ԱՄԱՆՈՐ, ՆՈՐ ՏԱՐԻ
Հունվարի 1-ին տարին սկսելու և Նոր տարվա սկզբի տոն նշելու սովորույթը հայոց մեջ ընդհանրացել է համեմատաբար ոչ վաղ անցյալում: Արևմտահայոց շրջանում, Կիլի– կիայի տարածքի հայերի մեջ, մասամբ՝ արևելահայ որոշ ազգագավառներում և հայ-
կական մի շարք գաղթօջախներում 19-րդ դարում Նոր տարին նշվում էր հունվարի 1-ին և բավական կայունացած արարողակարգ ուներ: Սակայն մինչև 20-րդ հարյուրամյակի սկիզբը արևելահայ որոշ շրջաններում Նոր տարուն զուգահեռ, ավելի խանդավառ ու ջերմորեն նշում էին Նավասարդը՝ որպես Նոր տարի, և Նավասարդը նշող շրջաններում հունվարի 1-ին Նոր տարին նշելը սահմանափակվում էր ընդամենը միմյանց շնորհավորելով: Այնուամենայնիվ տոնակատարությունն արդեն կայունանում էր և նրանում ամրագրվում էին տարեմտին կամ Նոր տարում բնորոշ սովորույթները:
Տոնի անունները հայոց մեջ տարբեր էին: Հիշվում են Ամանոր, Տարեմուտ, Տարին Գլուխ, Նոր տարի, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար ձևերը, Նոր տարուն նախորդող գիշերն էլ հայտնի էր Լոլեի գիշեր, Խլվլիկ, Կախ կամ Կաղ, Գոտեկախ անուններով, իսկ համշենահայերի մոտ՝ Ծաղկըմուտ: Այս բոլոր անուններն ունեն իրենց բացատրությունները: Նախ՝ Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար ձևերը գործածվել են գլխավորապես արևմտահայոց միջավայրում, հունական ազդեցությամբ: Արևելահայոց մեջ առավել տարածված էին Նոր Տարի, Տարեմուտ ձևերը: «Լոլեի գիշեր» անունը, թերևս, գալիս է այն հանգամանքից, որ Նոր տարվան նախորդող օրը հայոց մեջ թխվող հացատեսակների շարքում՝ «ւիուռնիկ», «կլոճ» և այլն, հիշատակվում է նաև «լոլիկը»: Կախ կամ Կաղ բառերը ժողովրդական ստուգաբանությամբ բացատրվում են այդ գիշեր պահուստի թարմ մրգի «կախանները» տուն բերելու և առաստաղից կախելու, «գոտեկախը»՝ պատանեկան գիշերային շրջայցերի ժամանակ երդկից գոտիով գուլպաներ կամ զամբյուղներ կախելու սովորույթով:
Նույն կերպ որոշ տարբերություններ կային ծիսական սովորությունների կատարման ձևերում, սակայն դրանք իրենց բովանդակությամբ ընդհանուր էին:
Ամանորի սովորույթները խմբավորվում են հետևյալ երևույթների շուրջ.
- բնակարանը, բնակավայրը և մարդու մարմինն ու հոգին մաքրելը, հարդարելը,
- ծիսական ուտեստը,
- ծիսական այցելությունները,
- բախտագուշակությունները (անձնական, ընտանեկան, համայնքային, ազգային),
- հաջողությունն ապահովելուն միտված և չարը կանխարգելող հմայական խոսքերը, ծի¬սական մաղթանքները:
Նոր տարվա տոնին նախապատրաստվելու ընթացքում բնակարանի մաքրությանն առանձնակի կարևորություն էր տրվում: Ոչ միայն մաքրվում էր բնակարանը, այլև հնարավորինս դուրս էին նետվում անպետք իրերը, նորոգվում էին քանդված մասերը: Հանվում և մաքրվում էր ողջ ամանեղենը, լվացվում էր ողջ սպիտակեղենը: Բնակարանը ներծծվում էր մաքրության բույրով: Բնակարանը հարդարվում էր, զարդարվում: Զարդարանքները ոչ միայն գեղագիտական էին, այլև՜ չարխափան կամ բարեբեր: Չարխափանների շարքում կարելի է հիշատակել չար աչքի դեմ կիրառվող նշանները, որոնք տեղադրվում էին ինչպես մուտքի դռան վրա, այնպես էլ՝ պատերին:
Ապա ընտանիքի բոլոր անդամները լողանում էին և հագնում տոնական հագուստ, ցանկալի է՝ նոր հագուստ: «Նոր տարվա նախորդ օրերը շարուրցիների բոլոր երդիկներից անընդհատ ծուխ էր բարձրանում», օջախի վրա անընդհատ ջուր էին եռացնում: Եթե ընտանիքում գժտություն կար, աշխատում էին լուծել գժտության առիթը, հաշտեցնել գժտվածներին: Նույն կերպ գժտվածներին փորձում էին հաշտեցնել հասարակական միջավայրում:
Նոր տարվա գլխավոր նախապատրաստություններն ուտելիքների շուրջն էին: Տոնի ժամանակ օգտագործվող ուտեստի տեսականին, դրանց ծիսական բնույթն ընդհանուր առմամբ նույնական էին հայոց շատ ազգագավառների համար, սակայն երբեմն տարբերվում էին պատրաստման կերպով, մատուցման և ճաշակման ժամանակով, անուններով: Աշնանից սկսած այս տոնի համար պահած ունենում էին զանազան չորացրած ու թարմ մրգեր, պաստեղներ, ընկուզերշիկներ և այլն: Պետք է հիշել, որ հունվարի 1-ը, ընկնելով հայոց ծննդյան տոնի շաբաթվա մեջ, պաս օր էր, և ամանորյա ուտելիքները բաղկացած էին պասին թույլատրելի ուտելեղենից: Դեկտեմբերի 30-31-ին տանտիկինները ջանասիրաբար մաքրում էին լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը, որոնք տարբեր կերակրատեսակների ձևով պիտի զարդարեին տոնական սեղանը: Տարբեր տեղերում այդ ճաշատեսակները տարբեր էին, բայց շատերը ջանում էին դրանց թիվը հասցնել յոթի: Ահա, օրինակ, ականատեսի նկարագրությունը Բալուի ամանորյա ճաշատեսակների վերաբերյալ «ա) Պղլուր (ձավար), աղընձած ու ծեծված և խյուսի