Jump to content


Photo
- - - - -

ՀՈՌՈՎԵԼ HOROVEL


  • Please log in to reply
No replies to this topic

#1 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 01 November 2014 - 09:58 AM

HOROVEL
ՀՈՐՈՎԵԼ/ՀՈՌՈՎԵԼ

ԱՌԱՒԵԼ??
Performed by father and son? Gevorg and Gourgen Dabaghians.

Also see this.
http://hyeforum.com/...=1
ՀՈՌՈՎԵԼ
http://hy.wikipedia.org/wiki/Հորովել



Հորովել (նաև՝ հոռովել, գութաներգ), հայ գյուղացու հողագործական աշխատանքի ավանդական երգը (նաև՝ հիմնական երգատեսակը), որը հնչել է գութանով վար անելիս, բանող անասուններին, ինչպես և հոտաղներին ոգևորելու, աշխատանքը թեթևացնելու ու խթանելու նպատակով։ Արտահայտել է նաև գյուղացու սոցիալական բողոքը, անձնական հույզերն ու ապրումները

]

Անվանումը ծագել է առավել բառից, որը նշել է երկու արտի սահմանագիծը ներկայացնող, չհերկվող հողաշերտը։

Did Komitas take off from here?
---
ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ
ԹումաՆԵԱՆ
Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։


Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք,
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք։

Պարտքատերը գանգատ գնաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի։

Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.
Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին...
Վարի՛, վարի՛, իմ գութան։

Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված

Մի տուն լիքը մանուկներ։

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյա՜լ է աստված, հորովե՜լ։


1887




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users