Jump to content


Photo
- - - - -

Yevrotesil 2011


  • Please log in to reply
1 reply to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 27 October 2011 - 12:28 PM

Yevrotesil 2011

#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,253 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 27 October 2011 - 12:28 PM


Սոնա Շահգելդյանը պատրաստ է մասնակցել Բաքվի «Եվրատեսիլին»

«Ես կհամաձայնեմ մեկնել Բաքու և մասնակցել այնտեղ կայանալիք «Եվրատեսիլին»: Ճիշտ է` ռիսկը շատ է , բայց ուժեղ մարդկանց համար անգամ դժվար արգելքներն են հաղթահարելի» ,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգչուհի Սոնա Շահգելդյանը` ընդգծելով, որ «Եվրատեսիլը» Եվրոպական մրցույթ է և ադրբեջանցիները այնքան էլ համարձակ չեն կարող գործել այս դեպքում:

«Կարծում եմ` այս տարի Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլին» և հանդես կգա ռոք ժանրում: Հավանական մասնակիցների անուններ չեմ ուզում տալ, որովհետև ոչ մեկը նմանատիպ հարցերի ժամանակ իմ անունը չի տվել: Լավ կլիներ, որ System of a dawn-ը գնար կամ Դորիանսը»,- ասաց երգչուհին:

Սոնան պատմեց նաև, որ իրեն բազմիցս առաջարկել են մասնակցել «Եվրատեսիլի» նախընտրական փուլին, բայց ինքը չի համաձայնել, քանի որ իր համար հստակ է, որ ամեն ինչ որոշվում է շատ ավելի շուտ:

«Ես սովոր չեմ մասնակցել զուտ մասնակցության համար: 12 տարեկանից մասնակցում եմ մրցույթների ու միշտ հաղթում: Այնպես որ, Եվրատեսիլին կմասնակցեմ, եթե հաստատ իմանամ, որ ես եմ գնալու: Հետո էլ իմ հանդիսատեսին խաբելու սովորություն չունեմ, որ ձևական բաներ անեմ»,- ասաց երգչուհին` ավելացնելով, որ իր համար շատ ավելի հեղինակավոր մրցույթ է «Նովայա վոլնան», որը վոկալի մրցույթ է, քան «Եվրատեսիլը», որը քաղաքականության ու շոուի խառնուրդ է:

Tert.am








0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users