Jump to content


Photo
- - - - -

After 20+ years -=- Gyumri Spitak -=-


  • Please log in to reply
60 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,997 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 05 December 2008 - 12:10 PM

After 20+ years -=- Gyumri Spitak -=-

#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,997 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 05 December 2008 - 12:11 PM

2009-ը հայտարարել Աղետի գոտու հիմնախնդիրների իսպառ վերացման տարի

[ 05 Դեկտեմբերի 2008 | 16:07 ] հասարակություն | Ուղերձ հայ ժողովրդին

Ուղիղ քսան տարի է անցել հայությանը պատուհասած ողբերգական օրվանից: Ահեղ երկրաշարժը` հիմնովին ավերելով Սպիտակը, իր մեծությամբ հանրապետության երկրորդ քաղաքը համարվող Գյումրին եւ մի շարք այլ բնակավայրեր, բազմահազար մարդկային կյանքեր խլեց, անթիվ-անհամար ընտանիքներ հաշվված վայրկյանների ընթացքում կորցրին ամեն ինչ եւ մնացին մերկ ու անապաստան: Բազում երազներ մնացին անկատար, բազում հույսեր խորտակվեցին:

1988-ի դժնդակ դեկտեմբերի 7-ից անցել է երկու տասնամյակ, սակայն "Աղետի գոտի" հոգեցունց արտահայտությունը տակավին ծանր խարանի պես կախված է հայ ժողովրդի գլխին: Դա շինարար ու արարչագործ մեր ազգի ամոթն է:
Ելնելով վերը նշվածից` կոչ ենք անում.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 2009 թվականը հայտարարել Աղետի գոտու հիմնախնդիրների իսպառ վերացման տարի,
2. բոլոր շահագրգիռ կառույցներին, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, անհատներին, Սփյուռքի մեր բարերարներին, ուսանող երիտասարդությանը` ուժերի ներածին չափով օժանդակել այդ ազգանվեր նախաձեռնության իրականացմանը:

"Ժառանգություն" կուսակցություն

05 դեկտեմբերի 2008թ.

#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,997 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 05 December 2008 - 12:12 PM

Էդվարդ Խաչինյան. «Դեկտեմբերի 7-ին տեղի էր ունեցել ոչ թե մեկ, այլ երկու երկրաշարժ»

[ 05 Դեկտեմբերի 2008 | 17:11 ] հասարակություն |



Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի ունեցավ նիստ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին: Ներկայացվեցին «Սպիտակի երկրաշարժի դասերը» եւ Հայաստանի Հանրապետության սեյսմիկ վտանգի քարտեզի երկրաֆիզիկական տարբերակը: Նիստին ներկա էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը եւ փոխնախարար Հարությունյանը:«Սպիտակի երկրաշարժի դասերը» թեմայով զեկուցեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, երկրաբան Էդվարդ Խաչինյանը: Նա անդրադարձավ պատմությանը, որը փաստում է, որ Հայկական լեռնաշխարհում մեծ թվով ուժեղ երկրաշարժեր են եղել` Դվին, Անի, Վայոց Ձոր: Սպիտակի երկրաշարժին, ըստ ակադեմիկոսի, Հայաստանը պատրաստ չէր, քանի որ ԽՍՀՄ-ում ընդունված էր, որ Հարավային կովկասում 8 բալից ավելի երկրաշարժեր չեն սպասվում. «Պետությունը ուներ քաղաքաշինության ոլորտում գործող` «արագ, էժան, շուտ» կարգախոսը: Սպիտակի երկրաշարժը ապացուցեց, որ Հարավային Կովկասում լինում են 10-11 բալի հասնող երկրաշարժեր»: Է. Խաչինյանն ասում է, որ Սպիտակի երկրաշարժից 10 տարի առաջ կառուցված շենքերն ունեին երկու անգամ նվազ սեյսմակայունություն: Ակադեմիկոսը հիշում է, որ մեծ վեճերի առիթ էր դարձել շինությունների սեյսմակայունության գործակիցը երկու անգամ նվազեցնելու թեզը, որը, սակայն, ընդունվեց:

Երկրաբանը հերքեց այն բոլոր վարկածները, թե Սպիտակի երկրաշարժն արհեստական էր: Ըստ նրա` աշխարհում տարեկան 10-14 նման երկրաշարժ է գրանցվում:

Ակադեմիկոսն առանձնացնում է 3 հիմնական պատճառ, որոնց հետեւանքով Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհվեց 25 000 մարդ. «Երկրի տարածքի սեյսմիկ վտանգի թերագնահատում` 4 անգամ ավելի ցածր էին գնահատել վտանգը, եւ շինարարությունը իրականացրել այդ նորմատիվով: Գոյություն ունեցող սեյսմակայունության նորմատիվ փաստաթղթերը կատարելագործված չէին, այսինքն՝ շինարարությունը իրականացվել էր ցածր որակով: Թե՛ բնակչությունը, թե՛ պետությունը պատրաստ չէին նման աղետի, հատկապես փրկարարության եւ բուժօգնության առումով»: Է. Խաչինյանը թվարկում է նաեւ անբարենպաստ պայմանները. «Դեկտեմբերի 7-ին տեղի էր ունեցել ոչ թե մեկ, այլ երկու երկրաշարժ, համապատասխանաբար 7.5 եւ 6.3 մագնիտուդայով, 4ր 20վրկ պարբերությամբ, ինչը կարեւոր է, որովհետեւ առաջին հարվածից հետո վիճակը դեռ չէր կայունացել, իսկ 4ր հետո տեղի ունեցածն էլ կրկնապատկեց զոհերի թիվը»: Երկրաբանը նշում է, որ Լենինականի 9 հարկանի 115 շենք փլուզվեց Լենինականի գրունտային պայմանների պատճառով: Զոհված երեխաների մեծ թիվը ակադեմիկոսը պայմանավորում է նրանով, որ երկրաշարժի ժամին դաս էր. «Եթե դասամիջոց լիներ, երեխաները կկարողանային փրկվել: Նաեւ` դպրոցի տնօրենները փակում էին բոլոր դռները, ինչը թույլ չտվեց երեխաներին դուրս գալ շենքերից»:

Նման երկրաշարժերից խուսափելու համար, ըստ մասնագետի, պետք էր ունենալ երկրաշարժի գրանցումները, որոնք թույլ կտան ուումնասիրություններ կատարել, բայց քանի որ ԽՍՀՄ-ի ժամանակ չունեին համապատասխան սարքեր, գրանցումներ էլ չունեն. «Միջազգային ստանդարտներին համապատասխանող մի գրանցում ունենք, այն էլ՝ ի շնորհիվ Լենինականի ինստիտուտի գիտաշխատող Լիզա Մնացականյանի»:

Ակադեմիկոսը ներկայացրեց աշխարհի տարբեր գիտնականների տարբեր ժամանակաշրջաններում գրած գիտական աշխատությունները Սպիտակի երկրաշարժի մասին. «Այսինքն՝ Սպիտակի երկրաշարժը ուսումնասիրված է»:

#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,997 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 05 December 2008 - 12:13 PM

Վլադիմիր Սպիվակով. «Ես վերածնված Գյումրի չտեսա»
[ 05 Դեկտեմբերի 2008 | 18:09 ] հասարակություն, մշակույթ |

Երբ 1988-ի երկրաշարժից հետո Վլադիմիր Սպիվակովը առաջին անգամ համերգով հանդես եկավ Գյումրիում, նրան նվիրեցին մի փոքրիկ գորգ՝ ծաղրածուի պատկերով: Այդ գորգը գործված էր երկրաշարժից մահացած մի աղջկա ձեռքով: 10 տարի հետո կրկին Գյումրիում նրան նվիրեցին եւս մի փոքրիկ գորգ, որը գործված էր երկրաշարժի օրը ծնված մի երեխայի ձեռքով: «Այդ գորգերը ես աչքիս լույսի պես պահում եմ մինչեւ այսօր, եւ դրանք ինձ հետ ամեն տեղ տանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վլադիմիր Սպիվակովը:Վլադիմիր Սպիվակովը եւ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը երեկ Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված համերգով հանդես են եկել Գյումրիում: Մաեստրոյի բնորոշմամբ՝ համերգը «ստացվել» էր. «Ես շատ քիչ եմ այս բանը ասում, բայց համերգն ինձ դուր եկավ, մենք եւ հանդիսատեսը կարոտել էինք միմյանց»:

Սպիվակովը, սակայն, մեծ ցավ վերապրեց Գյումրիում. «Մեծ վերք ունեմ Գյումրիի հետ կապված, եւ այն կրկին իրեն հիշեցնել տվեց»: Մաեստրոն ցավով նշեց, որ Գյումրին դեռեւս բարեկարգված վիճակում չէ, եւ նա կրկին տեսավ կիսախարխուլ տներ ու տանջված ու դալկացած դեմքեր. «Միայն նոր սերունդ տեսա, նոր ու տաղանդավոր»,- հավելեց նա:

«Արվեստը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում են իրական կյանքի հնարավորությունները, եւ Սպիվակովը այն արվեստագետներից է, որոնց համար հնարավորությունների սահման գոյություն չունի»,- ասաց ՀՀ Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը:

Վաղը` դեկտեմբերի 6-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում կկայանա «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի համերգը՝ կրկին նվիրված Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին: Համերգի ընթացքում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»:

#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,997 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 05 December 2008 - 12:14 PM

Յանուկովիչը այցելեց Աղետի գոտի
[ 05 Դեկտեմբերի 2008 | 18:37 ] հասարակություն |

Երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ այսօր Գյումրի էր ժամանել Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ռեգիոն» կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը երկրաշարժից անմիջապես հետո Սպիտակում ղեկավարում էր «Դնեպր շինստրոյ» կազմակերպությունը ու փրկարարական աշխատանքներ էր իրականացնում:

Վերջինիս ուղեկցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամբողջ ֆրակցիան: Ինչպես պարզաբանեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Յանուկովիչին հրավիրել է անձամբ:

ԲՀԿ-ականների, Շիրակի մարզպետի, Գյումրիի քաղաքապետի ու Շիրակի հոգևոր թեմի առաջնորդի ուղեկցությամբ «Ռեգիոն» կուսակցության նախագահը Գյումրիի օդակայանից շարժվեց Անի թաղամաս, ծաղիկներ դրեց Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում տեղադրված երկրաշարժի զոհերի հուշարձանին ու մոմեր վառեց: «Ես տեսնում եմ, որ քաղաքը վերականգնվել է, բոլորովին այլ է մարդկանց դեմքի արտահայտությունը, չնայած որ այդ ողբերգության թողած հետքը զգալի է, հիշողությունները ջնջել հնարավոր չէ: Ես ոչ մի բան չեմ մոռացել, հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ ճչում, երբ խնդրում էին տեխնիկա, կռունկ, էքսկավատորներ, երբ հերթ էին կանգնում`օգնություն խնդրելով, շատ վատ ժամանակներ էին: Իմ աչքի առաջ է, թե ինչպես մեռավ կռունկավարը, երբ վերև բարձրացրեց կռունկը և տեսավ մի կնոջ, որը մարմնով փակել էր իր երեխաներին: Նրա սիրտը չդիմացավ: Մենք աշխատում էինք առանց հանգստի»,- հիշեց Վիկտոր Յանուկովիչը:

Գյումրիից վերջինս շարժվեց Սպիտակ. այստեղ Յանուկովիչին մեծարեցին, ու փողոցներից մեկը նրա անունով անվանվեց:

#6 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,997 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 05 December 2008 - 12:15 PM

Յանուկովիչը կմասնակցի երկրաշարժի տարելիցի միջոցառումներին
[ 02 Դեկտեմբերի 2008 | 18:11 ] հասարակություն |

Ուկրաինայի նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը դեկտեմբերի 5-ին կայցելի Հայաստան:
Այս մասին տեղեկացնում է ուկրաինական «analitika.at.ua» կայքէջը:
Յանուկովիչի այցի նպատակն է մասնակցել Սպիտակի երկրաշարժի տարելիցի միջոցառումներին: Հիշեցնենք, որ Սպիտակ քաղաքի ղեկավարությունը որոշում է կայացրել փողոցներից մեկն անվանակոչել Վիկտոր Յանուկովիչի անվամբ: Հայկական կողմն այս քայլով իր շնորհակալությունն է հայտնում Վ. Յանուկովիչին երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործում ունեցած ավանդի համար: 1980-ականներին Յանուկովիչը ղեկավարում էր «Դոնբասստրանսռեմոնտ» արտադրական միավորումը:

#7 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,997 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 05 December 2008 - 12:16 PM

“MAN COULD NOT TOLERATE THE GRIEF BUT WE COULD”



“Residents of the “zone of calamity” are filled with anguish twenty years after the devastating earthquake of 1988,” says Gyumri citizen Anik.

At 10:45, in 1988, Anik’s native town, Gyumri, was leveled to the ground in a trice.

People are unemployed today. Most of local citizens have left abroad in search of better living conditions. Many cannot even return to their birthplace as they have no finances.”

Julietta Manukyan was not in Gyumri when the quake struck Gyumri. “I went to Sovetashen's prison to visit my husband leaving my children with my mother-in-law. I didn't witness the disaster but I heard a lot about it. On the town we witnessed a terrifying scene. People were all in mud, sitting beside fires with horror in their eyes. Some were yelling, others weeping. One could go mad at the sight of the scene. Man could not overcome the grief but Gyumri citizens could,” recalled Mrs. Julietta.

“I came to myself after finding my children safe and sound at my brother’s place,” she continued.

A few years later Mrs. Julietta was forced to sell her rundown house and settle in a “hut” with her nine-member family. Today the family dreams of having a flat.

We don't have any chances to get one as I sold my own house after the earthquake. But I had to sell it as it was safer to live in a hut than in a dilapidated house. We had no money to repair the building. On the other hand, my son was recruited to army. He fell ill and we faced some financial problems,” she said.

