Jump to content


Photo

Medicine In Ancient & Medieval Armenia


  • Please log in to reply
9 replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 20 June 2007 - 02:01 PM

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դր. Ստելլա Վարդանյան, 1982, Երևան

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Բժշկությունը հին Հայաստանի մշակույթի անբաժան մասն է, և նրա արմատները հասնում են դարերի խորքը: Ծնվելով ժողովրդական բժշկության ակունքներից, այն կուտակել է բժիշկների բազում սերունդների դարավոր փորձն ու գիտելիքները՝ Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև հանքային նյութերի բուժիչ հատկությունների մասին: Ուրարտական և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքները (բժշկական զանազան գործիքներ, դեղատան սարք և այլն) վկայում են հին Հայաստանում բժշկական արվեստի բարձր մակարդակի մասին:
Նախնադարյան հասարականության մեջ բժշկի դերը կատարել է կինը, և ամենևին էլ զարմանալի չէ, որ առողջության պահապան աստվածությունն էլ մարմնավորված է կնոջ կերպարի մեջ: Հեթանոս հայերը սիրո և գեղեցկության դիցուհի Աստղիկին և նրա պարկեշտության ու առաքինության դիցուհի Անահիտին պաշտում էին որպես բժշկության հովանավորների: Հիշյալ դիցուհիների տաճարները, Ե դարի պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու վկայությամբ, կառուցված են եղել հին Հայաստանի գեղատեսիլ վայրերում, Բարձր Հայքի, Այրարատի, Տարոնի, Վասպուրականի նահանգներում, որոնք ժամանակի ընթացքում դարձան կարևոր բուժական կենտրոններ:
Տաճառների քրմերը, յուրացնելով ժողովրդական բժշկության փորձը և կատարելագործելով բժշկական արվեստի մեջ, օգնություն էին ցույց տալիս բնակչությանը:
301 թվականաին Հայաստանում քրիստոնեությունը դարձավ պետական կրոն: Հին հեթանոսական տաճառների տեղերում հիմնվեցին քրիստոնեական վանքեր, որոնց կից բացվեցին առաջին հիվանդանոցները: Այսպես, Ե դարի պատմիչ Փավստոս Բյուզանդը մեծ գովեստով է խոսում Ներսես Մեծ կաթողիկոսի շինարարական գործունեության մասին: Նա պատմում է, թէ ինչպես Ներսես Մեծը՝ Հայոց աշխարհի բոլոր կողմերում հիվանդանոցներ է շինել տալիս բորոտների, հաշմանդամների և ցավագարների համար:
Կաթողիկոսի այս միջոցառումները արտացոլված են Աշտիշատի եկեղեցական ժողովներում (365 թ) «Վարակիչ հիվանդությունների տարածվելը կանխելու համար՝ հիմնել բորոտների համար բորոտանոցներ, հիվանդների համար հիվանդանոցներ, հաշմանդամների և կույրերի համար՝ ապաստաններ»:
Մասնավոր հիվանդանոցներ կային Հայաստանում դեռևս դարում: Այսպես, 260 թվին հայ նախարար Սուրեն Սալահունու կինը՝ Աղվիթան Առբենուտ կոչվող բուժիչ հանքային աղբյուրների մոտ իր միջոցներով բորոտանոց կառուցեց: Հիշեցնենք, որ Եվրոպայում առաջին բորորտանոցները բացվել են դրանցից երեք հարյուր տարի հետո միայն:
Հայ ժողովրդական բժշկությունը, որ գրեթե երեք հազար տարվա պատմություն ունի, ստեղծել է դեղամիջոցների մի հարուստ գանձարան: Հնում առանձնապես մեծ համբավ ունէին Հայկական լեռնաշհարհի դեղաբույսերը, որոնք արտահանվում էին Արևելքի և Արևմուտքի մի շարք երկրներ և տեղ են գտել հնագույն դեղագիտարաններում: Այսպես, անտիկ1 հեղինակներ Հերոդոտը2 , Ստրաբոնը3 Քսենոֆոնը4 , Տատիկոսը5 իրենց երկերում անդրադառնալով Հայաստանին, հիշատակել են նաև նրա բնաշխարհի բուժիչ բույսերի մասին: Քսենօֆոնը իր «Անաբասիս» երկում խոսում է հայկական բուրումնավետ գինիների և հրաշալի գարեջրի, քնջութի6 , նուշի, ձեթերի, և բևեկնի խեժի7 , ինրպես նաև անուշահոտ օծանելիքների մասին, որոնց պատրաստման գաղտնիքը հայտնի էր միայն հայերին: Հին աշխարհի անվանի բուսաբան Դիոսկորիդեսը, ծնունդով կիլիկիացի, իր «Materia Medica8» դեղագիտական աշխատության մեջ կանգ է առնում նաև բույսերի հայկական տեսակների վրա, որոնք, իր խոսքերով ասած, աչքի են ընկնում հրաշալի բուժիչ հատկություններով: «Ամենալավ համեմը,- գրում է նա,- հայկական է, ոսկեգույն, դեղնավուն ցողունով և բավական հաճելի բուրմունքով»:
Հռոմեացի պատմիչ Տատիկոսը իր «Տարեգրություններում» հիշատակում է «գյուղական» դեղամիջոցների մասին, որ հաջողությամբ օգտագործում էին հայ գեղջուկները վերքերը բուժելու նպատակով:
Հայաստանը, ինչպես նաև Մարաստանը, հնում հանդիսացել են մի շարք արժեքավոր խեժաբեր բույսերի, այդ թվում նաև հայտնի ուպանի (Leserpitium) հայրենիքը: Վերջինիս բուժիչ հատկությունները, ինչպես վկայում է Պլինիոս Ավագը իր «Բանական Պատմության» մեջ, չափազանց բարձր էին գնահատում հռոմեացիները:
Հայ պատմիչները բազմաթիւ ուշագրավ տեղեկություններ են հաղորդում հին հայկական բժշկության մասին: Այսպես, պատմահայր Մովսես Խորենացին գրում է, որ հայոց Վաղարշակ թագավորը (Բ դար մ.թ.ա) Տայքի և Կողի ճահճոտ վաjրերում աjգիներ և բուրաստաններ է հիմնել: Այդ այգիներում և բուրաստաններում աճեցվում և բազմացվում էին, ինչպես վկայում է Ե դարի մի ուրիշ պատմիչ ՝ Ղազար Փարպեցին, բնության մեջ վայրի ձևով աճող դեղաբույսեր: «Այնտեղ (Արարատի դաշտում), -գրում է պատմիչը, -շատ կան զանազան բույսերի արմատներ, որ օգտագործում են ճարտար, հմուտ և գիտուն բժիշկները արագ բուժող սպեղանիներ9 կամ ըմպելի դեղեր պատրաստելու համար, որոնցով բուժում էին երկար ժամանակ հիվանդությամբ տառապողներին»:
Հայաստանի բուժիչ բույսերը մեծ խնամքով աճեցվում էին հատուկ պարտեզներում, որ հիմնել էին դեռ Արտաշես թագավորի (Ա դար մ.թ.ա.) նախաձեռնությամբ, որի մասին գովեստի հետևյալ խոսքերն է գրում Թ դարի պատմիչ Թովմա Արծրունին. «(Արտամետ քաղաքի) ամրոցի շուրջը նա տնկել տվեց զանազան բազմերանգ և անուշահոտ ծաղիկների բուրաստաններ, որոնք ոչ միայն հաճելի էին աչքի և հոտոտելիքի համար, այլև պիտանի՝ հնարամիտ բժիշկների դեղեր պատրաստելու համար, համաձայն Ասկղեպիասի10 արվեստի»:
Այս տեղեկությունների համաձայն, Պոնտոսի թագավոր Միհրդատը՝ հին աշխարհի ականավոր բժիշկ և թունագետը, իր հռչակավոր հակաթույնը պատրաստում էր Հայաստանի դեղաբույսերից: Որոշ բույսերի, ինչպես Լոշտակի (Bryonia dioica), սև գնդիկի (Nigella sativa) հրաշալի բուժիչ հադկությունները հին Հայաստանում առաջացրին այդ բույսերի պաշտամունքը, որի հեռավոր արձագանքները պահպանվել են հայ բանահյուսության մեջ:
Մեծ համբավ ունէին հնում հանքային դեղամիջոցները՝ հայկական կավը, հայկական քարը, հայկական բորակը11, ինչպես նաև սնդիկի, երկաթի, ցինկի, արճճի12 (միացություննորը, որոնք Հայաստանից արտահանվում էին հարևան երկիրնեռը: Հայկական կավը13, որը պարունակում է ալյուսիլիկատներ14 և երկաթի օքսիդ, կիրառվել է որպես հակաբորբոքային15, հակաալերգիկ16 ու հակաուռուցային17 դեղամիջոց, այն միաժամանակ օգտագործվել է արյունահոսությունների և թունավորումների դեպքում: Այն լավ հայտնի էր անտիկ աշխարհի ականավոր բժիշկ Գաղիանոսին 18 , իսկ հետագայում շատ բարձր է գնահատվել «բժշկության իշխան» Իբն Սինայի 19 կողմից, որը իր «Կանոնում20» գրել է. «Հայկական կամ Անիական կավը զարմանալիորեն ներգործում է վերքերի վրա: Այն առանձնապես օգտակար է թոքախտի և ժանտախտի21 դեմ: Շատերը փրկվեցին մեծ համաճարակի ժամանակ22, քանի որ սովորություն ունեին պարբերաբար խմել այն թույլ գինու հետ»:
Հայկական կավը այսօր էլ մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ:
Հայ և օտար հեղինակների վկայությամբ, Հայաստանը հնում հայտնի է եղել պղնձի, երկաթի և արճճի հանքերով: Դեպի Վանա լճի եզերքն իջնող Ռշտունեաց Լեռները, ինչպես վկայում է Փավստւս Բյուզանդը, կոչվում էին երկաթահատների և կապարահատների լեռներ: Այդպիսի հանքեր կային նաև Սասնա լեռներում: Երկաթի միացություններից պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում էին մի շարք հիվանդություններ բուժելու համար և դեռ այսօր պահպանվել են ժամանակակից դեղագիտարաններում23:
Հին Հայկական դեղանյութերի շտեմարանում հատուկ տեղ ունէին սնդիկի24 միացությունները, այդ թվում և կարմիր ներկը, որոնք արդյունահանվում էին Հայաստանում: Անտիկ աշխարհի նշանավոր աշխարհագետ և պատմիչ Ստրաբոնը վկայում է. «Այնտեղ (Հայաստանում) կան նաև այլ հանքավայրեր, այդ թվում և այնպիսիք, ուր արդյունահանվում է այսպես կոչված սանդիկը (կարմիր ներկ, սուսր)25 , որը կոչվում է հայկական ներկ և նման է ծիրանիին»:
  1. Անտիկ = հնություն, վաղեմի, հնադարյան, հնաձև = Antique
  2. Herodotus, Historian (484-430 B.C). Birthplace Halicarnassus (now Bodrum, Turkey). Best Known As: Author of The Histories. http://www.answers.c...m...53&method=3
  3. Strabo: Greek geographer and historian (c. 63 bc–ad 23) http://www.answers.c...l...53&method=3
  4. Xenophon (c.430-353 bc), http://www.answers.com/xenophon
  5. Տատիկոս = ???
  6. Քնջութ = sesame (պրսկ. کنچِد)
  7. Բևեկնի Խեժ = Trebantine
  8. Materia Medica:1 The scientific study of medicinal drugs and their sources, preparation, and use. Also 2. Substances used in the preparation of medicinal drugs.
  9. Սպեղանի,բալասան = Balsam
  10. Ասկղեպիասի = Aeschulapius http://www.answers.com/topic/asclepius
  11. Բորակ, սելիտրա = Niter: A white, gray, or colorless mineral of potassium nitrate, KNO3, used in making gunpowder. Also called saltpeter.
  12. Արճիճ: Lead
  13. Armenian bole ( bolus armenus or bole armoniac), is an earthy clay, usually red, native to Armenia.
  14. Ալյուսիլիկատներ = Aluminium silicates
  15. Հակաբորբոքային = Anti-inflammatory
  16. Հակաալերգիկ = Antiallergic
  17. Antitumor (Ուռուցք = Tumor )
  18. Գաղիանոս = Galen of Pergamum (ad 129-216) http://www.answers.c...alen?cat=health
  19. Իբն Սինա = Ibn Sina: Islam's most renowned philosopher-scientist (980-1037)
  20. Կանոն = The Canon of Medicine, an encyclopedia based on the teachings of Greek physicians was one of the two major works written by Ibn Sina. The Canon was widely used in the West, where Ibn-Sina, known as Avicenna, was called the "prince of physicians. The Book of Healing, a compendium of science and philosophy was the other major work of Avicenna.
  21. ժանտախտ = Plague
  22. Մեծ Համաճարակը = The epidemic known to its survivors as The Great Pestilence, and to history as The Black Death, swept across Europe from 1347-1351, leaving more than 25 million people dead.
  23. Երկաթի միացություններից պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում էին մի շարք հիվանդություններ բուժելու համար և դեռ այսօր պահպանվել են ժամանակակից դեղագիտարաններում: Նոյնպես Հին Հայաստանում օգտագործվում էին արճճից պատրաստված դեղամիջոցներ, ինչպիսին էին Lead Acetate (plumbum), որն ըստ նորօրյա տեղեկությունների համաձայն կարող է արճճի թունավորում առաջացնի, իր բոլոր վտանգավոր հետևանքներով = A pediatric lotion called for among others, Lead Acetate (plumbum) was used in ancient Armenia which as we know nowadays can cause lead poisoning with its many deleterious side effects.
  24. Սնդիկ = Mercury Հին Հայաստանում սնդիկից պատրաստված դեղամիջոցները նոյնպես որոշ հիվանդություններում գործ էր ածվում որպես բուժման միջոց, որն ինչպես այսօր գիտենք վտանգավոր է:
  25. Սանդիկ, սուսր, կարմիր ներկ, կարմիր հող = Ocher (Ochre) Ochre = Any of several earthy mineral oxides of iron occurring in yellow, brown, or red and used as pigments. http://www.answers.c...e...53&method=3

Edited by vartahoor, 29 June 2007 - 11:51 AM.


