Jump to content


Photo

ՀԱՅՈՑ ԱՆՈՒՆ


  • Please log in to reply
7 replies to this topic

#1 Harut

Harut

    Վերնագիր

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,734 posts
  • Gender:Male
  • Location:հորիզոն...
  • Interests:uninterested...

Posted 01 May 2004 - 01:13 AM

i feel so nationalistic today


ՀԱՅՈՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Հովհաննես Շիրազ

Քո մայր՝ լեզվով խոսիր, պոետ,
Որ հավերժվի ազգը քո հետ:


1

Անուն կա, որ վարդի բույր Է,
Կա, որ սարի պաղ աղբյուր Է,
Կա, որ քեզ տուն կանչող քույր Է,
Կա, որ անուշ մոր համբույր Է,
Կա, որ ձեռիդ եղբեր տուր Է,
Հայ անունը՝ պատիվը մեր՝
Միշտ լավ գործի ծնունդ անմեռ։



2


Անուն Էլ կա, որ մեր գլխին
Ծաղրածուի գդակ Է հին,
Որ կնքել Է ինչ-որ տերտեր,
Կամ թե՝ դժնի մի ճորտատեր.
Ու մենք հաճախ չենք ամաչում,
Հին անվամբ ենք իրար կանչում,
Թե՝ հե՜ի, ո՞ւր ես, բեդնի Խաչո,
Ի՞նչ բանի ես, Ղաչաղ Վաչո,
Տաշտաքերենց,
Կաշառկերենց,
Անուննե՞ր են, թե՞ հին վերքեր,
Որ բանալով՝ չենք հարցնում դեռ,
Թե ի՞նչ չլուտ, ի՞նչ Չպլաղենց,
Երբ Չպլաղենցն աշխարհ փոխեց։



3


Անուն Էլ կա, որ լսելիս
Մարդ ակամա հարց Է տալիս,
Թե՝ ի՞նչ Կնյազ, ի՞նչ Իշխանիկ,
Ի՞նչ խան, ախպեր՝, կամ ի՞նչ Խանիկ,
Երբ ինքն ահա մի մարդ Է նոր,
Մի հին չոբան, չոբանի թոռ,
Առաջ քաշված,
Փառքով նշված,
Ինքն է թաղել իշխան ու խան,
Բայց գրվում Է դեռ Իշխանյան,
Աղախանով կամ Բախշիբեգ,
Ամիրխանով կամ Յախշիբեգ։
Այն Էլ յախշի, վա՛յ, անհոգի,
Կարծես, թե կար լավն Էլ բեգի.
Գայլը յախշի՞, տե՝ս դու հալա՝
Անունն անգամ խաթաբալա։
Անունն անգամ
Օձի նման
Փաթաթված վիզն Հայաստանի,
Այրող հուշն Է այն սուլթանի,
Որ մեր լեզուն ու հողն անվերջ
Ձուլել կուզեր իր ցեղի մեջ,
Եվ կձուլեր (հայ կա դրսում,
Որ հայերեն Էլ չի խոսում…),
Մենք Էլ այժմ չէինք կարող
Խոսել լեզվով մեր դայլայլող,
Հայոց լեզվով մեր ազգաթագ,
Թե մեզ չառներ գիր թևի տակ
Խաղաղության՝ Մաշաոց հսկան,
Որ կանչում է, թե՝ ո՛վ տղաս,
Յոթ լեզու էլ թե իմանաս,
Չմոռանաս քո մայր լեզուն.
Մոռանալդ է ոսոխն ուզում…