“We live in abject conditions today. One of my sons got married and departed for Russia. My younger son also got married. Today his wife lives at her parents' house with my two grandchildren as there is no room in the hut,” said Mrs. Julietta restraining her tears.

#8 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,900 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 05 December 2008 - 12:32 PM

QUOTE
Զոհված երեխաների մեծ թիվը ակադեմիկոսը պայմանավորում է նրանով, որ երկրաշարժի ժամին դաս էր. «Եթե դասամիջոց լիներ, երեխաները կկարողանային փրկվել: Նաեւ` դպրոցի տնօրենները փակում էին բոլոր դռները, ինչը թույլ չտվեց երեխաներին դուրս գալ շենքերից»:

msn-cry.gif Ահաւո՜ր, ահաւոր ցաւ է, եւ ոչ ամոքելի:

#9 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,997 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 06 December 2008 - 12:23 PM

NORAYR MURADYAN: $10 MILLION ASSIGNED TO EARTHQUAKE CALAMITY ZONE RECONSTRUCTION VANISHED


The authorities of the Armenian SSR received some 4 billion rubles from Moscow immediately after the 1988 earthquake. 2 billion was deposited in banks. However, the sum disappeared after the USSR decline and hundreds of families remained homeless, Norayr Muradyan, the former head of the Spitak district committee told a news conference today. “Armenia received $40 million of foreign aid. $10 million was not spent on the needs of the calamity zone,” he said. “We have already addressed Russian Prime Minister Vladimir Putin to make causes clarified. The authorities of Russian and Armenia should furnish explanation and return these funds.” Besides, the Russian PM was offered to form a building company to participate in reconstruction of destructed towns and villages. Mr. Muradyan also informed that the Moscow Organization Committee published a book dated to the 20th anniversary of the devastating earthquake. “A memorial to the earthquake victims will be accomplished within 5 years,” he said.

#10 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,997 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 06 December 2008 - 12:34 PM

Երկրաշարժին նվիրված ցուցահանդես Գյումրիում
[ 06 Դեկտեմբերի 2008 | 16:53 ] մշակույթ |

Այսօր Գյումրիի «Ստիլ» պատկերասրահում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ բացվեց «Ճանապարհ դեպի վերածնունդ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որին մասնակցում էին ինչպես ՀՀ-ում ԱՄն դեսպան Մարի Յովանովիչը, այնպես էլ լուսանկարների հերոսները:

Նրանցից մեկը` Մարինե Նուռոյանը, որի լուսանկարը աշխարհի գրեթե բոլոր թերթերն օգտագործել են որպես երկրաշարժի խորհրդանիշ (տես լուսանկարում տիկինը 1988-ին` փլատակների մեջ մնացած իր երեխաների հետ, և քսան տարի անց՝ իր թոռնիկների հետ) Հետքի հետ զրույցում ասաց. «Մեր տունը փլվեց, ես երկու աղջիկներիս հետ մնացել էի փլատակների տակ, 1.5 օր հետո ինձ հանեցին ու տեղափոխեցին ծնողներիս տուն, որտեղ էլ ինձ միամիտ լուսանկարեցին ու աշխարհով մեկ տարածեցին: Պատմելու բան չէ, թե ինչ ապրեցի էդ մի օրվա ընթացքում, լրիվ հոսալքվել էի, շարժվելու տեղ չկար, փոքր աղջիկս կրծքիս էր, քարերն էլ մյուս կողմից էին շարժվում, ամեն վայրկյան մահի էի սպասում: Իսկ հիմա պատկերացնու՞մ եք՝ չորս թոռնիկ ունեմ, երկրաշարժից հետո հույսս չկորցրեցի ու երկու երեխա ևս ունեցա: Թեև երկրաշարժը մոռանալ չի կարելի, բայց կյանքը շարունակվում է, պարզապես չեմ ուզում հիշել իմ ավերված տունը»:

Մյուս հերոսն էլ` Գյումրիի հանրահայտ բժշկուհիներից մեկը` Լուսինե Օգանեզովան, հիշեց, թե ինչպես աչքի առջև մեռան մայրը, տատիկն ու քույրը, իսկ ինքը 17 տարեկան հասակում կորցրեց ոտքը, սակայն չհուսալքվեց, ամեն ինչ արեց՝ կատարյալ մարդ դառնալու ու իր ժողովրդին օգնելու համար: «Տեսեք ինձ ու երբեք մի հուսալքվեք, գոհ եղեք այն լույսից, որը Ձեր առաջ է սփռվում»,- ասաց բժշկուհին:

Ցուցահանդեսի վերջում ներկայացվեց համր ֆիլմ` «Գյումրին երկրաշարժից առաջ և հետո» խորագրով:

#11 Anoushik

Anoushik

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,973 posts
  • Gender:Female
  • Location:Los Angeles
  • Interests:Armenians, music, philosophy...

Posted 07 December 2008 - 07:00 PM

Attached File  candle1.jpg   4.85KB   5 downloads

#12 ED

ED

    Քեռի

  • Nobility
  • 5,959 posts
  • Gender:Male
  • Location:Los Angeles
  • Interests:Music, traveling, Salvador Dali, Tolstoy, Sevak, Charents
    wine, sushi and lots lots more

Posted 07 December 2008 - 10:10 PM

Asrvats hoqiner@ lusavori

#13 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,997 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 07 December 2008 - 10:26 PM

1000 oghorghmi

#14 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,997 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 08 December 2008 - 12:05 PM

"big center">US PRESIDENT EXTENDS CONDOLENCES TO ARMENIANS
  • US President George W. Bush sent a message of condolences on the 20th anniversary of the Spitak earthquake. The message states:

    "Laura and I send our condolences on the 20th anniversary of the massive earthquake that struck northern Armenia on December 7, 1988. This disaster took the lives of nearly 20,000 people and left many thousands of others homeless.

    On this solemn anniversary, we are reminded of the strong bonds between America and Armenia and the resilience of the Armenian people. They rose from this tragedy and have reclaimed a bright future of hope and opportunity. Through hard work and support from the international community, including the United States, the Republic of Armenia gained its independence. Today, our nations stand together, pursuing peace, prosperity and freedom for the citizens of our countries and the world.

    I join with my felloe Americans and all Armenians in commemorating this national tragedy. We pay tribute to the lives lost, and we send our best wishes to Armenians throughout the world as you remember loved ones and the hardships you have to overcome.

    May God bless you."


#15 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,997 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 08 December 2008 - 12:10 PM

IN MEMORY OF EARTHQUAKE VICTIMS

*

article's photo
Delegations from more than 20 countries of the world have arrived in Armenia to participate in the events dedicated to the 20th anniversary of the 1988 disastrous earthquake of Spitak.

Representatives from all the states which lent a helping hand to Armenia after the great disaster have been invited. The guests are from the former Soviet republics, Hungary, Vatican, Switzerland and other countries. The relatives of the Serbian and Russian pilots who died in a plane crash during those days will arrive in Armenia too.

The event will also be participated by more than 30-40 diplomats accredited to Armenia.