#2 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 20 June 2007 - 05:34 PM

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դր. Ստելլա Վարդանյան, 1982, Երևան

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Բուսական և հանքային դեղերից բացի հայ բժշկության մեջ օգտագերծել են նաև կենդանական ծագում ունեցող դեղամիջոցներ՝ պատրաստված կենդանիների օրգաններից և հյուսվածքներից1, որոնց մի մասը օժտված է ֆերմենտային 2 հատկություններով:
Այս վերջինների թվին են պատկանում սեռական գեղձերի3, ուղեղի, լյարդի, փայծաղի4 եքստրակտները5, որոշ կենդանիների լեղին, նապաստակի խախացը6, ինչպոս նաև խառը7 բուսական-կենդանական բնույթ ունեցող «խոնավ զուխան8», որի մասին Իբն Սինան իր «Կանոնում» գրել է հետևյալը. «Այդ այն ճարպն է, որ հավաքվում է Հայաստանում ոչխարների դմակի բրդի վրա, որ քարշ է գալիս կաղնչանի9 վրայով: Այն իր մեջ ներծծում է այդ խոտերի ուժը և կաթնահյութերը: Երբեմն ճարպը նոսր է լինում, ուստի եփում և թանձրացնում են այն: Այդ ճարպը մաշեցնում է կոշտ ուռուցքները և ուղղում է ծռված ոսկորները, եթէ նրանով վիրակապ դրվի»: Վերոհիշյալ դեղանյութերը օժտված էին հակաթունային, հակասկլերոտիկ և հորմոնալ ներգործությամբ: Հայ ժողովրդական բժշկության այս արժեքավոր փորձը հետագայում՝ Ե-Ժ դարերում, անսպառ աղբյուր դարձավ նրա հարստացման և զարգացման համար:
Ե դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, որով և հայ մատենագրության հիմքը դրվեց: Պատմա-փիլիսոփայական երկերի կողքին իրենց պատվավոր տեղը գրավեցին բժշկության վերաբերող աշխատությունները: Պետք է նշել, սակայն, որ բժշկական գրականության առաջացումը ամենևին էլ չվերացրեց ժողովրդական բժշկության բանավոր ավանդույթները: Սրանք շարունակելով նոր լիցք հաղորդեցին բժշկական գրականության:
Հայ Դասական բժշկությունը իր զարգացման արշալույսին կրել է հելլլենական մշակույթի բարերար ազդեցությունը:
Հին աշխարհի դասականների՝ Պղատոնի10, Արիստոտելի11, Հիպոկրատեսի12 , Գաղիանոսի, Ասկղեպիադեսիa13 և ուրիշների երկերը, որոնք Հայերենի թարգմանվեցին հունաբան թարգմանչական դպրոցի ներկայացուցիչների ջանքերով, մեծ դեր խաղացին հայ բժիշկների աշխարհահայացքի ձևավորման գործում: Այսպես, Ե դարի վերջում հայերեն թարգմանվեցին Արիստոտելի «Ստորոգությունք» և «Յաղագս14 Մեկնության» երկերը, Զ դարի սկզբին՝ Պլատոնի բնափիլիսոփայական երկերը, այդ թվում և «Տիմէոսը», Զ դարի երկրորդ կեսին ՝ Զենոնին վերագրվող «Յաղագս Բնության Մարդոյ», ինչպես նաև Կեղծ-Արիստոտելի «Յաղագս Աշխարհի» և «Յաղագս Առաքինության» ուսումնասիրությունները: Դրանցից հատկապես ուշադրության արժանի է Պղատոնի «Տիմէոս» երկը, որի մեջ հեղինակը, ելնելով չորս նախնական տարրերի (հող, ջուր, օդ, հուր) ուսմունքից, փորձել է բացատրել ոչ միայն տիեզերքի (մակրոկոսմոսի15), այլև մարդու (միկրոկոսմոսի) առաջացման և զարգացման օրինաչափությունները: Նախնական տարրերի տեսությունը, որ հին աշխարհում իր զարգացումն է ստացել Պլատոնի, Արիստոտելի և Հիպոկրատեսի երկերում, առաջին անգամ չափածո ձևով շարադրել է հույն բնափիլիսոփա Էմպեդոկլեսը: Հետագայում այն դրվեց հումորալ ախտաբանության տեսության հիմքում, որ չափազանց ուժեղ ազդեցություն է գործել միջնադարյան բժշկության վրա, գոյատևելով մինչև ԺԸ դարը: Իսկ Հիպպոկրատեսի և Գաղիանոսի երկերի պատառիկների հայերեն թարգմանությունները մեզ են հասել համեմատաաբար ուշ շրջանի՝ ԺԵ-ԺԷ դարերի ընդօրինակություններով: Մաշտոցյան մատենադարանում պահվող #.266 գրչագիրը գրված է ԺԵ դարի հայ ականավոր բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացու ձեռքով 1468 թ. և պարունակում է Հիպպոկրատեսի «Պրոկնոստիկոն» երկից մի հատված, որի սկզբում բերված է մեծ բժշկի մահվան մասին հայկական մի ավանդություն: Հիշյալ գրչագրի մեջ կան նաև Գաղիանոսին վերագրվող երկու ուրիշ հատվածներ՝ «Բառք Գաղիանոս» և Գաղիանոսի «Վասն Նշանաց Ցաւոց»:
Պահպանվել են նաև մի քանի պատառիկներ միջգաղիանոսյան շրջանի բժիշկների երկերից: Մաշտոցի անվան մատենադարանի # 6869 գրչագիր ժողովածուի մեջ, որ ընդօրինակել է գրիչ Մարտիրոսը 1365 թ., հատվածներ կան Ասկղեպիադեսին վերագրվող «Վասն Բնության Մարդոյ», «Վասն Չարից Բնությանց Մարդոյ և Տարոյ, և Ամսոյ», «Յաղագս Բնության Հոգւոյ» երկերից: Այս ժողովածուի մեջ զետեղված են նաև հատվածներ հին Հռոմեացի բժիշկ Տեմոկրադեսի մի երկից, որի մեջ հեղինակը հարց ու պատասխանի ձևով շոշափում է պտղի զարգացման հարցերը ներարգանդային շրջանում16 և երեխայի ծնունդից հետո: Նույն այս ժողովածուի մեջ կան ուրիշ հատվածներ ևս՝ «Վասն Տղայոց Բնության», «Վասն Երիտասարդաց Բնության», «Վասն Ծերոց Բնության» երկերից, որոնք վերագրում են ուշ հելլենիստական շրջանի հռոմեացի ականավոր բժիշկ Օրիպազեեսին (Դ դար):
Այս աշխատությունների լեզուն վկայում է, որ նրանք ևս, հավանաբար, թարգմանված են «Տիմէոսի» թարգմանության ժամանակ:
Ը դարի սկզբին հայ ականավոր գիտնական Ստեփանոս Սյունեցին Դավիթ Հյուպատոսի հետ միասին թարգմանել է Դ դարի հոյն բնափիլիսոփաներ Նեմսիոս Եմեսացու «Յաղագս Բնության Մարդոյ» և Գրիգոր Նյուսացու, «Տեսություն ի Մարդոյն Կազմութիւն» երկերը: Այս աշխատությունները, որոնց մեջ Պղատոնի, Արիստոտելի և Գաղիանոսի ոգիով քննված են մարդակազմության, մարդու կենսաբանության և հոգեբանության հարցերը, լայն ճանաչում էին գտել միջնադարյան հայ բժշկության մեջ: Նրանց ազդեցության հետքերը որոշակիորեն երևում են Աբուսայիդի, Գրիգոր Տաթևացու և այլ հայ բնափիլիսոփաների և բժիշկների երկերում: Այսպիսով կարելի է ասել, որ երեք դար շարունակ (Ե-Ը դարեր) հայ բժշկության մեջ լարված աշխատանք էր ծավալվել հին աշխարհի գիտական ժառանգությունը ստեղծագործաբար յուրացնելու ուղղությամբ:
Միջնադարյան հայ բժշկապետները, լրջորեն ուսումնասիրելով անտիկ բժշկության դասականների աշխատություները, նրանց տեսանկյունից վերլուծում և մշակում էին հին հայ ժողովրդական բժշկության ավանդները: Սակայն հայոց լեզվով ուրույն բժշկական երկերի ստեղծումը հետաձգվեց Արաբական նվաճումների հետևանքով, որոնք հայ մշակույթի ընդհանուր անկման պատճառը հանդիսացան Ը-Թ դարերում: Միայն Ժ դարում սկսեցին հանդես գալ հայ բժիշկների առաջին «Բժշկարանները», որ հիմնականում նվիրված էին հիվանդությունների դեղային բուժման հարցերին և որոնց մեջ հունական աղդեցությունից բացի աստիճանաբար նկատվում էր նաև արաբական մշակույթի ազդեցությունը: Այդ իսկ պատճառով ավելի վաղ շրջանի՝ Ե-Ժ դարերի բժշկագիտական հայացքների մասին կարելի է դատել միայն բնագիտական և փիլիսոփայական աշխատությունների և առաջին հերթին Եզնիկ Կողբացու (Ե դար) «Եղծ Աղանդոց» երկի և «Յաճախապատումի» հիման վրա:
Միջնադարյան հայ մատենագրության մեջ չորս տարրերի և նրանց համապատասխանող չորս հիմնական հեղուկների (արյուն, լորձ, դեղին, և սև մաղձ) անտիկ տեսությունը առաջին անգամ հանդես է գալիս Եզնիկ Կողբացու երկում: Հիվանդությունների առաջացումը Եզնիկը կապում է հիմնական հեղուկների հավասարակշռության խախտման հետ: «Հիվանդություններ կան, - գրում է նա,- որոնք առաջանում են ոչ թէ մեղքերի պատճառով, այլ անկշիռ (հյութերի) խառնվածքներից: Որովհետև մարդու մարմինը հանդիսանում է չորս տարրերի խառնուրդ.. Եվ եթե նրանից որևէ մեկը ավելանա կամ պակասի, ապա կառաջանա հիվանդություն»: Սակայն հեղուկներից բացի Եզնիկը հաշվի է առնում նաև արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունը «չափից ավելի կամ անխտիր ամեն բան ուտելը, խմելը, խիստ ժուժկալությունը, տոթ կամ ցուրտ եղանակին աշխատիլը և այլ վանասակար հանգամանքները»: Այս վնասակար ազդակներին նա մեծ նշանակություն է տալիս նաև նյարդային և հոգեկան հիվանդությունների առաջացման հարցում: Հիպոկրատեսի նման, որը մերժում էր ընկնավորության17 «սրբազան» բնույթը, նա ևս հեգեկան հիվանդությունները համարում է ուղեղի հյուծման հետևանք: «Ուղեղի հյուծման հետևանքով մարդ կորցնում է գիտակցություն. Խոսում է պատերու հետ, կռվում է քամու հետ: Այդ պատճառով էլ բժիշկները համառորեն պնդում են, որ ոչ մի դև չի մտնում մարդու մարմնի մեջ, որ մարդու այդ բոլոր վիճակները հիվանդություններ են, որ իրենք կարող են բուժել»: Ծնված լինելով Այրարատում և հրաշալի իմանալով Հայաստանի դեղաբույսերի հատկությունները, շատ լավ հասկանալով զանազան դեղամիջոցների չափերի և սիներգիկ18 ներգործության հարցերը, նա գրել է. «Մոլախինդն19 ինքնին հայտնի է որպես մահացու թույն որոշակի պայմաններում, բայց բժիշկներն այն օգտագործում են լեղապարկի հին հիվանդություններ բուժելու ժամանակ: Կաղնչանի20 մի տեսակը առանձին վերցրած թունավոր է, իսկ մյուս դեղամիջոցների հետ միասին բուժում է լեղապարկի հիվանդությունները և հիվանդին փրկում է մահից»:
  1. Հյուսվածք = Tissue
  2. Ferment = խմորիչ,մակարդ
  3. Սեռական գեղձ = A testis or ovary; a gonad
  4. Փայծաղ = Spleen
  5. Եքստրակտ = Extract, հյութ
  6. Խախաց = 1. Պանրի մակարդ, որ ստացվում է կաթնակեր գառան խախացոցից (խախացոց = Որոճող կանդանիների ստամոքսի չորրորդ բաժանմունքը) 2. Ստամոքսի մարսված նյութը, մամաց: Այս երկրորդ բացատրությունը համընկնում է «նապաստակի խախաց»-ի համար:
  7. Խառ (պրսկ.خار ( = Փուշ = Thorn
  8. Խոնավ զուխա = Probably lanolin
  9. կաղնչան = Կաղնչան = Կաղանչան ,Կաղանչանն, (անան), գ. (բուս) Կանանչանազգիների կարգին պատկանող բույս, ո´ր տեսակը (3500 տեսակներից) լինելն անորոշ: Ըստ Եզնիկի ՝ «Կաղանչանի մի տեսակը առանձին՝ մահացնող է, իսկ այս դեղերի հետ խառնվելով մաղձի դեղ է, մահից փրկող»: (Ռոլովի մոտ բերված են կաղանչանի 20 տեսակներ, որոնցի մեկի մոտ, այսինքն Euphorbia L. կամ Euphorbia Agraria MB, դրված է հայերեն կաղանչան և իբրև սրան համանշանակ՝ իշակաթլուկ (փխկ. իշ (ա) կաթնուկ), ափարբի, դեղին ծաղիկ, քրեկան, տարատիտ (տարաթի՞թ), իսկ մի ուրիշ տեսակի, այն է, Euphobia Virgata W. K.-ի դեմ դրված է հայերեն վորդի-կաղանչան, (չի հասկացվում, ո՞րդ բառից թե որդիից): Քաջսւնին, Հայբուս. և Մենիչ. նոյնպես չեն որոշում տեսակը: Եզնիկի հիշած թունավոր և միևնույն ժամանակ բուժիչ հատկություն ունի ըստ Ռոլլովի, Euphorbia Esula L տեսակը: Կաղանչանազգիներ, կաղանչնանյայք, հոգն. գ. (բուս.). Տունկերի մի առանձին կարգ, որ պարունակում է մոտ 200 ցեղ և 3500 տեսակ, խոտեր, թուփեր, ծառեր, որոնց ցողուններն ու տերևները լցված են կաթնանման կծու հյութով: Պտուղները փոչոկի մեջ են փակված, առանձին խորշերում,, և հասնելիս խորշերը պատռում են ու դուրս թափվում (Euphorbiacae): (Ս. Մալխասեանց, հայերեն բացատրական բառարան հատոր 2րդ էջ 371:
  10. Պղատոն = Plato: (428 – 347 B.C) Birthplace: Athens, Greece Best Known As: Author of The Republic
  11. Արիստոտել = Aristotel (384-322 B.C.) Best Known As: The author of Ethics
  12. Հիպոկրատես = Hippocrates: (460 BC - 377 B.C), Birthplace: Island of Cos, Greece. Best Known As: Author of the Hippocratic Oath.
  13. Ասկղեպիադես = Asclepiades, of Samos (b. c.320 BC)
  14. Յաղագս. (նխդ.) Մասին, համար, վերաբերյալ, պատճառով
  15. Մակրոկոսմոս = Macrocosmos: We use the word Macrocosmos to mean everything there is
  16. Պտղի զարգացման հարցերը ներարգանդային շրջանում = The development of the ovum in-utero
  17. Ընկնավորոթւթյուն (Վերնոտությաւն, արևմտ.) = Epilepsy: Ընկնավոր (Վերնոտ, վերնոտական արևմտ.) Epileptic
  18. Սիներգիկ = Synergetic = Համագործ-ական (-ակցական):
  19. Մոլեխինդ (Մոլախինդ) = Hemlock Անդրանիկ Ծառուկեանը իր «Թուղթ առ Երևան» բանաստեղծության մեջ այս բառը գործ է ածել, տե´ս ստորև Հայրենի երկրից դու ինձ ես յիշել, Ինձ գիր ես գրել բառերով հատու, Ու բառերի մէջ դրել ես կրակ, Ու կրակի հետ թոյն ու մոլեխինդ՝Եւ ասում ես ինձ.-Քեզ չեմ մոռացել: http://www.google.co...amp;rlz=1I7WZPA
  20. Կաղնչան = Կաղանչան ,Կաղանչանն, (անան), գ. (բուս) Կանանչանազգիների կարգին պատկանող բույս, ո´ր տեսակը (3500 տեսակներից) լինելն անորոշ: Ըստ Եզնիկի ՝ «Կաղանչանի մի տեսակը առանձին՝ մահացնող է, իսկ այս դեղերի հետ խառնվելով մաղձի դեղ է, մահից փրկող»: (Ռոլովի մոտ բերված են կաղանչանի 20 տեսակներ, որոնցի մեկի մոտ, այսինքն Euphorbia L. կամ Euphorbia Agraria MB, դրված է հայերեն կաղանչան և իբրև սրան համանշանակ՝ իշակաթլուկ (փխկ. իշ (ա) կաթնուկ), ափարբի, դեղին ծաղիկ, քրեկան, տարատիտ (տարաթի՞թ), իսկ մի ուրիշ տեսակի, այն է, ;’Euphobia Virgata W. K.-ի դեմ դրված է հայերեն վորդի-կաղանչան, (չի հասկացվում, ո՞րդ բառից թե որդիից): Քաջսւնին, Հայբուս. և Մենիչ. նոյնպես չեն որոշում տեսակը: Եզնիկի հիշած թունավոր և միևնույն ժամանակ բուժիչ հատկություն ունի ըստ Ռոլլովի, Euphorbia Esula L տեսակը: Կաղանչանազգիներ, կաղանչնանյայք, հոգն. գ. (բուս.). Տունկերի մի առանձին կարգ, որ պարունակում է մոտ 200 ցեղ և 3500 տեսակ, խոտեր, թուփեր, ծառեր, որոնց ցողուններն ու տերևները լցված են կաթնանման կծու հյութով: Պտուղները փոչոկի մեջ են փակվախ, առանձին խորշերում,, և հասնելիս խորշերը պատռում են ու դուրս թափվում (Euphorbiacae); (Ս. Մալխասեանց, հայերեն բացատրական բառարան հատոր 2րդ էջ 371:

Edited by vartahoor, 29 June 2007 - 11:59 AM.


