Հին հայկական տոմար
Տոմարի ծագումը Որևէ դեպքի մասին խոսելիս անհրաժեշտ է լինում պարզել ոչ միայն տյվալ իրադարձության վայրը, այլև` ժամանակը: Այն գիտությունը, որը խնդիր է դնում իր առձև զբաղվեոլւ ժամանակի հետ կապված հարցերի ուսումնասի¬րությամբ և լուսաբանությամբ, հայ մատենագրության մեջ հայտնի է “տոմար” կամ “տումար” անունով:
Իր պատմության արշալույսին հանդես եկող մարդու առաջին ժամանակի չափանիշը ցերեկն ու գիշերն է հանդիսացել. Իրար հաջորդող աշխատանքային ցերեկը և հանգստի գիշերը, փաստորեն, նախնադարյան մարդու առաջին օրացույցն է եղել:
Զարգացման համեմատաբար բարձր աստիճանում մարդիկ սկսել են ժամա¬նակը չափել լուսնի պարբերաշրջաններով. Տեսնելով լուսնի նորելու և կլորելու հաջորդականությունը` լուսինն են վերցրել հիմք և նրանով չափել ժամանակը: Հնարավոր է, որ հնագույն շրջանում լուսնական տոմարով առաջնորդված լինեն նաև Հայաստանում: Ի օգուտ դրա խոսում է Անանիա Շիրակացու մի ակնարկը լուսնի պարբերաշրջանի մասին. “Տեսնելով առաջնոցն գլուսինն լցելա և մաշեալ, իմացան զանցաւորութիւն կենաց իւրեանց և ասացին թէ` է մեզ պատկեր”: Այդ ենթադրությունն առավել քան հավանական է, եթե նկատի ունենանք, որ հայկական քանդակներում, արեգակի հետ միասն փորագրված է լինում լուսնի պատկերը, որը, հավանաբար, հեթանոսական ավանդույթի վերապատկերումն է քրիստոնեական քանդակներում:
Ժամանակի ընթացքում լուսնական տարիները մարդիկ սկսել են կապել տարվա եղանակների հետ` տարեմուտ ընդունելով գարնանամուտը և թվարկելով լուսիններն ըստ հաջորդականության` առանց ամիսներին անուններ տալու: Հետագայում, սակայն, սկսում են լուսնական ամիսներին անուններ տալ և նրա հիման վրա կազմել այսպես կոչված լուսնային տոմարը: Միջին դարերում այդ տոմարով են առաջնորդվել մի շարք ժողովուրդներ: Ներկայումս Մերձավոր Արևելքի մի շարք ժողովուրդներ ևս առաջնորդվում են այդ տոմարով:
Լուսնային տասներկու ամիսների հիման վրա ստեղծված տարին արեգակ-նային աստղաբաշխական ճիշտ տարուց պակաս է մոտ 11 օր` ճշգրիտ հաշվում-ներով լուսնական տարին ունի 354 օր, 8 ժամ, 48 րոպե, 34 վայրկյան, իսկ արեգակնային տարին` 365 օր, 5 ժամ, 498 րոպե, 46 վայրկյան տևողություն:
Տոմարի պատմության մեջ խոշոր բարեփոխություններից մեկը կապված է Հուլիոս Կեսարի անվան հետ, որի հանձնարարությամբ եգիպտացի տամարագետ Սոզիգենեսը 46թ. մ.թ.ա. կազմել է արեգակնային կոչվող անշարժ տոմարը: Սոզեգինեսը տարվա տևողությունն ընդունել է 365 և մեկ քառորդ օր: Քանի որ հնարավոր չէր ամեն տարվա համար հաշվի առնել մեկ քառորդ օրը, ուստի չորս տարվա ընթացքում այդ մեկ քառորդ օրերը հավաքելով դրվել են փետրվար ամսվա վրա` 28 օրը դարձնելով 29: Մինչ օրս ընդունված է փետրվարը 29 օրից բաղկացած այդ տարին կոչել “նահանջ”, իսկ մյուս երեք տարիները` “հասարակ”: Բացի այդ, ըստ Հույլան տոմարի տարվա ամանորը սահմանվել է հունվարի մեկը:
Հին հայկական տոմար