վերածված շուշմա (սուսամ), քիչ մը ծեծված մանր կարմիր պղպեղ, բավական շատկեկ ջարդված սոխ, իրարու հետ խառնելով, կը լեցնեն զանոնք մինչև կեսը կամ քիչ մը ավելի ջուրով լեցուն պուտուկի մեջ, որուն կափարիչը վրան դնելով անոր բոլորտիքը կը ծեփեն խմորով ու կը դնեն թոնիրին մեջ որ եփի, ատոր կսեն Խորու: բ) Պղլուրով ու անոր երեք անգամ սիսեռով գրեթե թոփիկի հար և նման գնդիկ կը շինեն: գ) Անուշապուր, որուն նյութերն են ծեծված ցորեն, որ մաքրված է իր թեփերեն, ընկույզ, նուշ, չամիչ, մեղր կամ ռուպ, երբեմն գազպե ալ կը դընեն, երբ զայն ունենան: դ) Փերփերապուր, ասոր ալ նյութերը կը բաղկանան չորցված փերփերե, ծեծված ցորենե, կարմիր լոպիկե (լուբիայի տեսակ մը), աղացված ոսպ, չոր, բայց քիչ պղպեղե, սոխե և շուշմայի յուղե: ե) Պահոց քեշկեկ, աս՜ կը բաղկանա ծեծված ցորենե, ոսպե, սիսեռե՝ չորցված կանկարե, ավելուկ ըսված չոր բանջարե և շուշմայի յուղե: զ) Շուշմայի հետ ասիկա զուտ ցորենի ալյուրի շաղված խմոր մըն է զոր կը բանան խիստ բարակ ու կը տապկեն շուշմայի յուղին մեջ ու հետո անոնց ամեն մեկուն երկու երեսներուն վրա կը լեցնեն կամ կը քսեն ռուպով կամ մեղրով շուշմային խյուսին հետ խառնուրդը, և կը շարեն դրանք իրարու վրա, որպեսզի կակուղ մնան և թե ավելի անուշնան իրար ծծելով: Պետք է գիտնալ, թե այս բոլոր կերակուրները պահոց կերակուրներ են»:
Շատ ընդունված էին ոսպից, սիսեռից սարքած քյուֆթան, ոսպից, սիսեռից, լոբուց, ձավարեղենից ձեթով սարքած տոլման («սուտ տոլմա»), Բալուի կերակրատեսակների մեջ հիշատակված անուշապուրի տեսակները, որ շատ տեղերում «մայրամապուր» (Մարիամի ապուր) էր կոչվում, ինչպես, օրինակ, ծեծած կորկոտով, չամիչով, չոր ծիրանով ու սալորով եփված մայրամապուրը, որի մեջ եփելուց հետո դոշաբ են դնում: Լոռեցիների համար հատուկ նշանակություն ունեին լոբին և լոբաջրով պատրաստված կերակրատեսակները: «Նոր տարին գալ չի առանց լոբու», - ասում էին լոռեցիները:
1.jpg 18.18KB
1 downloads
Շատ մեծ նշանակություն էր տրվում մրգերին: Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենների հետ կազմում են ամանորյա ընթրիքի հիմնական բաղադրիչները: Որոշ տեղեր դարձյալ ջանում էին պահել «յոթ» թիվը՝ յոթ տեսակ թարմ միրգ (օրինակ՝ խնձոր, տանձ, սերկևիլ, նուռ, խաղող, սեխ, զկեռ, արմավ և այլն), յոթ տեսակ չրեղեն կամ չոր մրգեր (սալորի, ծիրանի, խնձորի, տանձի, թզի, խաղողի, թթի, արմավի չրեր, զանազան չամիչներ, ունապ, փշատ և այլն), յոթ տեսակ ընդեղեն (օրինակ՝ ընկույզ, պնդուկ, նուշ, պիստակ, ծիրանի կորիզի միջուկը, շագանակ, ձմերուկի կորիզ և այլն), յոթ տեսակ պաստեղ (օրինակ՝ սալորի, ծիրանի, հոնի, մոշի, խաղողի, սերկևիլի, արմավի և այլն): Ահա թե ինչպես են նկարագրում ականատեսները Դիարբեքիրի հայերի Նոր տարվա մրգեղենի սեղանը, «...«պրկիշը» (պղնձյա կլոր սեղան) տաքուկ թոնիրին վրա դրված կըլլա, լեցուն՝ քաղցրեղեններով, նպարեղեններով, բանդակներով և այլն..., որոնց նշանավորներն են ընկուզերշիկը, նշերշիկը, փստուղերշիկը Անդեղտան ապակիի նման պաստեղը, նուռը, սերկևիլը, արմավը սեխը, մեղրապոպը: Նաև պտուտակը, ունապը, փշատը և այլն: Փոքր սեղանի մի վրա դրված է ... նշանավոր ւսնուշեն հալվաները՝ ընկույզե, նուշե, շուշմւսյե, որոնց բույրը և համը աննկարագրելի է...»: «Տանտիկինը ցորեկին կպատրաստե «մեզեին պրկիշը»: Սեղանին վրա կը շարե նուրբ պնակներ՝ ամեն տեսակ մեզեղեներով լի՝ շաքարեղեններ, նուշ, լեպլեպի, կուտեր, նարինջ, խնձոր, նուռ և այլն: Իրիկունը, արևը մար մտնելեն վերջ, տան մեծավորը կը բազմի թոնիրին ճակատը, շուրջը ունենալով ընտանիքին մյուս անդամները: Հիմակ այս պրկիշը կը բերեն, կը դնեն թոնիրին վրա. սեղանի երկու կողմը կը վւսռվին խոշոր մոմերը, որոնք միշտ զույգ ըլլալու են, կարմիր ու ճերմակ օղիի շիշերն ալ կը շարվին սեղանին շուրջը: Բոլորովին գիշեր ըլլալուն պես ընթրիքեն վերջ կը վերցվի մեզեի սեղանը, թոնիրի վրան կը մաքրվի, փոքրիկ մանչերն ու աղջիկները կելլեն կը նստին թոնիրին վրա՝ անհամբեր սպասելով «Լօլե»–ին, որ ահա կը բերվի, և մեծ պրկիշ մը դարձյալ, լեցուն հետևյալ կարգով՝ կարմիր չամիչ, սև չամիչ, ընկույզ, նուշ, լեպլեպի, արմավ, թուզ, սիճուգ, բոլորը իրարու վրա լեցված, որոնց ամենուն վրա կը կենան քանի մի ծալ պաստեղ: Սանուկները կը սկսին երկու ձեռքով խառնել արդեն այս խառնուրդը, որուն կըսեն «լօլեն խառնել»: Լօլեն տակավին կատարյալ չէ մանկան համար, մինչև որ չբերվի «չաթալ մոմը», ասիկա հաստ արմատ ունեցող և արմատեն քանի մը նախշուն ճյուղեր արձակող, հատկապես Լօլեին համար պատրաստված մոմ մըն է: Երեք «չաթալեն» սկսյալ՝ մինչև քառասուն «չաթալները» կան: Ավանդություն մը կա, թե ընտանիքը քանի անդամե որ կը բաղկանա՝ այնչափ պետք է որ վառված ըլլան մոմի ճյուղերը»: Քեսապում տանտիկինը «ամբարեն կը հանէր թուզի ընտիր տեսակները, չիրը, չամիչը, պաստեղը, «սուճուխ»–ը, «մըլպի»–ն, ընկոյզը, կը բովէր բեվեկ, թրջած ցորեն ու սիսեռ, կը խառնէր իրարու: Չոր մրգերն ու բովածը (կ՚ավուրմու) կը դնէր ծեղէ ամաններու մէջ, ինչպես նաեւ պահուած պտուղները՝ խնձոր, տանձ, նուռ, նարինջ, սերկեւիլ, ադամաթուզ: Ասոնք ճղիին ու գինիին հետ Նոր տարուան գիշերէն սկսեալ անպակաս կ՛ըլլային սեղանէն մինչեւ Ս. Ծնունդի երկրորդ շաբաթը»:
Նոր տարվա սիրված անուշեղեններից էին նաև աղանձը՝ չամիչի, մաքրած ընկույզի, նուշի ու բոված կանեփի, երբեմն՝ բոված սիսեռի հետ խառնած, ինչպես նաև Նոր նախիջևանում ՛՛Կաղանդ» կոչվող անուշը: Վերջինս սպիտակելու աստիճան հարած մեղրի և կեղևից մաքրած ու բոված ընկույզի միջուկի խառնուրդն է:
Դեկտեմբերի 31-ի տոնական նախապատրաստությունների առանցքր, սակայն, կազմում էին բազմաթիվ խմորեղենները: Նախ՝ ամենուր այդ օրը հաց էին թխում, եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, Նոր տարին պետք էր նոր հացով սկսել: Նորոգում էին թթխմորը: Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի թանի բառ 8-10 տարեկան մի անմեղ աղջնակ շաղում էր՝ առանց թթխմոր խառնելու, այն պետթ է թողնվեր ինքնաբերաբար թթվե|ու և սկսվող տարվա առաջին թթխմորը դառնալու: Այդ խմորից միայն մի փոքր կտոր ակշաթաթի վրա եփում ե ուտեցնում էին երեխաներին, որ նրանց փորր չցավեր: Ապա թխվում էր տոնի կարևորագույն՝ «Տարի հաց–, ՛՛Կրկենի», ՚-Դովլաթ կրկենի», «Կլոճ», ՚՚Փուռնիկ» ե այլ անուններով հայտնի, ծիսական հագր: Տարբեր տեղերում այդ հացի բաղադրամասերը, ծեը տարբեր էր: ՏԱՐԻՆ կարող էր լինել գաթա, բագարջ, ձվաձև, կլոր, եռանկյունի, խաչաձև և այլն՛ ըստ ճաշակի և ցանկության: Եթե գաթա է, ապա միջուկը՛ խորիսը, մեղրով է շաղախվում, և առհասարակ այս գաթայի մեջ կաթ, մածուն, կարագ, յուղ չի գործածվում: Սրա իմաստը շատ պարզ է՝ հայոց Ամանորը պաս օր է: Ալաշկերտում ողջ խմորն է շաղախվում ընկույզով, չամիչով, կանեփով: Սասունում Տարի հացը կոչվում էր «փուռնիկ», խորիսը ընկույզի միջուկ էր, բոված կանեփի հատիկ և քաղցր պաստեղ՝ միասին ծեծած: Գլխավորն այն է, որ ՏԱՐԻ հացի մեջ որէւէ նշան էր դրվում՝ կորիզ կամ լոբի, ավելի հաճախ՝ դրամ: «...Կաթան է Կաղանդի փառքն ու փայլը, - գրում է քսաներորդ դարասկզբի հեղինակներից մեկը: Կաթայի խմորն, եթե օրն է ուտիք, զի Աստվածահայտնության ու Զատկին ևս կաթա շինելու սովորություն կա, կաթով կը շաղվի, իսկ եթե պահքի օր է, որպես Կաղանդինը, մեղրով կը շաղվի և կըսվի խորիս կամ խորիսխ: Կաթայի երեսին վրա կը նկարվին տեսակ տեսակ կենդանիներու ձևեր և շատ անգամ տաճարներու նկարներ: Կաթայի ձևն է կլորակ, երբեմն խաչաձև, ձվաձև, եռանկյունի կամ քառակուսի: Ունի փոսիկներ, որոնց մեջ երեխեք, մանկիկ տղեկներ ցորենի հատիկներ դնելով, կը պարեն և հետո տանիքներու վրա դես ու դեն ձգելով կսպասեն, որ թռչնիկներ գան, կտցեն և ուտեն...»:
Տարբեր տեղերում ՏԱՐԻՆ տարբեր օր են կտրում՝ տարեմտի ընթրիքին, հունվարի 1-ի առավոտյան, հունվարի 4-ին, հունվարի 5-ին՝ ճրագալուծին, հունվարի 6-ին՝ Ծննդին: Սասունում աշխատում էին թխել այնպես, որ կեսգիշեր չեղած կտրեին: Ջավախքում Նոր տարվա արշալույսը բացվելու հետ, տանտիկինները «ՏԱՐԻՆ» դնում էին սկուտեղի մեջ, վրան մեղր ածում, դուրս գալիս տնից, դառնում դեպի արևելք և երեք անգամ ասում. «Դովլաթ, սարն էս, ձորն էս, արի տուն»: Ապա տուն էին մտնում, վրայի մեղրը բոլորին բաժանում, որպեսզի տարին անուշությունով անց կացնեն, իսկ «ՏԱՐԻՆ» պահում՝ հունվարի 4-ին կտրելու համար: Շիրակում պառավը տարին գրկում էր, տանում երդիկի շուրջը երեք անգամ պտույտ տալիս և այնտեղից գցում քուրսու վրա: ՏԱՐԻՆ կտրում էին տան բոլոր անդամների թվին հավասար, հաճախ բաժին հանելով նաև տան կենդանիներին, արտին, հանդին ...: Ում բաժնի միջից դուրս գար այդ նշանը, այդ տարի նա երջանիկ կլիներ կամ ընտանիքի հաջողությունը նրանից կգար: Ծիսական հացի միջի նշանը նշանի տերը պահում էր ողջ տարին: Եթե կտրելիս դանակը դեմ էր առնում նշանին, նշանակում էր տարվա առատությունը գութանից, այսինքն՝ երկրագործությունից կգար: Ոմանք կտրում էին տասներկու մասի և գուշակում, թե տարվա առատությունը կամ բարեբախտությունը ո՞ր ամսից կգա:
«ՏԱՐԻ» հացից բացի, թխում էին զանազան ձևերի ու մեծության այլ խմորեղեններ, որոնք ունեին կանխատեսելու նպատակ, ինչպես նաև՜ հմայական խմորեղեններ: Առհասարակ ամանօրյա ուտելիքները ունեին մի քանի միտում, որոնք կարելի է խմբավորել հետևյալ կերպ.
