Jump to content


Photo
- - - - -

ՆԱԽՃԻՐ


  • Please log in to reply
1 reply to this topic

#1 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 06 June 2008 - 08:06 AM

ՆԱԽՃԻՐ
ԿՈՏՈՐԱԾ
Massacre
Մի ժամանակ ՆԱԽՃԻՐ բառը աւելի լայն արտասանուէր, նախ քան ԳԵՆՈՑԻՏ /ՑԵՂԱՍՊԱՆԴ/ GENOCIDE բառը:
Չգիտեմ ինչու երբ այդ բառը լսեմ ՆԱԽԻՐ ը մտաբերեմ: Տեսնենք թէ մի կապ կայ?
===
Thank you SAS
QUOTE
Posted on: Jun 3 2008, 07:37 AM
SAS-
Հայերնում կա իրանյան լեզուներից փոխառած ՆԱԽՃ-իր(ջարդ-կոտորած-սպանդ-եղեռն ) բառը:
Հավանաբար իր-ը՝ ածանց է( տես՝ ոճիր, կարմիր, նախիր ևն): Ուստի՝
ԱՆախճ-աւան կարելի է ստուգաբանել որպես վայր, որտեղ տեղի է ունեցել մեծ կոտորած, ջարդ:
Բ
Շատ ժողովուրդների մոտ մեռյալները համարվել են պիղծ և նրանց թաղել են հատուկ տեղերում: Ըստ այդմ՝
Մահիճ-աւան = Մահճ-աւան = Նահճ-աւան = Նախճ-աւան:

===
ՆԱԽՃԻՐ - մեծ կոտորած(որսի կամ պատերազմի մէջ գազաններ, անասունների կամ մարդոց), (մի ժամանակ Արարատեան դաշտում եղել է մի աւան ՆԱԽՃՐԱՁՈՐ անունով):
Բհլ. Naxc(h)ir, եւ մի քանի այլ լէզուներով գործ ածուի իբր ՈՐՍ կամ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻ: Պարսկ. Naxcir kerden= որս անել, նախճիր գործել: Իրանեանից անցէլ է Ասորերէնին naxshira= որս, որսորդութիւն: Ոմանք յիշեն Վրաց. “Նախշիրի” բառը: Երբեմն բառը գրուել է իբր ՆԱԽՋԻՐ:
===
ՆԱԽՃԱՒԱՆ նշանակի ՆԱԽՋՐԱՒԱՆ/ՈՐՍԱԴԱՇՏ?

Edited by Arpa, 06 June 2008 - 08:10 AM.


#2 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 06 June 2008 - 09:08 AM

ՀԼԺբառարան.

Նաջաղ (բրբ.) Երկարակոթ տապարաձեւ զէնք: Նաջաղը ցոլաց իջաւ շեշտակի, Գերի ծերունին փըռուեց տեղնուտեղ (ՅԹ):

Արեւմտահայ արձանագիրններ գրածե ն նաեւ նաճախ ձեւով: Կը կարծեմ սա նախճ բառի խ եւ ճ տառերու շրջեալ ձեւն է:

Գալով Նախճաւանը տեղանուան ստուգաբանման: Մինչ այս եղածը անբաւարար համարելուցդ ետք, միայն կարող եմ ասել, որ այդ վայրը սահմանափակ տարածք է եղել, լոկ աւանի անուն, իսկ ետքը՝ ՍՍՀՄ ժամանակ, տարածուել է. Շարուր, Երնջակ, Ջահուկ, Գողթն գաւառների վրայ:






1 user(s) are reading this topic

0 members, 1 guests, 0 anonymous users