4


Անուն էլ կա, բսյց ո՞րն ասես,
Կատակով են դրել կարծես,
Մեկը մեկից անտոհմ ու սին՝
Էլ անճաշակ Լյուքս ու Տորգսին,
Էլ Իլոնա, էլ Ալֆրեդ,
Էլ ժոռժետա, էլ Վան-Շիլբերտ,
Էլ Իվետա, էլ Անտեֆոն,
Էլ Ռիտա, էլ Պատեֆոն,
Էլ Կլարա, էլ Անելկա,
Թե թարգմանես՝ ի՞՛նչ դուրս կգա,-
Ծաղր ու ծանակ մեր ուստրերին,
Եվ առավել մեր դուստրերին։
Բայց ծիծաղից վատթարը կա՝
Հանդիպում ես յոթն աղջկա՝
Յոթից մեկն է Վարդ կամ Նարգիզ,
Մյուսները՝ Լուիզ, Լարիս,
Եվ դեռ՝ Էլլա կամ Նովելլա,
Մարդ չգիտի խնղդա՞, թե լա.
Մի՞թե չկար, որ չես դրել,
Հայ մի անուն մարդավայել,
Որ կնքել ես՝ Արգենտինա,
Կարծես երկրի քարտեզ Էնա.
Մեկն էլ մի ջուխտ աղջիկ բերել,
Գիտե՞ք անունն ինչ է դրել
Մեծ աղջկան՝ Գալանտերիա,
Իսկ փոքրինը՝ Դիզինտերիա:
Ծիծաղո՞ւմ ես, բայց սպասիր,
Մարդ-ավտոյի մասին լսիր.
Այն, որ ավտո շատ սիրելով
Շևրոլետ էր դրել սիրով՝
Բայց Շևրոլետն օրորոցում
Այս վշտից էր լալիս, կոծում։
Եվ ասում են, երբ մեծացավ,
Անունն ինչ է՝ երբ հասկացավ,
Հենց այս եղավ խոսքն առաջին,
Որ կայծակեց հոր ականջին.
- Ի՛՛նչ Շևրոլետ, ավտո հո չե՞մ,
Լա՞վ է, քեզ ել «Վիլիս» կանչեմ։-
Ծիծաղում ես, բայց ծիծաղն ի՞նչ,
Ուր է հայոց անունը ջինջ,
Հազարից մեկն հազիվ ունի
Անուշ անունն իր հայրենի.
Մի Հասմիկ է, հազար էլլա,
Մի Անահիտ, այնքա՜ն Բելլա,
Մի Արտավազդ, այնքա՜ն Համլետ,
Որ վիճում են մեր անվանց հետ,
Թե՝ եթե բանն այսպես գնա,
Էլ ձեր հայոցն ո՞ւր կմնա…
Այնինչ ամեն հայ դյուցազուն
Փրկեց քո կյանքն ու հայ լեզուն,
Անհայտ հեռվում
Ընկավ կռվում,
Որ դու հիշես, պահես, փրկես,
Մոռացումից անունն իր վես,
Վարդան պահես, պահես Հունան,
Վահրամ պահես, որ իմանան,
Թե ո՛ր երկրի ծաղիկն ես դու.
Տոհմանունն էլ հողն է մարդու։
Երբ հնչում է մի Սանասար՝
Կարծես Սասնա քո սարն հասար,
Մի Այծեմնիկ անունն անգամ
Մայր Անին է հերոսական.
Մի անունն էլ հայ զորք է մի
Մի զինվորն է, էլ ո՞ւր զոհվի։
Ա՛խ, հերիք չէ յաթաղանով
Խաբված՝ գրվես Աղախանով,
Ինչո՞ւ «փոքրիկ» մի յան ջնջես՝
Մի ոզջ ազգի մեծ սիրտ տանջես,-
Գոռ անունն էլ մի բուռ ոսկի՝
Սուրբ մասունքն է մի սուրբ ազգի։
Հայ անունն եմ ես ձեզ ասում՝
Դուք հասկացեք հայոց լեզուն,
Ու թող ծաղկի կյանք ու գինով՝
Ամեն մի ազգ՝ իր անունով։
Թող չխանդի Դեզդեմոնան,
Երբ դուստրերս Նազիկ մնան,
Ինքն էլ մնա
Դեզդեմոնա,
Խաղաղ մնա, մնա մեզ քույր,
Որ անվամբ էլ ծաղկենք մաքուր։
Մեր անունն էլ իր միտքն ունի.
Ի՞նչ պակաս է մի Աղավնի,
Անունն ինքն էլ՝ աշխարհի մեջ
Անուշ մի կանչ խաղաղատենչ,
Ո՞վ Է բռնել մեր կոկորդից՝
Որ ձեռ քաշենք Հայկ ու Վարդից,
Հայկ անունն եմ ես ձեզ ասում՝
Դուք հասկացեք հայոց լեզուն,
Ամեն անուն մի բառ Է ճոխ՝
Ավանդավեպ՝ ազգդ պահող.
Մի Վարդան Է երբ մեկն ասում՝
Ավարայրն Է հետդ խոսում,
Բավ Է պոկես՝ ի սեր այլոց՝
Հայ կնիքից անունն հայոց։
Ա՛խ, ի՞նչ ասեմ ես այն հային,
Որ սեր չունի Էլ ազգային,
Որ մայր հողից չի ամաչում,
Իր հայ որդուն Ջոն Է կանչում։
Ա՛յս Է ցավը, ով մտակույր,
Պահիր անունդ հայրենաթուր,
Պահիր ազգդ պատվո գահին՝
Անունով Էլ մեր ազգային։
Կամ երբ մի նոր մանչ ես ծնում,
Անունն ինչո՞ւ Հայկ չես դնում,
Անունն անգամ զրահ հագին,
Կամ ի՞նչ վատ Է՝ մի Գարեգին,
Կամ այս Շավարշն հայրենաշեն,
Այս իմ Տիգրանն ու Եղիշեն,
Այս իմ Արան գեղեցկաթով,
Այս իմ Մհերն՝ իր քաջ Դավթով,
Այս իմ Աստղիկն ամենագեղ,
Անունն ինքն Էլ հույսի կանթեղ,
Այս իմ Վահրամ ու Վրթանես,
Քո անուններն ինչո՞ւ վանես,
Այս Սանասարն ու Սլկունին,
Այս իմ Գևորգ Մարզպետունին,
Հայ անունն Էլ կյանք Է հային՝
Հայոց լեզվով աստվածային։


