Jump to content


Photo

Der Havata


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 11 June 2007 - 04:09 PM

ԴԵՌ ՀԱՎԱՏԱ՜Յ
(Դասական Ուղղագրութեամբ)
Սիլւա Կապուտիկեան


Դու՝ փորձաքար իմ ժողովուրդ,,
Ինռքան էլ որ խոր մոլորվես,
Երկրպագես կուռքերին սուտ,
Ես մօր նման ներում եմ քեզ:


Դու՝ տաքգլուխ Սասնա Դաւիթ,
Դու՝ իմաստուն Սասնա Մհեր,
Թէկուզ և ծեր ու ալեհեր,
Բայց մնում ես դու միամիտ:


Հաւատացիր, թէ յիրաւի
Գարին դարձաւ ընկուզաչափ,
Ու դուրս եկար քարանձաւից
Ու խաբւեցիր դու չարաչար:


Այնքան դառն է կեանքդ ու գորշ,
Ու գալիքդ իրականում,
Որ փակում ես աչքդ ու քո
Խաբկանքին ես ապաւինում:


Ու տեսնում ես ամէն ի´նչ վառ,
Թև ես առնում չեղած տեղից,
Նորոգւում ես բնազդաբար
Ու յառնում ես մոխիրներից:


Քո խաբւելն է քեզ պահպանում,
Ու հին խօսքդ՝ «Աստւած կտայ».
Դու՝ միֆերով ապրող մանուկ,
Դեռ հաւատա՜յ, դեռ հաւատա՜յ ...



ԴԵՌ ՀԱՎԱՏԱ՜
(Նոր Ուղղագրությամբ)
Սիլվա Կապուտիկյան


Դու՝ փորձաքար իմ ժողովուրդ,,
Ինչքան էլ որ խոր մոլորվես,
Երկրպագես կուռքերին սուտ,
Ես մոր նման ներում եմ քեզ:


Դու՝ տաքգլուխ Սասնա Դավիթ,
Դու՝ իմաստուն Սասնա Մհեր,
Թեկուզ եվ ծեր ու ալեհեր,
Բայց մնում ես դու միամիտ:


Հավատացիր, թե հիրավի
Գարին դարձավ ընկուզաչափ,
Ու դուրս եկար քարանձաւվից
Ու խաբվեցիր դու չարաչար:


Այնքան դառն է կյանքդ ու գորշ,
Ու գալիքդ իրականում,
Որ փակում ես աչքդ ու քո
Խաբկանքին ես ապավինում:


Ու տեսնում ես ամեն ի´նչ վառ,
Թև ես առնում չեղած տեղից,
Նորոգվում ես բնազդաբար
Ու հառնում ես մոխիրներից:


Քո խաբվելն է քեզ պահպանում,
Ու հին խոսքդ՝ «Աստված կտա».
Դու՝ միֆերով ապրող մանուկ,
Դեռ հաւատա՜, դեռ հաւատա՜...





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users