Jump to content


Photo
- - - - -

Actor Vardan Petrosyan in major car crash


  • Please log in to reply
73 replies to this topic

#61 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 02 May 2014 - 02:49 PM

http://hetq.am/arm/n...-storagrel.html aveli manramasner yev nkarner  http://hetq.am/arm/n...-storagrel.html



#62 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 17 May 2014 - 02:33 AM

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին երեկ մասնակցել է Ֆրանսիայից ժամանած պաշտպան Մարի Դեզեն, ով փորձել է միջնորդություն ներկայացնել դատարանին իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ
«Հայկական ժամանակ»-ը գրում է․ «Միջնորդություն էին ներկայացրել արդարության համար: Վարդան Պետրոսյանի կալանավորումն օրինական չէ, և յոթ-ութ տարի անց Հայաստանը Եվրադատարանում սրա համար պատասխան կտա»,- ասել է ֆրանսիացի պաշտպանը, գրում է թերթը:
See Translation



#63 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 19 May 2014 - 05:15 PM

Սերգո Կարապետյանը ընդդեմ Վարդան Պետրոսյանի
Մայ 19, 2014

Գյուղատնտեսության նախարարը որոշել է փող աշխատել դերասան Վարդան Պետրոսյանից, որը մեղադրվում է ողբերգական ավտովթարի մեջ: Սերգո Կարապետյանը հանձնարարել է իր ենթակայության տակ գտնվող «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենին դիմել քաղաքացիական հայցով և Վարդան Պետրոսյանից պահանջել 2 մլն 600 հազար դրամ՝ այդ ընկերությանը պատկանող «Վազ» 21 214-126-20 մակնիշի 870 0L 64 պետհամարանիշի ավտոմեքենան վնասելու համար: Ինչպես հայտնի է, մեքենայի վարորդը Արթուր Հակոբյանն է, որը քրեական գործում հանդես է գալիս որպես տուժող: Հանցագործությունը դեռ դատարանի կողմից չի բացահայտվել, բայց ահա Սերգո Կարապետյանը որոշել է դժբախտության մեջ հայտնված դերասանին մեղավոր ճանաչել և նրանից մեքենայի գումարն էլ գանձել: Այս ամենն ուշագրավ է նաև նրանով, որ աստիճանաբար բացահայտվում են այն ուժերը, որոնք կանգնած են Վարդան Պետրոսյանի դեմ քրեական գործի հարուցման և ապօրինությունների թիկունքում: Ուրեմն, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի, որը քրեական գործի «պատվիրատուն» է, կողքին հայտնվում է նաև Սերգո Կարապետյանը:
Մ. Լևոնյան
Newsbook.am
Գլխավոր Թողարկում266 դիտում

0



#64 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 27 May 2014 - 12:11 PM

Դատական դեպարտամենտի ղեկավար. Վարդան Պետրոսյանի գործով ֆրանսերենի թարգմանիչները զգուշացվել են` անորակ աշխատանքի համար

 

Մայիս 27, 2014 | 13:12

Վարդան Պետրոսյանի գործով ֆրանսերենից անորակ թարգմանությանների համար խիստ զգուշացումներ են տրվել: Այս մասին մայիսի 27-ին 2013թ. պետբյուջեի իրականացման շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ, ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին ի պատասխան, ասել է Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Հարցման հեղինակը նշել է, որ դատական վերջին նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանի խոսքն այնքան անորակ է թարգմանվել, որ նույնիսկ ինքը` փաստաբանն է դա նկատել: Փոլադյանը համաձայնել է` ասելով, որ դատական թարգմանությունների որակը ցավալի փաստեր է գրանցում: 2013թ. հիշյալ ծառայությունը հայտարարված տենդերի արդյունքում «Վի Գրուպ» ընկերությանն է վստահվել: «Մենք տեղյակ ենք պատահածի մասին եւ արդեն զգուշացում ենք ուղարկել նրանց: Ներկայացված մասնագետը գրավոր թարգմանության է տիրապետում, արդյունքում բանավոր խոսքի հետ կապված խնդիրներ են ծագել», - մեկնաբանել է դատական դեպարտամենտի ղեկավարը: Այդուհանդերձ, նա մտահոգություն է հայտնել, թե ինչպես կարող է պետությունը վճարել, եթե գործընթացի կողմերն իրենք թարգմանիչ ընտրեն: «Թարգմանչական ծախսերն տարեց տարի աճում են:

2013թ. դատական թարգմանությունների համար պետ.բյուջեից հատկացվել է 15 միլիոն դրամ, որը չի բավարարել, ինչի հետեւանքով էլ դատարանների պահուստային ֆոնդից լրացուցիչ հատկացվել է եւս 57 մլն դրամ», - նշել է Կարեն Փոլադյանը:

Դերասան Վարդան Պետրոսյանը 2013թ. նոյեմբերին է ձերբակալվել` անզգուշության հետեւանքով ճանապարհային վթարի պատճառ դառնալու մեղադրանքով: Փաստաբան Մարի Դոզեն մտադիր է բողոքարկել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու եւ մինչեւ դատական գործընթացի ավարտը ազատ արձակելու միջնորդության մերժումը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am



#65 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 July 2014 - 10:50 AM

Ես քեզ ճակատից եմ գյուլելու. միջադեպ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին

15:45, 18.07.2014 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Հասարակություն, Պատահարներ

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական հերթական նիստն այսօր՝ հուլիսի 18-ին, սկսվեց միջադեպով, ինչի հետեւանքով դատավորը սանկցիա կիրառեց եւ դահլիճից հեռացրեց տուժողներ Հայկ եւ Արթուր Հակոբյաններին, իսկ դերասանին սատարելու եկած քաղաքացիներից՝ Անահիտ Մարգարյանի նկատմամբ կիրառեց նախազգուշական սանկցիա։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տուժող Էմմա Հակոբյանի հարցաքննության ժամանակ Էմմայի հորը՝ Հայկ Հակոբյանին բարկացրեցին Նիկոլայ Բաղդասարյանի հարցերը, եւ նա սկսեց հայհոյել։

Դատավորը հեռացրեց նրան դատարանի դահլիճից, հեռանալուց առաջ Հայկ Հակոբյանը սպառնաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին. «Ես քեզ ճակատից եմ գյուլելու»։

Նիկոլայ Բաղդասարյանն էլ միջնորդություն ներկայացրեց՝ դատարանին խնդրելով դիմել դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։

«Համբերել եմ առաջին օրվանից, տարել հայհոյանքներն իմ անձի նկատմամբ, եւ ասեմ՝ համբերատար սպասել եմ, ասել՝ հասկանում եմ նրանց վիշտը, սակայն չի դադարում այս վիճակը»,- դժգոհեց Նիկոլայ Բաղդասարյանը

Ամբնաստանյալ Վարդան Պետրոսյանը միջամտեց՝ խնդրելով իր փաստաբանին հետ վերցնել միջնորդությունը։

«Ես հասկանում եմ իմ պաշտանին, բայց ես այդ հայհոյանքներն իմ վրա եմ վերցնում, դրանք ինձ են ուղղված, խնդրում եմ դա հետ վերցնել, չեմ ուզում նոր գործ՝ սա չվերջացած»,- ասաց դերասանը։

Նիկոլայ Բաղդասարյանը հետ վերցրեց իր միջնորդությունը։ Դատական նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզարակացության, Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Լուրեր Հայաստանից - NEWS.am



#66 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 January 2015 - 12:44 PM

Vartan gets 5 years ..



#67 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 January 2015 - 12:45 PM

Վարդան Պետրոսյան. «Գիտեմ, թե ինչու այս գործն այսպես դասավորվեց և ինչու այսպես սարքվեց»
Զարուհի Մեջլումյան

20:41, 26 հունվարի, 2015

Հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում կհրապարակվի Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը: Հիշեցնենք, որ մեղադրողը 6 ու կես տարվա պատժաչափ է միջնորդել դատարանին՝ համարելով, որ Պետրոսյանի մեղքն ապացուցվել է շուրջ մեկ տարի տևած դատավարության արդյունքում: Այսպիսով՝ մեղադրանքի կողմը գտնում է, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մեջ մեղավոր է Վարդան Պետրոսյանը, իսկ պաշտպանական կողմը գտնում է, որ Պետրոսյանի մեղավորությունը դատարանում չհաստատվեց:

«Ես կարծում եմ, որ այս դատավարության ժամանակ ոչ թե Վարդան Պետրոսյանի մեղքը չհաստատվեց, այլ ոչինչ չարվեց, որպեսզի բացահայտվի օբյեկտիվ ճշմարտությունը»,- ասաց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Ի՞նչ հայտարարություն ա՝ քո տեղն էլ եմ նստում, լավությո՞ւն ա անում». տուժող Արթուր Հակոբյան



#68 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 January 2015 - 12:45 PM

