Jump to content


Photo
* * * * - 3 votes

The truth about Syria


  • Please log in to reply
1435 replies to this topic

#81 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 29 July 2012 - 12:16 AM



#82 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 29 July 2012 - 12:36 PM

This is hard to digest ......

#83 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 July 2012 - 10:53 AM

Սիրիական Հալեպ քաղաքում մի քանի օրվա դաժան պայքարից հետո իրավիճակը մի փոքր կայունացել է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հալեպում Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը: Նրա խոսքով` ժամանակ առ ժամանակ փողոցում փոքր բախումներ են տեղի ունենում, բայց ընդհանուր առմամբ վիճակը կայունացել է:

«Հալեպում մի քանի օր շարունակ դաժան մարտեր էին ընթանում կառավարական ուժերի եւ զինված ընդդիմության միջեւ: Սիրիայի բանակը գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի ճնշի քաղաք ներխուժողներին: Նրանց դա հիմնականում հաջողվել է: Երկու կողմերն էլ կորուստներ են կրում, բայց գրոհայինները` անհամեմատ ավելի: Զինծառայողները հիմնականում զոհվում են ոչ թե բաց մարտերում, այլ դիվերսիաների, թակարդների արդյունքում», -ընդգծեց Ռեիսյանը` հավելելով, որ հուլիսի 29-30-ին Հալեպում համեմատաբար հանգիստ է:

Զրուցակիցը նշել է, որ ընդդիմության դեմ մարտերում կիրառվել է ծանր հրետանի, որի հետեւանքով քաղաքի հարավարեւելյան թաղամասերն ավերվել են: «Այնտեղ հայեր գրեթե չկան: Մարտերի ընթացքում հայ համայնքը ոչ մեկի կողմն էլ չի անցել, մեր դեմ էլ ոչ ոք նպատակաուղղված դուրս չի եկել», - հայտարարել է Ռեիսյանը, ընդգծելով, որ հուզումները հանգեցրել են հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների մահվան: Հիմնականում դրանք երիտասարդներ են, որոնք ծառայում են սիրիական բանակում:

Ինչ վերաբերում է հայկական թաղամասերին, ապա, ըստ մամլո բանբերի, լուրջ մարտեր տեղի չեն ունեցել, սակայն կրակոցներ լսվել են: «Հայերը չեզոքություն են պահպանել: Մենք ոչ ոքի կողմից չենք: Մենք մեր հայրենիքի`Սիրիայի խաղաղության կողմնակիցն ենք», - եզրափակել է Ռեիսյանը:



#84 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 July 2012 - 11:09 AM

Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին հայտարարել է, թե Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է:


Նա նշել է, որ այդ հանցագործությունը կատարողները պետք է պատասխան տան միջազգային հանրության առաջ:


Հիշեցնենք, որ արդեն շուրջ մեկ շաբաթ է Հալեպում կատաղի մարտեր են ընթանում զինյալ ընդդիմության և կառավարական զորքերի միջև: Վերջիններս հայտարարել են Հալեպը ընդդիմության զինյալներից «մաքրելու» լայնածավալ գործողություն սկսելու մասին:


Լուրեր Հայաստանից - Թերթ.am



#85 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 July 2012 - 11:10 AM


Ավստրիական թերթին մեղադրում են Սիրիայի մասին նյութի նկարը Photoshop-ով պատրաստելու համար
15:42 • 30.07.12




Posted Image

Բլոգերները մեղադրել են ավստրիական Die Kronen Zeitung թերթին Սիրիայում ընթացող մարտական գործողությունների մասին նյութի լուսանկարում Photoshop համակարգչային ծրագիր օգտագործելու համար, հայտնում է ֆրանսիական Le Journal du Siècle-ը:


Թերթի հուլիսի 28-ի համարում հրապարակվել է սիրիացի մի ընտանիքի լուսանկարը` ավիրված Հալեպ քաղաքի ֆոնին. տղամարդը` գրկին երեխան, և հիջաբով կինը քայլում են փողոցով: Լուսանկարը թողարկվել է «Ասադի բանակը տանկերով ճամփա է հարթում դեպի «մարտերի մարտը»» վերնագրով նյութում:


«Մարտերի մարտը» սիրիական մամուլում անվանում են Հալեպում վերջին օրերին սկսված ռազմական գործողությունները: Սիրիական իշխանությունները կարծում են, որ Հալեպը վերցնելով իրենց հսկողության տակ` կարող են զինված հակամարտությունում առավելություն ստանալ:


Համարի հրապարակվելուց հետո, Reddit կայքում հայտնվել է EPA գործակալության ֆոտոբազայից լուսանկարի օրիգինալը: Բլոգերները մեղադրել են Die Kronen Zeitung-ին Սիրիայում իրավիճակը ողբերգականացնելու համար ֆոտոշոփի օգնությանը դիմելու մեջ:


Թերթը համարվում է Ավստրիայի խոշորագույն հրատարակությունը: Ամեն օր այն կարդում է ավելի քան 2.9 մլն մարդ:


Սիրիական տնտեսական մայրաքաղաքը մարտերի պատճառով վերջին երկու օրերի ընթացքում լքել է ավելի քան 200.000 մարդ:


Լուրեր Հայաստանից - Թերթ.am



#86 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 July 2012 - 11:10 AM

zahureli e

#87 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 30 July 2012 - 01:21 PM

Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին հայտարարել է, թե Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է:


Նա նշել է, որ այդ հանցագործությունը կատարողները պետք է պատասխան տան միջազգային հանրության առաջ:


Հիշեցնենք, որ արդեն շուրջ մեկ շաբաթ է Հալեպում կատաղի մարտեր են ընթանում զինյալ ընդդիմության և կառավարական զորքերի միջև: Վերջիններս հայտարարել են Հալեպը ընդդիմության զինյալներից «մաքրելու» լայնածավալ գործողություն սկսելու մասին:


Լուրեր Հայաստանից - Թերթ.am



Յուդայի նման արտասւում են: Հենց նրանք են յանցագործները:

#88 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 30 July 2012 - 01:23 PM

Ավստրիական թերթին մեղադրում են Սիրիայի մասին նյութի նկարը Photoshop-ով պատրաստելու համար
15:42 • 30.07.12




Posted Image

Բլոգերները մեղադրել են ավստրիական Die Kronen Zeitung թերթին Սիրիայում ընթացող մարտական գործողությունների մասին նյութի լուսանկարում Photoshop համակարգչային ծրագիր օգտագործելու համար, հայտնում է ֆրանսիական Le Journal du Siècle-ը:


Թերթի հուլիսի 28-ի համարում հրապարակվել է սիրիացի մի ընտանիքի լուսանկարը` ավիրված Հալեպ քաղաքի ֆոնին. տղամարդը` գրկին երեխան, և հիջաբով կինը քայլում են փողոցով: Լուսանկարը թողարկվել է «Ասադի բանակը տանկերով ճամփա է հարթում դեպի «մարտերի մարտը»» վերնագրով նյութում:


«Մարտերի մարտը» սիրիական մամուլում անվանում են Հալեպում վերջին օրերին սկսված ռազմական գործողությունները: Սիրիական իշխանությունները կարծում են, որ Հալեպը վերցնելով իրենց հսկողության տակ` կարող են զինված հակամարտությունում առավելություն ստանալ:


Համարի հրապարակվելուց հետո, Reddit կայքում հայտնվել է EPA գործակալության ֆոտոբազայից լուսանկարի օրիգինալը: Բլոգերները մեղադրել են Die Kronen Zeitung-ին Սիրիայում իրավիճակը ողբերգականացնելու համար ֆոտոշոփի օգնությանը դիմելու մեջ:


Թերթը համարվում է Ավստրիայի խոշորագույն հրատարակությունը: Ամեն օր այն կարդում է ավելի քան 2.9 մլն մարդ:


Սիրիական տնտեսական մայրաքաղաքը մարտերի պատճառով վերջին երկու օրերի ընթացքում լքել է ավելի քան 200.000 մարդ:


Լուրեր Հայաստանից - Թերթ.am



Ժողովուրդ ջան, գիտակցուած են անում: Սիրիայի մասին պատմուածը սկզբից մինչ այսօր գիտակցաբար է արւում: Ամէն ինչ անել՝ հանուն Սիրիայում իրավիճակի սրման եւ օտար զօրքերի ներխուժման:

Edited by Johannes, 30 July 2012 - 01:24 PM.


