Jump to content


Photo
- - - - -

Konstantin Erznkaci


  • Please log in to reply
2 replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 10 April 2008 - 03:47 AM

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կոնստանտին Երզնկացի
1250 1314/18


Կոնստանտին Երզնկացուն անվանում են բնության և սիրո երգիչ. Այս միջնադարյան լիրիկ շատ քիչ տեղեկություններ կա: Ծնվել է Մեծ Հայաստանի Եկեղյաց գավարի Երզնկաում քաղաքում 1250-ական թվականներին, մահացել է 1314-1328 թ.թ. Ենթադրվում է, որ ուսումնական առաջի տարիները նա անցկացրել է Երզնկաի մոտ գտնվող Տիրաշենի վանքի հանրահայտ դպրոցներից մեկում: Դարձել է արդյոք Կոնստանտինը վանական, թե մանցել է աշխարհական, անհատ է:

Կոնստանտին Երզնկացին - հայ միջնադարյան սիրո --- հիմնադիրներն է: Ի նկատի ունենալով միայն նրա "Գարունը: Վալերիյ Բրյուսովը գրում է: "По силе, по энергии стиха и языка поэма сделала бы честь любой литературе Западной Европы того века, и Европе даже нечего ей противопоставить. А по духу, проникающему поэму, она всеми своими частями принадлежит великому веянию Возрождения...".

Edited by Ashot, 10 April 2008 - 03:47 AM.


#2 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 10 April 2008 - 03:50 AM

ՏԱՂ ԳԱՐՆԱՆ ԱԶՆԻ Վ Է

Ահա եղև պայծառ գարուն,
Հոտըն բուրեաց անուշ վարդուն,
Ձայնըն քաղցրիկ գայր պլպուլուն,
Եւ եղանակըն հաւերուն:

Ծաղկանց դաշտերըն գունըզգուն,
Սըփռին տերևքըն ծառերուն,
Յորդորեցան ջուրք գետերուն,
Լողան ձըկունք ի մէջ ծովուն:

Տերև սըփռին առաւօտուն,
Ցօղն ի վերայ իջեալ յամպոյն,
Նա ես՝ պըլպուլն ի քո սիրուն
Եմ քան զալիդ ի մէջ ծովուն:

Պըլպուլ նըստեալ վերայ վարդին,
Եղանակէր նա քաղցրագուն՝
Առաւօտէ մինչ իրիկուն.
Խև էր եղել վասըն հոտուն:

Աղաղակէր պըլպուլն ի վարդն.
- Առանց քեզ յո՞նց ելնում ի հուն.
Հանց քաղեցիր զշունչս ու հոգիս՝
Այլ չի մնաց երեսս գուն:

Հանց ողորմուկ ի վարդն ասաց.
- Իմ լուսատու արևըն դու,
Աստղըն զօհալ և մուշտարի,
Շամս ու ղամարի իմ թաճըս դու:

Տպազիոն և շափիւղայ,
Ակըն սուտակ և շիկագուն,
Դու ես քաղաք Չինումաչին,
Մարդիկ ի քեզ յուշ կու մըտնուն:

Եկայք մանկունք ի պաղչանին,
Ծաղկունքըն ի մէջ վըրան զարնունք,
Ղումրին երգէ մեզ եղանակ՝
Թ'այսօր եղև պայծառ գարուն:

Այսօր մարդիկ ուրախանան,
Որտեղ ընկեր ունին սիրուն,
Նոքա ի սէր մեր ժողովին,
Քաղցրիկ խըմեն յանուշ գինուն:

Չինարըն ու նունուֆարըն,
Նարգիզ ծաղիկըն խայտագոյն,
Մուրտըն, շուշան ու բրաբիոն
Եւ ըռահանն խիստ սիրուն:

Ծաղկունք սըփռին հարիւր հազար,
Կանաչ, կարմիր և գունըզգուն,
Թըռչունք ի յօդըս վերանան.
Որհնեն զաստուածն ամենեցուն:


#3 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 10 April 2008 - 03:51 AM

Այսօր եղև պայծառ գարուն, ցնծան ծաղկունք և յորդորին.
Հագնին ցեղս ի ցեղաց` մանդրուն հաւերն ի հաւ խօսին.
Ի վերայ լերանց բարձրանց գոյնըզգոյնով ծաղկունք սփռին,
Ծածկեն զերեսս երկրի, ըզլեռն ըզդաշտ ու զբաղչանին:
Են գեղեցիկ փետուր հագել` փոքրիկ հաւերն ի ծաղկոցնին,
Ու հազար դասս դասով` քաղցրաձայնեն զանլըռելին.
Հարբել են յանուշ հոտոյն, ու նստել են ի վերայ ծաղկին,
Զի ի սիրու են ստեղծած` սէր կա յիրենք` որ կու խօսին:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users