«Տուժող Արթուր Հակոբյանը, օգտվելով ռեպլիկի իր իրավունքից, ասաց.  «Իրենք հաշտեցումը նայում են մենակ պայմանով, որ ես մեղքը իմ վրա վերցնեմ: Վարդանը պարզ ճակատով դուրս գա, ասեն՝ հալալ ա: Ամեն ինչը ֆռացնում են մեր վրա: Ուզում են մեզ միշտ ճնշած պահեն: Ինչի՞ համար, երկու էրեխա տվեց սպանեց, մի էրեխուն էդ օրը գցեց: Ու մի հատ էլ ծափահարություններով ողջունում են: Մի հատ էլ կարելի ա մեդալ գցել վզից: Ո՞նց հասկանանք, 2 երեխայի զոհ տա, ինձ ասեն ոնց գերեզման սարքեմ, ոնց երեխային տանեմ բժշկի… վրդովված եմ, շատ նեղված եմ, շատ բան ունեմ ասելու: Ի՞նչ հայտարարություն ա՝ քո տեղն էլ եմ նստում, լավությո՞ւն ա անում: 6 տարի կլինի, 6 ու կես կլինի, էդ շատ քիչ ա»:



#69 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 January 2015 - 12:46 PM

Հետո տուժողներից Արթուր Հակոբյանը պատմեց, որ եղբոր՝ Հայկ Հակոբյանի տուն է գնացել Վահագն Հովնանյանը, գումար է առաջարկել դարձյալ պայմանով, իսկ եղբայրը դուրս վռնդել բիզնեսմենին: Այս ամենից հետո Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը վրդովվեց. «Սուտ է»,-ասաց նա: Դատարանը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ՝ 5 ժամով հեռացնելով նիստերից: 

«Ես չարացած չեմ ոչ մի բանի, ոչ մեկի հանդեպ»

«Այս ամբողջ ընթացքում ինձ երկու բան է զարմացրել: Չեմ հավատացել, որ հնարավոր է մարդուն այդ վիճակով տանել կալանավայր և չեմ հավատացել, որ անցած նիստին այդ ստի մեջ կներքաշեն նաև Նաիրա Կարապետյանին՝ մայրերից մեկին: Ձեր վերջին ֆրազը, որ Վարդան Պետրոսյանի ամենաանբարո քայլը նա էր, որ ասաց՝ լրիվ կոնպեսացիա կստանաք միայն այն դեպքում, երբ Արթուր Հակոբյանը ասի հետընթաց է կատարել, չի համապատասխանում իրականությանը: Ցավում եմ, որ Դուք ներքաշվեցիք էս ամենի մեջ»,-ասաց Վարդան Պետրոսյանը՝ ռեպլիկի կարգով:  

Օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից՝ Պետրոսյանը մեջբերում արեց մի իտալական ֆիլմից. «Այնտեղ ասվում է՝ ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ… Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ: Դուք էլ գիտեք, որ ես գիտեմ, որ Դուք գիտեք: Գիտեմ նաև, թե ինչու այս գործն այսպես դասավորվեց և ինչու այսպես սարքվեց: 1966 թվականին Պարույր Սևակը Հայաստանի Գրողների միությունում խոսեց գազոնային քաղաքականության մասին: Սա նույնի շարունակությունն է՝ անհատ և հասարակություն, ավելի ճիշտ՝ ռեժիմ: Չեմ ուզում ինքս ինձ մեծարել: Պատահական չեն Սևակի օրնակը, Մինասի, Երվանդ Քոչարի, Չարենցի, Աճառյանի, շատ շատերի օրինակները, որոնց ճնշել են, ճզմել են, Աբովյանին նույնիսկ»,- ասաց Վարդան Պետրոսյանը՝ հիշելով Ռուբեն Քոչարի՝ Երվանդ Քոչարի որդու պատմածը: Երբ Երվանդ Քոչարը բանտից դուրս գալուց հետո սիրել է մի մարդու հետ նարդի խաղալ, տղան հետաքրքրվել է, թե ով է այդ մարդը: Պարզվել է, որ նա բանտում իրեն ծեծել է: Հարցին, թե ինչու է այդ դեպքում հայրը շփվում նրա հետ՝ պատասխանել է, որ նա համեմատաբար քիչ ծեծողներից է եղել:

 

Հետո Պետրոսյանը նշեց, որ այնքան էլ կողմ չէ մեղադրողի մեղադրանքին, բայց չի կարող չնշել դատավարության ընթացքում մեղադրող դատախազի դրսևորած կոռեկտության, զսպվածության մասին, տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի «սարյանական դեղին գույնի» մասին:

Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց իր երեք փաստաբաններին. «Շնորհակալ եմ իմ փաստաբանին՝ Նիկոլայ Բաղդասարյանին, ով շատ ծանր պայմաններում աշխատեց, հոգեբանական ճնշումների տակ: Ուղակի զարմացել եմ: Փաստաբաններ վարձել եմ մի նպատակով՝ քննչական, դատաիրավական պրոցեսների ընթացքում իմ նկատամամբ կիրառված անօրինությունների պատճառով»,- ասաց նա:

 

Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց նաև լրագրողներին ու իր ընկերներին.  «Մարդը սայթաքում է: Վթարը բոլորի համար է: Ամենամեծ վարորդը կարող է վթարի ենթարկվել: Ասում են՝ եզը, որ ընկնում է դանակավորները շատանում են: Ու կողքիդ են մնում միայն մոտ մարդիկ… Շնորհակալություն իմ կալանակից, իմ սիրելի իմ հարազատ եղբայրներին, որոնց Դուք համարում եք հանցագործ, իսկ նրանք հանցագործ չեն: Նրանք ինձ ոտքի կանգնեցրին, նրանք ինձ սովորեցրին այս դժբախտությունը ապրել: Շնորհակալություն իմ ընտանիքին, որ իմ կողքին է միշտ: Շնորհակալություն իմ հադիսատեսին, որն իմ կյանքի իմաստն է»,- նշեց Վարդան Պետրոսյանը:

 

Տեղի ունեցածը նա համարում է դժբախտ պատահար, որ կարող է պատահել բոլոր մարդկանց հետ: «Գիտակցելով պատասխանատվությանս չափը, զղջալով հատկապես սգավոր մայրերի, ծնողների առջև՝ այնուամենայնիվ ասում եմ՝ ինքս ինձ առաջադրված մեղադրանքում մեղավոր չեմ ճանաչում»,- իր «վերջին խոսքն» այսպես ավարտեց Վարդան Պետրոսյանը:



#70 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 31 August 2015 - 03:26 PM

Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով. Վճռաբեկ դատարանը մերժել է տուժող կողմի բողոքը վարույթ ընդունել
17:26 31.08.15







Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Վճռաբեկ դատարանը մերժել է ավտովթարի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի՝ օգոստոսի 21-ին ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել՝ այն համարելով անհիմն:

«Թեպետ դա ստանդարտ պատճառաբանություն է բոլոր գործերով, որոնք վարույթ չեն ընդունվում»,-ասաց պաշտպանը:

Նա ասաց, թե գործը Վճռաբեկ դատարանի կողմից պետք է ներկայացվի առաջին ատյանի դատարան, իսկ դատարանը գործը ստանալուց երեք օր հետո դատական ակտն ի կատար ածելու որոշում կկայացնի:

Պաշտպանն ասաց, որ իր տեղեկություններով քրեական գործն այսօր արդեն կլինի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

«Մնում է դատավորը որոշում կայացնի և գործը հանձնվի ի կատար ածման, որից հետո քրեակատարողական հիմնարկում նիստ կգումարվի և որոշում կկայացնեն, թե Վարդան Պետրոսյանը որ վայրում և ինչ ռեժիմով է պատիժը կրելու: Ռեժիմի հարցը լուծում է օրենքը, դա կլինի բաց ռեժիմ»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

#71 Yervant1

Yervant1

    The True North!

  • Super Moderator
  • PipPipPipPipPip
  • 21,603 posts
  • Gender:Male

Posted 03 September 2015 - 04:29 AM

ARMENIAN ACTOR VARDAN PETROSYAN RELEASED FROM JAIL - NEWS.AM

19:38 | September 2,2015 | Social

Well-known actor Vardan Petrosyan has been released.

On September 2, a court in Kotayk marz decided that Petrosyan would
spend the rest of his punishment outside prison.

Today, the actor was taken from the Nubarshen prison to a temporary
place where he will be waiting for a decision of the Penitentiary
Department Commission.

Vardan Petrosyan was taken to jail in connection with the deadly
road accident in October 2013 in which his BMW collided with another
vehicle, Niva, on Yeghvard-Yerevan highway. Two passengers of the
Niva were killed in the crash. Petrosyan himself was among the injured
people who were hospitalized that night. The actor later declared that
he would not run away from justice and was ready to bear responsibility
if found guilty as charged.

http://en.a1plus.am/1217807.html


  • MosJan likes this

#72 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 03 September 2015 - 02:25 PM

Դերասան Վարդան Պետրոսյանը ընդունել է թատրոնում աշխատելու առաջարկը

Դերասան Վարդան Պետրոսյանն ընդունել է թատրոնում աշխատելու առաջարկը: Նրա ու թատրոնի տնօրինության միջև աշխատանքային պայմանագիր կկնքվի: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ դեռևս չի կարող հայտնել այն թատրոնի անունը, որում կաշխատի դերասանը:

«Բացի այդ դեռևս որոշում չի կայացվել, թե ինչպես է նա կրելու իր պատիժը: Հնարավոր է՝ որոշում լինի, որ նա գիշերը չանցկացնի  ՔԿՀ-ում, քանի որ ունի առողջական խնդիրներ»,- բացատրեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Վ. Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարի ժամկետով ազատազրկման և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել էր 2 տարի ժամկետով:



#73 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 June 2023 - 10:31 AM



#74 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 June 2023 - 10:38 AM






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users