Թեև հայկական տոմարի և տոմարագրության ծագման պայմաններն այսօր անհայտ են, այնուամենայնիվ առկա են իրեղեն և մատենագրական այնպիսի վկայություններ, որոնք հնարավորություն են տալիս լուսավորելու այս մշուշված հարցի ճանապարհը: Այսպես, ըստ Մովսես Խորենացու թողած մի տեղեկության, մեզ հայտնի է դառնում, որ Արտաշես թագավորը (189-160թթ. մ.թ.ա.) հատուկ ուշադրություն է դարձրել մի շարք գիտությունների զարգացմանը, այդ թվում` տոմարագիտությանը:
Իսկ ահա ըստ ավանդության, հեթանոսական շրջանի հին հայկական տոմարի սկիզբը կապվում է Հայկ նահապետի Բելի դեմ տարած հաղթանակի հետ: Եթե հավատանք ավանդությանը, ապա այդ իրադարձությունը տեղի ունեցել 2492թ մ.թ.ա: Այդ թվականը պարզել է Ղևոնդ Ալիշանը: Իր հաշվումների համար նա հիմք է վերցրել «սոթիսի» կամ «հայկական» կոչվող երկու պարբերաշրջանների ետադարձ հաշվումը, վերցնելով 428թ.` այն տարեթիվը, երբ հայկական շարժական ամանորը եղել է օգոստոսի 11-ը, նրանից դուրս է հանել առաջին պարբերաշրջանը (1460-ը), ստացել է 1033 մ.թ.ա., ապա հանել է երկրորդ պարբերաշրջանը, ստացել է 2492, որը և համարել է հայկական տոմարի թվաբանության սկիզբը` կապվազ Հայկի` Բելի դեմ տարած հաղթանակի հետ:
«Ափրիկանոս և Եվսեբիոս իրենց մարմանաս թիւերովը Բելայ թագաւորու-թեան կը նշանակեն վերոհիշեալ 2492 տարին Քրիստոսէ առաջ: Այս համաձայնու-թիւնքս Հայկական թուականին և օտար ժամանակագրած տուած թուականի հետ, և վկայութիւնք մեր տօմարագրաց և յայսմաւուրաց, կարծեմ բաւականապէս իրաւունք կու տան մեզի առանձ տարակուսի ընդունելու Հայկայ շրջանին և մեր ազգութեան սկիզբը` Քրստոսէ առաջ 2492 տարին»:
- Ղևոնդ Ալիշան, «Հայկայ շրջան. հին հայոց տօմար և թուական Հայադիր»
Թեև որոշ պատմաբաններ այսօր կասկածի տակ են դնում Ալիշանի արված հաշվարկները, այնուամենայնիվ, Հին հայկական տոմարի և հայ ժողովրդի «ծննդյան» տարեթիվը այնուամենայնիվ համարվում է հենց 2492 թվականաը մ.թ.ա.:
2007 թվականին լրացել է հայոց 4500 թվականը:
Հեթանոսական տոմարը Հայաստանում գործածությունից դուրս եկավ քրիս-տո¬նեության ընդունումից որոշ ժամանակ անց և աստիճանաբար մոռացության մատվեց: Թեև միջին դարերում նույն Ալիշանը և այլոք գիտական որոշ ուսումնասի-րու¬թյուններ կատարեցին, մինչև վերջերս այդ երևույթի մասին քչերն են տեղյակ: Մինչդեռ Հին հայկական տոմարը հանդիսանում է հազարամյա հայ պատմա-մշակութային ժառանգության անբաժան մասը, ինչպես Ացտեկների հանրահայտ «Արևային» տոմարը, կամ եբրայական տոմարը, որին ծանոթ է ցանկացած հրեան:
Բացի այդ, չի կարելի անտեսել այն, որ Հին հայկական տոմարի առկայու-թյունը վկայում է հայ ժողովրդի` ավելի քան 4500 տարի առաջ ձևավորված լինելու մասին: Այնպես որ, անհրաժեշտ է շարժվել առաջ, բայց ծանոթ լինել արմատներին:
Հեթանոսական շրջանում հայերը, հույների և հռոմեացիների նման, շաբաթվա յոթ օրերը անվանում էին արեգակի, լուսնի և հինգ մոլորակների ուններով.
1. Արեգակի օր – կիրակի
2. Լուսնի օր – երկուշաբթի
3. Հրատի օր – երեքշաբթի
4. Փայլածուի օր – չորեքշաբթի
5. Լուսնթագի օր – հինգշաբթի
6. Արուսյակի օր – ուրբաթ
7. Երևակի օր – շաբաթ
Իսկ ահա ամիսների թվով, հեթանոս հայերը նման էին պարսիկներին և եգիպտացիներին` նրանք օգտագործում էին ոչ թե 12, այլ` 13 ամիս: Դրանցից 12-ը ունեին կլոր երեսուն օր, իսկ մեկը` հինգ օր.
