Jump to content


Photo

Megha Megha Yeraguynin


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 11 June 2007 - 04:15 PM


Մեղա´յ, Մեղայ Եռագոյնին
Սիլւա Կապուտիկեան


Նոր կեանք Յուլիս 4, 1991 թւականի համարում յետեւեալ քաղւացքը Յուսաբերից պահած էի իմ թղթերի մէջ, որը գրամէքէնայագրում եմ առ ի տեղեկութիւն նրանց համար ովքեր չեն կարդացած ա´յն:

Հայրենի բանաստեղծուհի Սիլւա Կապուտիկեանի հետագայ խօսքը եզրափակիչ մասն է Վիեննական իր տպաւորութիւններուն, որոնք լոյս տեսած էին «րական Թերթ»ի 6 Ապրիլի թիւին մէջ: Այս տողերը գրւած են Վիեննայի Մխիթարեան հայրերու վանքն ու հոն գտնուող թանգարանը այցելելէ ետք: Աւելորդ են բոլոր մեկնաբանութիւնները: Խորհրդածութիւններն ալ կը թողունք մեր ընթերցողներուն: «ՅՈՒՍԱԲԵՐ»

Թանգարանի սրահներից մէկում ուշադրութիւնս գրաւեց անկիւնում դրուած մի ցուցանմոյշ՝ Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը: Հաստատ կտաւի հիւսք ունեցող երեք շերտերը անճանաչելիութեան չափ խունացած էին, եզրերի թելերը՝ ծիւրած, քանդուած: Ուղղեկիցներս ասացին , որ 1920 թուականին , Հայաստանում իշխանութիւնը խորհուրդների ձեռքն անցնելուց յետոյ, Հայաստանի նախկին կառավարութինը միաժամանակ հանգրուանել է Վիեննայում, հենց այդ շէնքում , եւ դրպշը այդ օրից էլ մնացել է այստեղ: ես խնդրեցի ինձ լուսանկարել դրօշի կողքին: Մէջս եղած զգացումները բարդ էին ու դժուար բացատրելի...

Կեանքիս վերջին երկու-երեք տասնամեակում, արտասահման եղած օրերիս, քանի¯ անգամ եմ հանդիպել այդ դրօշի հետագայ օրինակումներին՝ բազմահոլով եռագոյնին... Եօթանասուն տարի շարունակ այդ որակուել է որպէս Դաշնակցական կուսակցութեան, ուրեմն եւ՝ Խորհրդային Հայաստանիե եւ նրա դրօշի դէմ ուղղուած խորհրդանիշ: Եւ եօթանասուն տարի շքրունակ այդ երկու դրօշները, երկու ըմբշամարտիկի պէս, Սփիւռքի կոչուած մարզահրապարակում կռուի են բռնուել իրար հետ՝ իրենց հակոտնեայ կողմնակիցների խրախուսող կամ այպանող բացագանչութիւնների տակ: Մեզանից ով եղել է արտասահմանում, լաւ գիտի այդ մարզահրապարակի շիկացած նթնոլորտը, եւ որովհետեւ ես շատ եմ եղել այնտեղ, աւելի խորն եմ զգացել այդ շիկացածութիւնը: Յաճախ է պատահել, որ իմ հիւրընկալները խոչընդոտել են ինձ ելոյթ ունենալու այն սրահներում... որտեղ կախուած է եղել եռագոյնը, նոյնիսկ երբ այդ սրահը հայկական վարժարան է եղել: Պատահել է, որ իմ ելոյթներում ու գրքերում քննադատական խօսքեր եմ ասել ե´ւ այդ դրօշի, եւ նրա հովանու տակ գործող կուսակցութեան հասցէին... Ստիխում է եղել դա, թէ համոզում, ևև հեմա դժուար է որոշակիորէն սահմանազատել: Եթէ ճշմարիտը ասենք՝ երկուսն էլ եղել են...
Սակայն ես ինձ մխիթարում եմ նրանով, որ յամառօրէն կոտրել եմ դիմացիների դիմադրութինը եւ գնացել եմ այդ հաւաքատեղիներն ու վարժարանները: նացել եմ. եւ որտեղ կախուած է եղել եռագոյնը, ջանացել եմ չտեսնելու տալ, արագօրէն անցնել նրա մօտով, ինչպէս կ´անցնէիր քեզ գաղտնօրէն ձգող հրապուրանքիդ մօտով, երբ կողքիդ քո ամէն մէկ շարժումը վերահսկող կայ...


Լաւ իմանալով Սփիւռքի իրադրութիւնը , ես սկզբում, երբ մեր երեւանեան միտիգներին սկսեց երեւալ եռագոյնը, կողմնակից չեղայ այդ հապշտապ քայլերին: Բայց յետոյ երբ պայթեց կործանարար երկրաշարժը, երբ ակնյայտ դարձաւ, թէ ինչպէս են կայսերապաշտական բնազդները պահպանող Մօսկուան եւ անբարոյ Պաքուն օր-օրի աւելի ու աւելի սաստկացնում մեր ժողովրդի վրայ տեղացող հարուածները, նենգօրէն ջանում տրորել նրան նաեւ բարոյապէս, երբ տեննելով մեր բազմամարդ հանրահաւաքներում, ֆեդայիներին, Անդրանիկին նուիրւած ալեկոծ տօնահանդէսներում ժողովուրդն ինչպիսի կենարար մոլեգնութեամբ եւ ապաւինումով է ծածանում եռագոյն դրօշները՝ որպէս դիմադրելու, երկնային ու երկրային պատուհասներին դիմակայելու եւ իրեն հաստատելու խորհրդանիշ, զգացի, որ, թեկուզ Սփիւռքի ժամանակաւոր տարուբերումի գնով, մեզ անվերապահօրէն անհրժեշտ է այդ խոոհրդանիշը, հոգիները փարատող, մեր պահեստի կարողութիւնները վերականգնող նրա ներգործութինը:

Եւ, ահա, հիմա, Երեւանից ու նրա այլազան ալեկոծութինւներից հեռու, խոստովանանքային միայնութեան մէջ, ես կանգնած եմ խունացած, տոհմական մասունք դարձած այդ դրօշի կողքին, որ թւում է, բնօրինական է հետագայ բոլոր Եռագոյնների եւ, ուրեմն, անմասն հետագայ բոլոր եղծում-ներին, համակրանքներին ու հակակրանքներին ու , որ իրապէս տառապածն է, ամէնասուրբն ու ամէնախնկելին, նրա առջեւ խոնարհւում եմ լռելեայն եւ մէջս կարկամած խառնիխուռն, չարտա-սանուող խօսքերից ամէնազօրեղը ներումն հայցելու խօսքերն են, զղջումի ցաւոտ զգացումը՝ իմանցած ճանապարհի այն բոլոր մեղանչումների համար, որ իմը չեն, բայց եւ իմն են այնուամէնայնիւ:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users