Jump to content


Photo

Ախթամար (akhtamar)


  • Please log in to reply
1 reply to this topic

#1 Էլիա

Էլիա

    Member

  • Members
  • PipPipPip
  • 291 posts
  • Gender:Male
  • Location:California
  • Interests:Հայ Լեզուն:

Posted 08 May 2007 - 07:11 PM

Ախթամար

Ծիծաղախիտ Վանայ Ծովի
Փոքրիկ գիւղից առափնեայ,
Ծովն է մտնում գաղտագողի
Ամէն գիշեր մի տղայ:

Ծովն է մտնում առանց նաւակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դէպի կղզին դիմացի:
Խաւար կղզուց պարզ ու պայծառ
Մի լոյս կանչում էր նրան,
Մի վառ փարոս նրա համար,
Չմոլորի իր ճամբան:

Սիրուն Թամարն ամէն գիշեր
Այնտեղ կրակ է անում,
Եւ սպասում է անհամբեր
Այնտեղ՝ մօտիկ դարանում:
Բայց մի անգամ չարկամ մարդիկ
Նրանց գաղտնիքն իմացան,
Լոյսը հանգցրին սեւ ու սաստիկ
Մի մութ գիշեր դիւական:

Մոլորուեցաւ խաւար ծովում
Լողորդ տղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»
Առաւօտեան ծովը ծփաց,
Ափը ձգեց մի դիակ,
Նրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր...»
Այն օրուանից սրա համար
Կղզին կոչուեց Ախթամար:

-Գրողը՝ Յովհաննէս Թումանեան


#2 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 08 May 2007 - 08:55 PM

QUOTE(Էլիա @ May 8 2007, 06:11 PM) View Post

Ախթամար

Ծիծաղախիտ Վանայ Ծովի
Փոքրիկ գիւղից առափնեայ,
Ծովն է մտնում գաղտագողի
Ամէն գիշեր մի տղայ:

Ծովն է մտնում առանց նաւակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դէպի կղզին դիմացի:
Խաւար կղզուց պարզ ու պայծառ
Մի լոյս կանչում էր նրան,
Մի վառ փարոս նրա համար,
Չմոլորի իր ճամբան:

Սիրուն Թամարն ամէն գիշեր
Այնտեղ կրակ է անում,
Եւ սպասում է անհամբեր
Այնտեղ՝ մօտիկ դարանում:
Բայց մի անգամ չարկամ մարդիկ
Նրանց գաղտնիքն իմացան,
Լոյսը հանգցրին սեւ ու սաստիկ
Մի մութ գիշեր դիւական:

Մոլորուեցաւ խաւար ծովում
Լողորդ տղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»
Առաւօտեան ծովը ծփաց,
Ափը ձգեց մի դիակ,
Նրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր...»
Այն օրուանից սրա համար
Կղզին կոչուեց Ախթամար:

-Գրողը՝ Յովհաննէս Թումանեան


Այս բանաստեղծությունը ես արդեն տեղադրել էի «Հովհաննես Թումանյան» թեմայի տակ, բայց այս անգամ մոռացել էի դնել, «դասական ուղղագրութեամբ» տարբերակը, գուցե կանխագուշակել էի որ մեկը պիտի ավելացնի, և այդ եղար դու:
Առ ի հիշեցում պետք է ասեմ որ դասական քերականության կանոնները հստակորեն նշում են որ յատուկ անունները որոնք վերջանում են «ա» և «օ» ձայնավորներով, վերջում «Յ, յ»չեն ընդունում, ստորև տե´ս «Ա ւ Օ....»:
5. Յ ԲԱՂԱՁԱՅՆԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ. - Բառի սկզբում յ տառն արտասանում ենք որպէս հ բաղաձայն. օրինակ՝ յատուկ, յաճախ, յիմար, յանկարծ: Յ-ով սկսւող բառերը քիչ են:
Յ կիսաձայն. - Բառի մէջ ա և ո ձայնաւորներից յետոյ, երբ յետևից մի ուրիշ ձայնաւոր է գալիս, այդ երկուսի մէջ մտնում է յ տառը, որ կիսաձայն ի հնչիւն է ունենում. օրինակ՝ նայել, ծառայել, շոյել, գոյութիւն:
Գրաբառի յ-ով սկսւող բառերի մի մասն այժմ առանց յ-ի են գրւում. ինչպէս՝ ելուզակ, երասան, աւելագրութիւն: Կան բառեր ևս որ գրւում են թէ յ-ով և թէ առանց յ-ի օրինակ՝ յետ-ետ, յառաջ-առաջ, յաջող-աջող:
Յ-ով սկսւում են շատ յատուկ անուններ. օրինակ՝ Յիսուս, Յակոբ, Յուդա, Յովսէփ, Յովնան, Յուլիանէ, Յասմիկ:
Բառավերջում ա և ո ձայնաւորներից յետոյ գրւում է յ, բայց չի հնչւում, մնում է անձայն. օրինակ՝ ծառայ, երեխայ, քահանայ, տղայ, կը գայ, յետոյ, ներքոյ, ձուլածոյ: Մի քանի միավանկ բառերի վերջը յ տառը հնչւում է. ինչպէս՝ հայ, վայ, բայ, ճայ, խոյ:
Ա և Օ ձայնաւորներից յետոյ անձայն յ չունեն՝
1. Յատուկ անունները. օրինակ՝ Աննա, Սառա, Երեմիա, Եւրոպա, Սևանա, Վանա:2. Օտարլեզւեան բառերի վերջում. օրինակ՝ գիմնազիա, ‎‎ֆիզիքա, սոդա.
3. Հրամայական եղանակի բառերը. օրինակ՝ կարդա´, ասա´, գնա´, խղճա´:
4. Դերանունների վերջում նոյնպէս ա ձայնաւորից յետոյ յ-ի չի գրւում. օրինակ՝ սա, դա, նա, սրա, դրա, նրա´, սոքա´, դոքա, նոքա, սոցա, դոցա, նոցա, նաև քո:
5. Ա-ով վերջացող մի քանի միավանկ բառեր նոյնպէս անձայն յ չեն վերցնում. ինչպէս՝ այո, հիմա, ապա, ահա, բա:

Edited by vartahoor, 08 May 2007 - 09:22 PM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users