Jump to content


Photo

ՀԱՅԿԻՆ ՄԱՐԴ


  • Please log in to reply
No replies to this topic

#1 qristian

qristian

    Junior Member

  • Members
  • Pip
  • 6 posts

Posted 26 June 2008 - 12:37 PM

8-ամյա տղան ու նրա ընտանիքը լարված օրեր են ապրում: Բժիշկները Հայկի մոտ հայտնաբերել են լյարդի եւ երիկամի ախտահարում, որ մահացու հիվանդություն է: Լյարդը եւ, հնարավոր է նաեւ` երիկամը փոխպատվաստման կարիք ունեն: 4 տարի է անցել հիվանդության ակտիվացումից, բայց Հայկն այդ ամենից քիչ բան է հասկանում, միայն առավել նյարդային ու կամակոր է դարձել, իսկ ծնողներն ու բարեկամները արդեն սկսել են Հայկի կյանքի պահպանման համար անհրաժեշտ դրամահավաքը` ինտերնետով ու տեղական լրատվամիջոցներով:

«Մեր երկրում լյարդի պատվաստում չի կատարվում», պատմում է Հայկի մայրիկը, որի միակ հույսը դրամական օգնություն տրամադրելու հարցում մնացել է գործարար Գագիկ Ծառուկյանը, քանի որ մնացյալը` քաղաքապետարանի առողջապահության բաժինը, նախագահի աշխատակազմը, Ազգային Ժողովը հետադարձ նամակով հայտնել են, որ իրենք նման դեպքերի համար նախատեսված գումարներ չունեն: Լյարդի փոխպատվաստման համար իր դոնորությունն է առաջարկում Հայկի հորաքույրը, սակայն նույնիսկ նրա օրգանիզմից պատվաստման հնարավորությունը պարզելն անհնար է` գումար չկա: Իսկ այն քիչ չէ` մոտ 100 հազար եվրո` վերջնական դիագնոստիկայի եւ փոխպատվաստման վիրահատության համար Մոսկվայում կամ 200 հազար եվրո` Եվրոպայում: ՀՀ առողջապահության նախարարության հնարավորությունների սահմանում է միայն դեպի Մոսկվա թռիչքի տոմսերի գումարը հոգալ, ինչպես նաեւ ՌԴ նախարարությանը խնդրել, որ Հայկի ախտորոշումն ու բուժումն իրականացվեն այն սակագնով, ինչ ՌԴ քաղաքացիներինը (տվյալ դեպքում անհրաժեշտ գումարի չափը կկրճատվի հասնելով 35 000 դոլարի): Հայկը մի անգամ արդեն տեսել է ռուսական մարդասիրությունը` օգտվելով հիվանդության ախտորոշման եւ բուժվելու համար տրամադրված զեղչերից Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, սակայն դա Հայկի քմահաճ առողջության համար բավարար չէ: Մինչդեռ Աջափնյակ թաղապետարանը միայն բուժման նպատակով մեկնելու տոմսերի պատճենը տեսնելուց հետո նիստ կգումարի եւ կորոշի ինչքան տրամադրել Հայկին որպես օգնություն` տա՞ս, քսա՞ն, թե՞ առավելագույնը հիսուն հազար դրամ:

«Ե'վ լյարդը, ե'ւ երիկամը, ե'ւ փայծաղը մեծացած, լայնացած են, պատմում է մայրիկը: Փող ենք հավաքում, որ կամ Մոսկվայում կամ եվրոպական որեւէ երկրում լյարդի փոխպատվաստման ֆինանասական ծախսերը հոգանք», ասում է Գոհարը: Նա նաեւ պատմում է, որ անգամ հաջող վիրահատական ելքի դեպքում Հայկն ամբողջ կյանքում դեղեր պետք է ընդունի, որոնց տարեկան վերջնահաշիվն է տարեկան 14 000 դոլար:

Օրերն անցնում են դաժանորեն մաշելով մանկական փխրուն մարմնի դիմադրողականության սահմանափակ պաշարները: Առայժմ Հայկին օգնում են լրատվամիջոցներն ու այն մարդիկ, ովքեր լսելով Հայկի պատմությունը, ուղղակի վերցնում են լսափողը եւ զանգահարում 35 57 54 կամ 0 94 63 27 49:

Նրանք օգնում են Հայկին ապրել եւ հավատալ իսկական մարդասիրությանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դրամական փոխանցումներ կարելի է ուղարկել ВТБ բանկ` 160430011876 հաշվեհամարին:
PLEASE LET AS MANY PEOPLE AS YOU CAN KNOW ABOUT THIS. lET'S HELP THE KID, OUR CHILD!





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users