5
Ես մեկն ասի, դուք հիշեցեք
Մեր անուններն հազար ու մեկ,
Հազար բարի գործից ծնված՝
Սերունդներով ոսկեջրված,
Մեզ ավանդված, որ զրահենք,
Մեր հայ ազգը հավերժ պահենք։
Մարդս զանգ Է, աշխարհն ականջ,
Լավ անունը զանգի ղողանջ,
Բայց զանգն առանց զանգահարի,
Թեկուզ ապրի հազար տարի՝
Ոչ մի ղողանջ չի հանելու,
Զանգահարը գործն Է մարդու,
Գործ, որ թեկուզ ուժով բազկի,
Հավերժ փրկե պատիվն ազգի։
Գործ, որ Հայկից մինչև Հունան՝
Տավիղն Է մեր խաղաղության։
Էլ ո՞ւր մեր լույս լեզուն մարել՝
Այս նոր վշտի դեմ խոնարհել.
Ու թող այնտեղ Ջեմման՝ Ջեմմա,
Աստղիկն այստեղ Աստղիկ մնա:
Քանզի ամեն ազգի անուն
Իր տարազն Է, իր մայր լեզուն,
Իր սրբությունն հավերժական.
Եվ օրենքն Է ոզջ մարդկության՝
Իր ազգինը ով չսիրի՝
Թշնամին Է ողջ ազգերի.
Ինչո՞ւ հագնես ձևն ամենի,
Երբ քոնն ունես, ո՛վ քաղքենի,
Երբ իր գույնից,
Իր անունից,
Իր մայր լեզվից ձեռ քաշողը՝
Վերջն Էլ կտա իր մայր հողը…


http://armenianpoetr...m/arm/1798.html

#2 Hye_Acher

Hye_Acher

    ~Հայ Աչեր~

  • Members
  • PipPipPip
  • 288 posts

Posted 02 May 2004 - 10:43 AM

Անուն կա, որ վարդի բույր Է,
Կա, որ սարի պաղ աղբյուր Է,
Կա, որ քեզ տուն կանչող քույր Է,
Կա, որ անուշ մոր համբույր Է,
Կա, որ ձեռիդ եղբեր տուր Է,
Հայ անունը՝ պատիվը մեր՝
wub.gif wub.gif

