Jump to content


Photo

ԱՌԻՒԾ ՄՀԵՐ


  • Please log in to reply
4 replies to this topic

#1 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 02 April 2009 - 07:35 AM

http://lionkingdom.nl/lf001e.htm
QUOTE
ԱՌՅՈՒԾԸ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Քաղկենդանաբանություն
Աղավաղված չափանիշների մեր ժամանակներում, երբ ամեն մի գորտ ու առնետ իրեն վիշապ ու առյուծ է ներկայացնում, իսկը ժամանակն է վերհիշել իսկական առյուծների մասին։
Եւ ոչ թե սոսկ այն խոշոր կատուների, որոնց անհամար փրայդները ժամանակին շրջում էին Աֆրիկայից բացի ողջ Ասիայով մեկ ու նաեւ Հայկական լեռնաշխարհում (իրոք, Մհերն առյուծ ձեւելու համար Աֆրիկա հո չէ՞ր հասնելու), այլ դիցաբանական, առասպելական առյուծների մասին, որոնք որոշակի առումներով գուցե նույնիսկ ավելի իրական են, քան երբեւէ ապրած բոլոր Felis Leo-ները։
Թեկուզեւ այն պատճառով, որ, օրինակ, ասիական առյուծները գրեթե ամբողջությամբ ոչնչացել են՝ մի 200 առյուծ մնացել է հնդկական արգելանոցներում, մի քանի հատ էլ գազանանոցներում ու կրկեսներում։ Բայց Չինաստանից մինչեւ Ջիբրալթար բոլոր ժողովուրդների դիցաբանության ու բանահյուսության, ասել է թե՝ մտածողության մեջ, առյուծն այսօր էլ կա՝ մռնչացող եւ ահարկու, բայցեւ որպես խորհրդանիշ գերբնական ուժի, հզորության, իշխանության ու վեհության։
Կերպարին զուգորդվող մյուս հատկանիշներն էլ հայտնի են. արիություն, հպարտություն, վեհանձնություն, արդարամտություն եւ այլն։ Էգ առյուծը մայրությունն էր խորհրդանշում, բայց նաեւ վավաշությունը, եւ կանացի շատ աստվածությունների հետ էր կապված՝ Եփեսոսյան Արտեմիսի, Կիբելայի, Հեկատեի եւ այլոց։
Չինաստանում առյուծն իշխանությունը մարմնավորող չորս կենդանիներից մեկն էր, իսկ Հնդկաստանում ինքը՝ Բուդդան է բազմիցս մարմնավորվել առյուծի կերպարանքով։
Ավելի դեպի մեզ՝ Ասորիքի, Բաբելոնի, պարթեւների ու պարսիկների դիցարաններում առյուծն իր արքայական տեղն ուներ, իսկ հեթիթները թագավորին ու առյուծին անվանում էին միեւնույն բառով։
Իշխանություն խորհրդանշելով՝ առյուծը նաեւ արեւային աստվածություն էր. Բաբելոնում հուլիս-օգոստոս ամիսները կոչվել են կրակի ամիս եւ կենդանակերպում պատկերվել են առյուծի տեսքով։ Հայոց աշխարհի հնագույն ժայռապատկերներում առյուծների հետ պատկերված սվաստիկաները արեւի հետ կապն են վկայում, Արին Բերդում, Խալդ աստծո տաճարի դահլիճում, արեւի աստված Խալդը կանգնած է առյուծի մեջքին, իսկ ամպրոպի ու կայծակի աստված Թեշաբը՝ ցուլի մեջքին։