On December the 7th, events dedicated to the great disaster will also be organized in the towns of Spitak, Gyumri, Maralik and Ashotsk.

#16 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,997 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 08 December 2008 - 12:12 PM

Գյումրիում դեռ 4284 անօթեւան կա

Արարատ Դավթյան Դեկտեմբեր 08, 2008


Իրենց վիճակը պատկերացնելու համար նրանք երկրի նախագահին ու վարչապետին առաջարկում են մեկ օրով իրենց տնակում ապրել

Ավտոկայանը Գյումրիի ամենամեծ տնակային թաղամասն է` քաղաքի աղմուկ-աղաղակից կտրված խուլ մի անկյուն: Այստեղ գրեթե ամեն տարի դժբախտ պատահարներ են տեղի ունենում` մեկ թաղամասով հոսող «Կեղտոտ չայում» երեխա է խեղդվում, մեկ էլ տնակներն են գետում հայտնվում:
տպել

ուղարկել ընկերոջը

Նման մի ընտանիքի հազիվ կարողացան փրկել անցած տարի. գետակը տարիների ընթացքում թուլացրել էր տնակի հիմքը, ու ընտանիքի երեք անդամները գիշերով` քնած վիճակում, գետն էին ընկել` ստանալով մարմնական ծանր վնասվածքներ:

Թաղամասը սանիտարահիգենիկ պայմաններից այնքան զուրկ է, որ մարդիկ մկների ու առնետների հետ անընդհատ կռիվ են մղում: Նրանց ասելով` քաղաքի պաշտոնյաները իրենց անասունները բերում ու հենց գետի ափին են արածեցնում, անցնող-դարձողն էլ աղբը վտակն է թափում` փոխելով վերջինիս հունը: Անցյալ տարի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը ու ցնցված արձանագրեց. «Տխուր է ու մտահոգիչ, որ տասնինը տարի անց ՀՀ կառավարությունը չի լուծել մարդկանց նորմալ ապրելու տարրական պայմանները: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի կտուր ունենալ իր գլխի վերեւում ու պաշտպանված լինել անձրեւներից ու առնետներից»: Ու թեեւ մարդու իրավունքների եվրոպացի հանձնակատարը խոստացավ խիստ զեկույց գրել ու հարկադրել ՀՀ կառավարությանը անօթեւանների խնդրի լուծման ուղիներ փնտրել, թաղամասի բնակիչները այլեւս ոչ մեկին չեն հավատում:

Արաքսյա Հարությունյանի վեց հոգուց բաղկացած ընտանիքը արդեն քսան տարի բնակվում է ավտոկայանում` մի խարխուլ, փտած տնակում, որտեղ նույնիսկ հնարավոր չէ ազատ տեղաշարժվել: Մեր` Ավտոկայան կատարած այցի ժամանակ տանտիուհին կատակով նկատեց. «Լրագրողները որ մեզ չհիշեն, ուրիշ ոչ մեկը չի հիշի»: Հարությունյանների ընտանիքը այն եզակիներից է, որը թեեւ երկրաշարժում չորս զոհ է ունեցել, սակայն այդպես էլ բնակարան չի ստացել ու ոչ մի արտոնությունից չի օգտվել:

«Հետքի» հետ զրույցում տիկին Արաքսյան իր կյանքի պատմությունն այսպես ներկայացրեց. «Երկրաշարժից հետո ամուսինս կորցրել էր իր ընտանիքը` կնոջը եւ երկու երեխաներին ու եղբորը: Ես էլ կորցրել էի իմ մորը: Մեր նորաստեղծ ընտանիքը, փաստորեն, տնակում ձեւավորվեց, երեք տղաներս հենց այստեղ ծնվեցին ու մեծացան: Սկզբում անօթեւանների հերթացուցակում 29-րդ կետում էինք, այնուհետ` զոռով-շառով հասանք 15-ին: Պատկերացրեք քանի անգամ ենք դիմել քաղաքապետարան` ասելով, որ էս ընտանիքը չորս զոհ ունի, բայց պատասխանել են` սպասեք, էլի, օրերից մի օր դուք էլ տուն կստանաք: Դա մի երազանք է մեր համար, մեծ որդիս օրումեջ գծագրեր է գծում` ասելով մեր տան պրոյեկտն է: Սա ապրելու տեղ չէ, ամենամեծ ու ամենավատ տնակային թաղամասն է, կեղտոտ գետից եկող կոյուղաջրերի հոտից մարդ է մեռնում, ամառը ահավոր հոտ ունի, ձռանն էլ ահավոր խոնավություն ու սառնություն է տարածում: Վեց հոգանոց ընտանիքով էս նեղլիկ տնակում ապրել հնարավո՞ր է, բայց ինչքա՞ն, հոգնել ենք:

Պատկերացրեք, կռիսները մեր ընկերներն են, հիմա գնանք բաղնիք` տեսեք, ինչ անցքեր են բացել (տես լուսանկարը ), տղաս կենսաբանության հետ շատ սեր ունի, ինչ տեսակի ճիճու ասես չի հավաքում մեր դոմիկից ու շշի մեջ փորձարկումներ անում, մեր համար արդեն սովորական է կենդանական աշխարհը: էլ չեմ խոսում անձրեւաջրերի մասին: Իբրեւ թե անցած տարի դոմիկը վերանորոգեցինք, ասինք` մի քիչ ույուտնի ապրենք, մի օրում ռեմոնտը փչացավ: Էս թաղամասից ահագին դոմիկներ հանել են, մնացել են մեզի պես մարդիկ` արտոնություն քիչ ունեցող, թեեւ որ վերցնեք` ամենամեծ արտոնությունը մենք ունենք, կամ աղքատ` թշվառության մեջ մեռնող: Էս թաղում երեխեքը ոչ խաղալու տեղ ունեն, ոչ էլ մաքուր օդ շնչելու հնարավորություն: Գարնանը ապրելը շատ վտանգավոր է, «Կեղտոտ չայը» հունից դուրս է գալիս ու լցվում է տներս, քաղաքի սաղ կոյուղագծերը ստեղ են թափվում: Դրա համար էլ մեր երեխեքը հիվանդ են, փոքր տղաս ահավոր ցավի տեր է` տառապում է ռեւմատիզմով, ու պատկերացրեք` տղաներիս մի քանի տարի հետո բանակ պիտի ճամփեմ էդ թույլ ոտքերով, բայց ո՞ր մի լավ ապրելակերպի համար: Թող բարի լինեին պայման ստեղծեին, մենք էլ բանակին առողջ զինվոր ապահովեինք: էս տնակում խոնավությունից մահացավ նաեւ սկեսուրս: Հիվանդացավ նաեւ սկեսրայրս, ով քաղաքի ամենահայտնի արհեստավորներից է` ոսկե ձեռքեր ունի, բայց այլեւս չի կարող տեղից շարժվել, թոքերը շատ վատ վիճակում են: Բայց ասեմ, որ եթե մտադրված են անօթեւանների համար Մուշ թաղամասում տուն կառուցել, ես երբեք չեմ գնա այնտեղ ապրելու: Ես միշտ քաղաքի կենտրոնում եմ ապրել, հիմա անունն ի՞նչ դնեմ, որ գնամ չոլերը բնակվեմ: Եթե ստեղ շներն են մարդկանց վրա տալիս, Մուշում գայլերը վրա կտան: Եթե լավ տեղ լիներ, Մուշում տուն ստացած մարդիկ իրենց բնակարանները կքաշվեին եւ ոչ թե տնակներում կփտեին: Էսքան ժամանակ միակ պաշտոնյան, որը մեկ-մեկ մեզ հիշում է, Գյումրու քաղաքապետն է, ընդ որում` գիտեք, որ էստեղ մեր հարեւաններից երեք հոգի ջուրն էին ընկել, քաղաքապետը ստիպված էր գալ: Ես երկրի նախագահին ու վարչապետին սրտանց իմ տնակ եմ հրավիրում: Թող առնեն իրենց կանանց ու երեխաներին էս ձմեռվա ցուրտ օրերին եւ մի շաբաթ, ոչ ավել, իմ դոմիկ հյուրընկալվեն: Թող իրանց շքեղ կյանքը թողնեն, էդ դղյակները, կնոպկեքով արիստոնները ու գան տեսնեն, թե ժողովրդին ինչ վիճակում են պահում: Թող մի օր սալյարկա վառեն, սառը ջրի մեջ շոր թրջեն, որ հասկանան անօթեւան բառի իմաստը: էդպես էլ նրանց փոխանցեք: Մենք ամբողջ կյանքում բնակարան երազելով ապրեցինք, բայց մենք չտեսանք, գոնե մեր երեխաները մի տանիք գլխներին ունենան: Ավել բան Աստծուց չեմ խնդրում»:

Արաքսյա Հարությունյանի ընտանիքից ոչ պակաս վատ պայմաններում ապրում են նաեւ քաղաքի կենտրոնում` Կոշտոյան, Մանուշյան, Տեքստիլագործների փողոցում տեղակայված տնակների բնակիչները: Ի տարբերություն ավտոկայանի, քաղաքապետարանն այստեղի անօթեւաններին հարկադրում է անհապաղ գլխների ճարը տեսնել ու տարածքն ազատել: Իսկ պատճառը, ըստ բնակիչների, մեծահարուստներից շատերի` կենտրոնում ռեստորան ու հյուրանոց կառուցելու ցանկությունն է: Որպես լուծում քաղաքային ու մարզային իշխանությունները բնակիչներին բնակարանների գնման վկայագրեր են հրամցնում, սակայն ոչ միշտ է նրանց հաջողվում պետության առաջարկած սահմանափակ գումարով բնակարան ձեռք բերել:

Սոնյա Թադեւոսյանի հինգ հոգուց բաղկացած ընտանիքը արդեն երեք անգամ վերադարձրել է բնակարանների գնման վկայագիրը, քանի որ պետության տրամադրած գումարը չի համապատասխանել բնակարանների շուկայական արժեքին, իսկ ընտանիքը այդքան ֆինանսական հնարավորություն չի ունեցել ավելացնելու պետական գումարը ու գոնե երկու սենյականոց ձեռք բերելու: Սոնյա Թադեւոսյանը խոնավ տնակում ապրելու պատճառով արդեն անկողնային հիվանդ է դարձել, նրա ասելով` աղիքները քայքայվել են: «Ես միշտ քաղաքի կենտրոնում եմ ապրել, լուսավոր, սիրուն մի բնակարանում, մեր տունը այստեղից մի քիչ վերեւ էր: Երբ երկրաշարժը եղավ, ես Էլեկտրատեխնիկական գործարանում էի, ամբողջ գործարանը փլվեց, շատերը աչքերիս առաջ մեռան, ու ես չէի պատկերացնում, թե ինչպես է էս դժբախտ քաղաքում կյանքը շարունակվելու: Էնքան էի սիրում քաղաքս, որ մի օրով, մի ժամով անգամ չեմ լքել: Սկզբում պալատկա խփեցինք ու խարույկ վառելով էինք տաքանում, հետո էլ տնակ տեղադրեցինք: Ու մինչեւ օրս չենք կարող ազատվել էս տնակից: Ամուսինս մահացավ` տուն երազելով, իսկ թոռներս ծնվեցին` չիմանալով, թե ինչ է տունը: Ցավն էն է, որ մեր բազմացող ընտանիքին որեւէ բարելավում չկա, կառավարության 431 որոշմամբ` մեզ բնակարան է հասնում կորցրած սենյակների քանակով, այսինքն` եթե քո ընտանիքը երկրաշարժից հետո անգամ տասը հոգի է դարձել, միեւնույն է, քեզ երկու սենյականոց է հասնում, որովհետեւ դու երկու սենյականոց ես կորցրել: Չգիտենք` ինչպես է մեր հարցը լուծվելու: Երեք անգամ սերտիֆիկատ վերցրեցինք, բայց հինգ-տասը հազար դոլար պակասում էր, որ լրացնեինք ու մի նորմալ տուն գնեինք, սերտիֆիկատի ժամկետն էլ վեց ամիս էր, էս ընթացքում քաղաքում էլ դուռ չմնաց, որ չծեծեինք, բայց բնակարան գտնելու հնար չեղավ, սերտիֆիկատի ժամկետն անցավ, ու մենք այսպես անտուն մնացինք»: Ի դեպ, Սոնյա Թադեւոսյանը եւս ասաց, որ իրենց ընտանիքին Գյումրիի հեռավոր Մուշ թաղամասից տուն հատկացնելու դեպքում կհրաժարվեն բնակարանից:

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունը Գյումրիի Մուշ եւ Անի թաղամասերում բնակարաններ կառուցելու համար արդեն իսկ պայմանագիր է կնքել «Գլենդել Հիլզ» կազմակերպության հետ, որը պարտավորվում է մինչեւ 2010 թվականը գյումրեցի 2300 անօթեւանների բնակարանային խնդիրները լուծել: Գյումրիի Անի թաղամասում կառուցվելու է առնվազն 400 բնակարան, Մուշ 2 թաղամասում` 1900: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ հունիսի 12-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստի, մինչեւ 2013թ.-ը կառավարությունը պարտավորվում է լուծել 6985 ընտանիքների բնակարանային խնդիրները, որից 4420-ը` Շիրակի մարզում, 2403-ը` Լոռու մարզում, 149-ը` Արագածոտնում եւ 13-ը` Տավուշում: Սակայն, զարմանալիորեն, կառավարության այս ծրագիրը ոչ թե ուրախացրել, այլ տխրեցրել է գյումրեցի անօթեւաններին, քանի որ բնակարանաշինության համար թաղամասեր ընտրելիս բացարձակապես հաշվի չեն առել նրանց կարծիքը:

Մենք Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ են մարզպետարանի մասնագետները բնակարանաշինության համար հենց քաղաքի ծայրամասերն առաջարկել: Ի միջի այլոց, սա Գյումրիի քաղաքապետի սրտով չէ, վարչապետ Տիգրան Սարգսյանի` օգոստոս ամսին Գյումրի կատարած այցի ժամանակ Վարդան Ղուկասյանը նրան առաջարկում էր բնակարաններ կառուցել կենտրոնում, սակայն վարչապետը մերժեց` ասելով, թե կենտրոնը էլիտար շենքերի համար է: Վարչապետի այցը մի նոր վեճ առաջացրեց քաղաքում, բազմաթիվ անօթեւաններ, հ/կ-ների ներկայացուցիչներ, շինարար-մասնագետներ սկսեցին մեղադրել մարզպետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակիցներին առ այն, որ նրանք կառավարությանը սխալ տեղ են մատնացույց արել` սոսկ քաղաքապետին հակադրվելու համար: Սակայն մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը արդարացավ` ասելով, որ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի մասնագետների հետ իրենք ոչ մի տարաձայնություն չեն ունեցել, պարզապես նրանք քաղաքի տարբեր հատվածներում բնակարաններ կառուցելու առաջարկ են ներկայացրել, կառավարությունն էլ առանձնացրել է Անին ու Մուշը, քանի որ դրանք կառուցապատման առումով ավելի ձեռնտու էին: «Քաղաքաշինության նախարարը անձամբ է եկել եւ ուսումնասիրել բոլոր տարածքները, բայց ավելի հեշտ շինարարություն անելու նկատառումով այդ երկու թաղամասերն էին ձեռնտու, ընտրությունն առայժմ կատարվել է այդ երկու թաղամասերի համար, իհարկե, 2300 բնակարանով չի ավարտվում բնակարանաշինական ծրագիրը, հաջորդ փուլը, իմ կարծիքով, կծավալվի քաղաքի ներսում: 2300 ընտանիք բնակարան կստանա, էդքան տնակ դուրս կգա քաղաքից, քաղաքը կմաքրվի, ու ավելի հեշտ կլինի քաղաքի ներսում շինարարություն անել»,- ասաց Ա. Մարգարյանը:

Պաշտոնյան նաեւ տեղեկացրեց, որ Գյումրիում 6800 տնակ է մնացել, ընդ որում` միայն 2500-ն են անօթեւան, մյուսները «անօթեւան ընտանիքներ են ոչ երկրաշարժից», այսինքն` այս պահին պետությունը չի պարտավորվում նրանց ապահովել բնակարաններով: Ալբերտ Մարգարյանը տեղեկացրեց, որ մոտ օրերս Գյումրիի 4008 անօթեւանների թիվը կարող է ավելանալ, քանի որ կառավարության նոր որոշմամբ քաղաքապետարանում նորից վերահաշվառում է կատարվում: Այս անգամ անօթեւանների ցուցակում կարող են ընդգրկվել նաեւ անհարկի պատճառներով նախորդ տարիներին հերթացուցակից դուրս մնացածները:

Նկատենք, որ Գյումրիի անօթեւանների իրական թիվը հասնում է 8000-ի. անհայտ պատճառներով կառավարությունն ամեն տարի անտեսում է 88 վթարային շենքերի բնակիչներին, որոնք թեեւ մահվան հետ կռիվ են մղում (շենքերը թեթեւ քամուց անգամ փլուզվում են), սակայն նրանց անօթեւանների ցանկում համառորեն չեն ընդգրկում:




#17 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,997 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 08 December 2008 - 12:12 PM

Գյումրիի վթարայինները հերթով փլուզվում են

Արարատ Դավթյան Դեկտեմբեր 08, 2008


Սակայն բնակիչներին հրաժարվում են անօթեւան ճանաչել ու կարիքավորների հերթացուցակում ընդգրկել

Շիրակի մարզպետարանի հարեւանությամբ գտնվող Իսահակյան 9 շենքը արդեն երրորդ տարին է` կարուսելի պես օրորվում է: Այդ պատճառով էլ մեկ առաջին հարկի բնակիչն է նստած տեղը նկուղում հայտնվում, մեկ էլ պատերն են բացվում ու երրորդ հարկիններն են ներքեւ գլորվում: Ինչպես կատակում են բնակիչները, եթե շտապօգնությունն ու փրկարար ծառայությունը գործ չունենան, իրենք կան ու կան:
տպել

ուղարկել ընկերոջը

80 տարվա շենքը վթարային է դարձել երկրաշարժի պատճառով եւ, ի տարբերություն մյուսների, թեկուզեւ ձեւականորեն չի ընդգրկվել որեւէ փաստաթղթում: Բնակիչների բողոքները սկսվել են ուղիղ երեք տարի առաջ, երբ շենքում տեղի է ունեցել առաջին խոշոր փլուզումը: Ժամանելով դեպքի վայր` մարզպետարանի ներկայացուցիչները խորհուրդ են տվել մի քիչ էլ յոլա գնալ: «Պիտի անպայման մեկը մեռնի, որ հավատա՞ն»,- սրտնեղել են բնակիչները` հավաքվելով ու խմբով կառավարություն ներկայանալով: Իսկ անցած տարի դեկտեմբերի 7-ին բնակիչները փակել են վարչապետ Սերժ Սարգսյանի մուտքը մարզպետարան` պահանջելով անհապաղ վերջ դնել իրենց խայտառակ ապրելակերպին: Սակայն սա էլ նրանց չի օգնել: Նրանք այնքան հիասթափված են, որ մեր` վերոհիշյալ շենք կատարած այցի ժամանակ զայրացած հարցնում էին, թե` «Ձեզ ո՞վ ուղարկեց, Դուք ի՞նչ օգուտ պետք է տաք»:

Նրանցից մեկը` Լեյլի Միլիտոնյանը, իրենց դաժան առօրյան ներկայացրեց այսպես. «Չկա մի ամիս, որ չգան եւ չխաբեն ու չգնան, ու՞ր պիտի հասնի, մենք էլ չգիտենք: Պադվալը` սաղ ջուր, խողովակները` խցանված, պատերը` ծակ, խոնավ, տախտակները` քանդված, կռիսները բավականին շատ են, հատկապես ամառը լիքը ճիճուներ են հավաքվում, անձրեւաջրերի ժամանակ էլ սեփական տներիս մեջ զոնտիկներով ենք ման գալիս: Ի միջի այլոց, նկատել ենք, որ հենց արտասահմանից հյուրեր են գալիս, մեկ էլ տեսար` մեր շենք են ուղեկցում, իհարկե, ուզում են ցույց տալ, որ սա թանգարանային բացառիկ նմուշ է: Վերջերս Ամերիկայից մեկը եկավ, ապշահար հետ դարձավ` մի քանի ֆոտոնկարներ անելով: Հենց գալիս են, մենք էլ տիկին Ռեբեկայի մոտ ենք տանում. հատակը կորացել` աղեղնաձեւ էր դարձել, ինքն էլ ընկել էր նկուղը` կորցնելով գիտակցությունը: Կանալիզացիայի ջրերը լցվել էին վրան ու մի կերպ էր գիտակցության եկել: Գիտե՞ք` հարեւաններն ինչքան չարչարվեցին, մինչեւ կարողացան պադվալից դուրս բերել: Նա չաղլիկ է, ու երեւի թե նրան փրկել էր հենց չաղությունը: Ահագին նեղություն կրեց, առողջական խնդիրներ ունեցավ, պատգարակով հիավանդանոց տեղափոխեցին: Մի անգամ էդպիսի մի դեպք էլ տեղի ունեցավ առաջին հարկում ապրողը միայնակ կանանցից մեկի հետ, ութսուն տարեկան է խեղճը, էլի պադվալն էր ընկել, պատկերացրեք` ինչքան գումար ծախսեց բուժվելու համար, ի~նչ կապտուկներ էր ստացել:

Չեմ հասկանում` մեր կառավարությունը ի՞նչ է մտածում: Ամոթից գետինն ենք մտնում հյուրեր ընդունելիս: Մեր շենքը տեսնելով` աղջիկները նույնիսկ հարս չեն գալիս, վախից, չես էլ մեղադրում: Սանհանգույց նույնիսկ չունենք, հյուրեր եմ ունեցել, բայց ամոթ էլ է ասելը, չեմ կարողացել նրանց բնական կարիքները բավարարել: Կսպասեն, որ մահ լինի, նոր տեղերից շարժվե՞ն: Աշխատանք չկա հերիք չէ, հիմի էլ տեսեք ինչ պայմաններում ենք ապրում: Վերջերս հարեւաններից մեկը եղավ մարզպետի մոտ ու որպես կին փորձեց բացատրել իր վիճակը, մարզպետին թվացել էր, թե հնդկական կինո է պատմում, բայց մի անգամ չի գալիս տեսնի, թե ինչ է կատարվում: Հիմա էլ մեզ մեկ խաբում են, թե վերանորոգելու են, մեկ էլ ասում են, թե քանդելու ենք:

Մեր քաղաքը անտերության է մատնված, բացարձակապես ուշադրություն չեն դարձնում, շենքը չորրորդ կարգի վթարային է դարձել, ճռռում է: Մի անգամ լսելով, որ ուսիլիտ են անելու, շատ ուրախացանք, մտածեցինք` մարզպետարանի հարեւանությամբ է, հազար տեսակի հյուրեր են գնում ու գալիս, ու որպեսզի ամեն մի հյուրի հետեւից մարզպետարան չվազենք, չբողոքենք, երեւի թե որոշել են էս վիճակին վերջ տալ: Բայց հիմա էլ շշուկներ են հասնում, որ մեզ ուզում են հանել, որպեսզի վաճառեն ինչ-որ մեծահարուստի, դե կենտրոն տեղ է` աչքերը վրան: Եթե վթարային է, էդ ինչպե՞ս եք վաճառում, կամ մեզ ու՞ր եք տանում, վերջը շենքում յոթ մուտք կա, էդքան ընտանիքի ի՞նչ պետք է անեք: Եթե մտքներով անցնում է մեզ Մուշ կամ Անի (ծայրամասային թաղամասեր Գյումրիում-հեղ.) տանել, մենք չենք գնա, մարդիկ կան` ութսուն տարի ստեղ են ապրել, թող բարի լինեն վերանորոգեն, ապրելու տարրական պայմաններ ստեղծեն, թե չէ` խաբելով բան դուրս չի գա»:

Այս շենքից շատ ավելի վատ վիճակում է քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող Օզանյան Դոս 1 շենքը: Գյումրիում ինքնափլուզման ամենաթարմ դեպքը գրանցվել է հենց այստեղ. հուլիսին Սարգսյաններին պատկանող չորրորդ հարկի բնակարանի հյուրասենյակը ներքեւ էր իջել:

Սակայն, ի տարբերություն մարզպետարանի, «հարեւանները»` քաղաքապետարանի պաշտոնյաները, դեպքի վայր չեն ժամանել, ընդհանրապես չեն հետաքրրքվել` հայտարարելով, որ սովորական բան է: Փրկարար ծառայության աշխատակիցներն էլ մեկ ժամ ուշացումով տեղ հասնելուց հետո հոխորտացել են, թե` ի՞նչ է եղել, որ կիրակի օրով անհանգստացնում եք:

Մեզ հետ զրույցում ընտանիքի հայրը` Իշխան Սարգսյանը, բողոքեց. «Մի հատ չեկան տեսնեն` ո՞վ է մեռել, ինչի՞ է մեռել, ի՞նչն է պատճառը, միայն մի ամիս հետո սրբազանը` Աջապահյանը, եկավ մեր տուն: Եկել էր Դեկա, հետո հանդիպել էր մեզ: Մի բան էլ ես հսկա գումար ծախսեցի սրան-նրան տեղեկացնելու ու Երեւան նամակներ ճանապարհելու համար: Հեչ որ չէ` մարդու վիշտը կիսելու համար պետք է կողքը լինես, ոչ թե ասեն` հա, իմացել ենք: Մի հատ եկեք, հանդիպեք, ձեր աչքով տեսեք, սաղ կյանքներդ ստել եք, արեք մի հատ էլ ստեք, էլի, դժվա՞ր է: Մինչեւ դժբախտությունը չգա, ոչ մեկի պետքը չէ, վերջապես մարդ ենք: Ես տասնհինգ տարի է` թոշակառու եմ, ինձ հիմա հանգիստ է պետք, մեր ընտանիքը յոթ հոգուց է բաղկացած, բայց երբ զալը փլվեց, էդ դարդից աղջիկս դուրս եկավ վարձով, էլ շնչելու տեղ չկա, չենք տեղավորվում:

Երկրաշարժից հետո մեր շենքը պաժառ ընկավ ու վթարային դարձավ, պատկերացրեք, որ չորս հարյուր յոթանասուն տոննա ջուր է լցվել էս շենքի վրա: Ասելն է հեշտ: Երբ պաժառն ընկավ, պաժառնու մի քանի մեքենա եկավ` բացարձակապես անպատրաստ, մեկը եկավ` բենզին չունի, մյուսը` ջուր չունի, երրորդի շլանգներն են թողել, դրին շենքը վառին-պրծան, մեզ էլ անօթեւանին հավասար մարդ դարձրին: Ես մանկության տարիներից մինչեւ թոշակի անցնելս զինվորական եմ եղել, ու՞մ եմ պաշտպանել, ի՞նչ եմ պաշտպանել, ինձի պես քանի՞ հիմար են եղել: Երեկ ամբողջ օրը հեռուստացույց էի նայում, տեսա, որ մեր երկրի ղեկավարները իրենցից դուրս խոսում են, հնարավո՞ր է էդքան անօթեւանի տնով ապահովել: Իզուր խոսքեր են, ինձ պետությունը թոշակ է նշանակել, որ ես հանգիստ մնամ, բայց էս վիճակում ապրել հնարավո՞ր է: Ներքեւի հարկի հարեւանները վախենում են դռներս բանալ, էս դրվածքով ապրելն անհնար է, մենք մարդ ենք մենակ ընտրությունների ժամանակ:

Երբ ընտրություններ են, ոչ մեկը վախեցող չկա, գալիս են դուռդ թակում: Միշտ մտածում էի, թե մարդիկ տնակների մեջ` ես ինչպե՞ս ինձ թույլ տամ, գնամ անօթեւանների ցուցակում հերթագրվեմ, բայց տես որ տնակում ավելի ապահով են ապրում: Մեր ներքեւի հարեւանը եկել ինձ հարցնում էր, թե պոլերը ինչի՞ ես քանդել, որովհետեւ իր տունը եւս սկսել է կաթկթել: Բերեցի ցույց տվեցի, որ անձրեւաջրերից հատակն արդեն նեխել է, ու ջրերեը հասնում են մինչեւ առաջին հարկ: Ես յոթանասուն թվականներից այստեղ եմ ապրել, ծնվել ու սաղ կյանքս ապրել եմ քաղաքի կենտրոնում, եթե ուզենան ինձ լավություն անեն ու քաղաքի ծայրամասերում տուն տան, էդ կեղտոտ մայլեքը երբեք չեմ գնա ապրելու: Հիշում եմ, որ Մուշ թաղամասը ճակնդեղի դաշտ է, հիմա էդ ինչպե՞ս է, որ տներ են կառուցում, քաղաքը էնտեղ են տեղափոխում: Էն զըռ գյուղացիներից փողերն առան եւ տուն տվեցին, մենք մեր քաղաքի մեջ մնացինք անտուն, ամոթ է, մեկը հազար դղյակ է կառուցում, մյուսը գլխի վերեւում մի կտուր չունի, եթե անձրեւների ժամանակ գաք մեր տուն, անցնելու մի անկյուն չեք գտնի, սաղ պոլերին տաշտեր են շարված»:

Տեղեկացնենք, որ այս շենքի փլուզումը համընկավ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի` Գյումրի կատարած այցին, ու չնայած բնակիչների «հրավերքին», թե` «մի հատ եկեք-շենքը տեսեք», նախարարը խոստացավ ու չգնաց: Նույն օրը նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Ուրեմն հիմա արդեն «Հայսեյսմիկշին» գիտահետազոտական ինստիտուտի կողմից արդեն ուսումնասիրություններ են կատարվում Գյումրիում, բազմաբնակարանային շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, եւ դրա արդյունքում արդեն կունենաք կոնկրետ տվյալներ, այդ տվյալների հիման վրա կկազմվի նոր ծրագիր, որպեսզի դա իսկապես Գյումրիում չլինի լուրջ խնդիր: Սա առանձին ծրագիր է, պետք է ուսումնասիրվի եւ նոր կոնկրետ հայտարարություններ արվեն այդ ուղղությամբ: Բայց որ խնդիրը հանրապետության կառավարության եւ նախագահի ուշադրության կենտրոնում է, փաստ է»:

Գրեթե նույն վերացական պատասխանը օրերս մեզ տվեց քաղաքաշինության փոխնախարարԿարլեն Գեւորգյանը, ով միայն հավելեց, որ Գյումրիի` երկրաշարժից տուժած վթարայիններին առանձնահատուկ մոտեցում չեն նախատեսում: «Վթարային չասենք, կան երրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքեր, այդ շենքերը դասակարգվում են նորից երեք խմբի` ավելի վատ վիճակի, միջինից լավ եւ այլն: Այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր բնագավառերում, մենք էդ խնդիրներին միատեսակ մոտեցում ենք ցուցաբերելու, սկսվել են արդեն վերլուծական աշխատանքները, դրա հետ մեկտեղ մինչեւ տարվա վերջ ներկայացնելու ենք քանդման ենթակա շենքերի այդ միջոցառումների ծրագիրը, եւ դրանով կպայմանավորվի ֆինանսավորումը այդ ուղղությամբ: Ինչու՞ եմ ասում, Գյումրիում այսօր կան անօթեւաններ, որոնք աղետի հետեւանքով չեն անօթեւան, էսօր մենք էդ ընտանիքների հարցը չենք քննարկում, քանի որ Երեւանում էլ կա, Սյունիքում էլ, բոլոր մարզերում էլ կան, մենք դեռ չենք մշակել, թե ո՞վ է աղետի հետեւանքով անօթեւանը, այդ սահմանումը, քաղաքականությունը պետք է մշակվի, որ իմանանք աջակցության ուղղությունները»,- ասաց փոխնախարարը:

Նախարարի ու փոխնախարարի պատասխաններից ստացվում է, որ փլուզվող շենքերի բնակիչները պետք է պայման կապեն Աստծո հետ` խնդրելով իրենց զերծ պահել փլուզումներից ու մահից այնքան ժամանակ, մինչեւ հայրենի կառավարությունը որոշակի քաղաքականություն կմշակի ու իրենց կյանքը կապահովագրի: Նկատենք, որ քսան տարի շարունակ կառավարությունը զբաղված է Գյումրիի վթարայինների համար հանձնաժողովներ կազմելով ու լուծարելով: Ընդամենը 2,5 տարի առաջ նմանատիպ հանձնաժողով Ռոբերտ Քոչարյանն էր Գյումրի ուղարկել, ովքեր, գյումրեցիների բնութագրելով, «մեկ-երկու շենք մտնելուց ու հյուրասիրվելուց հետո արժանացան Խաչատուր Աբովյանի բախտին»: Իսկ Գյումրիում երկրաշարժից վթարային դարձած 88 շենքեր կան, որոնց բնակիչներին, ըստ Սեյսմիկ ծառայության Հյուսիսային բաժանմունքի ղեկավար Սերգեյ Նազարեթյանի, ամեն վայրկյան մեռնելու կամ մարմնական վնասվածքներ ստանալու վտանգ է սպառնում: Ըստ սեյսմիկ ծառայության հետազոտությունների` նոր երկրաշարժի դեպքում Գյումրիի վթարայինները մոտ վեց հայուր զոհ ու հազար վիրավոր կտան:

#18 Shaumian

Shaumian

    Junior Member

  • Members
  • Pip
  • 6 posts

Posted 08 December 2008 - 11:06 PM

My aunt and cousins have lived in Leninakan since 1946 but were not affected by the earthquake in a major way.

#19 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 09 December 2008 - 03:53 AM

can you sum up the ways they did get affected? this is a first for me to hear that in Leninakan there was a family that was not majorly affected by the earthquake...

#20 Hayastanci

Hayastanci

    Junior Member

  • Members
  • Pip
  • 18 posts

Posted 09 December 2008 - 04:59 AM

Rest In Peace , I was 3 years old when the earthquake hit Gyumri, At the time my family was living in an 8level apartment unit when the earthquake happend we were actually inside the building on the 5th floor, i remember everything that happend like it was yesterday every single apartment around us collapsed except for ours and the one next to us....... i was in the kitchen just remember how all the plates glass everything fell down the door actually jammed in and couldn't open it to get out of the building so the neibour kicked it open so we got out.

But yeah i lost 3 family members 2 close and one far........ but may their souls rest in peace.

god bless




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users