1. Նավասարդի – 30 օր 8. Արեգի – 30 օր
2. Հոռի – 30 օր 9. Ահեկի – 30 օր
3. Սահմի – 30 օր 10. Մարերի – 30 օր
4. Տրե – 30 օր 11. Մարգաց – 30 օր
5. Քաղոց – 30 օր 12. Հրոտից – 30 օր
6. Արաց – 30 օր 13. Ավելյաց – 5(6) օր
7. Մեհեկի – 30 օր
Ուշագրավ է, որ հայկական տոմարում անուններ են ունեցել որ միայն ամիսները, այլև ամսվա բոլոր օրերը, որոնցից ամեն մեկը նվիրված է եղել հայկական պանթեոնի աստվածներին.
1. Արեգ 16. Մանի
2. Հրանդ 17. Ասակ
3. Արամ 18. Մասիս
4. Մարգար 19. Անահիտ
5. Ահրանք 20. Արագած
6. Մադեղ 21. Գրգոռ
7. Աստղիկ 22. Կորդուիք
8. Միհր 23. Ծմակ
9. Ձոպաբեր 24. Լուսնակ
10. Մուրց 25. Ցրօն
11. Երեզկան 26. Նպատ
12. Անի 27. Վահագն
13. Պարխար 28. Սէին
14. Վանատ 29. Վարագ
15. Արամազդ 30. Գիշերավար
Հին հայկական տոմարում իրենց առանձին անուններն են ունեցել նաև օրվա 24 ժամերը.
Գիշերային ժամերը Ցերեկային ժամերը
1. Խաւարականն 13. Այգն
2. Աղջամուղջն 14. Ծայգն
3. Մթացեալն 15. Զօրացեալն
4. Շաղաւոտն 16. Ճառագայթեալն
5. Կամաւօտն 17. Շառաւիղեալն
6. Բաւականն 18. Երկրատեսն
7. Հաւթափեալն 19. Շանթակալն
8. Գիզկան 20. Հրակաթն
9. Լուսաճեմն 21. Հուրթափեալն
10. Առաւոտն 22. Թաղանթեալն
11. Լուսափայլն 23. Առաւարն
12. Փայլածումն 24. Արփողն
Հին հայկական տոներ
Ամանոր
Հայկական նոր տարին: Այս օրը կապված է Հայկի` բաբելոնյան թագավոր, հսկա Բելին սպանելու հետ կապված: Ըստ ավանդույթի հենց այդ օրվանից սկիզբ է առել Հայկի ազգը` հայք, հայկազունք, և սկիզբ է առել հայկական տոմարը: Ինչպես այսօր, այնպես էլ հնում, այս օրը համազգային մեծ տոն է եղել: Գլխավոր տոնախմբությունները անցնում էին Արածանի գետի ափերին, Նփատ լեռան ստորոտում: Հանդիսություններին մասնակնցում էին թագավորն ու թագուհին, ինչպես նաև հայ զորավարները` բանակի հետ: Այստեղ էին հավաքվում հայերը երկրի բոլոր անկյուններից, քանի որ տոնի կարևորագույն նպատակը ոչ թե ուրախությունն էր, այլ ժողովրդի միասնությունը:
Տոնահանդիսությունները սովորաբար տևում էին մի քանի օր: Դրանցից մեկը հատկացվում էր քաղցր ըմպելիքներ և թեթև գինիներ համտեսելու համար: Հետաքրքիր է, որ չնայած դրան, ի տարբերություն մեր օրերից, ամոնորյա հնում հան-դիսու¬թյունների հազվագյուտ մարդ¬իկ էին հարբում, քանի որ ըստ ժողովր¬դական առածների աստվածները հարբեցող¬ներին պատժում էին:
Ըստ այլ առածի` «առանց գինու կգա ամանորը, առանց նղածաղկի կուշանա»: Հնում վաղածաղիկը ամենատարծված և սիրված համեմունքն էր: Արարատի լանջերին աճող այդ համեմունքը հավաքվում և չորացվում էր Մասյածոտնի և Տժակատքի հայերի կողմից, ինչից հետո այն տարածվում էր ողջ Հայաստանով: Կարևոր չէր, թե երկրի որ ծայրում էր ապրում հայը, ամանորին նա պարտադիր ուներ նղածաղիկ: Այս համեմունքի օգտագործումը խորհրդանշում էր ազգի միասնությունը, քանի որ կապում էր բոլոր հայերին Մասիսի` հայրենիքի սրտի հետ:
Մի քանի դար տևած ընդմիջումից հետո ավանդական ամանորը կրկին սկսեց տոնվել մեր օրերում: Ամեն տարի օոգոստոսի 11-ին հին հայկական ավանդական նոր տարին նշվում է Գառնու հեթանոսական տաճարում:
Վարդավար