Դիցաբանական շատ այլ կերպարների պես առյուծը բազմանշանակորեն հակառակն է եւ կարող է հանդես գալ որպես ամենամութ, չար եւ դիվային ուժերի մարմնացում, ինչպիսիք են, ասենք, շումերական առասպելների առյուծակերպ դեւեր Ուգալլուն եւ Ուրիդիմմուն կամ տենդ ու ժանտախտ սփռող առյուծադեմ Ներգալը, որն արեւի ցասումն էր (բայց ոչ արեւը)։ Եւ Գիլգամեշը, Հերակլեսը, Սամսոնը, Մհերը առյուծ պատռելիս ոչ թե վեհանձն արքա էին սպանում, այլ արնախում ու վայրագ հրեշ։
Գրականության մեջ առյուծի անհաշվելի հիշատակությունները նաեւ այս հակասականությունն են արձանագրում. «Առյուծ հզոր է ի գազանս», վկայում է Առակաց գիրքը, եւ Եսայու մարգարեության մեջ առյուծը գիշեր ու զօր սրբության պահապանն է, բայց սաղմոսերգուն նրան անվանում է գոռոզ ու հափշտակող եւ խնդրում է Տիրոջն ազատել իրեն առյուծի բերանից։
Դիտարկելի է այս հակասականության նաեւ պատմական ընթացքը. որքան հնուց գալիս ենք դեպի մեզ, այնքան հաճախակի է բանահյուսության մեջ՝ հեքիաթներում, առակներում, անեկդոտներում սնապարծ, դաժան ու հիմար առյուծը դառնում ծաղրուծանակի թիրախ ու խայտառակ պարտություններ կրում դեմոսից՝ էշից, աղվեսից, մկնիկից կամ ճագարից։
Իր հերալդիկ նշանակությունը սակայն առյուծը պահպանել է, եւ ընդամենը մեկ դար առաջ «բրիտանական առյուծ» արտահայտությունն, օրինակ, որեւէ մեկի քմծիծաղը չէր հարուցում եւ աղվեսի կամ այլ կենդանու մասին կատակների առիթ չէր դառնում։
Խորենացին հիշատակում է առյուծակապկին եւ առյուծաշանը. «Գազան նման առիւծոյ եւ կապկի», «Գազան նման առիւծու եւ շան»։ Նրա «Ողբ»-ն են հիմա հաճախ հիշում ու մեջբերում, բայց այս հիշատակությամբ պատմահայրն ասես ավելի է մեր ժամանակակիցը։ Հիմա երջանիկներս առանց երեւակայության որեւէ ճիգի եւ առասպելներ քննելու եւ անգամ առանց տեղից շարժվելու եւ սոսկ հեռուստաալիք փոխելով կարող ենք լիուլի զմայլվել տարատեսակ առյուծակապիկներով ու առյուծաշներով, առյուծավանակներով եւ առյուծառնետներով, առյուծամողեսներով եւ նույնիսկ առյուծաճիճուներով։
apricot.gif Քանզի, ինչպես հայտնի է, արքային արքունիքն է արքա սարքում, իսկ մեր ժամանակներում դեմոսն ամենուր եւ անդադար առյուծի մորթ՝ արքայական ծիրանի է գցում տարբեր արարածների վրա։ Որպես կանոն շատ քիչ անցած սկսելով փափագել այն, ինչ վեց դար առաջ Ոսկեփորիկում նկարագրել է Մովսես Երզնկացին. «Էլ արկեալ էր զիւրեաւ առիւծենի. հողմ սաստիկ հնչեաց, եւ մեկացաւ զնա յառիւծենւոյն»։«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության

------
Artist’s rendition;
http://www.abrilbook...books/7866.html
ՄՀԵՐ ՄԻՀՐ
QUOTE
Այստեղից էլ՝ «Սասնա ծռերի» որոշ պատումներում պահպանված Առյուծ Մհեր անվանումը։
[էջ 42]
Հայրն ուրախանում է, Արմաղանին տալիս է Մհերին, Մհերն առնում է Արմաղանին, բերում Սասուն։
Մեկ ուրիշ պատումով՝ Արմաղանին Սպիտակ դևն է փախցնում, տանում իր բնակարանը, որը գտնվում է ջուր բխող մի սարի գագաթին։ Մհերը հարցուփորձով գտնում է դևի բնակատեղին, քնած դևին արթնացնում է, հետը մենամարտում, սպանում Սպիտակ դևին, Արմաղանին ազատում, բերում Սասուն, հետն ամուսնանում։
Փոքր Մհերը Մեծ Մհերի թոռն է, Դավթի որդին, երբ ծնվում է մորից, մի ձեռը փակ է լինում, որքան չարչարվում են, չեն կարողանում բացել։ Կանչում են հորը՝ Դավթին, կամ Քեռի Թորոսին, որը շփելով կամ աղոթելով, բացում է Մհերի բուռը, բռան մեջ՝ մի գունդ լերդացած արյուն։ Գուշակում են, որ Մհերը աշխարհը մի գունդ արյուն է շինել ու առել բռի մեջ։
Մի շարք պատումներով՝ Դավիթը օտարության մեջ է լինում, երբ ծնվում է Փոքր Մհերը։ Մեծանում է, դառնում պատանի, հարցուփորձով մորից՝ Խանդութից, իմանում է հոր մասին։ Ուզում է գնալ հորը փնտրելու։ Մայրը, իբրև նշան, Մհերի բազկին է կապում Դավթի տված ապարանջանը։ Մհերը ճանապարհին հանդիպում է հորը, իրար չեն ճանաչում և սկսում են մենամարտել։ Մեծ դժվարությամր Դավթին հաջողվում է մի կերպ հաղթել պատանի Մհերին (կամ, ընդհակառակը, Մհերն է հաղթում) և երբ գետին դնելով՝ կամենում է սպանել, տեսնում է իր տված ապարանջանը։ Ճանաչում են իրար, հաշտվում։
Որոշ պատումներով՝ մայրը՝ Խանդութը, լսելով հոր և որդու մենամարտի շռինդը, գալիս է միջամտելու, բայց կռվից տաքացած հարազատները չեն լսում Խանդութի աղերսանքը։ Խանդութն ստիպված դիմում է աստծո միջամտությանը։ Երկնքից իջնում է Գաբրիել հրեշտակը, միջամտում կռվին, հորն ու որդուն բաժանում իրարից։ Դավիթը այդ կռվից զայրացած՝ անիծում է Մհերին, որ նա անմահ ու անժառանգ մնա։ Հոր անեծքը կատարվում է. Մհերը մնում է անմահ և անժառանգ։
Իր երկար թափառումների ընթացքում Փոքր Մհերը կռվում է Սասնա թշնամիների, դևերի, կռապաշտների դեմ, բոլորին հաղթում։ Վերջում ծերացած ու անարդար հողը այլևս չի դիմանում անմահ ու անժառանգ Մհերի ոտքերի տակ, ոտքերը խրվում են հողի մեջ, տանջում։ Հուսահատված, հայրենի տնից հալածված Մհերը օգնություն է հայցում մեռած ծնողների գերեզմաններից։ Ծնողները խորհուրդ են տալիս գնալ Հալեպ կամ Ագռավաքար, այնտեղ պատսպարվել։ Մհերը ճանապարհին դիմում է աստծոն, կռիվ խնդրում։ Աստված ուղարկում է իր յոթ դաս հրեշտակներին Մհերի դեմ կռվի։ Մհերը կռվում է, բայց չի կարողանում հրեշտակներին հաղթել։ Աստծո հրամանով Վանի մոտ գտնվող Ագռավաքար ժայռը բացվում է, Մհերը ձիով մտնում է ժայռի մեջ, փակվում։ Մհերը ժայռից դուրս կգա այն ժամանակ, երբ հին աշխարհը քանդվի և մեկ էլ շինվի, երբ անարդարությունը աշխարհից վերանա, բարիքների առատություն լինի՝ գարին դառնա ընկույզի չափ, ցորենը՝ մասուրի, երբ հողը դառնա արդար, դիմանա նրա ոտների տակ։

