Դր. Ստելլա Վարդանյան, 1982, Երևան
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
Բժշկությունը հին Հայաստանի մշակույթի անբաժան մասն է, և նրա արմատները հասնում են դարերի խորքը: Ծնվելով ժողովրդական բժշկության ակունքներից, այն կուտակել է բժիշկների բազում սերունդների դարավոր փորձն ու գիտելիքները՝ Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև հանքային նյութերի բուժիչ հատկությունների մասին: Ուրարտական և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքները (բժշկական զանազան գործիքներ, դեղատան սարք և այլն) վկայում են հին Հայաստանում բժշկական արվեստի բարձր մակարդակի մասին:
Նախնադարյան հասարականության մեջ բժշկի դերը կատարել է կինը, և ամենևին էլ զարմանալի չէ, որ առողջության պահապան աստվածությունն էլ մարմնավորված է կնոջ կերպարի մեջ: Հեթանոս հայերը սիրո և գեղեցկության դիցուհի Աստղիկին և նրա պարկեշտության ու առաքինության դիցուհի Անահիտին պաշտում էին որպես բժշկության հովանավորների: Հիշյալ դիցուհիների տաճարները, Ե դարի պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու վկայությամբ, կառուցված են եղել հին Հայաստանի գեղատեսիլ վայրերում, Բարձր Հայքի, Այրարատի, Տարոնի, Վասպուրականի նահանգներում, որոնք ժամանակի ընթացքում դարձան կարևոր բուժական կենտրոններ:
Տաճառների քրմերը, յուրացնելով ժողովրդական բժշկության փորձը և կատարելագործելով բժշկական արվեստի մեջ, օգնություն էին ցույց տալիս բնակչությանը:
301 թվականաին Հայաստանում քրիստոնեությունը դարձավ պետական կրոն: Հին հեթանոսական տաճառների տեղերում հիմնվեցին քրիստոնեական վանքեր, որոնց կից բացվեցին առաջին հիվանդանոցները: Այսպես, Ե դարի պատմիչ Փավստոս Բյուզանդը մեծ գովեստով է խոսում Ներսես Մեծ կաթողիկոսի շինարարական գործունեության մասին: Նա պատմում է, թէ ինչպես Ներսես Մեծը՝ Հայոց աշխարհի բոլոր կողմերում հիվանդանոցներ է շինել տալիս բորոտների, հաշմանդամների և ցավագարների համար:
Կաթողիկոսի այս միջոցառումները արտացոլված են Աշտիշատի եկեղեցական ժողովներում (365 թ) «Վարակիչ հիվանդությունների տարածվելը կանխելու համար՝ հիմնել բորոտների համար բորոտանոցներ, հիվանդների համար հիվանդանոցներ, հաշմանդամների և կույրերի համար՝ ապաստաններ»:
Մասնավոր հիվանդանոցներ կային Հայաստանում դեռևս դարում: Այսպես, 260 թվին հայ նախարար Սուրեն Սալահունու կինը՝ Աղվիթան Առբենուտ կոչվող բուժիչ հանքային աղբյուրների մոտ իր միջոցներով բորոտանոց կառուցեց: Հիշեցնենք, որ Եվրոպայում առաջին բորորտանոցները բացվել են դրանցից երեք հարյուր տարի հետո միայն:
Հայ ժողովրդական բժշկությունը, որ գրեթե երեք հազար տարվա պատմություն ունի, ստեղծել է դեղամիջոցների մի հարուստ գանձարան: Հնում առանձնապես մեծ համբավ ունէին Հայկական լեռնաշհարհի դեղաբույսերը, որոնք արտահանվում էին Արևելքի և Արևմուտքի մի շարք երկրներ և տեղ են գտել հնագույն դեղագիտարաններում: Այսպես, անտիկ1 հեղինակներ Հերոդոտը2 , Ստրաբոնը3 Քսենոֆոնը4 , Տատիկոսը5 իրենց երկերում անդրադառնալով Հայաստանին, հիշատակել են նաև նրա բնաշխարհի բուժիչ բույսերի մասին: Քսենօֆոնը իր «Անաբասիս» երկում խոսում է հայկական բուրումնավետ գինիների և հրաշալի գարեջրի, քնջութի6 , նուշի, ձեթերի, և բևեկնի խեժի7 , ինրպես նաև անուշահոտ օծանելիքների մասին, որոնց պատրաստման գաղտնիքը հայտնի էր միայն հայերին: Հին աշխարհի անվանի բուսաբան Դիոսկորիդեսը, ծնունդով կիլիկիացի, իր «Materia Medica8» դեղագիտական աշխատության մեջ կանգ է առնում նաև բույսերի հայկական տեսակների վրա, որոնք, իր խոսքերով ասած, աչքի են ընկնում հրաշալի բուժիչ հատկություններով: «Ամենալավ համեմը,- գրում է նա,- հայկական է, ոսկեգույն, դեղնավուն ցողունով և բավական հաճելի բուրմունքով»:
Հռոմեացի պատմիչ Տատիկոսը իր «Տարեգրություններում» հիշատակում է «գյուղական» դեղամիջոցների մասին, որ հաջողությամբ օգտագործում էին հայ գեղջուկները վերքերը բուժելու նպատակով:
Հայաստանը, ինչպես նաև Մարաստանը, հնում հանդիսացել են մի շարք արժեքավոր խեժաբեր բույսերի, այդ թվում նաև հայտնի ուպանի (Leserpitium) հայրենիքը: Վերջինիս բուժիչ հատկությունները, ինչպես վկայում է Պլինիոս Ավագը իր «Բանական Պատմության» մեջ, չափազանց բարձր էին գնահատում հռոմեացիները:
Հայ պատմիչները բազմաթիւ ուշագրավ տեղեկություններ են հաղորդում հին հայկական բժշկության մասին: Այսպես, պատմահայր Մովսես Խորենացին գրում է, որ հայոց Վաղարշակ թագավորը (Բ դար մ.թ.ա) Տայքի և Կողի ճահճոտ վաjրերում աjգիներ և բուրաստաններ է հիմնել: Այդ այգիներում և բուրաստաններում աճեցվում և բազմացվում էին, ինչպես վկայում է Ե դարի մի ուրիշ պատմիչ ՝ Ղազար Փարպեցին, բնության մեջ վայրի ձևով աճող դեղաբույսեր: «Այնտեղ (Արարատի դաշտում), -գրում է պատմիչը, -շատ կան զանազան բույսերի արմատներ, որ օգտագործում են ճարտար, հմուտ և գիտուն բժիշկները արագ բուժող սպեղանիներ9 կամ ըմպելի դեղեր պատրաստելու համար, որոնցով բուժում էին երկար ժամանակ հիվանդությամբ տառապողներին»:
Հայաստանի բուժիչ բույսերը մեծ խնամքով աճեցվում էին հատուկ պարտեզներում, որ հիմնել էին դեռ Արտաշես թագավորի (Ա դար մ.թ.ա.) նախաձեռնությամբ, որի մասին գովեստի հետևյալ խոսքերն է գրում Թ դարի պատմիչ Թովմա Արծրունին. «(Արտամետ քաղաքի) ամրոցի շուրջը նա տնկել տվեց զանազան բազմերանգ և անուշահոտ ծաղիկների բուրաստաններ, որոնք ոչ միայն հաճելի էին աչքի և հոտոտելիքի համար, այլև պիտանի՝ հնարամիտ բժիշկների դեղեր պատրաստելու համար, համաձայն Ասկղեպիասի10 արվեստի»:
Այս տեղեկությունների համաձայն, Պոնտոսի թագավոր Միհրդատը՝ հին աշխարհի ականավոր բժիշկ և թունագետը, իր հռչակավոր հակաթույնը պատրաստում էր Հայաստանի դեղաբույսերից: Որոշ բույսերի, ինչպես Լոշտակի (Bryonia dioica), սև գնդիկի (Nigella sativa) հրաշալի բուժիչ հադկությունները հին Հայաստանում առաջացրին այդ բույսերի պաշտամունքը, որի հեռավոր արձագանքները պահպանվել են հայ բանահյուսության մեջ:
Մեծ համբավ ունէին հնում հանքային դեղամիջոցները՝ հայկական կավը, հայկական քարը, հայկական բորակը11, ինչպես նաև սնդիկի, երկաթի, ցինկի, արճճի12 (միացություննորը, որոնք Հայաստանից արտահանվում էին հարևան երկիրնեռը: Հայկական կավը13, որը պարունակում է ալյուսիլիկատներ14 և երկաթի օքսիդ, կիրառվել է որպես հակաբորբոքային15, հակաալերգիկ16 ու հակաուռուցային17 դեղամիջոց, այն միաժամանակ օգտագործվել է արյունահոսությունների և թունավորումների դեպքում: Այն լավ հայտնի էր անտիկ աշխարհի ականավոր բժիշկ Գաղիանոսին 18 , իսկ հետագայում շատ բարձր է գնահատվել «բժշկության իշխան» Իբն Սինայի 19 կողմից, որը իր «Կանոնում20» գրել է. «Հայկական կամ Անիական կավը զարմանալիորեն ներգործում է վերքերի վրա: Այն առանձնապես օգտակար է թոքախտի և ժանտախտի21 դեմ: Շատերը փրկվեցին մեծ համաճարակի ժամանակ22, քանի որ սովորություն ունեին պարբերաբար խմել այն թույլ գինու հետ»:
Հայկական կավը այսօր էլ մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ:
Հայ և օտար հեղինակների վկայությամբ, Հայաստանը հնում հայտնի է եղել պղնձի, երկաթի և արճճի հանքերով: Դեպի Վանա լճի եզերքն իջնող Ռշտունեաց Լեռները, ինչպես վկայում է Փավստւս Բյուզանդը, կոչվում էին երկաթահատների և կապարահատների լեռներ: Այդպիսի հանքեր կային նաև Սասնա լեռներում: Երկաթի միացություններից պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում էին մի շարք հիվանդություններ բուժելու համար և դեռ այսօր պահպանվել են ժամանակակից դեղագիտարաններում23:
Հին Հայկական դեղանյութերի շտեմարանում հատուկ տեղ ունէին սնդիկի24 միացությունները, այդ թվում և կարմիր ներկը, որոնք արդյունահանվում էին Հայաստանում: Անտիկ աշխարհի նշանավոր աշխարհագետ և պատմիչ Ստրաբոնը վկայում է. «Այնտեղ (Հայաստանում) կան նաև այլ հանքավայրեր, այդ թվում և այնպիսիք, ուր արդյունահանվում է այսպես կոչված սանդիկը (կարմիր ներկ, սուսր)25 , որը կոչվում է հայկական ներկ և նման է ծիրանիին»:
- Անտիկ = հնություն, վաղեմի, հնադարյան, հնաձև = Antique
- Herodotus, Historian (484-430 B.C). Birthplace Halicarnassus (now Bodrum, Turkey). Best Known As: Author of The Histories. http://www.answers.c...m...53&method=3
- Strabo: Greek geographer and historian (c. 63 bc–ad 23) http://www.answers.c...l...53&method=3
- Xenophon (c.430-353 bc), http://www.answers.com/xenophon
- Տատիկոս = ???
- Քնջութ = sesame (պրսկ. کنچِد)
- Բևեկնի Խեժ = Trebantine
- Materia Medica:1 The scientific study of medicinal drugs and their sources, preparation, and use. Also 2. Substances used in the preparation of medicinal drugs.
- Սպեղանի,բալասան = Balsam
- Ասկղեպիասի = Aeschulapius http://www.answers.com/topic/asclepius
- Բորակ, սելիտրա = Niter: A white, gray, or colorless mineral of potassium nitrate, KNO3, used in making gunpowder. Also called saltpeter.
- Արճիճ: Lead
- Armenian bole ( bolus armenus or bole armoniac), is an earthy clay, usually red, native to Armenia.
- Ալյուսիլիկատներ = Aluminium silicates
- Հակաբորբոքային = Anti-inflammatory
- Հակաալերգիկ = Antiallergic
- Antitumor (Ուռուցք = Tumor )
- Գաղիանոս = Galen of Pergamum (ad 129-216) http://www.answers.c...alen?cat=health
- Իբն Սինա = Ibn Sina: Islam's most renowned philosopher-scientist (980-1037)
- Կանոն = The Canon of Medicine, an encyclopedia based on the teachings of Greek physicians was one of the two major works written by Ibn Sina. The Canon was widely used in the West, where Ibn-Sina, known as Avicenna, was called the "prince of physicians. The Book of Healing, a compendium of science and philosophy was the other major work of Avicenna.
- ժանտախտ = Plague
- Մեծ Համաճարակը = The epidemic known to its survivors as The Great Pestilence, and to history as The Black Death, swept across Europe from 1347-1351, leaving more than 25 million people dead.
- Երկաթի միացություններից պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում էին մի շարք հիվանդություններ բուժելու համար և դեռ այսօր պահպանվել են ժամանակակից դեղագիտարաններում: Նոյնպես Հին Հայաստանում օգտագործվում էին արճճից պատրաստված դեղամիջոցներ, ինչպիսին էին Lead Acetate (plumbum), որն ըստ նորօրյա տեղեկությունների համաձայն կարող է արճճի թունավորում առաջացնի, իր բոլոր վտանգավոր հետևանքներով = A pediatric lotion called for among others, Lead Acetate (plumbum) was used in ancient Armenia which as we know nowadays can cause lead poisoning with its many deleterious side effects.
- Սնդիկ = Mercury Հին Հայաստանում սնդիկից պատրաստված դեղամիջոցները նոյնպես որոշ հիվանդություններում գործ էր ածվում որպես բուժման միջոց, որն ինչպես այսօր գիտենք վտանգավոր է:
- Սանդիկ, սուսր, կարմիր ներկ, կարմիր հող = Ocher (Ochre) Ochre = Any of several earthy mineral oxides of iron occurring in yellow, brown, or red and used as pigments. http://www.answers.c...e...53&method=3
Edited by vartahoor, 29 June 2007 - 11:51 AM.