• հմայող-հաջողություն ապահովող,
• գուշակությունների համար,
• չարը կանխարգելող:
Հմայող-հաջողություն ապահովող ուտելիքներից էին, օրինակ, բոլոր տեսակի հատիկները՝ձավարեղենը, ցորենը և աիլն, որոնց առատ օգտագոռծումը նախնական պատկերացումներում պիտի ապահովեր կյանքի հարատևությունը, մշտջենականությունը: Որոշ պայմանականությամբ այդ շարքին կարելի է դասել նաև խմորեղենը, նոր թխվող հացը, որոնք նպատակ ունեին նաև տարվա առատությունն ապահովելու: Նույն իմաստն ուներ ընդեղենների արատ օգտագործումը: Մրգերի որոշ տեսակներ հայոց մեջ, ինչպես հայտնի է, հատուկ խորհուրդ ունեն: Դրանցից մասնավոր տեղ են զբաղեցնում խնձորը և նուռը: Խնձորը, որի բեղմնավորման և առատացման զորության մասին պատկերացումները խիստ տարածված են (հիշիր հեքիաթներում անպտուղ թագավորին ու թագուհուն բեղմնավորող նխձորի մասին պատմությունները, հարսանիքներում խնձորի օգտագործման իրավիճակները՝ ընդհուպ մինչև հարսի կուսության վկայություն հանդիսացող «կարմիր խնձորը», խնձորի գործածության ձևերը սիրո խոստովանության դեպքերում, նշանադրության ժամանակ, երբ նորահարսի նշանի մատանին մատուցում են մի խնձորի մեջ խրած և այլն), ոչ միայն Նոր տարվա մրգեղենի անբաժանելի մասն էր, այլև պարտադիր էր այդ օրվա նվիրատվություններում, իսկ երբեմն՝ նաև գուշակություններում: Օրինակ, Պոնտոսի հայերը Տարի հացի փոխարեն տարվա «բախտավորության նշանը» խրում էին խնձորի մեջ: Հաջորդ առավոտյան ընտանիքի անդամների թվով խնձորներ էին դնում սկուտեղի մեջ, այդ թվում՝ նշանը պարունակող խնձորը, և առաջարկում բոլորին մեկական խնձոր վերցնել՝ ստուգելու համար, թե ու՞մ բաժին կընկնի «բախտի խնձորը»: Երջանիկին բոլորն աղմուկով և ուրախությամբ շնորհավորում են ի սրտե:
Գուշակություններ անելու նպատակով թխում էին նաև կլոր, մեջը ծակ, ցորենով ու գարի– ով զարդարված «հացի հոր», «գարու հոր» կոչվող խմորեղենները: Գյուղերում թխում էին «եզան պտուկներ», «արոր», «գութան», «խնոցի», քաղաքներում՝ ընտանիքի եկամուտը խորհրդանշող աշխատանքային գործիքի պատկերով խմորեղեն, ինչպես՝ «մկրատ», «մատնոց», «ուրագ», «քսակ» և այլն: Դրանց թխվելու ձևով (հաստ, ուռած կամ սմքած) գուշակում, կանխատեսում էին այդ խորհրդանիշերի իրական կրողների տվյալ տարվա վիճակը: Այսինքն՝ «հացի հորի» ուռչելը նշանակում էր հացառատ տարի, «խնոցու» ուռչելը՝ կաթնառատ տարի, «քսակի» ուռչելը՝ դրամառատ և այլն: Նույն տրամաբանությամբ յուրաքանչյուր մարդ կարող է թխել այն առարկայի խորհրդանիշը, որի վերաբերյալ ուզում է գուշակություն անել:
Գուշակություններ անելու նպատակով շատ տեղերում թխում էին նաև մարդակերպ ու կենդանակերպ թխվածքներ՝ ընտանիքի անդամների թվի համեմատ, և տան կենդանիների տեսակներից՝ մեկական (եզան, կովի, ոչխարի և այլն): Մարդակերպ խմորեղենները Լոռիում կոչվում էին Ասիլ-Բասիլ, Գանձակում՝ Վասիլ: Մարդակերպ հացիկները պատրաստում էին՝ աչքերի, բերանի և կրծքին դրած ձեռքերի վրա չամիչներ խրելով: Թխվելու ընթացքում դրանց ուռչելը կամ սմքելը համապատասխանաբար դրական կամ բացասական գուշակություն էր տվյալ տարվա համար: Օրինակ, եթե կնոջը ներկայացնող խմորեղենի որովայնը թխելիս ուռչում էր՝ ընտանիքում նոր երեխա պիտի ծնվեր: Թխում էին կլոր, մեջը ծակ խմորեղեններ, որ «կլկալ» էր կոչվում:
Կենդանիների, թռչունների անունով թխված խմորեղենները («կովի պտուկը», կամ «ոչխարի պճեղը») տրվում էին ուտելու հենց կովին, ոչխարին: Տրվում էին նրանց, ինչպես ստորև կտեսնենք, Նոր տարվա նոր, հոսող ջրում օծելուց հետո:
Որոշ խմորեղեններ ունեին միաժամանակ հաջողություն ապահովող և չարը կանխարգելող խորհուրդ: Օրինակ, թիֆլիսահայերը սովորություն ունեին, ի թիվս տոնական այլ խմորեղենների, թխել նաև երկու հաց, որոնցից մեկը կոչվում էր «էգ», մյուսը՝ «Չիք»: «էգը» ողջ տարին պահում էին ալյուրի մեջ, որպեսզի ալյուրը առատանար, «Չիքը» գցում էին հոսող ջուրը, որ չարիքը, «չկան» անցնող ջրի նման չքանան: Սեբաստիայում Նոր տարուն թխում էին «կայծակի հաց», վստահ, որ այն ուտելուց հետո կայծակնահար չէին լինի: Նույն Սեբաստիայում ամանորյա հացիկներից պահում էին մինչև գարուն և, եթե գարունը չորային էր լինում, երեք անգամ թրջելով կտոր-կտոր թավտւմ էին որևէ այրու երդիկից, որպեսզի անձրև գար: Բութանիայում, Պոլսում այդ օրվա խմորեղեններից պահում էին մինչև Տյառնընդառաջ, այդօրը չորացած հացը կոտրում և ուտում էին՝ որպես ատամնացավը կանխող միջոց:
Ուտելիքների միջոցով չարը կանխարգելող սովորություններից էր նաև, ինչպես ասվեց, առաջին թթխմորից մի փոքր կտոր թխելով երեխաներին ուտեցնելը, որ նրանց փորը չցավեր: Չարը կանխարգելելու նպատակով ընդեղենները ջարդվում էին միայն դեկտեմբերի վերջին օրվա գիշերը, հունվարի մեկից հետո մինչև Ծննդյան տոները այլևս ջարդել չէր կարելի, այլապես գութանը կվնասվեր: Առհասարակ՝ հունվարի մեկից մինչև Ծնունդ որևէ բան ջարդելը չարագուշակ նշան էր:
Այսօր դժվար է Նոր տարին պատկերացնել առանց տոնածառի: Այս համատարած երևույթի ուշագրավ դրսևորումներ հանդիպում ենք նաև որոշ հայկական սովորություններում: Օրինակ, Պոնտոսի հայերի մեջ ընդունված էր Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ մի ճյուղ խրել նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը «Կաղանդի ծառ» է կոչվում: Տնեցիներից յուրաքանչյուրը «Կաղանդի ծառից» կտրում էր փոքր ոստ և ինքն իր լուսավոր ճակատագիրն ապահովելու նպատակով զարդարում ընկուզեղենով: Առավոտյան տանտերը հաստ ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն, տան անդամներից յուրաքանյուրի մազերից մեկ-մեկ մազ հանում, փաթաթում ճյուղին և այն ամրացնում գերանին:
Բարեբեր իմաստն ուներ հասկերով կամ հասկերից պատրաստված «ծառերով» զարդարանքները, որոնց վրա նույնպես կախվում էին չարխափաններ:
4.jpg 18.33KB
1 downloads
5.jpg 29.32KB
0 downloads