Անուն Էլ կա, որ մեր գլխին
Ծաղրածուի գդակ Է հին, laugh.gif
Որ կնքել Է ինչ-որ տերտեր,
Կամ թե՝ դժնի մի ճորտատեր.
Ու մենք հաճախ չենք ամաչում,
Հին անվամբ ենք իրար կանչում, HAHAHAHA


Անուն էլ կա, բսյց ո՞րն ասես,
Կատակով են դրել կարծես, laugh.gif laugh.gif
Մեկը մեկից անտոհմ ու սին՝
Էլ անճաշակ Լյուքս ու Տորգսին,
Էլ Իլոնա, էլ Ալֆրեդ,
Էլ ժոռժետա, էլ Վան-Շիլբերտ,
Էլ Իվետա, էլ Անտեֆոն,


Եվ ասում են, երբ մեծացավ,
Անունն ինչ է՝ երբ հասկացավ,
Հենց այս եղավ խոսքն առաջին,
Որ կայծակեց հոր ականջին.
- Ի՛՛նչ Շևրոլետ, ավտո հո չե՞մ,
Լա՞վ է, քեզ ել «Վիլիս» կանչեմ։- HAHAHA laugh.gif laugh.gif

Ես մեկն ասի, դուք հիշեցեք
Մեր անուններն հազար ու մեկ,
Հազար բարի գործից ծնված՝
Սերունդներով ոսկեջրված,
Մեզ ավանդված, որ զրահենք,
Մեր հայ ազգը հավերժ պահենք։
hug.gif

Shiraz it pretty clever and funny. laugh.gif I couldnt stop laughing when I first read this poem few years ago. What an entertaining poem. laugh.gif
Thanks Harut smile.gif

#3 Harut

Harut

    Վերնագիր

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,734 posts
  • Gender:Male
  • Location:հորիզոն...
  • Interests:uninterested...

Posted 27 September 2004 - 01:26 AM

QUOTE (Harut @ May 1 2004, 12:13 AM)
Քանզի ամեն ազգի անուն
Իր տարազն Է, իր մայր լեզուն,
Իր սրբությունն հավերժական.
Եվ օրենքն Է ոզջ մարդկության՝
Իր ազգինը ով չսիրի՝
Թշնամին Է ողջ ազգերի.
Ինչո՞ւ հագնես ձևն ամենի,
Երբ քոնն ունես, ո՛վ քաղքենի,

Երբ իր գույնից,
Իր անունից,
Իր մայր լեզվից ձեռ քաշողը՝
Վերջն Էլ կտա իր մայր հողը…




Պարզապես ցանկացա կրկնել այս բառերը:

#4 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 22 December 2004 - 05:06 AM

Հարութ,

իսկ ե՞րբ ես տպելու «Մեր գյուղերի անունները»: smile.gif Այդ բանաստեղծության լույս աշխարհ գալուց հետո, Հայքում սկսեցին գյուղերին վերադարձնել իրենց նախնական բարեհունչ-հայահունչ-հայածին անունները:

#5 Harut

Harut

    Վերնագիր

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,734 posts
  • Gender:Male
  • Location:հորիզոն...
  • Interests:uninterested...

Posted 23 December 2004 - 02:17 AM

Այդ մեկը չգիտեմ: sad.gif

#6 Harut

Harut

    Վերնագիր

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,734 posts
  • Gender:Male
  • Location:հորիզոն...
  • Interests:uninterested...