#3 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 20 June 2007 - 06:06 PM

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դր. Ստելլա Վարդանյան, 1982, Երևան

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

Միջնադարյան Հայաստանի ականավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթը (Ե դարի վեռջ Զ դարի սկիզբ) հրաշալի ծանոթ էր հիպոկրատյան բժշկության սկզբունքներին: Նրա «Սահմանք Իմաստասիրության», «Վերլուծութեան», «Պորփիւրի1» , «Մեկնություն ի Վերլուծականն Արիստոտելի» երկերում շոշափված են մարդակազմության, կենսաբանության, դեղագիտության, հիգենայի և բժշկական բարոյագիտության հարցերը: Հատկապես պէտք է նշել, որ «Վերլուծություն Ներածության», «Պորփիւրի» աշխատությաւն էջերում հանդիպում է հայ մատենագրության ամենավաղ վկայությունն այն մասին, որ Հայաստանում կատարվել է դիահերձում2 : «Վերլուծության գործն է, -գրում է նա,- գոյի3 բաժանումը այն մասերի, որոնցից նա կազմված է. ինչպես օրինակ, երբ մեկը վերցնում է մարդուն և անդամահատում, հերձում նրա ոտքերը, ձեռքերը, գլուխը ու այնուհետև մարմինը բաժանում ոսկրերի, ջլերի, անոթների և նյարդների»: Դիահերձումները և կենդանահատությունը4, որ ժամանակին կիրառվել են անտիկ Ալեքսանտրիայի բժշկական դպրոցում, հետագայում շարունակվել են նաև միջնադարյան հայ բժիշկների կողմից, որոնք սերտորէն կապված են եղել ալեքսանդրյան դպրոցի ավանդույթների հետ:
Բժշկության նկատմամբ մեծ հետաքրքրություն է ունեցել հայ ականավոր աստղագէտ ու փիլիսոփա Անանիա Շիրակացին, որ 667 թ. իր կազմած «Քննիկոնում» աստղաբաշխությանը, համարողական արվեստին (մաթեմատիկա), տոմարագիտու-թյանը և փիլիսոփայությանը վերաբերող աշխատությունների կողքին տեղ է տվել նաև բժշկագիտական երկերին: Դժբախտաբար «Քննիկոնի» մեծ մասը, այդ թվում և բժշկական ու բնագիտական երկերը, այժմ կորած են: Այն մասին, որ Անանիա Շիրակացին զբաղվել է նաև բուսաբուժության հարցերով, հիշատակված է Մաշտոցի անվան Մատենադարանի # 549 գրչագրում, որտեղ նկարագրված են համասփյուռ կոչվող բույսի5 բուծիչ հատկությունները, որի պաշտամոuնքը եղել է Հայաստանի մի շարք շրջաններում: Նույն տեղում ասված է, որ Շիրակացին այդ խիստ հազվագյուտ բույսը հայտնաբերել է Այրարատյան նահանգի Ձողակերտ վայրում և օգտագործել է բուժիչ նապատակով:
Արաբական տիրապետության դէմ հայ ժողովրդի մղած դարավոր պայքարն ավարտվեց հայկական պետականության վերականգնումով, որ նպաստեց Հայաստանի տնտեսության վերականգմանը, քաղաքների աճին, արհեստների, առևտրի և մշակույթի ծաղկմանը: Արվեստների, գիտության և մանավանդ բժշկության զարգացման համար հատկապես նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Ժ- ԺԱ դարերում Անիի Բագրատունյաց թագավորության ժամանակ: Անիում, Հաղպատում և անահինում ստեղծվեցին բարձրագույն դպրոցներ՝միջնադարյան համալսարաններ, որտեղ փիլիսոփայության և բնական գիտությունների կողքին ուսումնասիրում էին նաև բժշկություն: Այդ շրջանի բժշկական պատկերացումները առավել ամբողջությամբ արտացոլված են Գրիգոր Մագիստրոսի աշխատու-թյուններում, որ Իբն Սինայի ժամանանկակիցն էր: Քաջատեղեակ լինելով անտիկ մշակույթին և հանդիսանալով բազմակողմանի զարգացած անձնավորություն, Գրիգոր Մագիստրոս Բահլավունին իրեն դրսևորել է հայ մշակույթի տարբեր բնագավառներում իբրև բանաստեղծ, փիլիսոփա և բժիշկ: իգոր Մագիստրոսը հաճախ ստիպված է եղել ընդհատել իր գիտական ուսումնասիրությունները վանական մատենադարանների կամարակապ սրահների անդորրության մեջ և ցած դնել գրիչը զենք վերցնելու համար: Բագրատունիների թագավորության վերջին բուռն տարիներին նա իր հորեղբայր, սպարապետ Վահրամ Պահլավունու նման սուրը ձեռքին պաշտպանել է հայրենիքը բազմաթիվ թշնամիներից: Իսկ երբ լռում էին ճակատամարտերի ձայները ու նրա վրա էին հասնում խաղաղ տարիները, նա կրկին ամբողջությամբ նվիրում էր գիտական և շինարարական գործունեության, նորոգում էր վնասված կամ կործանված վանքերը Հայաստանի զանազան գավառներում (Սանահին, Տարոն, Կեսարիս), կառուցում նորերը, նրանց կից հիմնադրում մատենադարաններ և ճեմարաններ, որտեղ և դասավանդում էր ինքը: Նա գիտական սերտ կապեր ուներ ոչ միայն Հայաստանի, այլև Բյուզանդիայի գիտնականների և պետական գոծիչների հետ: Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը որ դեռ այն ժամանակ հարյուր հազարից ավելի բնակիչ ուներ և մի վաճառաշահ ու բարեկարգ քաղաք էր, աշխարհի տարբեր երկրներից դեպի իրեն էր ձգում գիտնականներին: Գրիգոր Մագիստրոսը նամակագրական կապ էր պահպանում նրանցից շատերի հետ: Այդ նամակներում, որոնց մի մասը բարեբախտաբար պահպանվել և մեզ է հասել, պատկերված են ժամանակի վարքն ու բարքը, հայոց մայրաքաղաքի մշակույթը, և վերջապես, Մագիստրոսի՝ բժշկի ու փիլիսոփայի, գիտական նախասիրությունների լայն շրջանակը: Նրա նամակներից մեկը հասցեագրված է բյուզանդացի բժիշկ Կյուրակոսին, որ Անիում դասախոսություններ էր կարդում մարսողական օրգանների գործունեության մասին: Վիճաբանությունների ժամանակ Գրիգոր Մագիստռրոսի հարցերից մեկի կապակցությամբ հույն բժիշկն ասում է, թէ իրեն ոչ մի բան, որ դուրս է իր նեղ մասնագիտության շրջանակներից, ամենևին չի հետաքրքրում: Իր փայլուն նամակ պատասխանում, որ և նամակային հրաշալի օրինակ է, Մագիստրոսը մերկացնում է նման միակողմանի մոտեցման սխալ լինելը և հին բնափիլիսոփայության լույսի տակ ցույց է տալիս այն սերտ կապը, որը գոյություն ունի բնության բոլոր երևույթների մեջև: Կյուրյակոսի հետ մի քանի տարի տևող գիտական վիճաբանության ընթացքում Մագիստրոսը դրսևորել է իր խոր գիտելիքները բժշկության բնագավառում և Պլատոնի, Հիպոկրատեսի, Գաղիանոսի, Ասկղեպիադեսի, Նեմեսիոս Եմեսացու, որոնց հետևորդն էր համարում իրեն, աշխատությունների լայն իմացությունը:
Գրիգոր մագիստրոսը ոչ միայն տեսական հարցերով տարված փիլիսոփա-գիտնական էր, այլև հմուտ պրակտիկ բժիշկ: Բագրատունյաց հարստության6 վերջին Գագիկ թագավորի հիվանդության մասին Սևանի վանահորը գրած նամակում, ինչպես նաև այլ նամակներում, որոնց մեջ նա նկարագրում է ծաղիկ հիվանդությունը7, որով վարակվել էր իր որդին կամ խելացի խորհուրդներ էր տալիս տենդային հիվանդությամբ տառապող Սարգիս վարդապետին, մեր առջև հառնում է նուրբ մասնագիտական զգացողությամբ օժտված փորձառու բժշկի կերպարը, որ քաջածանոթ էր հիվանդությունների մահճաբուժությանը8 ,դեղագիտությանը և մանավանդ բուսաբուժությանը:
Իր նամակագիրներից մեկին, որ տառապում էր տենդային հիվանդությամբ, նա խորհուրդ է տալիս օգտագործել հազար9 կոչվող բույսի սերմերը: «Եթէ նրա կեղևը ճերմակ է, ապա նա թուլություն է առաջ բերում, որ շատ նպաստում է քնելուն: Հաճախ, եթէ այն դնես վերքի վրա, բարերար ներգործություն է ունոնում տենդային հիվանդի վրա: Եթէ նրա սերմը խառնես զաֆրանի10 հետ և դնես հիվանդի ճակատին, նա թեթևացնում է այրող վերքի բորբոքումը, իսկ ուրիշ շատ տեսակներ, մենք կարծում ենք, օգտակար են ոչ միայն տենդերով տառապող հիվանդներին»:
Հին աշխարհի մշակույթի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նաև ուրիշ հայ գիտնականներ և գոչծիչներ, մասնավորապոս Հովհաննես Սարկավագը (1045-1129 թթ.), որ դասախոսել է Անիի և Հաղպատի բարձրագույն դպրոցներում: Արտահայտելով նոր ժամանակների հովերը: Սարկավագր քարոզում էր գիտության աշխարհականացում, և փորձի ճանապարհով գնալու գաղափարը: «Հետազոտողը պէտք է բազմակողմանի կրթություն և գիտելիքներ ունենա, նա պէտք է յուրացնի ոչ միայն Սուրբ գիրքը, այլև արտաքին չնաշխարհիկ գիտությունները: Եւ եթէ նա նույնիսկ կատարելապես տիրապետի նրանց, միևնույնն է, որ անսասանելի և անվիճելի է»: Հայ փիլիսոփայի այս մտքերը նախորդել են եվրոպական վերածննդի ներկայացուցիչների գաղափարներին:
Այսպիսի ինտելեկտուալ11 մթնոլորտը նպաստում էր աշխարհիկ գիտությունների և ի հարկե, բժշկության զարգացմանը: Հենց Անիում, Բագրատունյաց հարստության շրջանում էր, որ սկիզբ դրվեց ախտաբանության , թերապիայի և դեղագործության հարցերին նվիրված ուրույն աշխատությունների, այսպես կոչվող բժշկարանների, ստեղծմանը: Դժբախտաբար ժամանակը չի պահպանել հռչակավոր «Բժշկարանի» հեղինակին անունը, որ գրել է «Հաղթող Գագիկ» թագավորի օրոք (խոսքը Շիրակի Բագրատունյաց հարստւթյան Գագիկ Ա Թագավորի (990-1020 թթ.) մասին է, այսինքն մոտավորապես այն ժամանակ, երբ ստեղծվել է Իբն Սինայի12 «Կանոնը13»: Հետագայում այն խմբագրվել է Կիլիկյան Հայաստանում և ստացել «Գագիկ-Հեթումյան Բժշկարան» անվանումը: Աշխատության մեջ օգտագործված տերմիններից երևում է, որ հեղինակը մոտիկից ծանոթ է եղել և հին աշխարհի նշանավոր բժիշկների երկերին, և Արաբ հեղինակների գործերին: Արաբերենը Արևելքում գիտության լեզու դառնալուց հետո աստիճանաբար գործածությունից դուրս մղեց հունական տերմինները, որ մինչև Ժ դարը գերիշխում էին հայկական բժշկարաններում: «Գագիկ Հեթումյան» բժշկարանը մեծ ազդեցություն է գործել Հայաստանի միջնադարյան բժշկության զարգացման հետագա ամբողջ շրջանի վրա:
  1. Պորփիւրի = Porphyria
  2. Դիահերձում = Autopsy. Հերձակ = Նետ = Դանակ = Scalpel. Հերձել = to excise, to amputate
  3. Գոյ = Being Գոյանալ= To be
  4. կենդանահատություն = vivisection
  5. Համասփյուռ = Lychnis L
  6. իբն Սինա = Ibn-Sina = Islam's most renowned philosopher-scientist (980-1037), was a court physician in Persia, and wrote two of history's greatest works, The Book of Healing, a compendium of science and philosophy, and The Canon of Medicine, an encyclopedia based on the teachings of Greek physicians. The latter was widely used in the West, where Ibn-Sina, known as Avicenna, was called the "prince of physicians."
  7. Կանոն = Canon of Medicine (See above)
  8. Հարստություն, դինաստիա = Dynasty
  9. Ծաղիկ հիվանդություն = Smallpox
  10. Մահիճ = Bed Մահճաբուժություն = Bedside medicine (therapy), Outpatient medicine
  11. Հազար = Lactuca L.
  12. Զաֆրան = Saffron
  13. Ինտելեկտուալ = Intellectual: Մտավորական, մտավոր, մտածող, խելոք խելացի

Edited by vartahoor, 29 June 2007 - 12:06 PM.


#4 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 20 June 2007 - 06:38 PM

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դր. Ստելլա Վարդանյան, 1982, Երևան

ԳԼՈՒԽ ՉՈՐՈՐԴ

Բոլորովին պատահական չէ, որ վերոհիշյալ բժշկարանը խմբագրվել է Կիլիկյան Հայաստանում և հարստացվել երկու բաժիններով: Բագրատունյաց թագավորության անկումից հետո (1045 թ.), միջնադարյան Հայաստանի քաղաքական և մշակութային կենտրոններից մեկն է դառնում Ռուբինյան իշխանությունը Կիլիկյայում, որն այնուհետև, 1198 թ., սկիզբ է դնում Ռուբինյան թագավորական հարստությանը, դեպի ուր հետզհեդէ հավաքվում էր հայ մտավորականությունը՝ բանաստեղծներ, երժիշտներ, նկարիրներ, գիտնականներ, բժիշկներ: Հռոմկլայում հայ կաթողիկոսների՝ Ներսես Շնորհալու (1166-11773 թթ.), Գրիգոր Տղայի (1173-1193) վեհարաններում և Ռուբինյան-Հեթումյան թագավորների մայրաքաղաք Սիսում բարենպաստ պայմաններ ստեղծվեցին բնական գիտությունների և բժշկության զարգացման համար պատմական Հայաստանի ավանդույթների հիման վրա:
Բժշկության, հատկապես մարդակազմության, առաջդիմությանը նպաստում էր դիահերձումների և կենդանահատումների զատությումը, որի մասին վկայություններ են պահպանվել գրավոր աղբյուրներում: Հովհաննես Երզնկացին (Ժ դար) իր քարոզներից մեկում ասում է. "Փորձառու և իմաստուն բժիշկը ստանալով մահվան դատապարտված հանցագործի... սպանում է նրան դաժան ահով, ուսումնասիրելով նրա օրգանների, նյարդների, մկանների, անոթների ու ներքին օրգաննների վիճակը: Այսպիսով մեկ մարդու տառապանքների գնով նա օգուտ է բերում շատերին" :

ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ

ԿիլիկյանՀայաստանի և նրա բժշկական դպրոցի հետ է կապված եղել Մխիթար Հերացու գիտական և բժշկական բեղմնավոր գործունեությունը: "Մեծն Մխիթար" են կոչել նրան իր ժամանակակիցները ու հետագա ժամանակների բժիշկները: Նա հիմնադիրն է միջնադարյան հայ բժշկության, որի համար նույն դերն է խաղացել, ինչ Հիպոկրատեսը հունական, Գաղիանոսը՝ հռոմեական և Իբն Սինան՝ արաբական բժշկության համար: Նա հավաքել, ուսումնասիրել և ընդհանրացրել է անցյալ դարերի փորձը ինչպես դասական, այնպես էլ ժողովրդական բժշկության բանագավառում, ստեղծելով այնպիսի աշխատություններ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրոնց արժէքը: Մխիթար Հերացու նախորդները, անհայտ ու անանուն հայ բժիշկները, անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք են կատարել՝ թարգմանելով հույն, հռոմեացի և արաբ բժիշկների գիտական ժառանգքւթյունը, ստեղծելով նաև մի շարք սեփական գործեր գլխավորապես դեղագիտության և թերապիայի վերաբերյալ: Սակայն այդ ամէնը չեր կարող բավարարել այնպիսի լուրջ ու պահանջկոտ գիտնականին, որպիսին եղել է "Մեծն Մխիթարը": Ահա թէ ինչպես է բնութագրում միջնադարյան հայ բժշկության դասականը իր առաջ ծառացած խնդիրները "Ջերմանց Մխիթարություն" աշխատության նախաբանում. "Ես Մխիթար Հերացիս, տրուպս ի բժշկաց, որ ի մանկութենէ սիրող եղէ իմաստութեան և բժշկական արւեստից և վարժեցայ ի բպրութիււն արաբացւոց, ու պարսից, և հելլենացւոց, տեսի յընթերցումն որ առ նոսա գրոցն զի ունէին զարուեստ բժշկութեան լի և կատարեալ ըստ առաջին իմաստոցն այսինքն զնախագիտութիւն, որ է իմաստ և վարդապետութիւն բժշկական արուեստից: Եւ ի Հայք բնաւ ոչ գտի զվարդապետություն և զիմաստ նախագիտութեան, այլ զստածումն միայն":
Թողնելով իր հայրենի Հեր քաղաքը (այժմ Խոյ Պարսկաստանում), -Բ դարի առաջին կեսին պատանի Մխիթարը մեկնում է Կիլիկյան Հայաստան, որտեղ նա բժշկական կրթություն է ստանում, արժանանլով բժշկապետի պատվավոր կոչման: Լինելով անսպառ եռանդի տեր, նա չի կարողանում ապրել խաղաղ, չափված ու ձևված կյանքով: Բնավորությամբ փորձարար և հետազոտող, հաճախ նա մեկնում է հեռավոր երկիրներ որոնելով դեղաբույսեր, վարելով պատահականություններով լի պերիոդևտ (թափառաշրջիկ) բժշկի կյանք: Ապա սկսվում է հետազոտական աշխատանքի մի նոր շրջան մերթ գիտնականի փորձասենյակում, մերթ հիվանդի անկողնու մոտ, որի արդյունքները ընդհանրացված են իր աշխատություններում: Այդ շրջանում են ստեղծվում մարդակազմությանը, ախտաբանությանը1, դեղագիտությանը2 վերաբերող աշխատությունները, որոնց մեծ մասը, դժբախտաբար, հայ ժողովրդի ողբերգական ճատագրի քմահաճույքով կորել են անդարձ: Նրանցից միայն առանձին բեկորներ են մնացել այս կամ այն ժողովածուի մեջ, հետագա ժամանակների բժիշկների երկերում:
Մխիթար Հերացու՝ բժշկի և բնախույզի, գիտական լայն հետաքրքրասիրությունների մասին կարելի է գաղափար կազմել, ելնելով նույնիսկ այդ փքքրիկ հատվածներից, որոնք վերնագրված են "Վասն շինուածոյ և յօրինուածոյ աչանաց", "Վասն փոշտանկի, որ է ձվանքն", "Վասն քարանց", "Որոտացոյց և շարժացոյց":
Ինչ վերաբերում է դեղագիտությանը և ախտաբանությանը նվիրված աշխատություններին, որ երկար ժամանակ նույնպես կորած էին համարվում, ապա, ինչպես ենթադրում են հայ բժշկության պատմության մասնագետները, վերջիններս հետագայում "Ջերմանց մխիթարութիւն" աշխատության հետ միասին մուծվել են վերոհիշյալ "Գագիկ-Հեթումյան Բժշկարանը":
Հայ բժշկապետի գիտական և բժշկական այպիսի բեղմնավոր գործունեության հետևանքն այն եղավ, որ նա արդեն 60-ական թվականներին մեծ համբավ էր ձեռք բերել բժշկության մեջ և հանդիսանում էր Ներսես Շնորհալի կաթողիկոսի մտերիմ բարեկամը, որ նրան է նվիրում բնափիլիսոփայական բնույթի մի պոեմ "Երկնքի և նրա լուսատուների մասին" վերնագրով: ԺԲ դարի ութսունական թվականներին Մխիթար Հերացին ձեռնամուխ է լինում իր կյանքի գլխավոր գործի՝ "Ջերմանց Մխիթարության" շարադրմանը, որի համար նա երկար ժամանակ համբերությամբ նյութեր էր հավաքել ոչ միայն ուսումնասիրելով հին աշխարհի և արաբ բժիշկների աշխատությունները, այլև շրջելով Կիլիկյան Հայաստանի ճահճոտ վայրերը և ուսումնասիրելով այդ վայրերին հատուկ դողերոցքը3 և այլ վարակիչ հիվանդություններ: Զարմանալի չէ , ուրեմն, որ այդ աշխատանքը գտնվում էր բոլոր նրանց ուշադրության կենտրոնում, ովքեր մտահոգված էին երկրի բարօրությամբ: Առաջին հերթին պէտք է նշել փիլիսոփա և բանաստեղծ Գրիգոր Տղա կաթողիկոսի անունը, որն ամէն կերպ խրախուսել և օժանդակել է բժշկապետին և որի մասին Մխիթար Հերացին իր գրքի նախաբանում գրում է հետևյալը. «Ես կամենում էի, որքան ուժերս ներեն այս գիրքը գրել համառոտ, միայն երեք տեսակ ջերմերի վերաբերեալ, նախագիտութեամբ և ստացմամբ ...Ես վայելում էի հայոց Սրբազան Կաթողիկոս Գրիգոր (Տղա մականուամբ) սէրն ու հովանավորութիւնը, որը և պատճառ եղաւ այս աշխատութիւնը գրելուն: Այս պատճառով էլ ես համաձայնեցի գրել այս գիրքը յանուն անհրաժեշտութեան և օգտակարութեան... Մենք գրեցինք այս գիրքը և անուանեցինք այն "Ջերմանց Մխիթարութիւն" , որ նա մխիթարի բժշկին ուսմամբ, իսկ հիւանդին՝ առողջութեամբ": Համոզված լինելով, որ իր գիրքը պիտանի կլինի ոչ միայն մասնագետների, այլև ժողովրդի լայն խավերի համար, Հերացին իր գիրքը գրեց ոչ թէ գրաբարով, որ այն ժամանկի գիտության լեզուն էր, այլ Կիլիկյան Հայաստանի խոսակցական լեզվով՝ միջին հայերենով: Նրա այս համարձակ քայլը վկայում է մեծ բժշկապետի հայացքների ժողովրդական բնոյթի մասին, որ իր վառ կնիքն է դրել հայ բժշկության հետագա զարգացման վրա: Մեծ աշխատանք է կատարել Մխիթար Հերացին նաև հայ բժշկական տերմիններ ստեղծելու ուղղությամբ, ընդ որում նա գնաց ճիշդ ճանապարհով, օգտագործելով բնիկ հայ բառարմատները և նրա ստեղծած բազմաթիվ տերմինները պահպամվել և այսօր էլ կիրարվում են արդի բժշկական գրականության մեջ:
"Ջերմանց Մխիթարութիւն" գրքում արտահայտված է խոշոր գիտանականի տարերային մատերիալիստական հայացքը տենդերի հարուցիչ գործոնների էության վերաբերյալ, որի արդյունքը եղավ ինքնատիպ մի տեսություն, այսպես կոչված "բորբոսային"4 տեսությունը, և վերջապես, միջնադարյան սխոլաստիկայից5 նրա ազատ լինելը, մանավանդ բուժման հարցերում: Մխիթար Հերացու դիրքը՝ ջերմերի հարուցիչ գործոնների նկատմանբ, մոտ է անտիկ աշխարհի բժշկության հիմնադիր Հիպոկրատեսի տեսակետին, որը մեծ նշանակություն էր տալիս ինչպես արտաքին միջավայրի անբարենպաստ գործոններին, այնպես էլ ներքին ազդանկներին (հոգեկան ապրումներ, անքնություն, ընդհանուր հյուծում6): Հերացու կարծիքով արյան և մարմնի մյուս հեղուկների մեջ գոյություն ունեցող "բորբոսն" է, որ առաջ է բերում "բորբոսային" տենդ: Հայ բժշկության պատմությանը քաջատեղյակ Լ. Հովանիսսյանը Հերացու մասին գրում է հետևյալը. "Անվիճելի և օբյեկտիվ փաստ է, որ միջմանրեաբանական շրջանի բժիշկներից ոչ մեկը չի օգտագործել վարակի էությունը բնորոշ այնպիսի մի տերմին, որն ավելի մոտ լիներ ճշմարտությանը, քան այդ արել է Մխիթար Հերացին": Հերացին տենդը "միօրյա", "բորբոսային" և "հալևմաշ" խմբերի բաժանելիս առաջնորդվել է հումորալ տեսության սկզբունքներով: Սակայն այս դեպքում բժշկապետը մի ներքին զգացողությամբ առանձնացրել է "միօրյա" տենտերը, որոնք չեն տեղավորվում հումորալ ախտաբանության շրջանակներում: Դրանց պաթոգենեզը7 բացատրելու համար նա դիմում է հին հեղինակների պնևմատիկ8 տեսությանը, տվյալ դեպքում, սակայն, գլխավորն այն է, որ փորձառու բծշկի աչքից չեն վրիպել այդ հիվանդությունների ընթացքի մի քանի "ոչ բնորոշ" առանձնահատկություննոր, ու այս հիմք է տալիս ենթադրելու, որ "միօրյա" տենդերի խմբում նա նկարագրել է ալերգիկ հիվանդությունների մի քանի ձևեր (ֆիզիկական, քիմիական, սննդային, նյարդա-հոգեկան ալերգիաներ):
"Բորբոսային տենդեր" բաժնում Մխիթար Հերացին տեղադրել է միջին դարերում լայնորեն տարածված մի շարք վարակիչ հիվանդություններ, ինչպես օրինակ, դողերոցքը , տիֆային և սեպտիկ հիվանդությունները, ժանտախտը, ծաղիկը, կարմրուկը9:
Հարուստ փորձը մեծ բժշկապետին թույլ է տվել պարզելու բորբոսային տենդի, մանավանդ տիֆի10 վարակիչ11 լինելը: «Եթէ հիվանդը շատ է տանջվում բարձր ջերմությունից և անհանգիստ շուռ ու մուռ է գալիս մի կողքից մյուսին և եթէ նրա փորն ուռչում է և մատով փորին բախելիս թմբուկի ձայն է գալիս, հաստատ իմացիր, որ նա մահանալու է, մանավանդ եթէ մարմնի վրա էլ սումախի մեծությամբ սև բծեր դուրս տան: Շրջապատողները պետք է խույս տան և չշփվեն նրա հետ", գրել է նա իր "Ջերմանց Մխիթարություն" գրքում: Այս մտքերը հետագայում, ԺԶ դարում, Եվրոպական գիտության մեջ զարգացրեց իտալացի ականավոր բծիշկ Ջիրոլամո Ֆրակասդորոն հատկապես իր "Վարակի, Վարակիչ Հիվանդությունների և Նրանց Բուժման Մասին" գրքում:
Ինչ վերաբերում է "հալևմաշ" տենդերին, որոնք համապադասխանում են պալարախտի տարբեր ձևերին (թոքախտ, ոսկրախտ12 և այլն), ապա նրանց ծագումը, Մխիթար Հերացու կարծիքով, պայմանավորված է հոգեկան ծանր ապրումներով, գերհոգնածությամբ, վատ սննդով, կլիմայական անբարենպաստ պայմաններով, որոնց այսօր էլ բժշկությունը մեծ նշանակություն է տալիս:
Ախտանիշերի13 և տենդային հիվանդություւների ընթացքը նկարագրելիս Մխիթար Հերացին հանդես է գալիս որպես լուրջ, խոհուն բժիշկ, որ տիրապետում էր հիվանդների, սկսած հիվանդին մանրամասն հարցուփորձ անելուց (անամնեզ) մինչև այսօր էլ բժշկության մեջ կիրառվող օբյեկտիվ մեթոդները՝ զննում, շոշափում, բախազննում, ունկնդրում: Մեծ տեղ էր տալիս Հերացին հիվանդին զարկերակի14 ուսումնասիրությանը, ջերմությունը որոշելուն, ինչպես նաև խորխի15 , մեզի16 և այլ արտաթորանքների17 հետազոտությանը: Հին աշխարհի բժիկների նման Հերացին հիվանդությանը մոտենում էր դիալեկտիկորեն, բաժանելով այն չորս շրջանի՝ նախնական, սաստկացման, ավարտման և նվազման: Հենվելով տենդի ընթացքի տարբեր շրջանների մասին Հիպոկրատեսի ըեսության վրա, նա բժիշկներին խորհուրդ էր տալիս կոնկրետ մոտեցում ունենալ յուրաքանչյուր հիվանդին, հաշվի առնելով հիվանդության շրջանը ու ըստ այդմ էլ կանխագուշակել հիվանդության ելքը:
Զինված այպիսի գիտելիքներով, Հերացին փորձնական ճանապարհով, հաճախ հակառակ սխոլաստիկ հայացքների, մշակեց բուժման և մասնավորապես բուսաբուժության, ինչպես նաև սննդաբուժության և ֆիզիկական մեթոդների վրա:
Վարակիչ-ալերգիկ հիվանդությունների բուժման համար հայ բժշկապետի առաջարկած դեղանյութերի մեջ աչքի են ընկնում Հայաստանում աճող հակաբակտերիալ, հակաբորբոասյին և հակաալերգիկ հատկություններով օժտված բույսերը: "Ջերմանց Մխիթարություն" գրքում առաջարկված բարդ դեղատոմսերում18 հաճախ են հանդիպում նունուֆարը , մանուշակը, հիրիկը19 , խռնդատ , մշտիկը , կղմուխը , օշինդրը , եզան լեզուն, մատուտակը , սորնջանը , կապարը , դաղձը20 , ուրցը21 , տատաշը և շատ ուրիշ դեղաբույսեր: Բույսերից բացի այդ դեղատոմսերում հանդիպում են կենդանական ծագում ունեցող դեղանյութեր (կղբու ձու, եզան լեղի), ինչպես նաև հանքային պրեպարատներ22 (հայկավ, ծծումբ, ցինկ, բորակ, և այլն), որոնք ունեն ընդհանուր տոնուսը բարձրացնող հակաթունային, հականեխիչ և այլ, դեռևս քիչ ուսումնասիրված հատկություններ:
Տենդային հիվանդություններով տառապող հիվանդների համար Հերացին առաջարկում էր հատուկ սնունդ, մեծ տեղ հատկացնելով կանաչեղենին, բանջարեղենին, մրգերին ու պտուղներին, ինչպես թարմ, այնպես էլ չորացրած, նրանց հյութերին և մուրաբբաներին: Տենդային հիվանդներին առաջարկում էր գործածել գինձ23 , ռեհան, կարոս24 , բամիա, դանդուռ , մրգերից՝ նուռ, սերկևիլ, խաղող, փշատ , թուզ, ունաբ, սալոր: Հայ բժշկապետը խորհուրդ էր տալիս նշանակել հիվանդին դյուրամարս սնունդ՝ թարմ ձուկ, հավի միս, մսաջուր, ձվի դեղնուց, կաթ (թոքախտով հիվանդներին՝ այծի կամ էշի կաթ):
Բուժման ֆիզիկական մեթոդների շարքում Հերացին մեծ տեղ էր հատկացնում ջրաբուժմանը25 (շփումներ, լոգանք), ինչպես նաև մերսումներին26 և մարմնամարզական վարժություններին: Մեր բժշկապետը լուրջ ուշադրություն էր դարձնում պսիխոթէրապևտիկ27 մեթոդներին, ներշնչմանը, այդ նապատակով օգտագործելով նաև երաժշտությունը: Այսպես «միօրյա տենդի» դեպքում, որ առաջ է գալիս նրա խոսքերով ասած «հոգսերի և դառնությունների պատճառով», նա առաջարկում է հետևյալը՝ "Զբաղեցրու (հիվանդին) խաղերով և կատակներով ու ամեն միջոցով նրան ուրախացրու. թող որքան կարելի է հիվանդը շատ լսի գուսանների երգը, լարերի հնչյունը և հաճելի մեղեդիներ:
"Ջերմանց Մխիթարություն" գրքի հնագույն գրչագիրը կրում է 1279 թ. և այսօր պահվում է Մաշտոցի անվան Մետենադարանում (ձեռ. # 416):
Մեծ բժշկապետի երկերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, թէ որքան բարձր մակարդակի էր հասել հայ բժշկությունը Հերացու ժամանակ, որ ստեղծագործաբար մշակեց անտիկ աշխարհի, արաբական և հայ ժողովրդական բժշկության ավանդույթները: Այս ամենը հայ բժշկապետին իրավամբ դասում է միջնադարի բժիշկների առաջին շարքը: Դեռևս 1908 թ. «Ջերմանց Մխիթարություն» գիրքը գերմաներեն փայլուն թարգմանող և Հերացու ստեղժագործությունն առավել լուրջ ուսումնասիրող Էռնստ Զայդելը28 հետևյալն է ասել հայ բժիշկի մասին. «Երբ մենք, օրինակ, առանց կանխակալության համեմատենք Հիլդեգարդայի «Ֆիզիկան», որ գրվել է մի քանի տասնամյակ առաջ, մեր հայ վարպետի ստեղծագործության հետ, ապա մենք ստիպված կլինենք առաջնության դափնին վճռականապես շնորհել վերջինիս՝ բնությունը հիմնավորապես ճանաչելու, հետևողական և ինքնուրույն մտածողության, և սխոլաստիկ լծից կատարելապես զերծ լինելու համար»:
  1. Ախտաբանություն = Pathology
  2. Դեղագիտություն = Pharmacology
  3. Դողերոցք = Malaria
  4. Բորբոսային = Բորբոսային = Fungal Բորբոս = Fungus, Mold = 1. Any of various fungi that often cause disintegration of organic matter. 2. The growth of such fungi.
  5. Սխոլաստիկ = Scholastic = սխոլաս, մանրակրկիտ մարդ
  6. Հյուծում = Emaciation, consumption
  7. Պաթոգենեզ = Pathogenesis
  8. Պնևմատիկ = Pneumatic
  9. Կարմրուկ = Measles
  10. Տիֆ = Typhoid fever
  11. Վարակիչ = Contagious, Վարակ = Contagion
  12. Ոսկրախտ = Osteomyelitis
  13. Ախտանիշ = Diagnosis ախտանիշ
    • Ախտանիշ տալ =To diagnose
    • Կենսաբանական ախտանիշ = Biological diagnosis
    • Հավանական ախտանիշ = Provisional diagnosis
    • Վերջնական ախտանիշ = Clinical diagnosis
    • Դիֆերենցիալ (տարբերական,տարբերիչ,զանազանիչ) ախտանիշ = Differential diagnosis, differentiation
    • Լաբորատորիական ախտանիշ = Laboratory diagnosis
    • Սխալ ախտանիշ = Wrong diagnosis, misdiagnosis
    • Հիմնական ախտանիշ = Basic diagnosis, diagnosis of basic disease
    • Պոլիկլինիկայի ախտանիշ = Diagnosis of polyclinic, diagnosis of health center, diagnosis of outpatient department
    • Ճիշտ ախտանիշ = Right diagnosis
    • Նախկին ախտանիշ = Former diagnosis
    • Աշխատանքային ախտանիշ = Provisional diagnosis
    • Վիճելի ախտանիշ = Disputable diagnosis
    • Կասկածելի ախտանիշ = Doubtful diagnosis
    • Ֆունկցիոնալ ախտանիշ (գործնական ախտանիշ) = Functional diagnosis
    • Անատոմիկական ախտանիշ (դիահատման ախտանիշ) = Pathologic diagnosis
  14. Զարկերակ = Pulse
  15. Խորխ = Phlegm
  16. Մեզ = Urine
  17. Արտաթորանք = Secretion
  18. Դեղատոմս = Prescription
  19. Հիրիկ = Iris
  20. Դաղձ = անանուխ = Mint
  21. Ուրց = Thyme
  22. Պրեպարատներ = Preparations
  23. Գինձ = coriander
  24. Կարոս = Ce՝lery
  25. Ջրաբուժում = Aquatherapy
  26. Մերսում = massage, rub, mass, concentrate
  27. Պսիխոթէրապևտիկ = Psychotherapeutic = Հոգեբուժական
  28. Ernst Seidel http://lane.stanford...ory/seidel.html

Edited by vartahoor, 29 June 2007 - 12:52 PM.


#5 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 20 June 2007 - 07:45 PM

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դր. Ստելլա Վարդանյան, 1982, Երևան

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԳՐԻԳՈՐԻՍ

Հայ բժշկության Կիլիկյան դպրոցին էր պատկանում նաև բժիշկ րգորիսը (Ժ դար), որի «Քննութնուն Բնության Մարդոյ և Նորին Ցաւոց» երկը (Մաշտոցի անվան Մaտենադարան, ձերագիր Նօ. 415) հստակ պատկերացում է տալիս Կիլիկյան Հայաստանում ախտաբանության և մահճաբուժության զարգացման մակարդակի մասին: Նրա գիրքը, որ գրված է վառ և պատկերա-վոր միջին հայերենով, հայ բժշկության մեջ շարունակեց Մխիթար Հերացու ավանդույթները: Մահճաբուժության հարուստ նյութերի և փորձի հիման վրա բժիշկ Գրիգորիսը հետազոտել է այն ժամանկա հայտնի բոլոր հիվանդությունների պատճառագիտության, ախտաբանության, մահճաբուծության հետ կապված հարցերը, առանձնապես մանրամասն կանգ առնելով տենդերի և ներքին օրգանների հիվանդությունների նկարառության վրա: Բժիշկ Գրիգորիսի գրքում տեղ գտած կլինիկական մանրակրկիտ նկարագրությունները վկայում են, որ Կիլիկյան Հայաստանում իր հետագա զարգացումն է ապրել հիվանդանոցային գործը, որտեղ բժիշկները հնարավորություն են ունեցել հիվանդության ընթացքին հետևելու ուղղակի հիվանդի մահժակալի մոտ և ոչ թէ բավա-րարվել միայն գրքերի տվյալներով: Այսպես՝ հայ պատմչների վկայությամբ, Կիլիկիայում Ռուբինյանների օրոք բացվել են հիվանդանոցներ և ապաստարաններ: Այս ուղղությամբ հատկապես շատ բան են արել Լևոն Բ թագավորը (1185-1219), նրա դուստրը՝ Զապել Թագուհին, և Լևոն Թագավորը (1270-1289): Այդ հիվանդանդանոցների հիման վրա ստեղծվեցին բժշկանոցներ, որոնք գլխավորոմ էին Կիլիկյան Հայաստանի խոշորագույն բժիշկները; Նրանից մէկն էր և Գրիգորիսը, որ իր մեծ նախորդի նման կողնմակից էր հիվանդությունները փորձնական ճանապարհով ուսումնասիրելուն: Եւ թեև նա իր աշխատությունում ստիպված է եղել հաշվի նստել հումորալ պաթոլոգիայի անառարկելի հիղինակության հետ, այսուամենայնիվ Մխիթար Հերացու նման հաճախ հեռացել է նրա սխոլաստիկ պահանջներից, փորձելով ինքուրույնաբար ըմբռնել և վերլուծել հիվանդությունների բնույթը:
Ջերմերու պատճառագիտության հարցում նա եղել է Հերացու հետևորդը՝ «բորբոսային» տեսությունը կիրառելով ոչ միայն «բորբոսային», այլ «հալևմաշ» ջերմերի վերաբերյալ, տարածելով այն նաև օրգանների՝ թոքերի, սրտի, լյարդի, ստամոքսի մի շարք հիվանդությույնների վրա: Գրիգորիսը ուսումնասիրել է տենդային հիվանդությունների հարակայնության հարցը, մանավանդ թոքախտի և բորոտության վարակիչ լինելը: Թոքախտի վերաբերյալ նա հետևյալն է գրել. «Թոքախտով հիվանդանում են 18-ից մինչև 35 տարեկանը, որովհետև այդ տարիքում մարդու բնությունը խիստ տաք է լինում, իսկ օրգանների՝ մանաւանդ թոքերի, բնությունը մեղմ է, և եթէ բորբոսն ու թարախը, ապա այն արագորեն ախտահարում է թոքերը... Իմաստուն բժիշկներից առաջինները ասում են, որ այդ հիվանդությամբ վարակվում են նաև նրանք, ովքեր մերձենում են հիվանդին, նամանավանդ եթե ժամանակը ամառային է և սենյակը նեղվացք, վարակումը կախված է լինում նաև ծնողական ժառանգականությունից»:
Գրիգորիսը զարգացրել է նաև Հերացու մի այլ դրույթ՝ հիվանդ օրգանների անատոմիական կառուցվածքի ուսումնասիրության անհրաժեշտությունը, հանդիսանալով ախտաբանական անատոմիայի նախակարապետը միջնադարյան հայ բժշկության մեջ:
Թոքերի, սրտի, ստամոքսի և մի շարք այլ օրգանների հիվանդությունների նկարագրությունները «Քննություն Բնության Մարդոյ և Նորին Ցավոց» գրքում խոսում են այն մասին, որ Գրիգորիսը որոշ դէպքերում օգտվել է հիվանդների դիահերձումների տվյալներից, որը համընկում է միջնադարյան Հայաստանում կատարվող դիահերձումների մասին մեր ունեցած տեղեկությունների հետ: Այսպես, թոքախտի պատկերը տալիս նա հիշատակում է թոքերում առաջացած «խույլերի » մասին, «խոցերի » և «քարերի» մասին, այդ բառերի տակ հասկանալով թոքախտային հանգույցները, ինֆիլտրատները, կավեռնաներ և կրակալման օջախները, որոնք այսօր լավ հայտնի են պաթոլոգ-անատոմներին :
Շատ հետաքրքրական են Գրիգորիսի պատոլոգիական-անատոմիական տվյալները թոքերի այլ հիվանդությունների վերաբեռյալ (թոքաբորբ , թարախուտ , թոքերի եխինոկոկ ):
Գրիգորիսի «Քնություն Բնության Մարդոյ և Նորին Ցավոց» երկի վերլուծությունը և նրա հրատարակությունը, որ իրականացրեց Ա. Կծոյանը 1962 թ. արժեքավոր ներդրում է հայ միջնադարյան բժշկության, հատկապես Կիլիկյան դպրոցի գիտական ժառանգության ուսումնասիրության գործում:
Հայ բժշկության մեջ մարդակազմության բարձր մակառրդակը իր արտացոլումն է գտել Կիլիկյան Հայաստանում ԺԲ-Ժ դարերում գրված մի շարք երկերում: Մարդակազմության վերաբերյալ Մխիթար Հերացու աշխատությունների կողքին այստեղ ստեղծվել է նաև նրա ժամանակակից ասորի բժիշկ Աբուսայիդի «Յաղագս Կազմության Մարդոյ» երկը (Մաշտոցի անվան Մատենադարան ձեռ. # 549, 715, 4268 և այլն), որտեղ տրված է ուղեղի, զգայարանների, ներքին օրգանների, մկանային, ոսկրա-հոդային և արտանոթային համակարգերի անատոմիան, ինչպես նաև հարուստ տեղեկություններ բնախոսության և ախտաբանության վերաբերյալ: Թեև Աբուսայիդի գիրքը գրված է արաբական բժշկության տիրապետության շրջանում, բայց այն տոգորված է անտիկ բժշկության դասականների՝ Հիպոկրատեսի, Արիստոտելի և Գաղիանոսի գաղափարներով: Դրա նախաբանում ասված է. «Հելլեն և հույն ընտրյալ փիլիսոփաները և բժշկական վարդապետները կատարյալ վարպետությամբ ճանաչեցին մարդու մարմնի բնությունը, նրա կառուցվածքը և գոյացումը, թե ինչպես առաջացան նրա ներքին օրգանները, ոսկրերը և հոդերը, և թե ինչ ընդհանրություն կա նրանց բնության և գործունեության միջև, և թէ ինչպես են սնվում մարմնի բոլոր գործարանները, ինչպես նաև իմացան հիվանդությունների ընթացքը և դեղերի ներգործությունը: Եւ այս ամենի մասին գրեցին բժշկության մեծ իմաստուններ Գաղիանոսը, Արիստոտելը և Հիպոկրատեսը»:
Այս խոսքերը վկայում են այն մասին, թէ որքան կայուն էին հելլենական ավանդույթները հայ բժշկության մեջ:
  1. Խույլ = Tumor
  2. Խոց = Ulcer
  3. Կավերնա = Խոռոչ = Caverna
  4. Կրակալում = Calcificaton
  5. Պաթոլոգ-անատո = Anatomical pathologists
  6. Թոքաբորբ = Pneumonia
  7. Թարախուտ = Empyema
  8. Թոքերի եխինոկոկ = Pulmonary Echinococcosis http://www.erj.ersjo...tract/21/6/1069

Edited by vartahoor, 22 June 2007 - 02:31 PM.


#6 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 20 June 2007 - 07:59 PM

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դր. Ստելլա Վարդանյան, 1982, Երևան

ԳԼՈՒԽ ՎԵՑԵՈՈՐԴ

ԱԲՈՒՍԱՅԻԴ

Ինչ վերաբերում է Աբուսայիդի ասորական ծագմանը, ապա այդ մի արտասովոր երևույթ չէր Կիլիկյան Հայաստանի պայմաններում, որտեղ կողք-կողքի ապրել և գործել են հայերը, հույները, ասորիները: Հայ և ասորի բժիշկների գիտական կապերը, որոնց մասին մենք տեղեկություններ ունենք դեռևս Ժ դարի վերջից, հատկապես ամրապնդվեցին ԺԱ-Ժ դարերում: Հայ միջնադարյան աղբյուրներում պահպանվել են նաև ազգությամբ ասորի ուրիշ բժիշկների անունները. որոնք գործել են հայ բժշկության անդաստանում, իրենց երկերը գրելով հայ ընթերցողի համար: Հիշենք նրանից մի քանիսին՝ Իշոխ («Գիրք ի Վերայ Բնության»), Աբուլ-Ֆառաջ, Խասնուկ, Ֆառաջ («Բժշկարան Ձիոյ և Առհասարակ Գրաստնոյ»): Նրանք բոլորն էլ ապրել են հայկական միջավայրում, իրենց երկերը շարադրել միջին հայերենով և սերտ, բարեկամական կապերի մեջ են եղել հայ մշակույթի գործիչների հետ: Աբուսայիդը Կիլիկյան Հայաստանում մեծ համբավ է վայելել ոչ միայն որպես բժիշկ, այլև որպես բազամկողմանի զարգացած, խոր գիտելիքների տէր անձնավորություն: Այսպես օրինակ, Ներսես Շնորհալին իր հռչակավոր «Ողբ Եդեսիոյ» պոեմը գրելիս նրանից տեղեկություններ է հարցրել Եդեսիա քղաքի անվան ծագման մասին:
Կիլկիկյան Հայաստանում ապրող ազգոաւթյամբ ասորի բժիշկների աշխատանքների շարքում յուրօրինակ տեղ է գրավում բժիշկ փիլիսոփա Իշոխի «Գիրք ի Վերայ Բնության» երկը, որի մեջ ընդհանրացված են ոչ միայն աստղագիտության, աշխարհագրության, եղանակաբանության1 , հանքաբանության, և բուսաբանության հարցերը, այլև բնագիտության և բժշկության տվյալները: Այստեղ քննված են մարդակազմության, բնախոսության, սաղմնաբանության2 և բուսաբուժության հարցերը: Արժէ նշել, որ մարդակազմության և բնախոսության վերաբրյալ նրա տվյալները շատ մոտ են այն տեղեկություններին, որ կան Գրիգոր Նյուսացու և Աբուսայիդի անատոմիական գրքերում: Ինչ վերաբերում է սաղմնաբանության , ապա այդ բաժնում նա քննում է բեղմնավորման3, պտղի ձևավորման ու զարգացման հարցերը, ցուցաբերելով խոր գիտելիքներ:
Այսպես, Իշոխը գրել է. «Առաջին օրը նախ և առաջ գոյանում է արյունը, ապա՝ սաղմը, որ 40 օր օժտված է լինում աճելու ուժով: Սկզբում առաջանում է գլուխը և աճոմ են ոտքերը, ապա աճում են ձեռքերը, իսկ 50-րդ օրը առաջանում են աչքերը և բոլոր ներքին օրգանները... Երեք ամսվա ընթացքում սաղմը ձևավորվում և ստանում է իրեն հատուկ կերպարանքը»: Մարդու օրգանների և հյուսվածքների, ինչպես նաև սեռի առաջացումը Իշոխը կապում է 4 տարրերի հետ բայց , չնայած սխոլաստիկ տեսության ճնշմանը, նրա մոտ զդացվում է ինքուրույնաբար մտածելու և սեփական փորձի օգնությամբ սաղմնաբանական բարդ հարցերը ուսունմասիրելու ձգտում: Իշոխին զբաղեցրել է նաև չբերության4 պրոբլեմը: Նա շատ է խորհել այդ հիվանդության պատճառների մասին և ահա թէ ինչ է գրում. «Չբերության շատ պատճառներ են լինում. կան կանայք, որ ի բնէ զուրկ են արգանդից: Չբերությունը առաջանում է և հիվանդություններից, ինչպես նաև տղամարդու կամ կնոջ սեռական չափից դուրս սառնության պատճառով»: Իշոխի հայացքները այդ հարցում բավական մոտ են Իբն-Սինայի տեսակէտին, որը երկու հարյուր ամյակ առաջ գրել էր. «Այդ բնագավառում փորձեր և ուսումնասիրություններ կատարած մարդկանց հայացքներում ըստ էության տարաձայնություններ չկան: Յուրաքանչյուրը դատում է ըստ այնմ, նայած թե նա ինչ է հայտնագործել սեփական փորձի շնորհիվ»:
Բուսաբուժության տվյալները Իշոխը շարադրել է իր գրքի բուսաբանության բաժնում: Այստեղ նա հիշատակել է 22 տեսակ բույս, որոնց մեծ մասը օժտված է բուժիչ հատկություններով և բնորոշ է Կիլիկյան Հայաստանի բուսական աշխարհին: Իշոխը նկարագրում է մանուշակի, նունուֆարի, նարդոսի, քրքումի, արմավենու, կաղնու, քաֆուրենու և խնկենու բուժիչ հատկությունները, որոնցից վերջին երկուսը այսօր էլ օգտագործվում են բժշկության մեջ: Դրանց հետ միասին «Գիրք Ի Վերայ Բանության» երկի հեղինակը նշում է նաև շատ մրգերի և բանջարեղենների, ինչպես օրինակ՝ սերկևիլի, ընկույզի, խաղողի, թզի, սալորի, դդումի, ձիթապտղի, կոդա սեխի բուժիչ հատկությունները, որոնք լայնորեն կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ: Մաշտոցի անվան Մատենադարանում այժմ կա Իշոխի «Գիրք Ի Վերայ Բնության» տրակտատի 26 ընդօրինակություն (ձեռագիր #. 4268, 1751 և այլն): Այն միջնադարյան բժշկության մեջ վայելած իր համբավով մրցում էր Աբուսայիդի «Յաղագս Կազմության Մարդոյ» երկի հետ: Այս երկու նշանավոր հուշարձանների Ռուսերեն թարգմանությունը, ուսումնասիրությամբ հանդերձ, որոնք լույս տեսան 1974 և 1979 թվականներին, ավելի խորացրին մեր պատկերացումները Կիլիկյան բժշկական դպրոցի գիտական ժառանագության մասին:
Այս դպրոցի հետ սերտորէն առնչվում է նաև հայ բժիշկ Ահարոն Եդեսացու տոհմի բժշկական գործունեությունը, որի որդին՝ Ստեփանոսը, 1232 թ. ստեղծել է մի արժեքավոր գիրք-ծաղկաքաղ «Ծաղիկ» վերնագրով: Գրքի առաջաբանում Ստեփանոսը հետևյալն է գրում. «Ես Ստեփանոս՝ որդի բժիշկ Ահարոնի Եդեսիա քաղաքից, որ այլ կերպ կոչվում է Ուռֆա, մեղավոր ծառա աստուծո, շարադրեցի այն, որ շատերի հետազոտությամբ օգտակար է ճանաչվել, որ ես էլ ուսումնասիրել եմ իմ հոր և Մխիթար ու Սիմեոն բժիշկների մոտ... և անվանեցինք մենք այս գիրքը «Ծաղիկ», քանի որ նա հանդիսանում է մի ծաղկաքաղ անցյալի հմուտ բժիշկների բազմաթիվ գրքերից»: Ստեփանոսի գիրքը, որի մեջ ամփոձված էին հայ ախտաբանության, մահճաբուժության և դեղագիտության տվյալները, բազմաթիվ այլ հայերեն ձեռագրերի հետ բարբարոսաբար ոչնչացվել է Թուրքիայում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, հայկական Մեծ Եղեռնի ժամանակ:
  1. Եղանակաբանություն = Climatology
  2. Սաղմնաբանություն = Embryology
  3. Բեղմնավորում, պարարտացում (հողի) = Fertilization, բեղմնավոր = fruitful, prolific, fecund,
  4. Չբերություն = Infertility

Edited by vartahoor, 22 June 2007 - 02:46 PM.


#7 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 20 June 2007 - 11:55 PM

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դր. Ստելլա Վարդանյան, 1982, Երևան

ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՐՈՐԴ

ՏԱԹԵՒ

Ժ-ԺԴ դարերում զգալի աշխատություն է նկատվում նաև պատմական Հայասատանի բարցրագույն դպրոցների գործունեության մեջ: Երզնկայում, Տաթոևում, որտեղ դեռևս ուժեղ էին անտիկ գիտիտության աւանդները, ուսուցանվում էին բնական գիտությունների հիմունքներ և բժշկություն: Պէտք է նշել, որ այդ շրջանում Քռնիի և Ծործորի բարցրագույն դպրոցներում, որոնք դարձան ունիթորական1 շարժման կենտրոններ, լատիներենից հայերեն են թարգմանվել միջնադարյան Եվրոպայի մի շարք ականավոր գիտնականների, այդ թվում նաև անվանի փիլիսոփա, բուսաբան, կենդանաբան և բժիշկ Ալբերտ Մեծի, ինչպես նաև Թովմա Ակվինացու2 աստվածաբանական և փիլիսոփայական երկերը: Այդ թարգմանաությունների շնորհիվ, որոնց մեջ Անաքսագորասի, Էմբեդոկլեսի, Պղատոնի և Արիստոտելի երգերից ծավալուն մեջբերումներ էին արվում, միջնադարյան հայ գիտության մեջ կրկին լցվում էր անտիկ աշխարհի կենարար շունչը: Այսպիսով, թեև հայ ունիթորական գործիչների գաղափարա-քաղաքական դրույթները հանդիպեցին պատմական Հայաստանի բարձրագույն և, առաջին հերթին, Գլաձորի և Տաթևի դպրոցների ականավոր գործիչների համառ դիմադրությանը, բայց այդ ամենևին չխանգարեց նրանց ուսումնանսիրելու և գիտական լայն շրջանառության մեջ դնելու այնպիսի աշխատություններ, որոնք ստեղծվել էին հայ ունիթոր Հովհաննես Քռնեցու, Հակոբ Քռնեցու, Հովհաննես Ծործորեցու և եվրոպացի գիտնականների՝ Բարդուղիմեոս Մարաղացու, Հովնան Անգլիացու և Պետրոս Արագոնացու համագործակցությամբ:
Պատմական Հայաստանի դպրոցներից արժէ հատկապես հիշատակել Տաթևի բարձրագույն դպրոցը, որի հետ սերտորէն կապված էր միջնադարյան Հայաստանի խոշորագույն մտածողների՝ Հովհաննես Որոտնացու և Գրիգոր Տաթևացու (1346-1409 թթ.) գործունեությունը, որոնց երկերում քննվում են ոչ թէ միայն փիլիսոփայության հիմնական խնդիրները, այլև բնագիտության և բժշկության հարցերը: Գրիգոր Տաթևացու «Գիրք Հարցմանը» մի ծավալուն աշխատություն է՝ գրված 1389 թ. հարց ու պատասխանի ձևով: Հեղինակի մտքերը մարդակազմության, կենսաբանության, հոգեբանության և սաղնմաբանության վերաբերյալ շարադրված են հին և միջնադարյան հեղինակների՝ Պղատոնի, Արիստոտելի, Գրիգոր Նյուսացու և Նեմեսիոս Էմեսացու ոգով: Նկատելի է նաև, որ Տաթևացին քաջ ծանոթ է եղել Ապբերտ Մեծի աշխատություններին: «Գիրք Հարցմանցում» հատկապես քննված է պատկերացության ուսմունքը3, որի նկատմամբ Տաթեվացին ցուցաբերել է քննադատական վերաբերմունք և որը ժամանակին այնքան հետաքրքրել է նաև «Compendium4 Theologicae Veritatis5»-ի հեղինակին պատասխանելով «ճշմարտացի են արդյոք պատկերացուցիչ գծերը, արդյոք նրանք արտահայտում են մարդու բնավորությունը», Տաթևացին գրում է. «Մենք ասում ենք, որ նրանք ճշմարտացի չեն, ելենելով հետևյալ հինգ պատճառներից: Նախ և առաջ այդպիսի նշանները պարտադիր չեն մարդու համար, նրանք ցույց են տալիս, որ բնությունը որոշակի ձգտումներ ունի, երկրորդ՝ քանի որ մեծ կամ փոքր չեն, և երբեմն նույնանման են բոլոր մարդկանց մոտ, երրորդ՝ քանի որ դրանք ցանկության դեպքում կարելի է ճնշել բանականությամբ, չորրորդ՝ այդ նշանները շատ դէպքերում լինում են պատահական ու ոչ թե բնական, և, հինգերորդ՝ քանի որ մարդ կարող է իր սովորության հակառակ , ժուժկալությամբ, աղոթքով կամ իշխելով իր մարմնին՝ սանձել իրեն և չդրեսևորել այդ հատկությունները: Այս ամենից ելնելով պետք չէ մարդկանց մասին վատ դատել, եթե նրանց մոտ առկա են նման նշաններ»:
Կիլիկյան Հայկական թագավորության կործանումը Ժ դարի վերջին, ինչպես նաև ԺԵ-ԺԶ դարերի անընդհատ պատերազմները Օսմանյան Թուրքիայի և Պարկաստանի մեջև պատմական Հայաստանի տեղերին տիրելու համար, պատճառ եղան հայ մշակույթի անկման: Այդ ծանր ժամանակներում Հայաստանում միայն մի քանի մշակութային կենտրոններում էին պահպանվում հայ դասական բժշկության ավանդույթները, որի վերջին պայծառ բռնկումը եղավ ԺԵ դարի բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացու ստեղծագործությունը: Նա նախորդ շրջանի այն գործի շարունակող ու զարգացնողն եղավ, որով, ըստ իր սեփական խոսքերի, «Զբաղվել են մեր առաջին բժիշկները՝ Մեծ Մխիթարը, բժիշկ Ահարոնը, նրա որդին՝ բժիշկ Ստեփանոսը, և նրանց տոհմը, բժիշկ Ճոշլինը, բժիշկ Սարգիսը, բժիշկ Դեղինը, բժիշկ Սիմավոնը, բժիշկ Վահրամը, որոնք շատ գրքեր են գրել դեղորայքների ներգործության ու օգտակարության մասին»:
  1. Ունիթորական = Unitarian
  2. Թովմա Ակվինացի = Thomas Aquinas, Theologian / Philosopher (1225-1274). Birthplace: Roccasecca, Italy. Best Known As: Medieval Catholic scholar who wrote Summa Theologica http://www.answers.c...=...53&method=3
  3. Պատկերացության ուսմունք = ֆիզիոգնոմիայի = Physiognomy = The art of judging human character from facial features.
  4. Compendium = Համառոտագիր, կոնսպեկտ, ամփոփում
  5. Veritatis (veritable) = Իսկական, ճշմարիտ, ստույգ

Edited by vartahoor, 22 June 2007 - 03:19 PM.


#8 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 21 June 2007 - 12:33 AM

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դր. Ստելլա Վարդանյան, 1982, Երևան

ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ

ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑԻ

Հայ բժշկապետը ծնվել է Փոքր Ասիայի Ամասիա քաղաքում, որ մեծ թվով հայ բնակչություն, դպրոցներ և եկեղեցի ուներ: Թէև նրա ծննդյան ստույգ թվականը հայտնի չէ, բայց հայ բժշկության պատմության գիտակները մի շարք կողմնանկի տվյալների հիման վրա ենթադրում են, որ նա հավանաբար ծնվել է ԺԵ դարի առաջին քառորդում: Դա քաղաքական փոթորկալից ցնցումների շրջան էր, երբ Հայաստանի արևմտյան նահանգներն ընկան թուրք-օսմանների տիրապետության տակ: Ամիրդովլաթ Ամասիացին ժամանակակից, գուցէ և ականատես էր 1453 թ. Կոստանդնուպոլսի գրավմանը Մահմեդ Երկրորդի կողմից, քանի որ ԺԵ դարի հիսունական թվականներին նա հայրենի քաղաքից տեղափոխվել և բնակություն էր հաստատտել այս հռչակավոր մշակութային կենտրոնում, որտեղ և հավանաբար բժշկակական դասընթացներն անցել է հմուտ բժիշկների մոտ: Քառորդ դար հետո՝ կյանքի մայրամուտին, Ամիրդովլաթը այդ մասին հետևյալն է գրել. «Ապա ես ճամփա ընկա թափառելու զանազան քաղաքներ, անցա ծովով, շրջեցի մակեդոնացվոց երկիրը և բնակություն հաստատաեցի Կոստանդնուպոլսում»: Այստեղ Ամիրդովլաթը շուտով լայն ճանաչում է ձեռք բերում իբրև բժիշկ և հրավիրվում է Մահմեդ երկրորդ սուլթանի պալատը որպես նրա անձնական բժիշկ, ստանալլով «Ջառահբաշի Ըռամատանին» պատվավոր տիտղոսը, բառացի նշանակում է «գլխավոր վիրաբույժ1/ակնաբույժ2 »:
Ամիրդովլաթ Ամասիացին արդեն փորձառու և լայն գիտելիքների տեր բժիշկ էր, երբ 1459 թ. Կոսդանտդնուպոլսում Շադի Բեկի որդի Վարդի խնդրանքով գրեց իր առաջին աշխատությունը «Ուսում Բժշկության» վերնագրով, որի մեջ անտիկ բժիշկներւ՝ Հիպոկրատեսի, Գաղիանոսի և արաբական բժշկության ճանաչված հեղինակությունների՝ Ալ Ռազիի և Իբն Սինայի ոգով քննության են առնված սաղմնաբանության, մարդակազմության, բնախոսության, դեղագիտության, ախտաբանության և հիգենիայի3 հարցերը: Բայց դրա հետ միասին Ամիրդովլաթ Ամասիացու «Ուսումն Բժշկության» գրքում նկատելի է հեղինակի ձգտումը՝ վերանայելու հայ ժողովրդական բժշկության դարավոր փորձը դեղագիտության4 բնագավառում, որի նկատմամբ իր ստեդծագործական կյանքի ողջ ընթացքում մեր բժշկապետը խոր հետաքրքրություն է ցուցաբերել: Այդ հետաքրքրության վառ արտահայտությունն էր իր առաջին «Ախրապատինը», գրված նույն՝ 1459 թվականին: Կարևոր է նշել նաև, որ շրջանի իր այդ աշխատության մեջ նա փորձել է կազմել այսպես ասած «պարզ» և «բարդ» դեղամիջոցների բառարաններ, որոնցից հետագայում՝ գրեթէ քառորդ դար անց, ստեղծվեցին նրա երկու ստվար աշխատությունները՝ երկրորդ «Ախրապատինը» և «Անգիտաց Անպէտը»: Անդրադառնալով առաջին «Ախրիպատինին», որի ինքնագիրը այժմ պահվում է Մաշտոցի անվան մատենադարանում (ձեռագիր # 8871), պետք է նշել այդ գործի բացարձակ արժեքը հայ բժշկության պատմության համար: Իսկ «Ուսումն Բժշկությանը» հետագայում հիմնովին վերամշակվել է հեղինակի կողմից, հարստացվել նոր բաժիններով, որոնք նվիրված էին ախտաբանության և մահճաբուժության հարցերին: Այդ աշխատության կլինիկական մասի շարադրության ըստ երևույթին բավական երկար ժամանակ է պահանջել, այնպես որ Ամիրդովլաթի հետևյալ գիրքը՝ «Օգուտ Բժշկության» վերնագրով, ավարտել է 1469 թ. Ֆիլիպոպոլ քաղաքում (այժմյան լովդիվ քաղաքը Բուլղարիայում): Այս աշխատության մեջ մանրամսն շարադրված են հեղինակի հայացքները բժշկության բոլոր հիմնական հարցերի մասին, ընդ որում զարմանք է պատճառում հայ բժշկապետի լայն աժխարհահայացքը և նախորդ բժշկական գրականաության (և անտիկ, և արաբական) խոր իմացությունը: րքի առաջաբանում Ամիրդովլաթը միջնադարյան հայ բժիշկներին հատուկ համեստությամբ հետևյալն է գրել. «Այն էլ իմացիր, եղբայր, որ այս գիրքը իմ խոսքը չէ, այլ հին իմաստունների և իմաստուն բժիշկների և վերջին փիլիսոփաների և բոլոր բժիշկների խոսքն է՝ այն է Հիպոկրատեսի և աղիանոսի, և Արճիճանեսի, և Ֆլուսի, և Ռուֆոսիի, և Դևճանիսի, և Մասրճուէի, և Հեսուի, և Մասուվայի որդու, և Ապուճարեհի, և Մասեհի, Զաքարիայի որդու, և Սապիթ Կուռայի, և Հունանի, և Սինայի որդու, և Դիատողի, և Եհաննայի և շատ ուրիշների, որ այս գետության ասպարեզում շատ են աշխատել: Ես սրանց գերքերից եմ քաղել և գրել մեծ աշխատանք թափելով, իմ սեփական ձեռքով»:
«Օգուտ Բժշկությանը» գրված է իր ժամանկի լավագույն բժշկական երկերի մակարդակով և ընդհանրացնումն է միջնադարյան հայ բժիշկների գիտելիքները բժշկության տեսական և գործնական5 հարցերի վերաբերյալ: Առավել ուրույն բնույթ է գրում նրա երկի մահճաբանության բաժինը: Այստեղ սիստեմավորված ձևով տրված են ներքին օրգանների՝ ուղեղի, նյարդերի, զգայարանների, սրտի, շնչառական օրգանների, լյարդի, ստամոքսի, աղիների, փայծաղի, միզասեռական և այլ համագարգերի 200-ից ավելի հիվանդությունների, ինչպես նաև ջերմերի, բարորակ6 և չարորակ7 ուռուցքների8 , թունավորումների, մաշկային և այլ հիվանդությունների նակարագրությունները և դեղաբուժման ու սննդաբուժման մեթոդները:
Նրա կենսագրության այդ տասնամյա ժամանակաշրջանը, որի ընթացքում ստեղծվեցին մեծ բժշկապետի փորձն ընդանհարացնող այդ մեծարժեք երկերը, միաժամանակ հագեցած էր նրա անձնական կյանքում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններով: Մի կողմից նա գնալով ավելի է ճանաչում ստանում որպես մարդասէր բժիշկ և տաղանդավոր գիտնական, իսկ մյուս կողմից քրիստոնյա բժիշկը նախանձ ու բացահայտ ատելություն է հարուցում իր թշնամիների մեջ, որոնք քիչ չէին մահմեդական տիրակալի պալատում: «Օգուտ Բժշկութեան» գրքի նախաբանում Ամիրդովլաթը գրում է. «Շատ դժվարություններ ու փորձանքներ եմ քաշել անօրենների ու օտարազգինեների, դատավորների, թագավորների և իշխանների երեսից: Երկար տարիներ պանդուխտ եմ եղել. տեսել եմ ժամանակի չարն ու բարին, փորձանքների եմ հանդիպել, հարստություն ու աղքատություն եմ քաշել, թափառել եմ երկրից երկիր և իմ բժշկությունն եմ փորձել ըստ իմ իմացածի, ծառայել եմ հիվանդներին՝ մեծամեծներին ու իշխաններին, հազարապետներին ու հարյուրապետներին, քղաքացիներին ու աղքատներին, ծերերին ու մանուկներին...»:
Ստիպված լինելով հեռանալ մայրաքաղաքից, Ամիրդովլաթն անօգուտ չանցկացրեց արտաքսման տասը տարիները: Շարունակելով իր մարդասիրական պարտքը կատարել հիվանդների հանդէպ, հարուստ լիներ նա թէ աղքատ, Ամիրդովլաթը միաժամանակ ծանոթանում էր այն երկիրների դեղաբույսերի հետ, ու նրան նետում էր բժիշկ պերիոդետի ճակատագիրը, հաճախ փորձարարական հետազոտություններ կատարելով դեղաբուժության բնագավառում:
70-ական թվականներին Ամիրդովլաթը աքսորից վերադարձավ Կոստանդնուպոլիս և, դատելով ձեռագրական մի քանի շարք տվյալներից, կրկին հաստատվեց սուլթանի անձնական բժիշկի պատվավոր պաշտոնում9 : Այդ տարիներին որոշակիորեն դրսևորվեց նաև մեծ բժշկապետի սերը հայ մատենագրության նակատմամբ, հին աշխարհի բժիշկների և փիլիսոփաների ստեղծագործությունների նկատմամաբ: Մի ժողովածուի (Մաշթոցի անվան մատեբադարան. ձեռագիր #1921) հիշատակարանում, որ պարունակում է Գրիգոր Տաթևացու մեկնությունները, գրիչ Անդրեասը հաղորդում է, որ այդ ձեռագիրը ընդօրինակված է 1492 թ. Ամասիայում բժիշկ Ամիրդովլաթի ցանկությամբ և համաձայնությամբ... որը ներկայումս իր գրասիրությամբ հանդիսանում է երկրորդ Պտղեմիոս»:
«Անգիտաց Անպէտ» գրքի հիշատակարանում, որն այսօր պահվում է Բրիտանական թանգարանում (ձեռագիր # 3712), նշված է Ամիրդովլաթի մահվան ստույգ թվականը՝ «Փոխեցավ ի Քրիստոս Ամիրդովլաթ բժիշկն թարգմանող գրոցս ի թվ. ՋԽԵ (1496), Դեկտ. Ը [8], օրն Հինգշաբթի»:
Իր կյանքի վերջին շրջանում նա ստեղծել է իր ամենանշանակալից աշխատութիունները դեղագիտության վերաբերյալ «Ախրապատինը»10 (1481) և «Անգիտաց Անպէտ11 » (1482): Նրանցից քիչ առաջ Ամիրդովլաթը գրել էր «Գիրք Ռամկականը»12 (1474) որ իրավունք է տալիս Մխիթար Հերացու նման նրան ևս աստղաբաշխ կոչելու, հասկանալի է, այդ միջնադարյան իմաստով, երբ հաճախ իրար էին հյուսվում աստզաբաշխություն և ազտղագիտություները:
Ամիրդովլաթ Ամասիացու ստեղծագործության հետազոտությունը ցույց է տալիս, որ թէև նա զբաղվել է գործնական վիրաբուժությամբ, հատկապես ակնաբուժության բանգավառում, բայց ամբողջությամբ վերցրած նա նախապատվությունը տալիս էր բուժման կոնսերվատիվ մեթոդներին (դեղաբուժություն, բուսաբուժություն, սննդաբուժում13 ) Հարկավոր է նշել նաև, որ հայ բժշկապետի ինքնատիպությունը առավել որոշակի հանդես է գալիս դեղագիտության բնագավառում, որտեղ նա ի մի է բերել ժողովրդական բժիշկների և դասական բժշկության ներկայացուցիչների դարավոր փորձը:
Ամիրդովլաթի «Անգիտաց Անպէտը», որ հանդիսանում է միջնադարյան հայկական դեղագիտության հանրագիտարան (ըստ որում դեղանունները տրված են հինգ լեզուներով հայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն և պարսկերեն), պարունակում է 3500-ից աւելի բուժիչ բույսերի, կենդանիների և հանքային նյութերի անվանումներ և նրանց հոմանիշներրը, իրավամբ համարվում է հայկական բժշկության գագաթը: Այդ գործի հետազոտությունը արդի բժիշկներին հնարավորություն է տալիս ծանոթանալու միջնադարյան հայ բժշկության դեղամիջոցների և առաջին հերթին բուսաբուժության հետ, որ նրա ամենակարևոր բնագավառն էր: Պարզվում է, որ այն բոլոր հիվանդությունների բուժման համար, որոնց առաջացման մեջ, այսօրվա տվյալներրով, որոշակի դեր ունի վարակիչ-ալերգիկ գործոնը, Ամիրդովլաթ Ամասիացին օգտագործել է մի շարք բույսեր, դրանք են կոծծուկը, կղմուխը, երիցուկը, ֆարձվենյանը, մշտիկը, ուրցը, խնկեղեգը, սև գնդիկը, տատաշը, քարասերմիկը, որոնք հատուկ են Հայաստանի բուսական աշխարհին: Այս բոլոր բույսերը հարուստ են եթերային յուղերով, վիտամիններով, բուսական հորմոններով և այլ ակտիվ նյութերով, որոնցով էլ պայմանավորված է նրանց բուժիչ ներգործությունը: Նույն փորձնական ճանապարհով էլ հայ բժշկապետը պարզել է մարգացնծուի, երջնակի, կուսածաղկի, արևադարձի, սորնջանի և որոշ այլ բույսերի հակաուռուցքային հատկությունները, բույսեր, որ այսօրվա տվյալներով պարունակում են կումարինի և ֆուրոկումարինի ածանցյալներ ինչպես նաև կոլխիցին14 և վինբլաստին ալկալոիդներ15 , որոնք օժտված են հակաուռուցքային16 ներգործությամբ: Ամիրդովլաթը մեծ նաշանակություն էր տալիս այն բույսերին որոնք օժտված են հակաթունային (նարդոս, վաղենակ, երկաթախոտ) և տոնուսը բարձրացնող (սղանգ, լոշտակ) հատկություններով, որոնք նա միաժամանակ օգտագործել է որպես վաղաժամ ծերությունը կանխող և առողջությունն ու երիտասարդությունը պահպանելուն նպաստող հակասկլերոտիկ միջոցներ: Նույն նապատակով նա կիրառում էր որոշ բուսական, կենդանական և անօրգանական ծագում ունեցող խեժեր (քաղբանը, սեպքինաճը, անգուժատը, ակնամոմը և այլն): Մարմնի տոնուսը բարձրացնելու, վերքերը ապաքինելու և ուռուցքները բուժելու համար Ամիրդովլաթը խորհուրդ է տալիս օգտագործել մումիան17 , բարդ բանական միացություն, որը գոյացել է բույսերի մնացորդներից, կենդանիների աղբից, և ածխաջրածինների քայքայումից18 տարբեր երկրների քարայրներում (Պարսկաստան, Աֆղանիստան, Միջին Ասիա): «Անգիտաց Անպէտ»-ում կան տեղեկություններ մումիայի արդյունահանման մասին բուն Հայաստանում:
«Գրքիս հեղինակը ասում է, որ գոյություն ունեն 10 մերձակա քարայրներ, ուր պեղում են մումիա: Եվ սրանք 10 անուն են կրում»: Թեպետ նա չի հայտնում այդ անունները, սակայն մումիայի հայտնագործումը արդի Հայաստանի բնաշխարհում (Եղեգնաձորի քարայրներ) հաստատում է միջնադարյան հայ բժշկապետի ասածը: Հայկական դեղամիջոցների այս վիթխարի քանակը ազատորեն և նպատակին օգտագործելու համար հարկավոր էին ոչ միայն բժշկի մեծ փորձ և խորը իմացություններ, այլև բուսաբանի, կենդանաբանի և քիմիկոսի լայն գիտելիքներ: Այս բոլոր հատկուտյուններով ներդաշնակորեն օժտված էր Ամիրդովլաթ Ամասիացին, որն իր նշանակալի ավանդն էր մուծել միջնադարյան բժշկության գանձարանը, ստեղծելով բժշկագիտական երկերի մի ամբողջ գրադարան, գրված ժողովրդին մատչելի միջին հայերենով, ըստ Մխիթար Հերացու ավանդույթի, և որոնք գրեթէ բոլորը բարեբախտաբար պահպանվել են մինչև մեր օրերը:
Այպիսով հայ բժշկապետի երկարատև օգտակար կյանքը հագեցած է եղել բժշկական սխրանքով և նվիրվածությամբ, հետազոտություններով և դեղամիջոցների որոնումներով, ձեռագիր հավաքելով ու փրկելով և գրքեր ստեղծելով: Բազմակողմանի ընդունակությունների տէր Ամիրդովլաթն օժտված էր նաև բանաստեղծական ձիրքով, որ իր արտահայտությունն է գտել նշված երկերում շռայլորէն շաղ տված ասույթներում և բանստեղծություններում: Բժշկի պարտքի խոր գիտակցությամբ, բարոյագիտական բարձր պահանջներով են տոգորված Ամիրդովլաթի աշխատությունները: Նա հաճախ կանգ է առնում բժշկի բարոյական նկարագրի վրա. «Բժիշկը պէտք է օժտված լինի բանականությամբ և պարտքի գիտակցությամբ: Ոչ մի դէպքում նա չպէտք է լինի գենեմոլ, ագահ, և շահախնդիր: Նա պարտավոր է սիրել աղքատներին, լինել գթառատ, նվիրված, ասվածավախ, բարոյապես մաքուր: Եթէ նա չի կարողանում հասկանալ հիվանդության էությունը, ապա պէտք չէ որ դեղ տա հիվանդին, որպեսզի չարատավորի իր անունը: Իսկ եթէ նա անգետ է, ապա ավելի լավ է նրան չհրավիրել հիվանդի մոտ և ընդհանրապես նրան բժիշկ չհամարել»: Այս պահանջներից շատերը ժամանակին ձևակերպել է դեռ անտիկ բժշկության հայրը՝ Հիպոկրատեսը:
Բոլոր մեծ բժիշկների նման Ամիրդովլաթը մենակ չէր գիտության մեջ: Նա ստեղծեց հայ բուսաբույժ բժիշկների մի ամբողջ դպրոց, որ գոյատևեց մի քանի դար շարունակ և որի ազդեցության հետքերը նշմարվում են Սեբաստիայի բժշկական դպրոցի նարկայացուցիչների՝ Հովասափ, Ասար և Բունիաթ Սեբաստացիների երկերում: Ամիրդովլաթ Ամասիացու գրքերը, որոնց մեջ, ինչպես և Իբն Սինայի «Կանոնում», ներկայացված են բժշկության գրեթէ բոլոր կարևոր բաժինները՝ սաղմնաբանությունը, մարդակազմությունը, բնախոսությունը, մահճաբուժությունը, դեղագիտությունը, վիրաբուժությունը և թերապիան, դարեր շարունակ հանդիսացել են բժշկական գետելիքների հանրագիտարան: Աշխարհով մէկ ցրված նրանց բազմաթիվ ձեռագիր ընդօրինակությունները խոսում են այն մեծ հետաքրքրության մասին, որ ցուցաբերել են միջնադարյան հայ բժիշկները Ամիրդվլաթ Ամասիացու ստեղծագործության նկատմամբ:
Ինչպես վերը նշեցինք, Ամիրդովլաթ Ամասիացու ավանդույթները որոշակի ազդեցություն են գործոլ Սեբաստիա հայ բժշկական դպրոցի ներկայացուցիչների վրա, որոնք, սեփական երկեր ստեղծելուց բացի, մեծ ուշադրություն են դարձրել նաև Ամիրդովլաթի ստեղծագործությունները խմբագրելու և մեկնաբանելու վրա: Այսպես, Ասար Սեբաստացին 1614 թ. գրում է «Գիրք Բժշկական Արհեստի», որ կցված է նաև նժշկական բառարան հինգ լեզվով: Այդ գիրքը հետաքրքրական է նաև նրանով, որ այստեղ բերված են ընդարձակ քաղվածքներ Մխիթար Հերացու և այլ բժիշկների կորած աշխատություններից: Իսկ 1625 թ. խմբագրելով Աբուսայիդի «Մարդակազմությունը», Ասար Սեբաստացին նրա մեջ մուծել է աչքի կազմության մասին մի հատված հայ բժշկապետի՝ այժմ կորած աշխատությունից, որ վերաբերում է ակնաբուժությամբ:
  1. Ջառահ բաշի (պրսկ. جرّاح باشی). = Surgeon General
  2. Ակնաբույժ = Ophtalmologist
  3. Հիգենիա = Hygiene = Առողջաբանություն
  4. Դեղագիտություն = Pharmacology
  5. Տեսական և գործնական = Theoretical & Practical
  6. Բարորակ = Benign
  7. Չարորակ = Malignant
  8. Ուռուցք = Tumor
  9. Պատվավոր պաշտոն = Honorary Office. It would be interesting to know if Turkish literature ever acknowledges him, and if so, they acknowledge his ethnic origin. It would be hard to deny as he has written in Armenian. No self respecting Turk would write in Armenian.
  10. Ախրապատին = Ախրապատին = Ախրաբադին (հունարեն. grafidion, գրքույկ, որից արաբ. aqrabadin) գ. Միջին դարերում դեղագիտության և դեղաշինության գիրք, որի մեջ բացատրվում էին դեղերի հատկությունները, նրանց պատրաստելու եղանակը և գործածությունը: Հայերեն բազմաթիվ ախրաբադիններ (կամ ախրապատիններ) կան, որոնք խմբագրված են Ամիրդովլաթի գրած ախրաբադինից: Ստ. Մալխասյանց, Հայերեն բացատրական բառարան, հատ. Ա, էջ 22:
  11. Անգիտաց անպետ» =Useles, Ignorant
  12. Ռամկական = Popular, (profane).
  13. Սննդաբուժում = Therapeutic alimentation
  14. Կոլխիցին = Colchicine
  15. Վինբլաստին ալկալոիդներ = Viblastine alkaloies (Anticancer drug)
  16. Հակաուռուցքա յին = Antitumor, anticancer
  17. Մումիա = Mummy
  18. Քայքայում = Destructive. Destructive distillation of hydrocarbons (adzkhajratsin) which is the main source of Coal Tar and Phenol/Carbolic Acid.

Edited by vartahoor, 25 June 2007 - 01:32 PM.


#9 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 21 June 2007 - 01:22 AM

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դր. Ստելլա Վարդանյան, 1982, Երևան

ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ

ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆՈՐԵՆ ԱՐԴԻ ՕՐԵՐ

ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆՕՐԵՆ ԱՐԴԻ ՕՐԵՐ

Նույքան բեղմնավոր է եղել նաև Սեբաստիո դպրոցի ներկայացուցչի՝ Ասարի ժամանակակից Բունիաթ Սեբաստացու գործունեությունը: 1626 թ. Մարզվանում նա խմբագրել է Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ Բժշկության» գիրքը, որի ձեռագիր ընեդօրինակությունը (Մատենադարան #414) հիմք հանդիսացավ նրա քննական հրատարակության համար, որ լույս ընծայեց 1940 թ. Ստ. Մալխասյանցը:
Այս գրքի ոգով տարիներ հետո Բունիաթ Սեբաստացին ընդհանրացրեց իր սեփական փորձը, Սամսունում գրած «Գիրք Բժշկական Տումարի» մեջ, որի համար, իր խոսքերով ասած, Ամիրդովլաթի նման հավաքել և ուսումնասիրել է օտար և հայ հեղինակների բազմաթիվ ստեղծագործություններ: 1632 թ. Բունիաթ Սեբաստացին խմբագրում է նաև Ամիրդովլաթի «Անգիտաց Անպէտը», որի քննական բնագիրը 1926 թ. լույս ընծայեց Կ. Բասմաջյանը:
Սեբաստիո դպրոցի բժիշկների գործունեությամբ ավարտում է հայ միջնադարյան բժշկության զարգացման վերջին շրջանը: Թէև ընդհուպ մենչև ԺԸ դարի առաջին կէսը նույնիսկ ավելի ուշ առանձին հեղինակներ Ամիրդովլաթ Ամասիացու և Մխիթար Հերացու ավանդույթները ստեղծում են իրենց երկերը, բայց միջնադարյան հայ բժշկության այդ վերջին մոհիկանները այլևս չէին կարող դէմ կանգնել նորագույն բժշկության ճնշմանը:
ԺԸ դարի երկրորդ կեսից սկսած հանդես են գալիս Եվրոպայի և Ռուսատանի բարձրագույն ուսունմական հաստատություններում կրթություն ստացած հայ բժիշկներ, որոնցից արժէ հիշատակել Պ. Քալանթարյանի, Ս. Շահրիմանյանի, Հ. Օղուլլուղյանի, Մ. Ռեստենի անունները: Միաժամանակ հայերեն են թարգմանում ռուս և եվրոպացի հեղինակների գործերը, այդ թվում նաև Ն. Մաքսիմովիչ-Ամրոդիկի (1744-1812թթ.) «Բժշկական կամ բժշկության մեջ օգտագործվող բուժիչ բույսերի նակարագրություն» գիրքը թարգմանված դեռևս հեղինակի կենդանության օրոք (Մաշտոցի անվան Մատենադարան ձեռագիր # 9285): Հարկ է նշել, որ հայ բժիշկները հաճախ եվրոպական գիտության տվյալները համադրում էին հայ ավանդական բժշկության հարուստ փորձի հետ: Այդ առումով առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Պետրոս Քալանթարյանի բժշկարանը: Նա ծնվել է 1735 թ. Նոր Ջուղայում, այնուհետև տեղափոխվել է Ռուսաստան, որտող և ընթացել է բժշկական և գիտական գործունեությունը: Իր «Բժշկարանի» նախաբանում, որ տպագրվել է 1793 թ. Դոնի Նախիջևանում, նա խնդրում է հիշել «համեստ բժիշկ Պետրոս Ջուղայեցուն, Հովհաննես Քալանթարյանի որդուն, որն այժմ բնակվում է Ռուսիո մայրաքաղաք Մոսկվայում»: Նրա գիրքը նվիրված է վարակիչ, ալերգիկ, մաշկային, հոգեկան, նյարդային և մի շարք այլ հիվանդությունների բուժման հարցերին, ընդ որում եվրոպական բժշկության մեջ գործածվող դեղամիջոցներից բացի, Պետրոս Քալանթարյանն առաջարկում է նաև մի շարք բուժիչ միջոցներ, որոնք լայն կիրառություն են ունեցել հայ միջնադարյան բժշկության մեջ: Հատկապես նա մեծ տեղ է տալիս քար մաշեցնող (լիտոլիտիկ) միջոցներին, որոնք հանդիպում են Ամիրդովլաթ Ամասիացու աշխատություններում:
Պետրոս Քալանթարյանի «Բժշկարանը» նույնպես վերջում ունի բժշկական տերմինների բառարան, ընդ որում դեղամիջոցների անունները տրված են ոչ միայն լատիներեն և հայերեն այլև հունարեն, արաբերեն, պարսկերեն և ռուսերեն լեզուներով:
Ամիրդովլաթ Ամասիացու ավանդույթների խոր ազդեցությունը զգացվում է նաև մի ուրիշ հայ անվանի բժիշկ և բուսաբան Ստեփաննոս Շահրիմանյանի (1766-1830 թթ.) ստեղծագործություններում, որը թէև կրթությունն ստացել է Եվրոպայում, բայց բժշկական գործունեությունը հիմնականում ծավալել է Կովկասում, հատկապես Թիֆլիսում, որը դարձավ հայ մշակութային կյանքի խոշորագույն կենդրոններից մէկը: Այստեղ է, որ նա 1794-1818 թվականներին գրում է իր «Տնկաբանություն կամ փղորայ Հայաստանի» ծավալուն աշխատությունը, որը դժբախտաբար դեռևս մնում է անտիպ: Հիշյալ աշխատության ձեռագիր ընդօրինակությունները, որոնք այսօր պահվում են Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռակիր Թ 6267, 9856 և այլն), մեզ պատկերացում են տալիս այն մանրակրկիտ, ժրաջան ախխատանքի մասին, որ գրեթէ քառորդ դար շարունակ նա թափել է իր գրքի վրա: րքում նկարագրված են Հայաստանի դեղաբույսերը, ընդ որում հեղինակը լայնորէն օգտագործել է հայ միջնադարյան բուսաբուժության, ինչպես նև Ամիրդովլատ Ամասիացու տվյալները:
Ստեփաննոս Շահրիմանյանի գրչին է պատկանում նաև ժանտախտի դեղային բուժման հարցերին նվիրված մի աշխատություն, որ նա գրել է 1796 թ. Կոստանդնուպոլսում, որտեղ այդ ժամանակ մոլեգնում էր ժանտախտի համաճարակը: Անհրաժեշտ է նշել, որ հայ բժիշկները Մխիթար Հերացուց սկսած միշտ էլ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ինչպես ժանտախտի, այնպես էլ վարակիչ այլ հիվանդությունների պատճառագիտության և բուշման հարցերի նկատմամբ: Ի շարս Ստ. Շահրիմանյանի առաջարկած դեղամիջոցների նշված է նաև հայկավը, որը ժողովրդական բժշկության սիրված միջոցներից մէկն է: Դրա հետ միասին Ստ. Շահրիմանյանի ստեղծագործություններից պարզ երևում է, որ նա լավ ծանոթ էր եվրոպական նորագույն բժշկության և բուսաբանության նվաճումների և բուսական աշխարհի՝ Կարլ Լիննեյի դասագարգման հետ: Այս ամէնը իր վառ արտացոլումն է գտել նաև ԺԸ-ԺԹ դդ. մի ուրիշ հայ բժշկի՝ Միքայել Ռեստենի ստեղծագործության մեջ: Մ. Ռեստենը հեղինակ է «Գիրք Բժշկության» և «Կրթություն Բժշկական Արուեստի» երկերի վերջինիս գլուխներից մէկը վերնագրված «Նոր գիւտք արդի բժշկաց ի վերայ բժշկության»:
ԺԹ դարի երկրորդ կեսինհանդես են գալիս տաղանդավոր բժիշկների մի ամբողջ համաստեղություն՝ Մարգար Առուստամյան (1854-1901), Վահան Արծրունի (1857-1947), Հարություն Միրզա-Ավագյան (1879-1938), Լևոն Հովանիսսյան (1885-1970) և շատ ուրիշներ, որոնք հանդիսացան հայ բժշկության հին բնագավառների բարեփոխողնոր և նոր բանագավառների հիմնադիրներ: Ա. Քեչեկի, Ա. Մելիք-Ադամյանի, . Արեշյանի, Հ. աբրիելյանի և ուրիշ ականավոր գիտնականների անունների հետ է կապված արդի հայ բժշկության մի շարք կարևորագույն բնագավառների՝ վիրաբուժության, թերապիայի, մանկաբարձության, մանկաբուժության զարգացումը: Նրանց ջանքերով սկիզբ դրվեց Հայաստանի բժշկության վերածննդին, որը, յուրացնելով հին և միջնադարյան բժշկության հարուստ ավանդույնթները զգալի գործ կատարեց հիվանդությունների բուժման և կանխարգելման գործում, ի սպառ վերացնելով մի շարք վարակիչ հիվանդություններ, որոնք առաջ երկրամասային ախտաբանության դրսևորումներ էին: Հայ ժողովրդական և դասական բժշկության վիթխարի փորձը բուսաբուժության բնագավառում ուշադրության արժանացավ և ուսումնասիրվեց այնպիսի խոշոր մասնագետների կողմից, ինչպիսիք են Հ. Սեպետճյանը, Ս. Միրզոյանը, Ս. Չոլոտնիցկայան և ուրիշներ, հանդիսանալով անսպառ գանձարան հանրապետության դեղագործական արտադրության համար;
Ժամանկակից բժշկությունը այսօր ավելի հաճախ է դիմում հայ ավանդական բժշկության հարուստ փորձին՝ օգտվելով ինչպես գրավոր ացբյուրներից՝ միջնադարյան հայ բժշկապետների աշխատություններից, այնպես էլ ժողովրդական բուժակների բանավոր ավանդույթներից: Հետևաբար հայ բժշկության բազմադարյան հարուստ փորձը ոչ միայն զուտ պատմական նշանակություն ունի, այլև գործնական արժեք է ներկայացնում մի շարք հիվանդություններ՝ այն է չարորակ ուռուցք, աթերոսկլերոզ, հոգեկան խանգարումներ ու ալերգիկ հիվանդություններ բուժելու համար, որոնց պրոբլեմը արդի գիտության մեջ դեռևս լուծված չէ:


Վ Ե Ր Ջ

Edited by vartahoor, 22 June 2007 - 04:17 PM.


#10 Yervant1

Yervant1

    The True North!

  • Super Moderator
  • PipPipPipPipPip
  • 13,166 posts
  • Gender:Male

Posted 02 February 2016 - 10:51 AM

Medicine in ancient Armenia: free treatment, discoveries, progress

Pregnant women received advice on hygiene. In case of dystocia,
doctors applied cesarean section and embryotomy.

With adoption of Christianity, fanatics of the new faith started
destroying pagan temples, which, besides being places of worship, were
the depositaries of unique scientific knowledge accumulated in the
course of centuries: astronomy, mathematics, medicine, metallurgy,
architecture, military science, wine making and agriculture. Huge
amount of information as well as authorship of many findings and
researches was lost while pagan priests, who managed to survive, fled
to neighbor countries.
February 1, 2016

PanARMENIAN.Net - Medicine had started developing in Armenia since
ancient times. We now possess abundant evidence like trepanned skulls,
images of mother and children carved in stones, as well as 6
thousand-year-old filled teeth.

During a long period of time medicine was tightly related to religion,
cult and temples. That was the period of hieratic medicine, where
physicians removed arrows, bandaged wounds, stopped bleeding, etc.
Archeologists also found lots of medical instruments like lancets,
forceps, scissors and blades. Besides, doctors of that time used
opium, henbane and hemp to alleviate pain during surgeries.

Pregnant women received advice on hygiene. In case of dystocia,
doctors applied cesarean section and embryotomy.

Armenia was famous for its medical plants which were exported to the
west and east. Drugs containing iron were used for treatment of some
diseases. Bolus armena, borax and ammonia spread abroad.

Historian Movses Khorenatsi (5th century AD) wrote that `King
Vagharshak (2nd century BC) cultivated the boggy areas of Tayk and
kog, turning them into splendid gardens and parterres.'

Wild medical plants were incubated in special gardens laid by the
order of King Artashes (1st century BC). According to some data,
Pontiac King Mitridat, a kin of Tigran II, was a well-known physician,
who created antidote.

Armenian doctors had to treat the poor free of charge, while those who
refused to help were deprived of the title.

In the 3rd century, first civilian hospitals and shelters for homeless
opened at temples thanks to donations from the population. Hospitals
in Western Armenia - Sebastia and Kessaria - were most famous.

Armenian physicians also practiced in the Middle East. The first
hospital in Baghdad opened by initiative of ethnic Armenian doctor
Jabril ibn Bukhtishu.

Natural sciences, including medicine, were taught in Armenian monastic
academies along with philosophy and theology. Famous physicians
Mkhitar Heratsi (12th century), Amirdovlat Amasiatsi (15th century)
and Grigoris (12th century) describe their experience of curing
various diseases. For example, in his medical book titled `Relief of
Fevers', Heratsi explains origin of some fevers by `moldy factor',
i.e. , according to Levon Hovhannesyan, PhD in the History of
Medicine, he `nearly found the cause of infectious diseases long
before discovery of bacteria.'

Another interesting fact proving scientific progress in Armenian
medicine: Roman doctor Galen (1st century BC) considered that heart is
not made up of muscles. European doctors were of the same opinion till
the 16th century. Leonardo da Vinci believed that the heart resembles
a cartilage. Meanwhile, Armenian physicians in the 11th century knew
that the heart consist of muscle tissues.

In the Kingdom of Cilicia, medicine and public health were considered
weighty matters of state. Hospitals were guarded by the clergy;
medical institutions were under state control. Young specialists were
trained and over 100 of works in anatomy and physiology proving this
fact are now preserved in Matenadaran, the Depository of Ancient
Manuscripts.

There is also information regarding forensic medicine. For example,
Mkhitar Gosh's `Datastanagirk' (Book of Law) says that in case of
miscarriage, a woman herself, as well as the fetus, could be examined
to find out what was the cause of misfortune. If it was caused by a
blow, the guilty person could be punished.

Unfortunately, with the collapse of the Kingdom of Cilicia, Armenia
lost the opportunity to develop science for many centuries.


http://www.panarmeni...details/204694/






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users