Նոր տարվա տոնական խնջույքը սկսվում էր դեկտեմբերի 31-ի ընթրիքով: Շատ տեղերում այդ օրն այցելություններ չէին լինում, սակայն ընթրիքին ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը պարտադիր էր: Միայն նշանված աղջիկներն իրենց նշանածներին մետաքսյա գույնզգույն թելերով փնջած խնձոր էին ուղարկում և նրանցից նույնպես խնձոր էին ստանում՝ մեջը արծաթյա տաս կոպեկանոցներ խրած: Այլ տեղերում, ընդհակառակն, տոնական այցելություններն սկսվում էին հենց այդ երեկո, ինչպես, օրինակ, Քեսապում, ուր «Նոր Տարուան գիշերը մօտիկ ազգականներ ու դրացիներ, մեծ ու պզտիկ, իրարու կ՚այցելէին: Ոչ ոք տունը կը պարպէր կամ ճրագը կը մարէր: Կէս գիշերին կը հնչէր եկեղեցւոյ կոչնակը, կ՛որոտային հրացանները: Գիւղացիք դուռը կը բանային, հին տարուան չարքերը դուրս դնելու եւ Նոր Տարուան բարիքները ընդունելու համար, ապա կարգով կը շնորհաւորէին իրարու Նոր Տարին»: Տան ավազագույն անդամը բարձրացնում էր առաջին բաժակը, օրհնում սեղանը, շնորհավորում տնեցիների և ընտանիքի Նոր տարին և առաջարկում բոլորին՝ առաջին բաժակի հետ մեղր համտեսել. «Անուշ մեղր ուտենք, որ տարին բոլոր անուշ զրուցենք, անուշ լսենք, անուշ վարվենք»: Որոշ տեղերում ընթրիքն սկսելուց առաջ տան գլխավորը երեք բուռ կաղին, ընկույզ էր նետում դեպի տանիք «Շեն կենա Կալանտար, բարով Կալանտար ըլլա» խոսքերով, վստահ, որ նետված այդ կաղինընկույզը առաջիկա տարվա առատությունը պիտի ապահովի: Ընթրիքին հաջորդում էր աղանդերի ճաշակումը, որ, ինչպես տեսանք, բաղկացած էր թարմ ու չոր մրգերից, խմորեղեններից, ընդեղեններից...:
Նոր տարվա համահայկական սովորություններից կարելի է առանձնացնել, առաջին հերթին, նախորդ օրն ու գիշերը 10-12 տարեկան տղաների, իսկ որոշ տեղեր նաև՝ աղջնակների խմբերի ծիսական շրջայցերը և տոնը շնորհավորելու ավանդույթը: Խմբերը պարելով շրջում էին փողոցներում և որևէ մեկի տանը մոտենալիս սկսում էին երգել: Սովորաբար շնորհավորում էին երգելով: Երգերի տեքստերը պարունակում էին բարեմաղթություններ, ընտանիքի անդամների գովք և տոնական ճաշատեսակների խնդրանք: Սինչ տներում զբաղված էին տոնական պատրաստություններով, տղաները երգելով տուն էին մտնում կամ երդիկից դատարկ տոպրակ իջեցնելով՝ ավետում հին տարվա ավարտը, Նոր տարվա գալուստը: Չնայած բովանդակային մեծ ընդհանրությանը, այդ երգերը շատ էին տարբերվում: Նախ դրանցից յուրաքանչյուրը կատարվում էր տեղական բարբառով, երգերում հիշատակվող ուտելիքների թվարկումից, ըստ էության, կարելի է պատկերացնել տվյալ տեղանքի Նոր տարվա անհրաժեշտ մթերքների առարկայական ցանկը, ապահով, բարեկեցիկ կյանքի վերաբերյալ տեղական պատկերացումները և այլն: Բերենք մի քանի օրինակ.
Կըտեր հողը խնգան փոշի
օոցը վրեն ծալած ոսկի,
Դուռը վըրեն փերթ ըրեքնակ,
Կտեր վրան բոլոր լիսնակ,
Տան սները կերոններ,
Ոսկե կամար գերաններ:
Բարի րիգհուն ալէլուիա,
Աշեն, հաշեն, էս տունը՝ շեն,
Սին ու գերան սողոմաշեն,
Տուն ավլողներ՝ ջուխտ աղունակ,
Ձեոնավելը՝ փունջ մանուշակ,
Թորոնները խորաննի են,
Հացթուխները խանում խաթուն,
Էս տանը կա երկու լիզու,
Մինը բարի, մինը չարի,
Չարինը ՜ ընդի, բարինը ըստի,
Բարին վեր գա, ձեզ հետ նստի,
Բարով թող գա ձեր նոր տարի,
Մուրազներուդ չիմ կատարի,
Ձեր տուն մտնու հազար բարի,
Աճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը հորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:
Լոռի
Այսպիսով, Լոռիում Նոր տարուն մաղթում էին «չարի անհետացում, բարու գալուստ», «մուրազների կատարում», «լիքը հորեր՝ աճարի, ցորենի, կորեկի, գարու», «կարմիր օրեր», «կարմիր՝ նոր շորեր», «կուշտ փոր»...: Իսկ «տունը շեն է», տան աղջիկները (ավլողները) աղավնի են, տան տիկնայք՝ (հացթուխները) խանում-խաթուն, տունն ինքն ամբողջովին հրաշք է. նրա թոնիրը խորան է, կտուրի հողը՝ խունկ, ոսկի, շրջապատված արևով ու լուսնով, տան սյուները կերոններ են և այլն:
Ալյուրը, ցորենը, կորեկը, հաճարը մաղթվում է ամենուր.
Սարերի կարմիր լա լեն եմ,
Բարով եկար,
Հազար բարի,
Իմ մոր մինուճար բալեն եմ,
Խերով եկար,
Թազա տարի:
Թասը լցնեմ կարմիր գինով,
Բարով եկար,
Հազար բարի,
Փլավ բերեմ ոսկե սինով,
Խերով եկար,
Թազա տարի:
Ամբարս լցնեմ բերք ու բարի,
Բարով եկար,
Հազար բարի,
Ալյուր, ցորեն, հաճար, գարի,
Խերով եկար,
Թազա տարի:
էջմիածին
Այս մաղթանքներին շատ նման է Հյուսիսային Կովկասի Ղզլար քաղաքի հայկական համայնքի միջավայրում Նոր տարուն երգվող երգում հնչող բարեմաղթությունները: Կիլիկիահայերի մեջ երգվող երգերում հնչում է հնի ու նորի սահմանակետում սպասելիքների ամբողջությունը, որում խտացած է ամեն ինչ. «թե խելք, թե կյանք, թե մալ»: Իսկ ահա Նոր Նախիջևանում՝ հայկական մեկ այլ գաղթօջախում, երգվող երգը շատ ավելի պարզ է. Նորը, Հարսը, Գալանտոսը եկել է՝ լրիվ նոր ու առատ, շալե շապիկով ու կարմիր գոտիկով, եկել է որպես Նոր տարի և համեստորեն համաձայն է «մեկ ավուճին»: Հիշենք դրանք.
Շնորհավոր նոր տարի,
Ծեր տունը շեն իլի,
Պարով նոր հաքնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
օեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:
Նոր տարին ուրախ,
Ուտենք գոզինաղ,
Չամիչ, թաթարու,
Ունենք ստանալու:
Եմիշ ու գինի,
Միշտ էլ բոլ իլի,
Միշտ ուրախ ապրենք,
Մե լավ քեփ քաշենք:
Տունը շեն իլի,
Բարաքյաթ իլի,
Միշտ ջոմարդ իլեք
Մեզ էլ միշտ հիշեք:
Ղզլար
***
Ալելուիա, ալելուիա,
Հինը գնաց, նորը կու գա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ որ կամիք խնդրեցեք,
Թե կյանք, թե խելք, թե մալ,
Ամենքիդ մուրազն ալ
Կու տա, միամիտ եղեք:
Աղաներ ու խաթուններ,
Ձեզ շնորհավոր Նոր տարի,
Ապրիք շատ ու շատ տարի:
Կիլիկիա
***
Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը եկիլ է,
Դուռին տակը կայնիլ է,
Շիլա շապիկ հագիլ է,
Կարմիր գոտի կապիլ է,
Մեկ ավուճին խայիլ է:
Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը եկել է,
Դուռին տակին կայնիլ է,
Շիլա շապիկ հագիլ է,
Կարմիր գոտի կապիլ է,
Մեկ ավուճին խայիլ է:
Նոր Նախիջևան
Բալուում երգվող տարբերակում նույն ակնկալիքներն են.
