https://tondrak.am/h...gQbPCcJMpfuBkXI
Օձաբերդի պեղումների ֆանտաստիկ արդյունքները
Օձաբերդը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև՝ Սևանա լճի հարավային ափին։ Այստեղ 1934 թվականին ստուգողական պեղումներ է կատարել հայտնի հնագետ Բորիս Պիատրովսկին, այնուհետև, միայն 2014 թվականին հնագիտական պեղումները կրկին վերսկսվեցին։
Թոնդրակ.am-ի զրուցակիցը Օձաբերդի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեքնածու Միքայել Բադալյանն է՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը։
«Հնավայրը բաղկացած է միջնաբերդից, ամրոցից և արտաքին բնակավայրից։ Վերջինիս կառույցները հայտնաբերվեց մեր պեղումների ժամանակ։ Այստեղ գլխավորապես ունենք երկու տիպի ճարտարապետություն․ Մեկը՝ կիկլոպյան և կիսակիկլոպյան շարվածքով, մյուսը շատ նման է ուրարտական ճարտարապետական ավանդույթներով կառուցված շինություններին: Հնավայրում մեր ամենանշանավոր ձեռքբերումներից էր միջնաբերդի պատերին կից թեքահարթակի գոյության փաստումը: Նման թեքահարթակները հատկապես բնորոշ են խեթական ճարտարապետությանը։ 30 աստիճան թեքահարթակը զգալիորեն բարձրացնում է միջնաբերդի պաշտպանվածությունը և տալիս էսթետիկ տեսք»։