#89 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 July 2012 - 05:12 PM

Սիրիահայերի հարցում լինել զուսպ և զգուշավոր. հորդորում է Սփյուռքի նախարարը

Չկա մի ուղղություն, որը կարելի էր օգտագործել և մենք չենք արել սիրիահայության խնդիրները լուծելու համար, Tert.am-ի և Yerikir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հավաստիացնելով, որ իրենք հնարավոր քայլերն այս ուղղությամբ արել են դեռևս փետրվարից:

Մանրամասները՝ այստեղ։







http://www.youtube.c...ayer_embedded#!

#90 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 31 July 2012 - 11:04 AM


Syrian aircraft pounds Aleppo, rebels say Assad troops retreat
Posted ImageJuly 31, 2012 - 20:37 AMTPanARMENIAN.Net -

Syrian combat aircraft and artillery pounded two areas of Aleppo on Tuesday, July 31 as the army battled for control of the country's biggest city, but rebel fighters said troops loyal to President Bashar al-Assad had been forced to retreat, Reuters said.

Large clouds of black smoke rose into the sky after attack helicopters turned their machineguns on eastern districts for the first time in the latest fighting and a MiG warplane later strafed the same area.

The battle for Aleppo has become a crucial test for both sides in the 16-month-old rebellion. Neither Assad's forces nor the rag-tag rebels can afford to lose if they hope to prevail in the wider struggle for Syria.

Heavy gunfire echoed round the Salaheddine district in the southwest of the city, scene of some of the worst clashes, with shells raining in for most of the day.

Reuters journalists have established that neither the Syrian army nor rebel fighters are in full control of the quarter, which the government said it had taken at the weekend.

Salaheddine resembled what one journalist called a "ghost town", its shops shuttered, with no sign of life in its apartment buildings and its streets mostly devoid of traffic.

Rebel fighters, some in balaclavas and others with scarves around their faces, fired machine guns and assault rifles around street corners at invisible enemies. Wounded civilians and fighters were carried to makeshift dressing stations.

Syrian state television said on Tuesday troops were still pursuing remaining "terrorists" there - its usual way of describing rebel fighters.

A rebel commander in Aleppo said his fighters' aim was to push towards the city center, district by district, a goal he believed they could achieve "within days, not weeks".

The rebels say they now control an arc that covers eastern and southwestern districts.



#91 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 August 2012 - 11:12 AM

Սիրիական Հալեպ քաղաքում մարտական գործողությունները սրել են հայ համայնքի միգրացիոն տրամադրությունները: Թեև սիրիահայերի հոսքը զանգվածային բնույթ չի կրում, սակայն մեծացել է պատմական հայրենիք վերադառնալ ցանկացողների թիվը, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն՝ ավելացնենլով, որ լարված իրավիճակով պայմանավորված Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտարարել է լրացուցիչ չվերթեր բացելու մասին:


Թերթը նշում է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է Սիրիայի 3.248 քաղաքացի, մի քանի տասնյակ մարդ էլ խնդրել է իրեն տրամադրել փախստականի կարգավիճակ: Ըստ Հայաստանի միգրացիոն պետական ծառայության` բոլոր դիմումները բավարարվել են: Բացի այդ, օրերս իշխանությունները հեշտացրել են սիրիահայերի համար երկիր մուտք գործելու կանոնները: Այժմ նրանք կարող են այցագրեր ստանալ Հայաստանի սահմանին կամ օդանավակայաններում:


Ըստ հոդվածագիր Յուրի Սիմոնյանի` Հայաստանի համար, որտեղ առկա են սոցիալ-տնտեսական խնդիրներ և բարձր է գործազրկության մակարդակը, դեռ անկանխատեսելի է, թե որքան սիրիահայ ցանկություն կհայտնի տեղափոխվել պատմական հայրենիք:


«Հայաստան եկած սիրիահայերից ոմանք խոստովանում են, որ Հայաստանը նրանց համար անվտանգ թաքստոց է, որտեղ կարելի է սպասել ճգնաժամի ավարտին ու ըստ այդմ էլ որոշել ` ինչպես վարվել հետագայում: Իսկ ոմանք էլ հայտարարել են Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մտադրության մասին»,- գրում է հոդվածագիրը:

Պարբերականը նշում է, որ Սիրիայում հայերը հաստատվել են 19-20-րդ դարերին, Օսմանյան կայսրության իրականացրած Ադանայի կոտորածներից հետո: Մինչ մարտերի սկսվելը (2011թ. մարտ), Սիրիայում հայերի թիվը եղել է մոտ 100.000 («Լուկլեքս» հանրագիտարանի տվյալներով` մոտ 200.000, ներառյալ այն հայերը, որոնք ընդունել են կաթոլիկություն -НГ): Նրանց մեծ մասը բնակվում է հենց Հալեպում:


Armenian Weekly-ն, իր հերթին, հրապարակել է Սիրիայում հայկական սփյուռքի իրավիճակի մասին ուսումնասիրությունը: «Հայաստան ներգաղթի խնդիրն այդքան էլ հեշտ չէ, որքան կարելի է պատկերացնել: Բազմաթիվ հայեր պատրաստ չեն լքել Սիրիան, որը համարում են իրենց տունը»,- գրում է Armenian Weekly-ն` հավելելով, որ ցանկացողներն էլ մեկ այլ խոչընդոտի առջև են կանգնում` ինչպես թողնել տունն ու ունեցվածքը, քանի որ դրանք չեն կարող վաճառել` հասկանալի պատճառներով, իսկ առանց գումար Հայաստան գալը կուղեկցվի այլ խնդիրներով:


Միչիգանի համալսարանից պատմաբան Արա Սանջյանը պարբերականի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ միայն Հայաստանի իշխանությունների ջանքերը բավարար չեն խնդրի լուծման համար, եթե սիրիահայերի հոսքը զանգվածային բնույթ ստանա: Նրա կարծիքով` ժամանակն է աշխարհով մեկ սփռված հայության միավորման: «Բոլորը պետք է բարոյական ու նյութական աջակցություն ցուցաբերեն սիրիահայերին»,- ասել է պատմաբանը:






Լուրեր Հայաստանից - Թերթ.am



#92 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 August 2012 - 11:13 AM


Հալեպ-Երևան չվերթը կկայանա, երբ անհրաժեշտ թվով ուղևորներ լինեն. «Արմավիա»
Այսօր «Արմավիա» ընկերության Հալեպ-Երևան չվերթը չեղյալ է հայտարարվել ուղևորների բացակայության պատճառով։ «Զվարթնոց» օդանավակայանից Tert.am-ին տեղեկացրին, որ չվացուցակով չվերթը նախատեսվում է վաղը: «Արմավիա» ավիաընկերությունից, սակայն տեղեկացրին, որ չվերթը կկայանա այն ժամանակ, երբ անհրաժեշտ թվով ուղևորներ հավաքվեն:



#93 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 02 August 2012 - 12:27 PM


Սիրիահայ դպրոցականների ուսուցման համար Երևանում 3 ավագ դպրոց է առանձնացվել
Posted Image 2 օգոստոսի 2012 - 18:30 AMTPanARMENIAN.Net - Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը` Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի հանձնարարականով Երևան քաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացվել է երեք ավագ դպրոց` Կենտրոն համայնքում` թիվ 182, Արաբկիր համայնքում` թիվ 54 և Նոր Նորք համայնքում` թիվ 62 ուսումնական հաստատությունները: Վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ` սիրիահայ դպրոցականներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև վերջիններիս համար բարենպաստ միջավայր ստեղծելու և անհատական մոտեցում որդեգրելու համար:



#94 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 02 August 2012 - 12:34 PM


Հայաստանը չի փակի իր դեսպանատունը Սիրիայում
Սիրիայում Հայաստանի դեսպանատունը չի փակվի: Այս մասին լրագրողներին հայտարարել է արտաքին գործերի փոխնախարարի Սերգեյ Մանասարյանը:

Հայաստանի կառավարությունը ուրբաթ ժողովի ժամանակ քննարկել է այս հարցը փակ դռների հետևում:
«Քննարկվել են տեխնիկական հարցեր»,- ասել է Մանասարյանը նիստի ավարտից հետո:

Ներկա դրությամբ Սիրիայում գործում է դեսպանատուն Դամասկոսում և գլխավոր հյուպատոսարան Հալեպում:
Սիրիայում մեծ հայկական համայնք է բնակվում, որը հաշվվում է 80-100 հզ մարդ, որոնցից 50-60 հզազարն ապրում է Հալեպում, մյուսները Լաթակիայում, Դամասկոսում, Քեսաբում և Էլ-Քամիշլինում: Համայնքը կարևոր դեր է խաղում երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում: Սիրիայի հայկական համայնքը ամենահզորներից մեկն է հայկական սփյուռքում:

Սիրիայում լարված ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով հայերի մեծ ներհոսք է սկսվել հայրենիք:



21:09 Մերձավոր Արևելք | Հինգշաբթի 02.08.201


#95 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 02 August 2012 - 12:40 PM

Սիրիայի բանակի հրամանատարությունը Լիբանանի հետ սահմանի երկայնքով զրահատեխնիկա, հրետանային և հրթիռային մարտկոցներ է տեղակայել, որ ամբողջովին դադարեցվի դեպի Սիրիա մաքսանենգ զենքի մատակարարումը և ահաբեկչական խմբավորումների ներխուժումը, հաղորդում է «Սուրիա ալ-Էն» գործակալությունը:


Առավելագույն ուշադրություն է դարձվել սահմանի հարավային հատվածին` Դեյր-Աշաիրից մինչև Էրսալ բարձրունքները, հաշվի առնելով, դրանց` մայրաքաղաք Դամասկոսին մոտ գտնվելը:

Մայրաքաղաքի արևմուտքում հայտնվել են սիրիական բանակի էլիտար ստորաբաժանումները, ստեղծվել են մարտական դիրքեր և ամրություններ:

Ականատեսները վկայում են, որ իրավիճակը այնտեղ սկսում է ավելի նմանվել մերձռազմաճակատային գոտու, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:



Դամասկոսի մոտակայքում վերջին օրերին կրկին ակտիվացել են ընդդիրմադիր ապստամբ գրոհայինների հարձակումները: «Սիրիական ազատ բանակի» ջոկատները գիշերը փորձել են փակել մայրուղին Դամասկոսից 45 կմ հեռավորության վրա. Զարզար լճի շրջանում մարտական գործողությունների ընթացքում գերևարվել է 11 գրոհային:



Vz.ru-ի հաղորդմամբ, հուլիսի սկզբին զինվորականները հետ են մղել «Լիբանանից ներխուժելու փորձ կատարած մի քանի զինված խմբավորումների երկրորդ հարձակումը Էլ-Արիդա, Էլ-Արմութա սահմանային անցակետերի շրջանում, ինչպես նաև Քումար և Աբու Սուվեյիդ կամուրջների մոտ:


Սիրիայի պետական «ՍԱՆԱ» գործակալության տվյալներով, սիրիացի սահմանապահները պատասխան կրակ են բացել կասեցնելով գրոհայինների հարձակումը:


Ավելի ուշ, Լիբանաբի արտաքին գործերի նախարար Ադնան Մանսուրը ստացել է երկրի նախագահ Միշել Սուլեյմանի հանձնարարականը սիրիական դեսպանին բողոքի նոտա հանձնելու վերաբերյալ` սիրիական կողմի սահմանը խախտելու դեպքերին ի պատասխան:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am



#96 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 03 August 2012 - 12:44 PM


Accommodation problems prevent Syrian Armenians from returning homeland
Posted ImageJuly 31, 2012 - 16:02 AMTPanARMENIAN.Net - Accommodation problems prevent most of Syrian Armenians from returning to homeland, “Outreach to Syrian Armenians” Facebook group activist said.

“Two Armenian families seek to come to Armenia. However, they are unable to take a final decision due to accommodation-related problems,” Michael Babayan told a PanARMENIAN. Net reporter.

“Families hope to be provided with free accommodation for the initial period until they get settled,” the activist said.



#97 Nané

Nané

    Նանե

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,636 posts
  • Gender:Female
  • Location:Glendale

Posted 03 August 2012 - 03:51 PM

Accommodation problems prevent Syrian Armenians from returning homeland
Posted ImageJuly 31, 2012 - 16:02 AMTPanARMENIAN.Net - Accommodation problems prevent most of Syrian Armenians from returning to homeland, “Outreach to Syrian Armenians” Facebook group activist said.

“Two Armenian families seek to come to Armenia. However, they are unable to take a final decision due to accommodation-related problems,” Michael Babayan told a PanARMENIAN. Net reporter.

“Families hope to be provided with free accommodation for the initial period until they get settled,” the activist said.


