Jump to content


Photo

Heratsumi Xosqer


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 12 June 2007 - 03:57 PM

ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ
Եղիշե Չարենց

Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես,
Կյանքս կանցնի, կմարի- բայց սերը կա, կապրի դեռ:

Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում`
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
Երգերիս մեջ - դու գիտե՞ս- ինձ ոչ-ոք չի ճանաչում
Կարծես ուրիշն երգում կապույտ կարոտը հոգուս:

Հավիտյան գոց ու անխոս` փապառել եմ ու լռել,
Ոչ ոք, ոչ ոք չգիտե` արդյոք ի՞նչ է կյանքս, վես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:

Ես յերգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում - ես յերգել եմ սերը խոր
ՈՒ կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան...

Մոտենում է, քույր իմ , ախ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձերքերս չդողան, որ օրերս ներեն ինձ:

Գուցե հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
ՈՒ սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան...
-Ինչ էլ լինի, քույր իմ, քուրր, հեռանալիս չանիծես
Խեղճ կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան...

1917






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users