Սիրելի Հայրենակից Հալէպցի Եղբայր Յովաննէս.
Դու ծանօթ ես սա քո դրացի բարիացակամ տիկնոջ? (Դրացի=Next door)
Please eveyone. None of that prejudicial, warlike attitude about EA and WA.
See how reconcilliatory this Lady is. One can only wish that we were so charitable. Which brings to mind the highly divisive posts by (RIP)Vartahoor. Search and find what those "idiots" Khachatrian et al had said about Yerevan and Halep dialecst and orthography.
Note. I spelled Հալէպ with the Է not Ե since the Է and the Ե were never meant to sound alike, when the Է is meant to sound the A as in "bad" while Ե is meant to sound like the E as in (Y)Epsilon. Please listen how others pronounce the name of that city "Halab/Հալէբ" not "haleb/Հալեբ, nor /halep/Հալեպ".
Forgive me if cannot get my message across. Simply. The Mesropian Է Ե were never meant to sound alike. The former was meant to sound like the English A as in "bad" while the latter was meant to sound like the Latin/Greek Ecclesia/Եկեղէցի.
I will not highlight the RECONCILLIATORY passages. See for yourselves.
===
http://www.azg.am/?l...&num=2007081413Հրատարակվել է Հալեպի «Այգ» մատենաշարի երրորդ գիրքը՝ «Հույսի հորիզոններ» պատմվածքների ժողովածուն: Ինչպես հեղինակը՝ Լալա Մինասյանն է ասում, ժողովածուն հայրենիքի հանդեպ կարոտից ծնված գիրք է, որտեղ հայության միաձույլ իրականությունը պատմվում է արեւմտահայերեն եւ կրում արեւելահայերենի լեզվաոճական որոշակի տարրեր:
- Երկար տարիների խոհեր, հույզեր, տպավորություններ, մանավանդ, շեշտում եմ, կարոտը հայրենիքի հանդեպ տեղ են գտել գրքում: Դրանք մեջս ամբարվեցին, խմորվեցին ու կարճ ժամանակի մեջ արտահայտվեցին: Երբ առիթ եղավ մեր գաղութի սրբազանի՝ գերաշնորհ տեր Շահան եպիսկոպոս Սարգսյանի հետ խոսելու, վստահեցրեց, որ մեծ սիրով կտպի ժողովածուն: Իր հետեւողականությամբ ժողովածուն հրատարակվեց եւ մեզ համար բավական մեծ՝ 1000 տպաքանակով: Նկատի առնենք, որ մեզ մոտ տպաքանակը մեծ չի լինում, ինձ որպես ուսուցչուհու ընդառաջել են: Սրբազանը շատ գրասեր է, եւ ինչպես տեսնում եք, արդեն մատենաշար ունենք, որի երրորդն է իմ գիրքը: Սրանից բացի ունենք կրոնական բովանդակության մատենաշար: Մատենաշարի հրատարակությունները գրեթե չեն վաճառվում, դրանք բաժանվում են գաղութներում:
- Արեւմտահայերեն եք գրում, եւ շատ մոտ զգում ու հաղորդում եք հայաստանյան միջավայրը: Որտեղի՞ց Լոռվա բարբառի իմացությունը:
- Ծնվել ու մինչեւ ամուսնանալս ապրել եմ Հայաստանում: Իմ հարազատ գյուղը Լոռու Արճիսն է: Բնիկ հայաստանցի եմ, չնայած բնիկ ասելն էլ մի քիչ հարաբերական է՝ նախնիներս կարսեցի են: Կրթությունս ստացել եմ Հայաստանում՝ Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում: Նախապես ոչ մի մտադրություն չունեի Հայաստանից գնալու: Պարզապես ամուսնության հանգամանքով գնացի Հալեպ: Եվ այնտեղ 1978 թվականին սկսեցի ուսուցչական գործունեությունս Քարեն Եփփե ազգային ճեմարանում: Կրթությունս արեւելահայերենից արեւմտահայերենի անցման հնարավորությունը տալիս էր, բացի այդ 6 տարի չեմ աշխատել ու արեւմտահայերենը գիտակցաբար յուրացրել եմ, ե՛ւ լեզուն, ե՛ւ ուղղագրությունը, այնպես որ դժվարություններ չեմ ունեցել: «Հույսի հորիզոնները» գրել եմ արեւմտահայերեն, որովհետեւ իմ միջավայրի համար եմ գրել, բայց միշտ էլ պիտի զգաք դուք արեւելահայերենը՝ ինչ-որ ոճական ձեւով, մտածելու ձեւով արտահայտված: Եվ դա, կարծում եմ, ընդհանրապես չի խանգարում լեզվին:
- Թերեւս ոչ միայն Ձեր կրթությունն ու մասնագիտական գործունեությունը, այլեւ Ձեր անձնական օրինակը հիմքեր տալիս են վստահ կարծիք հայտնելու արեւելահայերենի եւ արեւմտահայերենի մերձեցման խնդրի կամ հնարավորության մասին:
- Արեւմտահայերենի ու արեւելահայերենի մերձեցման հնարավորությունը չեմ կարող կտրական մերժել: Լեզուն ընթացող երեւույթ է, եւ ակադեմիկոսներն ու գիտնականները չէ, որ պիտի մոտեցնեն: Կարծում եմ, որքան ժողովուրդը շփվի եւ եթե կա բարյացակամություն, ապա անպայման կլինի նաեւ լեզվական ու ոճական մերձեցում: Եվ արդեն կարծեմ թե լեզվաոճական ձեւեր, բառեր մտել են լեզվապաշար: Երեւույթը կա, կմնա, որ մենք մի քիչ ավելի բարյացակամ լինենք եւ արեւմտահայերենի հանդեպ հարգանք դրսեւորենք, ինչը որ ես Հայաստանում շատ չեմ զգում: Վերջապես արեւմտահայերենը Ռուբեն Սեւակի, Մեծարենցի, Վարուժանի, Սիամանթոյի, Թեքեյանի, Շահնուրի, էլի շատ ու շատ մեծերի լեզուն է: Գալիս, միանում են լեզվի գեղեցիկ ոճական ձեւերը: Ինչը գեղեցիկ է ու լավ: Մնում է, որ մենք սիրենք այդ լեզուն եւ թեկուզ արեւելահայերենը պետական լեզու է, չստորադասենք արեւմտահայերենը: Անգամ պնդումներ կան, թե արեւմտահայերենը բարբառ է: Սա անբարյացակամություն է: Կարծում եմ, որ կարելի է մերձեցում կատարել:
- Սիրիայի հայության շրջանում կա՞ն հայերեն գրականության անհրաժեշտություն եւ հայոց լեզուն ուսանելու ձգտում:
- Կարծում եմ, առաջարկը հայերեն գրականության պարտադիր պետք է լինի: Այդ պարագային եւ ընթերցողական հետաքրքրությունը կկարողանանք պահել: Իսկ ուսանելու առնչությամբ կարող եմ վստահեցնել՝ աշակերտների խնդիր չունի մեր դպրոցը: Քարեն Եփփե ազգային ճեմարանն ավելի քան 1200 աշակերտ ունի: Օրինակ, ութ 7-րդ, տասներկու 12-րդ դասարան ունենք: Մյուս հայկական դպրոցներում նույնպես կարծում եմ, որ չկա, հակառակ որ արդեն երբեմն մեկի ավելացումը մյուսի հաշվին է լինում: Կարեւոր է, որ ծնողները տակավին երեխաներին հայկական դպրոց են ուղարկում, շատ քիչ են նրանք, ովքեր օտար դպրոց են ուղարկում երեխաներին:
- Ի՞նչ տարբերություններ ունեն Սիրիայի հայկական դպրոցները երկրում եղածներից:
- Մեր վարժարանում, ամբողջ ուսուցումն ընթանում է արաբերեն: Դասավանդվում է ողջ պետական ծրագիրը: Այնպես որ մեր աշակերտը բուհական կրթության խնդիր չի ունենում: Իսկ պետության կողմից հայկական դպրոցներին հայերենն արտոնված է որպես կրոնի լեզու, ուրեմն հայերեն է դասավանդվում: Բայց ունենք նաեւ Համազգայինի հայագիտական հիմնարկ, ուր տեղական ուժերով, մեծ մասը Հայաստանում կրթություն ստացածներ են, ուսուցչուհիներ ենք պատրաստում հայկական նախակրթարանների, ավագ վարժարանների համար: Բարձր դասարաններում ուսուցչության համար դիմում են նաեւ ոչ հայեր, հիմնականում տղամարդիկ, իսկ նախակրթարանի համար 90 եւ ավելի տոկոսը աղջիկներ են ու կանայք: Հավանաբար ֆինանսական խնդիրներն են ստիպում տղամարդկանց զերծ մնալ:
- Ի՞նչ սկզբունքով են կազմվում ուսումնական ծրագրերը:
- Հայաստանյան հասկացողությամբ մենք կանոնավորված ծրագիր գրեթե չունենք: Որքան էլ ազգային իշխանություններն աշխատում են ամեն ինչ կանոնավորել, սակայն միշտ չէ, որ ունենում ենք ծրագրավորող, կանոնավորող մասնագետներ (խմբ. մեթոդիստներ): Ուրեմն դա թողնված է ուսուցչի հայեցողությանը: Ուսուցիչներով համաձայնեցնում ենք ծրագիրն ու աշխատում: Իհարկե եղել են եւ այժմ էլ կան դասագրքեր: Երբ նոր էի աշխատում Հալեպում, դասավանդում էինք մանկավարժ Մկրտիչ Մկրտչյանի դասագրքերով, հետո՝ Մուշեղ Իշխանի հեղինակած «Արդի հայ գրականություն» դասագրքով: Անշուշտ հնարավորին չափ ծանրանում ենք արեւմտահայ գրականության վրա, պարզապես երեխաներն ավելի հեշտ են ընկալում արեւմտահայերենը:
- Այդ մոտեցումն արդյոք անջրպետի ամրապնդում չէ՞ երկու հայերենների մերձեցման հարցում:
- Դա ինքնապաշտպանություն է, որովհետեւ մենք զգում ենք, որ արեւմտահայերենը մեռնում է: Եվ դա ահռելի ցավ է: Սքանչելի գրականություն ունենք արեւմտահայերենով, եւ այդ լեզուն մեռնում է: Պարզ ժողովուրդը շատ խեղճ լեզվով է խոսում հայերեն, իսկ շատերն էլ դուրս են գնում եւ կորցնում հայերենը: Եվ նույնիսկ թվում է, որ Հայաստան պետությունը արեւմտահայերենը պահելու համար պետք է մտածի: Համալսարանում արեւմտահայերենի ճյուղ, ուսումնասիրության ամբիոն, որտեղ մարդիկ կծանոթանան, եւ եթե գրում են նաեւ արեւմտահայերեն, չմերժվեն: Արեւմտահայերենը արժեք է, որը անկասկած կորցնելիք չէ: Խորհրդային տարիներին Հայաստանը հատուկ սփյուռքահայության համար արեւմտահայերենի դասագրքեր էր պատրաստում եւ ուղարկում գաղութներ: Այսօր, կարծեմ թե, հստակ պետական ծրագիր չկա: Ուղղակի ազգային իշխանությունները մարդիկ են գտնում Հայաստանում, որ կարող են օգտակար լինել եւ համագործակցում են: Նման կերպ տեղի եւ Հայաստանից հրավիրված մասնագետների՝ Ջուլիետա Գյուլամիրյանի համագործակցությամբ նորացվեցին մանկապարտեզի դասագրքերը: Մտադիր ենք շարունակել այդ ծրագիրը, բայց ե՞րբ հնարավոր կլինի իրագործումը, անհայտ է՝ մասնագետի եւ ֆինանսական դժվարություններ ունենք:
- Ժամանակ ունե՞նք, չկա՞ ուծացման վտանգ:
- Մեր գաղութը որպես մայր գաղութ, ինչպես ընդունված է ասել, հավանաբար ամենից պահպանողականն ու արմատներին ավելի հավատարիմն է: Բայց մեր գաղութն էլ, ինչպես ողջ աշխարհը, զերծ չէ ազգային արժեքների թերագնահատման միտումներից, հետեւաբար մի քիչ դժվար է դառնում հայրենիքի հետ կապելը, ազգային արժեքներին հաղորդակից դարձնելը: Այս պարագայում հայերենի ուսուցչի դերը մեծ է: Ուսուցչի միջոցով է տրվում հայրենասիրություն, հայրենիքը ճանաչելու հակում: Եթե մի բան եմ արել, իմ արածների մեջ հենց դա կարեւոր մնաց՝ սերունդներին հայրենիքի հետ կապելու ֆոնը շատ ուժեղ դրեցի: Սակայն նոր սերունդը շատ հաճախ արաբերենին հայերենից, եթե չասենք ավելի, ապա պակաս չի տիրապետում: Շփման պատնեշներ չունի: Արաբների հետ շփումները շատ են, եւ ուրեմն խառը ամուսնություններն արդեն սկսում են ընդունվել: Նախկինում չէին ընդունվում: Հիմա արդեն ժողովուրդը մտածում է՝ դե քրիստոնյա է, ոչինչ: Առաջ մենք մտածում էինք՝ չի լինի օտարի հետ, բայց հիմա մտածողներ կան: Իսկ մյուս կրոնի ամուսնությունները դեռ շարունակում են մնալ մերժելի:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