Արցախյան դպրոցի ուսուցչուհին օճառներ է պատրաստում ու հասույթն ուղղում դպրոցում ստեղծագործարան հիմնելուն
26-ամյա Լիլիթ Տոնոյանը Արցախի դաշտերից խոտաբույսեր է հավաքում, բնական օճառներ ու յուղեր պատրաստում, վաճառում, հասույթն էլ ուղղում արցախյան դպրոցներից մեկում ստեղծագործարան հիմնելուն։ Գաղափարի հեղինակը հենց նա է. ամեն ինչ իր պատմությունն ունի։
Ահռելի դրական էներգիայով ու հումորով լեցուն Լիլիթը մասնագիտությամբ բիոֆիզիկ է։ Սովորում է Երևանի պետական համալսարանում, այժմ՝ ասպիրանտուրայում։ Արդեն վեց տարի է՝ աշխատում է Արցախի Քաշաթաղի շրջանի Գողթանիկ համայնքի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցչուհի։ Մասնագիտական հետազոտությունների շրջանակներում ուսումնասիրել է սինթետիկ լվացող նյութերի ազդեցությունը մաշկի վրա ու եկել եզրահանգման, որ դրանք նվազեցնում են կյանքի տևողությունը։
Որպես խնդրի լուծման մեկ տարբերակ առաջարկել է բնական հումքից օճառների պատրաստումը։ Բայց միայն առաջարկելով չի բավարարվել։ Այսօր նա պատրաստում և վաճառում է նման օճառներ ու յուղեր։ Այս գաղափարը ներկայացրել է երկու հարթակներում ու հաջողություններ գրանցել։
http://hetq.am/arm/n...n-himnelun.html