Edited by Arpa, 02 April 2009 - 08:06 AM.


#2 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 03 April 2009 - 09:27 AM

Բարի օր,
Հետաքրքիր նիւթ:
«Դիցաբանական շատ այլ կերպարների պէս առիւծը բազմանշանակօրէն հակառակն է եւ կարող է հանդէս գալ որպէս ամենամութ, չար եւ դիւային ուժերի մարմնացում»
«Հայոց Աշխարհ»ի յօդուածագիրը յոյժ ճիշտ է: Կենդանական վայրի կեանքը պատկերող ֆիլմերու մէջ, յաճախ հանդիպած եմ արու առիւծի մը, որ սատկեցուցած է էգ առիւծի մը ձագը, անուշիկ կորիւն մը, որպէսզի զուգուի անոր մօր հետ, այլապէս՝ էգը կը մերժէ «ամուսնութեան առաջարկը»:

ՄՌՄՌԱԼ կամ ՄՌՄՌԵԼ «գազանի մռնչելը, կատաղի ձայներ հանել»: = Բնաձայն բառ:

ՄՌՈՒՆՉ «գազանի ահեղ ձայն», «շրթունք, մռութ»: = Բնաձայն բառ:

ՈՌՆԱԼ «անասունների գոչելը»: = Բնիկ հայ բառ՝ հնդեւրոպական նախալեզուի rū- «ոռնալ, գոչել» արմատից, որի բարձր ձայնդարձերն են reu-, rēu-:

Այս վերջինը շատ նման է հայ. առիւծ բառին, մանաւանդ, երբ նկատի առնեն հին ձեւը՝ առեւծ (arreutz):

Նայինք «Արմատական»ը ի'նչ կ'ըսէ.
ԱՌԻՒԾ «առիւծ, lion» — Հնագոյն գրչութեան ձեւն էր առեւծ: = Բնիկ հայ բառ՝ հնխ. reug՛- «մռնչել» արմատից, որ տալիս է հայ. ռեւծ եւ ռ-ի պատճառով՝ ա յաւելուածով՝ առեւծ:

Ուրեմն՝ ինչպէս գիտենք, հայերէնը դժուար թէ սկսի ր կամ ռ հնչիւնով բառ, այդ իսկ պատճառով կը յաւելու ե կամ ա ձայնաւորները: Միթէ՞ անգլերէն roar բառն ալ պիտի առնչել՝ «ոռնալ» եւ «առիւծ» բառերու ծագումը հանդիսացող հնդեւրոպական նախալեզուի վերականգնած reu- ձեւին:

Ինձ «վագրի նման մի գազան է»: = Բնիկ հայ բառ՝ հնխ. singh՛ha- ձեւից, որի երկրորդ ժառանգն է սանս. sihá- «առիւծ»: Ուրիշ լեզուի մէջ պահուած չէ բառս:

"Leopard" թարգմանւում է՝ ընձառիւծ: Ընձառիւծ < ինձ+առիւծ:

Եթէ առեւծ, նախապէս եղել է բնաձայն բառ, ապա գուցէ, առիւծ իմաստը տուող բուն բառը եղել է ինձ-ը (կամ էլ ընդհանուր խոշոր կատուազգիներին տրուած անուն է եղել), որ մոռացուած է, բնաձայն բառի (ռեւծ) գազանի անուն տուող իմաստի ընդհանրացումով (առեւծ):

Այսինքն՝ ինձ-ը, իմաստի թեթեւ փոփոխութիւն ունեցած է թերեւս (from lion to panther), մանաւանդ, երբ սանսկրիտում, ինձ-ի հնդեւրոպական ազգակից բառը նշանակում է՝ առիւծ: Խօսքը վերաբերի հնդեւրոպական միասնութեան եւ նրան անմիջապէս յաջորդող ժամանակներին, այլապէս՝ հայերէնում ինձ հաստատօրէն առիւծ չէ:

Ինձ գազանի անունը, յովազ գազանի անուան բնիկ հայերէն տարբերակն է, քանզի «Արմատական»ն ասում է՝ յովազ, պահլաւերէնից է մուտք գործել:

ՅՈՎԱԶ «գիշատիչ մի գազան է. panthčre»: Հին կտակարանում յիշատակուել է յովազառիւծ՝ ընձառիւծ իմաստով:

Edited by Johannes, 03 April 2009 - 09:29 AM.


#3 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 03 April 2009 - 12:20 PM

QUOTE
Ինձ «վագրի նման մի գազան է»: = Բնիկ հայ բառ՝ հնխ. singh՛ha- ձեւից, որի երկրորդ ժառանգն է սանս. sihá- «առիւծ»: Ուրիշ լեզուի մէջ պահուած չէ բառս:

Ësed”?
Արաբերէն «ասադ» اسر ** կամ «լայթ(հ)» لیق : Ուր է կապը?
Մի Արաբերէն խօսք;
«Երբ տեսնես առիւծի ատամները, մի մտածիր որ նա ժպտում է»:
http://www.flickr.co...@N00/489637087/
http://images.inmagi...aa037000011.jpg
** Մի ատեն առաջ Խոր Վիրապում ես հանդիպեցի մի Հայաբնակ Քուրդի որի անունը «Ասադ» էր: Ինձ ըսաւ որ մօտ ատենէն մենք Արարատ ը պիտի դիտենք միւս կողմից: Նա հաւատար թէ իր անունը նշանակի «ազատ», եւ երբ ասի որ այդ նշանակի «առիւծ» նա այնքան ուրախացաւ եւ երախտապարտ եղաւ:
Իսկ ինչ նշանակի «աս՝՝ադ/ا As’ád/سعر» ** ? Միթէ նա կապ ունի Հայերէն «ասել/ լսել) ի հետ, եւ կամ ”Սոսու’ադ/ Հրճուանք“? Նրանց ազգանունը չի նշանակի «ասատ /lion» : Տես, «սաիդ /սու՝ադ» հրճուանք ուրախութիւն անունները:
Մենք մի ժամանակ լայնախոհ թուրք զրուցակից ունէինք Ալի Սուադ/Ali Suat/Արղուբլու/Arguplu) անունով: Լռեց: Միթէ անկարան նրան լռեցրեց?: Կամ, թէ նա «գառնի մուշտակով գայլ» էր?
** Մենք արդեն գիտենքշ իհեճուկս վիկիպետիայ ի, որ Հաֆեզ*** էլ Աս՝ադ կամ Բաշար էլ Աս՝ադ չի նշանակի «աչիւծ»: Տես Ասադ/Asad/Esed եւ Աս՝ատ/As’äd. Միթէ «աս՝ատ» ը «ասորի/ սորիացի» ի յոգնակին է?
***Մենք արդեն գիտենք որ «հաֆեզ/ հաֆիզ» նշանակի «պահպանող» որ յաճախ ենթարկուի «կոյր բանաստեղծ աշուղներ» ի, ինչպէսՄա՝ արացի****Հլէպցի «Աբու Էլ ՝՝ Ալա Մա:արրի» ին:
Աւետիկ՜! Ուր ես?
“Եւ Կարաւանը ԱբուԼալայի, Աղբիւրի նման..”
****Maára(t) El Na’man= Caves/maghara/քարայր of Na’man:

Edited by Arpa, 03 April 2009 - 04:43 PM.


#4 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 04 April 2009 - 05:38 AM

Կապ չկայ: Քրդի լեզուին մէջ չկայ արաբական կոկորդային ع հնչիւնը, այդ իսկ պատճառով Աս'ադ أسعد (from sa'ad, sa'ādet, sa'adon) անունը կրնայ հնչել առիւծի արաբերէն անուան նման, որ է՝ ասադ:

Աս'ադ կը նշանակէ՝ ամենաերջանիկ: Ինչպէս՝ նաբիլ «ազնիւ» եւ անբալ «ամենաազնիւ», ջամիլ «գեղեցիկ» եւ աջմալ «ամենագեղեցիկ»: Բայց այս ձեւը, նաեւ սովորական անունակերտ հոլով է, ինչպէս՝ համադ եւ ահմադ, սա'ադ եւ աս'ադ:

Մեր նախագահի ազգանունը կը նշանակէ առիւծ:

Մա'առա «խոպան» եւ մաղարա «անձաւ» տարբեր բառեր են:

Խոպան, այժմ, օտարութիւն կամ պանդխտութիւն իմաստով էլ գործածւում է: Բուն իմաստն է. «չբանած՝ կոշտ ու կորդ երկիր, անմշակ տեղ»:



#5 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 04 April 2009 - 07:46 AM

QUOTE (Johannes @ Apr 4 2009, 11:38 AM)
Կապ չկայ: Քրդի լեզուին մէջ չկայ արաբական կոկորդային ع հնչիւնը, այդ իսկ պատճառով Աս'ադ أسعد (from sa'ad, sa'ādet, sa'adon) անունը կրնայ հնչել առիւծի արաբերէն անուան նման, որ է՝ ասադ:
====
Մեր նախագահի ազգանունը կը նշանակէ առիւծ:

Այո, վստահ, բայց երբ տեսնեմ թէ Լատին ինչպէս են գրում երկու SS ով, կակածեցի թէ նրանք փորձեն ասել «աս՝՝ադ/as'"ád»





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users