Posted 02 January 2005 - 05:12 PM

***
Սիրելի Ս-ին
(Սարո Գյումրեցուն)

Շիրազն ասում է՝ կաթիլն հավատիս
ծովանա պիտի, պիտի քաղցրանա,
մոտե՝ կցրվի ամպն Արարատիս,-
կցրվի՝ թեկուզ դարեր թանձրանա,
Մասիսի համար ընկնողը, որդի՛ս,
Մասիսի նման պիտի՛ բարձրանա...

Հովհաննես Շիրազ
1967թ.
Երևան


#7 Harut

Harut

    Վերնագիր

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,734 posts
  • Gender:Male
  • Location:հորիզոն...
  • Interests:uninterested...

Posted 19 April 2005 - 08:27 PM

mad.gif

ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ

Միակ ճամփան փրկության՝
Հայե'ր, դեպի Հայաստան...

Ո՞Ւր եք շտապում, ով խաբված ջրեր,
Մեզ ծարավ թողած՝ ո՞ւր եք շտապում,
Սևանն է քաշում ծով կարոտը ձեր՝
Դուք ո՞ւր եք օտար ծովերը թափվում:

Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն,
Բայց դուք կկորչեք ծովերում օտար,
Դարձեք՝ ծովանա թող հայոց առուն,
Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար...

Ախ, մի՞թե նեղ է, որ դուրս եք փախչում,
Բայց դուք կկորչեք ծովերում օտար,
Ձեր կույր կորուստով իմ հույսն է կորչում՝
Դառնում ծովասույզ մի ջաղացաքար:

Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք,
Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը, -
Մայր լեզվի կռվում է ինչո՞վ հաղթենք,
Երբ մեծ Մաշտոցի զորքն է նոսրանում:

Ո՞վ է ձեր խելքը հեռվից գողանում,
Այս ո՞ւր եք չվում մայր հայրենիքից,
Մեզ Ավարայրում մենակ եք թողնում,
Մի՞թե մայր ազգը սուրբ չէ "ճոխ" կյանքից:

Այս ո՞ւր եք փախչում, խելագար ջրեր,
Մեր բուռ հողն էլ ծով ծարավ թողած, -
Դարձեք, ետ վազեք, որ դարձնենք անմեռ
Թեկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց:

Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում,
Բայց դառնանում է ծովակն հայրենի, -
Ո՞Ւր եք ձեր ոսկի ջրերը տանում,
Ո՞Ւր եք մեռցնում լեզուն մայրենի:

Մեր ամենասուրբ կռվից եք փախչում,
Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,
Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում,
Վարդանն է ճչում, ես գոչն եմ նրա:

Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր եք շտապում,
Մի՞թե կարոտ են օվկիանները ձեզ, -
Դարձեք... Սևանը ձեզ է պապակում,
Կանչում՝ Սահարա անապատի պես:

Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի,
Երբ որ չխոսես քո հայոց լեզվով,
Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի,
Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ:

Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում,
Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի,
Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողում
Մասիսի ձյունը՝ թագս վիթխարի:

Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում,
Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր,
Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում
Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր:

Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա,
Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա,
Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ,
Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ...

Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝
Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,
Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում,
Գեթ Արարատից խռով միք մնա:

Edited by Harut, 19 April 2005 - 08:28 PM.


