատ,
Որ իմաստությունն էլ իմաստ չունի:

#36 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 16 December 2008 - 08:39 PM

ԱՅՆՊԵՍ ԵՍ ԳԱԼԻՍ

Այնպես ես գալիս, այնպես գնում,
Ով դու արարող և ավերիչ,
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ:

Գալիս ես որպես իրարանցում,
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում,—
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:


------------------------------------------


ՆԵՂՎՈՒՄ ԵՄ

Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ

Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ


---------------------------------


Կռիվ տաի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ,աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչաի սարն ի վար,
Մարդ ջրեի ջրի պես:
Միայն ջելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր,շոզեր հագնեի,
Ցող ջրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:



#37 Nané

Nané

    Նանե

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,636 posts
  • Gender:Female
  • Location:Glendale

Posted 17 March 2009 - 07:00 PM

Սա իսկապես հրաշք գործ է ...


Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի երազանքներով
Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։
Բայց դու երկնքի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք
Իմ կապույտ--կապույտ
Արտասուքները սրբելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ վերհուշերի անհուն պաշարով
Գնել աշխարհի ծովերը բոլոր
Ու տալ քեզ նվեր,
Բայց դա ծովերի կարիք չունեիր,
Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝
Մազերիդ վրա
Մատներիս մեղքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Անվերջանալի իմ կորուստներով
Գնել Հարդագողն ու տալ քեզ նվեր։
Դու Հարդագողի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի խավոտ ուղեգորգ էր պետք՝
Վրան քանդակված
Իմ ոտնահետքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի տառապանքներով
Գնել յոթ աշխարհ,
Հայտնի և անհայտ մայրցամաքներով,
Ու տալ քեզ նվեր։
Դու մայրցամաքի կարիք չունեիր,
Քեզ մի ածու էր հարկավոր միայն
Իմ ցանած հերկը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի հղացումներով
Գնել յոթ հազար հավիտենություն
Ու տալ քեզ նվեր։ Բայց դու, հիրավի,
Հավիտենության կարիք չունեիր,
Քեզ մի մեղրամիս, մի մեղրատարի
Եվ մի արծաթե հարսանիք էր պետք,
Քո բախտի վրա և ուսիդ վրա
Իմ հասնող ձեռքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Եվ թվում էր, թե
Ինձանից հարուստն աշխարհում չկա
Ու չի լինելու։
Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար,
Դու, անհատնելի իմ հարստություն:


#38 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 25 January 2010 - 10:58 PM

...Խղճիդ հետ զրույց արա

Ամեն օր քնելուց առաջ,

Երկնքի հոնքին նայիր

Աղունդ փռելուց առաջ:

Մի անգամ քեզ ծառ զգա

Կացինդ սրելուց առաջ:

Քուչակի սիրտ ունեցիր

Հայրեններ գրելուց առաջ...


#39 hetanos

hetanos

    Member

  • Members
  • PipPipPip
  • 156 posts
  • Gender:Male
  • Location:Dallas, TX

Posted 27 January 2010 - 08:10 AM

ՈԻՐ ՈՐ ՆԱՅՈԻՄ ԵՄ

Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։

Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։

Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ...

Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում...
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։

Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։

Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։

Hamo Sahyan




1 user(s) are reading this topic

0 members, 1 guests, 0 anonymous users