Considering the housing issues many locals face in Armenia, I don't see how this is a possibility. I strongly feel that the Armenian government should facilitate the exodus of these people from Syria and NOT CREATE PROBLEMS FOR THEM once they arrive in Armenia. But in my opionin, providing free accommodations would be a bit too much. They will only awaken the wrath of those local families who have been waiting for many many years to be housed. And I am having a hard time believing that Syrian Armenians are unable to pay for accommodations.

#98 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 07 August 2012 - 12:49 PM


Syrian Armenians unable to leave bomb-pounded Aleppo
Posted ImagePosted ImageAugust 7, 2012 - 18:23 AMTPanARMENIAN.Net - Aleppo-based Syrian Armenians are afraid to leave their homes, the founder of “Outreach to Syrian Armenians” Facebook page, writer/publicist Anahit Adamyan told PanARMENIAN.Net According to a Syrian Armenian, who wrote to Facebook page administrators, the situation in Aleppo is very serious, with his family hiding in the cellar of their house to escape shelling.

“Electricity and phone service outage are common in the city, with no municipal service operating. The family would like to leave Aleppo for Armenia, yet are unable to in view of the danger of leaving the city,” Ms Adamyan said.

Mortar fire and tank shells exploded across Aleppo district of Salaheddine early on Tuesday, August 7 forcing rebel fighters to take cover in crumbling buildings and rubble-strewn alleyways.

Tanks have entered parts of Salaheddine and army snipers, using the cover of heavy bombardment, deployed on rooftops, hindering rebel movements

#99 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 07 August 2012 - 12:54 PM


Turkish troops enter Syria’s Kurdish district
Posted ImagePosted ImageAugust 7, 2012 - 16:53 AMTPanARMENIAN.Net - A convoy of Turkish troops accompanied by helicopters has entered Jarablus (Syria), an area inhabited by Kurds, Interfax said. The information has not been confirmed by other sources.



#100 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 09 August 2012 - 01:18 PM

Հալեպում առեւանգված հայ երիտասարդի փոխանակումը պետք է տեղի ունենար ժամը 19։00


Օգոստոս 09, 2012 | 22:56
Հալեպում առեւանգված հայ երիտասարդի փոխանակումը պետք է տեղի ունենար օգոստոսի 9-ին, Երեւանի ժամանակով ժամը 19։00-ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հալեպի աղբյուրից, ով տեղեկացրեց, որ փոխանակման դրական արդյունքի մասին տեղեկություններ չունի։ «Այժմ քաղաքում լուրջ բախումներ են։ Կառավարական բանակը մարտեր է մղում ապստամբների հետ քաղաքի կենտրոնում՝ Հին քաղաքում։ Կապը թերի է աշխատում, գրեթե ընդհանրապես չկա։ Այս պահին բանակը փորձում է ապստամբերից գրավել Հալեպի բերդը, որ դեռ Տիգրան Մեծի ժամանակից կա»,- ասաց աղբյուրը՝ ընդգծելով, որ Հայկական թաղամասում իրավիճակը հանդարտ է։

Ըստ նրա՝ քաղաքի կենտրոնում են գտնվում գործարար եւ պետական կառույցները։ «Եթե բանակը գրավի քաղաքի կենտրոնը, Հալեպը կվերադառնա բնականոն կյանքի, կբացվեն խանութները, բանկը կգործի»,- ասաց աղբյուրը։

Առեւանգված հայ երիտասարդի առեւանգման մանրամասները պատմելիս՝ նա նշեց, որ 22-ամյա Հովսեփ Բալմանուկյանին առեւանգել են Հալեպի մերձակայքից։ Երիտասարդը փորձել է գնալ Լիբանան, սակայն Հալեպի մոտակայքում նրան արդեն առեւանգել են։

«Այս երկու տարի է, սա սովորական երեւույթ է դարձել։ Ունեւոր ընտանիքների երեխաներին առեւանգում են, եւ փրկագին են պահանջում։ Չեմ կարող ասել ովքեր են։ Կարող է նույնիսկ խանութպանի աշխատողը լինի, խորհուրդ տա ընկերներին, որ եկենք առեւանգենք երիտասարդին, ու փող կորզենք գործատուիցս»,- ասաց նա՝ նշելով, որ մինչեւ անկարգությունները նման դեպքեր երբեք չեն արձանագրվել։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հալեպում առեւանգված Հովսեփ Բալմանուկյանի համար մոտ 15 հազար ԱՄՆ դոլար փրկագին են պահանջել։






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users