#8 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 20 February 2011 - 08:46 AM

Հարութ,

իսկ ե՞րբ ես տպելու «Մեր գյուղերի անունները»: <img src="http://hyeforum.com/...IR#>/smile.gif" style="vertical-align:middle" emoid=":)" border="0" alt="smile.gif" /> Այդ բանաստեղծության լույս աշխարհ գալուց հետո, Հայքում սկսեցին գյուղերին վերադարձնել իրենց նախնական բարեհունչ-հայահունչ-հայածին անունները:


SAS, Harut, is this it?
----

Մեր գյուղերի անունները

…Բայց դեռ ինչքան
Անուններ կան,
Որ վերքերն են մեր պատմության.
­”Իլան, Չալան,
Ղոթուր Ղալան,
Դարբանդ-Ուզուն,
Մոլլադուրսուն,
Խլի, Չոռլի
Ու Չամռլի,
Ուլիխանլու
Ու Մեջդ-լու,
Կողես-մողես…­”.
Եվ դեռ այսպես
Մի հնաբուխ ծաղր ու ծանակ՝‘
Բառակույտի մի սեւ բանակ
Գրոհ տվեց,
Սիրտս խրեց
Ծաղրանուններն հազարատեգ,-
Բայց թե ո՞րը հիշես մեկ-մեկ,
Քանզի ամեն մեկն հիշելիս՝‘
Ծիծաղի հետ լացդ է գալիս……
Իրավ, իմ գյուղ,
Ի՞նչ Թայ-չարուխ,
Այդ կսազեր
Անինքնասեր
Ոտաբոբիկ քո անցյալին,
Բայց քո նորը՝ քո պանծալին,
Մի՞թե վայել էր, որ մնար
Դեռ անունով այդ ծաղրահար,
Դառնար զարմանք սերունդներին,
Եվ մեզ նրանք ի՞նչ կասեին,
Ո՞վ էր այդքան անխոհ կնքել
Ու քեզ դարեր խայտառակել……
Թե՞ դրանով հին թշնամիդ
Խեղճությունն է ծաղրել հնիդ……
Կամ թե ինչո՞ւ, ի՞նչ Քավթառլի,
Երբ նա ջահել կյանքով է լի,
Երգը շուրթին, սիրտը խնդուն,
Երբ երեսից վարդ է կաթում,
Շուրջը կանաչ,
Մանկության կանչ,
Երբ ծերունու կրծքի տակ էլ
Կյանքի գարունն է բռնկել……
Կամ թե ինչու՞ Ղոնաղ-ղռան,
Երբ հյուրադավ մարդիկ մեռան,
Մեռավ իրենց դարն իրենց հետ,
Ու ետ չի գա մեռածն հավետ.
Այնինչ՝ գյուղակն իմ Շիրակում
Մարդասերի փարոսն հոգում՝‘
Միշտ վառ պահում ու դիմացի
Անցորդին է կանչում հացի……
Բայց ո՞վ էր քեզ
Իբրեւ վրեժ՝‘
Անուն դրել
Սամադարվեշ,
Ծածկել ծաղրով իր չարասիրտ
Քո նվագուն անունը կիրթ –
Քանզի մարդիկ իրար՝ քենով
Ծանակել են եւ անունով՝‘
Երբ մարդու մեջ
Դեռ մարդն էր խեղճ……
Կամ երբ ծարավ դարեր լացել՝‘
Իրար հանդի ջուր գողացել
Ու բռնվել՝‘
Ահ են տվել.
- Է՜յ, հե՜յ, ջրգող……
- Ի՞նչ է, զրկող……
- Ծարավագյուղ……
- Պառավագյուղ……
- Սուխոյ-ֆանտան՝‘
Չոր շատրվան……
Ու կռիվ են բացել ահով՝‘
Իրար գլուխ ջարդել բահով,
Ոչ թե մեղրի մի լեգենդար,
Այլ մի՛ կաթիլ ջրի համար
Իրարամերժ
Իրար մրել,
Ծաղրանուն են իրար դրել
Հին հարեւան
Գյուղն ու ավան,
Երբ դեռ երազն էին նրանց՝‘
Ջրանցքները մեր նորաբաց,
Որ հորդացել
Ծով են դարձել,
Մարել ծարավն հանդ ու գյուղի,
Խեղդել հուշերն այն դառնալի,
Թողել անհետ
Հին վերքի հետ,
Թողած սպին՝‘
Անունը սին

Edited by Arpa, 20 February 2011 - 08:47 AM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users