Դանիել Վարուժան
Հաղթանակի գիշերն է այս տոնական. —
Հա՛րս, եղ լեցուր ճըրագին:
Պիտի դառնա կռիվեն տըղաս հաղթական. —
Հա՛րս, քիթը ա՛ռ պատրույգին:
Սայլ մը կեցավ դըռան առչեւ, հորին քով. —
Հա՛րս, վառե՛ լույսը ճրագին:
Տըղաս կու գա ճակատն հըպարտ դաբնիով. —
Հա՛րս, բե՛ր ճըրագը շեմին:
Բայց... սայլին վրա արյո՞ւն եւ սո՞ւգ բեռցեր են..
Հա՛րս, ճրագդ ասդի՛ն երկարե:
Հերոս տըղաս հոն զարնըվա՜ծ է սըրտեն. —
Ա՜խ, հա՛րս, ճըրագըդ մարե՜ ...
Edited by Anahid Takouhi, 13 February 2007 - 11:28 AM.