Բարի եկար, Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
լե, լե, լե, լե, ախ լե, լե,
Մեր փեթակն ալիր կուզե,
լե, լե, լե լե...
Տանտիկինը եղ կուզե,
լե, լե, լե, լե...
Բուխերիկս մուխ կուզե,
լե, լե, լե, լե...
Մեր օճախը փատ կուզե,
լե, լե, լե, լե...
Եգուն (այգին) պաղջին պտուղ տուր,
լե, լե, լե, լե...
Մեր աղջիկին փեսա տուր,
լե, լե, լելե...
Մեր տղային հարս մը տուր,
լե, լե, լե, լե...
Հիւընտություն (հիվանդություն) թող չըլի,
լե, լե, լե, լե...
Քեսատութին (վաստակի նվազում) թող չըլի,
լե, լե, լե, լե...
Մեկ այլ երգում սպասելիքներն են տանտերերից, այդ թվում «շարոց, պաստեղ, չիր, ճըմուռ, քաղցու, բաղարջ, բլիթ, գաթա...» և այլն.
Ասօր Կախ է, վաղն է Կաղանդ,
Կախանն յո՞ր է, վաղն է Կաղանդ, ալելա,
Շարոց, բաստեղ, չիր ու հեվեք,
Գոգնոց բացեք, գոգով տվեք, ալելա:
Տուն ու երդիք լիք են շարքով,
Բարով կաղանդ, բարկարեվով, ալելա,
ճոլոտ մաման ճըմուռ, քաղցու,
Ջոջիկ պապուն բաղարջ, բլիթ, ալելա:
ճիժ-պիժերուս շարան-շարան,
Շարոց, բաստեղ, անոյշ կաթա, ալելա:
Գոգնոց բացեք, գոգով տվեք,
Ափով բաժնենք, ծափով ուտենք, ալելա:
Լոյս է իջեր վեր գերեզմընին,
Ողորմիս ձեր լոյս մեռելին, ալելա:
Գոգնոց բացեք, գոգով տվեք,
Ափով բաժնենք, ծափով վայլենք, ալելա:
Նոր տարուն Վանում երգվող-երգը իր մեջ խտացրել է ժողովրդական պատկերացումները, քրիստոնեական խորհրդանիշերը, կոնկրետ գյուղի անձանց, տվյալ ընտանիքի ակնկալիքները Լւ ողջ «հայ ազգի ողջության» մաղթանքը: Օրինակ, Վանի Լեզք գյուղում.
Շնորհավոր տոն ու տարին,
Նոր Կաղանդն և յուր բարին,
Պատ վեր խըման, խիմ վեր քարին,
Վեմ քարն ի Պողոս Պետրոս
Բանլիս տվեց փրկիչ Հիսուս:
Տունը շեն, շեն շինական,
Յուղն ու բլիթ նստան, կերան,
Բասիլիոս անուն բարի,
Որ ազատեց խեն քրիստոնեն,
Տարին են տարին, օրն են օրեն:
Ձեր տունը շեն հետ արևուն,
Արևն էրկներ ձեր տղեքներուն,
Չարը զատաներ, բարին մոտենար:
Օղորմի աղին, ծառ տընկողին,
Լեզկա ռես Բաղտոյին,
Գըզիր Խաչոյին, տան ճեռչին:
Ուտենք, խմենք անոյշ գինին,
Ասենք օղորմին, ողջութեն հայոց ազգին:
Երեկոյան սկսված շրջայցերը հաջորդ օրը շարունակվում էին, երբեմն՝ երկու-երեք օր, անդադրում ավետելով Նոր տարվա գալուստը և տոնական, զվարթ համարձակությամբ իրենց սպասելիքները թվարկում.
Ավետիս, ավետիս, ավետիս,
Հա՛յ, եկել է, եկել է,
Ով եկել է, գայլն եկել է,
Կարմիր կովեն յուղ կուզե,
Կուտուզ հավեն հավկիթ կուզե,
Ավետիս, ավետիս, ավետիս,
Ավետիս, ավետիս, ավետիս,
Յուղեն կռե, մեղրեն կռե, տանտիկին,
Սերեն բռնե, մեղրեն կռե, տանտիկին,
Քիչ մ՛ալ յուղ հետդ բերես տանտիկին,
Սախըն մատըդ ալ հետ չկռես, տանտիկին,
Ավետիս, ավետիս, ավետիս:
Բաբերդ
Աս օր Կաղ է, վաղը Կաղընտ,
Ձեր մեռելին հոգուն տվեք ուր գա,
Տանտիկին, տանտիկին,
էլի գնա մարագն ի վար,
Կարճ բռնե, էրկան կըյե,
Կամացուկ ուր մատիկդ չկըյես:
Ով ուր տա՝ շեն կենա,
Ով ուր չիտա՝ հավուն տոտոզը չորնա:
Ակն
Տանտիկինը կախված տոպրակի մեջ դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն:
Ընթրիքից հետո, կեսգիշերին երիտասարդները գնում էին թարմ, Նոր տարվա սկզբի հետ նորոգված ջուր բերելու: Շատ տեղերում աղբյուր՝ ջրի գնում էին ընտանիքի մի քանի անդամ՝ տարբեր նպատակներով: Առհասարակ այդ ժամին ջրին հատուկ զորրւթյուն էր վերագրվում: Որոշ տեղեր համոզված էին, որ ուղիղ կեսգիշերին, երբ հին տարին տեղը զիջում է նորին, գետի ջուրը մի պահ ոսկի է հոսում: Որոշ տեղեր մինչև կեսգիշեր յոթ անգամ գնում էին մեկական կուժ ջուր բերում և իրար ետևից շարում, մինչև կեսգիշերին՝ ութերորդ կժի ժամանակ հաջողեցնեին «ջրի հետ հոսող ոսկին որսալ»: Ջավախքում երիտասարդ տղաները երկաթե շիշը և ակիշը ձի արած արշավում էին դեպի գետը, նրա մեջ ցորեն ու գարի լցնում և սրբազան ջուրը տուն բերում: Երբեմն այդ ժամին բազմաթիվ մարդիկ շրջապատում էին աղբյուրը, ջերմորեն աղոթում և ջրի շիթերին խառնում Նոր տարվա բնորոշ խմորեղենների կտորներ, գարու, ցորենի հատիկներ՝ ասելով.
