Jump to content


Photo
- - - - -

WWW.YERABLUR.AM


  • Please log in to reply
3 replies to this topic

#1 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 09 March 2010 - 10:22 PM


http://www.yerablur.am/



http://www.yerablur.am/index.php

#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,997 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 10 March 2010 - 01:46 AM

i was told in 2003 that web site will be published soon that it will have some 2500 Fedayi info

it's 2010 nothing yet..

ps. nice web site.. thanks for posting

#3 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 23 February 2011 - 11:41 AM

...seriously....


Եռաբլուր պանթեոնում դիակ են պահում
Եռաբլուր պանթեոնում ամփոփված զոհված ազատամարտիկների ծնողները սույն բաց նամակով դիմում են պատկան մարմիններին: Նրանք մտահոգություն են հայտնում, որ Եռաբլուրի մատուռ այցելելով` այժմ արդեն կարելի է այնտեղ դրված դիակների հանդիպել, որոնց հարազատները նախընտրում են ոչ թե տուն տանել, այլ պահել եկեղեցում:

Նշենք, որ Երեւանի պետական համալսարանում երեկ գիտխորհրդի անդամների եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ եւս այս հարցն առաջ քաշվեց: Նախարարը վստահեցրեց, որ նման տեղեկություն չունի եւ խոստացավ զբաղվել խնդրով: Նշենք, որ ստորեւ ներկայացվող նամակը Արցախյան ազատամարտի նաեւ այլ զոհերի ծնողների անունից խմբագրություն է բերել զոհված ազատամարտիկ Արմեն Խաչատրյանի հայրը` Սալիմ Խաչատրյանը:

Մենք` Եռաբլուր պանթեոնում իրենց հավերժական հանգիստը գտած որդիների ծնողներս, մեր զայրույթը, մտահոգությունն ու բողոքն ենք հայտնում: Մեր որդիների հանգստի համար կառուցված փամփշտաձեւ մատուռը դարձել է առք ու վաճառքի, բիզնեսի կենտրոն: Սկզբում անվճար տրամադրվող մոմերը դարձան վճարովի: Հաշտվեցինք այդ փաստի հետ` մտածելով, որ կմտնենք մատուռ եւ առանց մոմ վառելու կաղոթենք Աստծուն:

Փաստորեն ազգի զոհասեղանին որդի դրած մայրը զրկվեց մոմ վառելու հնարավորությունից: Սակայն այն փաստը, որի հետ ոչ մի կերպ չենք կարող հաշտվել եւ հանդուրժել, այն է, որ մատուռը դարձավ հանգուցյալի վերջին գիշերատեղի: Այն, որ եվրոպական բարք ու վարքը թափանցեց հայ ընտանիք, որ իրենց հարազատի դին թույլ չեն տալիս վերջին գիշերն իր տանը լինելու, իրենց խնդիրն է, բայց Եռաբլուր պանթեոնը հաղթած զինվորի վերջին հանգրվանն է, եւ այն մատուռը, որը պետք է ծառայի միայն առ Աստված հաղթանակի, ազգի լինելիության եւ բարգավաճման աղոթքների, դարձրին փող աշխատելու միջոց: Մի՞թե այս աշխարհում մեր որդիների արյամբ սնված հողում փոքրիկ մատուռը շատ է մեզ համար: Ինչպե՞ս կարելի է հաղթող զինվորին այցի եկած դպրոցականի առջեւ բացել փամփշտաձեւ մատուռի դուռը եւ դիակ ներկայացնել: Մի՞թե հոգեւորականները կորցրել են իրենց խիղճն ու ամոթը, սակավապետության զգացումը:
Եւ դեռ ցանկանում են պայքարել աղանդների դեմ: Կարելի՞ է արդյոք հանուն գումար վաստակելու ներմուծել եվրոպական բարքեր, այն էլ` օգտագործելով գալիք հաղթանակների համար սերունդ դաստիարակող Եռաբլուր պանթեոնի մատուռը, որտեղ օրվա ցանկացած ժամի լինում են դպրոցականներ, սփյուռքահայեր, նորապսակներ, ուսանողներ, այսինքն` նրանք, ում մտահոգում է հայրենիքի վաղվա օրը:

Հուսով ենք, որ կհարգեք մեր վիշտը եւ ընթացք կտաք մեր դիմում-բողոքին կամ կպատասխանեք, թե ո՞րն է բիզնեսի, առք ու վաճառքի նպատակը, որն անգամ մուտք է գործել եկեղեցի, որն է այս ժամանակաշրջանում մեր` որդեկորույս ծնողներիս վշտի գինը, որովհետեւ մեզ շատ պարզ հասկացրին, որ ամեն ինչ գին ունի: Մենք այս բողոք-դիմումն ուղարկելու ենք բոլոր ղեկավար մարմիններին:

Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում քաղաքացիների նամակներում տեղ գտած փաստերի ճշգրտության համար: Մենք պատրաստ ենք տպագրել նյութում բերված փաստերի հետ անհամաձայնություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեսակետները:
ՀԺ -
Փետրվար 23, 2011

* տպելու համար

#4 chelovek84

chelovek84

    Junior Member

  • Members
  • Pip
  • 18 posts
  • Gender:Male

Posted 03 February 2012 - 11:46 AM

2012.01.26-ին YERABLUR.AM domain-ի ժամկետը սպառվել է։ Կարծես թե ոչ ոք չի ցանկանում վճարել։ Եվ կայքը այս պահին անհասանելի է։

Edited by chelovek84, 03 February 2012 - 11:47 AM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users