Վարդավարը հայկական ամենասիրված տոներից մեկն է, որը նշվում է Զատկից 98 օր հետո և նվիրված է Աստծո Կերպարանափոխմանը: Սակայն իր արմատներով Վարդավարը հասնում է մինչև հեթանոսական ժամանակներ և այդ պատճառով պահպանել է մի շարք հեթանոսական տարրեր: Այս տոնը հիշեցնում է նաև ռուսական Իվան Կուպալայի, նույնպես հեթանոսական արմատներ ունեցող տոնը:
Ըստ որոշ աղբյուրների, «Վարդավար» բառը առաջացել է «վարդից» և նշանակում է «վարդեր ցանել»: Հեթանոսական Հայաստանում Վարդավարը կապ¬ված էր գեղեցկության և սիրո աստվածուհի Աստղիկի և իր և Վահագն աստծո սիրո հետ պատմության հետ: Վարդեր նվիրելով և ջուր լցնելով Աստղիկը սեր էր տարա¬ծում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը:
Հին հայաստանում տոնը ուղեկցվում էր ավանդական երգերով, պարերով և խաղերով: Մարդիկ իրա վարդեր էին նվիրում, իսկ սիրահար զույգերը աղավնիներ էին թողնում երկինք: Աստղիկի տաճար էին բերվում վարդերի փնջեր և զոհաբերություններ էին կատարվում:
Ըստ մեկ այլ վարկածի, «Վարդավառ» բառը բաղկացած է «վարդ (ուարդ)»` «ջուր» և «վար»` «լվանալ, ցանել» բառերից, և նշանակում է ջրով ցանել, ջուր լցնել: Այսօր, առաջին բանը, որ հայ մարդը հիշում է այս տոնի մասին խոսելիս, դա ամառվա շոգին բոլորին ջրելն է: Մեզ հասած լեգենդը պատմում է այն մասին, որ հնում մի մեծահարուստ էր ապրում, որը իրեն պատկանող ջրից օգտվելու համար պահանջում էր երիտասարդ գեղեցկուհիներ իրեն ստրկության տալ: Սակայն քաջ պատանի Վարդանը հաղթեց չարագործին և ազատեց բոլոր աղջիկներին: Եվ այդ օրվանից բոլորը սկսեցին միմյանց ջրել` առավոտվանից, առանց ուշադրություն դարձնելու սեռին, տարիքին և հասարակական վիճակին:
Քրիստոնեության ընդունումից հետո ժողովրդի մեջ պահպանվեցին հեթա-նոսական շրջանի շատ սովորույթներ` վարդերով զարդարվելը, ջրելն ու ջրվելը, աղավնիների երկինք արձակելը և այլն: Սակայն եկեղեցին դրանց այլ բացատրու-թյուն տվեց, կապելով այդ սովորույթները Մեծ ջրհեղեղի, Նոյյան աղավնու և այլն բիբլիական դրվագների հետ: Իսկ Վարդավարի ավանդական օրը 6-րդ դարից սկսեց նշվել որպես Աստծո Վերափոխման տոն և անցնում է հունիսի 28-ից օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում:
Տրնդեզ
Տրնդեզը նշվում է ամեն տարի փետրվարի 14-ին: Իր էությամբ այն հիշեցնում է Սբ. Վալենտինի օրը, քանի որ նրա գլխավոր գործող անձինք երիտասարդներն ու սիրահարվածներն են, և ռուսական Մասլեննիցային:
Տոնի հիմքում ընկած է հեթանոս-կրակապաշտների հնագույն ծիսակատա-րությունը: Սկզբնականում տոնը կոչվում էր Դերենդեզ` «Սնոպ սենա ձեր տան առաջ», այսինքն` հաջողության ցանկացում տանը, հողի բերրիություն: Քրիստոնե-ության ընդունումից հետո անունը վերափոխվեց Տրնդեզի` «տեր» բառից:
Տոնահանդիսությունների կարևորագույն խորհրդանիշը խարույկն է, որի վրայով թռչում են երիտասարդ զույգերը: Այդ ընթացքում կարև է բաց չթողնել միմյանց ձեռքերը, որպեսզի միությունը ամուր լինի: Մինչ պատանիներն ու աղջիկ-ները թռչում են, մեծահասակները նրանց վրա են նետում գարու և կանեփի հատիկներ:
Edited by Dyutazn, 05 November 2008 - 09:16 PM.