- Քեզի կուտամ ցորեն, գարի, Դուն ա ինձի տու բարի, Շնորհավոր Նոր տարի:
- Ջրին բարին, ջրին մորին, Անդնդային թագավորին, Ջուր կաղնդե՞ր ես:
Այսպիսով շնորհավորում էին ջրի Նոր տարին և միաժամանակ՝ մյուս խմորեղեններից, ինչպես նաև մի խուրձ խոտ թրջելով նորոգված ջրով, ջանում քաղել նրա զորությունը: Ջրի մեջ հատիկներ, հացիկներ գցելով՝ սովորաբար ասում էին.
- Առ քեզի գարի,
Տուր մեզի բարի,
Առ քեզի քյոմուր (ածուխ),
Տուր մեզի էօմյուր (կյանք),
Առ քեզի հատիկ,
Տուր մեզի Զատիկ:
- տարբերակ
Առ գարի,
տուր բարի,
առ երկաթ,
տուր դովլաթ:
- տարբերակ
Առ քեզի գարի,
տուր ինձի հազար բարի:
Ուշագրավ է, որ ջրի հետ առնչվող սովորություններում ակնհայտ զգացվում է կանանց ու տղամարդկանց որոշ տարբերություններ: Ջրին շնորհավորելու՝ «ջուրը կաղանդելու» սովորույթը վերապահված էր տարեց կանանց, նրանք էին ջրի մեջ հատիկներ ու հացի, խմորեղենի կտորներ գցում, նրանք էին ասում հմայական, շնորհավորական խոսքերը: Կեսգիշերին ջուրը կժերը լցնում էին տղաները, իսկ խոտի խրձերը ջրի տակ թրջում էին տղամարդիկ:
Այդ գիշեր ջրի տակ թրջած հացի մի քանի կտոր որոշ տեղեր ամբարի մեջ պահում էին մինչև տարվա վերջ, որպեսզի հացը առատ լիներ: «Հացի հոր» կոչվող կլոր, ծակ թխվածքը կախում էին տան պատից: Գիշերը թրջված խոտը, տան կենդանիների, երկրագործական գործիքների և այլ այս կարգի պատկերներով թխված հացիկները, ջրում առավոտյան թրջելուց հետո, ուտեցնում էին կենդանիներին: Որպես կանոն ուտեցնելու, հյուրասիրելու այդ պահը ուղեկցվում էր բարեմաղթություններով: Օրինակ, Շապին Գարահիսարում թռչուններին Նոր տարվա առաջին կերը տալիս երգում էին.
- 6ու, ճու, ճու, ձագուկներ, իմ սիրելի վառեկներ,
Մոտ եկեք տամ ձեզ հատիկ, որ տաք ինձի շատ հավկիթ,
ճու, ճու, ճու, ճու, թռչնիկներ, կարմիր, ճերմակ հավուկներ,
Եկեք կաղնտեմ ձեզ ալ, տամ ձեզ հատիկ, ջուր զուլալ:
Նույն ձևով գոմում, անասուններին կերակրելիս ասում էին.
- Եկեք, սիրուն բաչիկներ (հորթեր), սիրամ (մուգ կարմիր) ու կարմիր գույներով,
Ձեզի ալ տամ հատիկ, կեր, որ կաղնդչեք եմ բերեր:
Դուք ալ ապրիք տարիներ, ձեր սիրական զավակով,
Համբուրեմ ձեր ճակատներ, սյուսլի՜վ պուռմա կոտոշներ:
Ավելորդ է ասել, որ տան ջրի բոլոր անոթները լցնում էին նորոգ ջրով: Ջրի կեսգիշերային զորությունը այնքան մեծ էր համարվում, որ ոմանք վստահ էին, որ այդ պահին հոսող ջուրը իր հետ կարող է տանել չքացնել դողերոցքով հիվանդի ցավը: Ձմեռվա այդ սառնամանիքին հիվանդներ կային, որ մերկանում էին և մի ակնթարթով մտնում գուռից հոսող ջրի տակ, ապա գրեթե մերկ վազում նստում թթի ծառի վրա: Ծառի տակից մեկը ձայն էր տալիս. «Ի՞նչ ես անում այդտեղ»: «Թութ եմ ուտում»,– պատասխանում էր հիվանդը: «Հիմա ու թու՜թ, հիմա ու դո՜ղ»,– գոչում էր ծառի տակինը և կացնով զորավոր հարված հասցնում ծառի բնին: «Ի՞նչ ես անում»,– «սարսաւիահար» հարցնում էր «թութ ուտողը»: «Խփում եմ ու եթե ձեռքիցս գա՝ հոգիդ էլ կհանեմ»,– սպառնում էր ծառի տակինը և իբրև թե սւսրսափահար դողը անմիջապես լքում էր հիվանդին:
Հացից ու ջրից զատ նորոգվում էր նաև կրակը: Դեռևս քսաներորդ դարասկզբին օջախն էր տաքացնում տունը, օջախի վրա էին կերակուր պատրաստում: Օջախն առհասարակ տան սրբազան անկյուններից էր, և նրա հետ կապված բազմաթիվ ավանդական սովորություններ ապահովում էին օջախի բարոյական ու առարկայական անձեռնմխելիությունը: Բայց Նոր տարվա օջախն առանձնահատուկ էր, երբ նորոգվում էր կրակը: Շատ տեղերում մի մեծ քոթուկ էին դնում օջախի մեջ՝ աստիճանաբար առաջ մղելու պայմանով այնպես, որ մինչև Ծնունդ կրակն անմար մնար: Բոլոր դեպքերում անմար էր պահվում Նոր տարվա գիշերվա և հաջորդ օրվա՝ հունվարի 1-ի օջախը: Ավելի ուշ, Ծննդյան երեկոյին վերցնում էին այդ քոթուկից մնացած խանձողները, տանում հանդերում թաղում, որ բերքն առատ լինի և կարկուտը չխփի, ինչպես նաև պահում էին ու կարկուտի ժամանակ դուրս նետում, որ կարկուտը կտրվի: Տնեցիներից ով էլ այդ օրը տուն մտներ, նույնիսկ օրվա ընթացքում մի քանի անգամ, անպայման հետը թեկուզ մի փայտ էր ներս բերում և դնում օջախը՝ մի տեսակ շնորհավորելով տոնի առթիվ: Միայն տան մեծի բերած փայտի կտորը մի փոքր վառվելուց հետո հանում էին, կրակը հանգցնում և մոխրում թաղում: Այդպես էին անում մինչև Ջրօրհնեք, որից հետո տանում թաղում էին արտի ծայրում, որ հունձն առատ լինի: Այդ օրերին օջախի կրակի պայծառությունն առհասարակ «ապահովում էր» ընտանիքի կյանքի պայծառությունն ու ջերմությունը տարվա ընթացքում:
Բազմապիսի գուշակությունները, ինչպես ասվեց, Նոր տարվա տոնի բնորոշ, անբաժան մասն էին կազմում: Օրինակ, Ջավախքում նոր տարուն տնից առաջին անգամ դուրս գալիս հայրը գոմ էր մտնում տնեցիների ուղեկցությամբ, ձին քաշում գոմի մեջտեղը, և բոլորն անհամբեր սպասում էին, թե ձին ինքնուրույն ո՞ր ոտքը առաջինը կբարձրացնի: Աջը բարձրացնելը մեծ բարեբախտություն էր գուշակում, ձախը՝ ձախորդություն: Նույն Ջավախքում հունվարի 1-ն առհասարակ «բախտ-փորձուկ» էր: Երիտասարդ տղաներն ու աղջիկները նախորդ օրը թխված «ղառղ– ռի կլիկները»՝ կլոր, փոքրիկ հացիկները դնում էին կտուրներին կամ դեզերի վրա և հետևում, թե դրանք կտցող ագռավները ո՞ր կողմը կթռչեն, այդ կողմից էլ սպասվում էր հարսնացուն կամ փեսացուն: Կիպրոսի հայերը նույն գուշակությունն անում էին եզան հետ. հունվարի մեկի առավոտյան տանտերը գոմ էր մտնում, լայնատերև թփով հարվածում պատերին, մսուրին, բոլոր ընտանի անասուններին, ապա երկու կլոր խմորեղեն հագցնում սիրելի եզան կոտոշներին, այդ խմորեղեններին երկու վառվող մոմ փակցնում և եզանը դեպի դուռը հրում, եթե եզը դռան սեմը աջ կճղակով անցներ՝ բարի նշան էր, եթե ձախ՝ վատ, չարագուշակ: Ուստի ամեն ջանք գործադրում էին, որ եզը աջ կճղակով անցներ:
Այլ վայրերում գիշերը, երբ տնեցիները նստում էին մոմի լույսի ներքո և մոմի լույսից պատերին գծագրվում էին ստվերները, այդ ստվերների ձևերով, լուսավորության ու դժգունության աստիճանով գուշակում էին դրանց տիրոջ լուսավոր կամ մութ, անորոշ ապագան տվյալ տարվա համար: Աղջիկներն էլ ձուն մաքուր լվանում էին, մի թասի մեջ ճերմակ ձվի կողքին դնում էին ածուխ ու հինա և գիշերը թողնում թոնրի շրթին: Եթե առավոտյան ձուն կարմրած լիներ, ենթադրում էին, որ այն դնող աղջիկն այդ տարի կարմիր բախտի կարժանանա, այսինքն՝ կամուսնանա, սևանալու դեպքում սև բախտ էր սպասվում, նույնիսկ՝ մահ: Աղջիկների ճակատագրի գուշակության մեկ այլ ձև էր այն սովորությունը, երբ նրանք գիշերը երեք անգամ ավլում էին թոնրի պատերը և այդ նույն ավելը գիշերը դնում իրենց բարձի տակ: Եթե առավոտյան ավելի ճյուղերից ոչ մեկը ջարդված չէր լինում՝ լավ ճակատագիր էր գուշակվում:
Գուշակություններից զատ, մի շարք միջոցներ էին ձեռնարկում հաջողություններն ապահովելու: Նախ, այդ օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես՝ թթխմոր, դրամ, առհասարակ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռն առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի նւս շատ տարիներ իր տանից անպակաս լիներ: Առավոտյան վաղ նոր բերած ջուրը հեղում էին տան անկյուններում՝ տան առատությունն ապահովելու համար, նույն նպատակով յոթ տան աղբանոցից փայտի խշուրներ էին հավաքում և գցում իրենց աղբանոցը, միմյանց նվերներ էին տալիս, հատկապես մեծերը՝ փոքրերին: Վաղ առավոտյան տան մեծը մատուցարանի մեջ շարում էր հաց, գինհ, մեղր և չորս խնձոր, որոնց վրա չորս մեղրամոմ էր վառվում: Մատուցարանը տանելով տան չորս անկյունները՝ ասում էր. «Անուշ արեք, ովքեր չեք երևում, շնորհավոր նոր տարի»: Ապա դուրս էր գալիս և աղոթում Աստծուն, խնդրելով, որ ամբողջ տարին իր տան համար անցնի այնպես քաղցրությունով, ինչպես քաղցր է մատուցարանը, տուն մտնում, տան բոլոր անդամներին հրավիրում ճաշակելու հացից ու՚մեղրից, ասելով՝ «էսպես քաղցր պառավես»: Վերջապես մեղրից խաչաձև քսում էր դռան ճակատին և վառած մեղրամոմի ծխով սևացնում քսած տեղը, մի կարմիր շոր կապում և ներս մտնելով՝ երեխաներին բաժանում նրանց համար թխված խմորեղենները: Դրանից հետո, մինչ նա «կաղնդում» էր հավերին, տան տղամարդը «կլկալներն» առած մտնում էր գոմ՝ նախապես գոմի դռան վերևը մեղրով խաչ քաշելով, գոմեշների աջ եղջյուրին մի-մի կլկալ անցկացնում, բերաններին մի քիչ մեղր քսում:
Նոր տարվա գիշերը Նոր Նախիջևանցիները վախենում էին «խոնջոլոզների» և «առայիմ– թառայիմ»–ների երևալուց: Խոնջոլոզները տանիքներում, կտուրի տակ ապրող էակներ էին, պատռված հագուստներով, որոնց ծվեններից երկաթե գնդեր էին կախված: Եթե նրանց հաջողվում էր որևէ մեկին բռնել, նստում էին նրա վրա և ճնշում իրենց ծանրության տակ: Առայիմ-թառայիմները կարող էին մտնել հնոցների ծխնելույզից և դուրս գալ վառարանի դռնից: Առայիմ-թառայիմները պատկերացվում էին երկաթե երկար եղունգներով, երկար ու սպիտակ մազ-մորուքով: Արանք հիշեցնում են պարսկահայերի «խլվլիկը»:
Որոշ տեղեր Նոր տարվա հետ հմայում-հեռացնում էին բոլոր չարիքները: Այսպես, տան անդամներից մեկը բարձրանում էր տանիք և այնտեղ սկսում աղմուկ հանել, փայտով, կացնով, որևէ սուր բանով: Ներքևից մեկը հարցնում էր.
- Ի՞նչ ես անում:
- Մուկ եմ բռնել, - պատասխանում էր վերևինը:
- Ո՞ւր պիտի ուղարկես:
- Ստամբոզ (պատասխանս պիտի պարունակեր որքան հնարավոր է հեռու երկրի անուն):
Որոշ դադարից հետո վերսկսվում էր աղմուկը, կրկնվում էր հարցը.
- Ի՞նչ ես անում:
- Ցավ եմ կտրում:
- Ո՞ւր պիտի ուղարկես:
- Ինգլիզ (որքան անհասանելի է երկիրը, այնքան լավ, սակայն կարող էր «ուղարկվել» նաև մոտիկ թշնամի երկիր կամ նույնիսկ որևէ չսիրված մարդու տուն):
Այս երկխոսությունը կարող էր շարունակվել այնքան, մինչև տան բոլոր առկա և հնարավոր դժբախտությունները, կարիքները, չարիքը ուղարկեին, հեռացնեին:
Տան դուռը երբեք չէր փակվում: Առավոտ շուտ կարող էին սկսվել այցելությունները: Բոլոր հյուրերը խիստ ցանկալի էին: Այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարևաններին, քավորին, գյուղապետին, քահանային: Նշանված աղջկան «փայ» էին ուղարկում փեսացուի միջոցով: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին՝ բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով: Թե տնեցիները, թե այցելուները տուն մտնում էին աջ ոտքը առաջինը մտցնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին:
Շնորհավոր ձեր նոր տարին, առատ, ուրախ, անկորուստ տարի փնի, բարով հասնեք մեկ էչ էս օրվան, ստռղջ, երջանիկ յինեք, բոլոր պանդուխտները վերադառնան: