Jump to content


Photo

Sergei Khudyakov Armenak Khanferiants


  • Please log in to reply
3 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 January 2021 - 12:37 PM

Արմենակ Արտեմ Խանֆերյանց - Sergei Khudyakov


  • onjig likes this

#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 January 2021 - 12:38 PM

1939 թ-ի տվյալներով, հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում, մոտ 2 միլիոն էր: Ավելի ուշ, 1941-ին՝ Հիտլերի սովետական տարածք ներխուժելու պահից մինչև ֆաշիստական կապիտուլյացիան, «հայրենական» պատերազմին կմասնակցի նրանցից 600 հազարը, ինչը, սակավ բնակչության ֆոնին, հսկայական թիվ էր։
Նրանցից շուրջ 70 հազարը կպարգևատրվեն մարտական շքանշաններով ու մեդալներով, Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման կարժանանան 105-ը, ընդ որում, երկուսը՝ կրկնակի հերոսի կոչման, 27 հայեր կդառնան Փառքի շքանշանի ասպետներ, 64-ը գեներալ, 5-ը մարշալ, բայց, նախահեղափոխական հանցագործ Կոբան, նույն ինքը՝ «ժողովուրդների հայր», վրացի Իոսիֆ Վիսարիոնովիչ Ջուղաշվիլին, նրանցից շատերին կամ կգնդակահարի, կամ՝ կաքսորի՝ կործանելով հարյուրավոր ընտանիքների ճակատագրեր, ու միևնույնն է, տարիներ անց, հաղթանակը կվերագրեն ռուսին, մինչդեռ, միայն հայերին հանելով պատերազմական գործողություններից, այսօր, գուցե, այլ քարտեզ լիներ մոլորակի վրա։
․․․
Ահավասիկ, Ստալինի ֆավորիտն ու հետագայում «թշնամին»՝ Սերգեյ Խուդյակովը, ում անձի ինքնության և ով լինելու մասին, մինչև պատերազմի ավարտը չգիտեին նույնիսկ կինն ու երկու տղաները։
Ո՞վ էր իրականում Սերգեյ Խուդյակովը։
Իրականում, նա հենց պատերազմի հերոս էր, ով մասնակցել է գրեթե բոլոր վճռորոշ մարտերին։ Հենց Խուդյակովն էր կազմակերպել Ստալինի օդային չվերթը Թեհրան՝ 1943 -ի հայտնի կոնֆերանսին, որի ժամանակ, ի դեպ, Խուդյակովի, Թեհրանյան երկինքն ապահով անելու ֆոնին, ներքևում, Ստալինին փրկեցին վերահաս մահափորձից լեգենդար հայ հետախույզներ Գևորգ ու Գոհար Վարդանյանները։
Ստալինի ճակատագիրն ամբողջովին՝ երկնքում ու երկրի վրա, հայերի ձեռքերում էր․․․
Բայց շուտով, առաջնորդի ֆավորիտը՝ ստալինյան բազեն՝ կենդանության օրոք արդեն լեգենդար զորավարն ու ավիացիայի մարշալը, կդառնա դասական դավաճան։
Սկսվեց նրանից, որ հենց Խուդյակովի անցկացրած Մուգդենյան օպերացիայի արդյուքնում, 1945 ին, նրա գլխավորած 12-րդ Օդային Բանակը կարողացավ հաջողությամբ գերեվարել Մանջուրիի, ճապոնական փսեվդո կայսրին։
Որից հետո, երկու ինքնաթիռ, մեկը գերիներով՝ կայսրն ու նրա մերձավորները, մյուսը՝ կայսեր գանձերով, ոսկիներով բեռնված, հեռավոր արևելքից ուղղություն վերցրեցին դեպի Մոսկվա, բայց, գերիները հասան տեղ, իսկ ոսկով բեռնված ինքնաթիռն անհետացավ ճանապարհին, և սրա պատասխանատվությունը մնաց Խուդյակովի ուսերին։
Կրեմլը որոշեց, որ Խուդյակովը «տակով է» արել ոսկով լի ինքնաթիռն ու հետաքննություն սկսվեց, որից էլ, թել առ թել, կծիկը քանդելով, պարզվեց, որ Ավիացիայի Մարշալ Սերգեյ Խուդյակովը, բոլորովին էլ նա չէ, ով ներկայանում է․
Կծիկը քանդելով, ռուսական չեկիստները հասան Արցախի Մեծ Թաղլար, որտեղ ծնվել էր Սերգեյ Խուդյակով անուն ազգանունն իր երբեմնի զոհված հրամանատարից յուրացրած ( թեև սա և մնացած այլ վարկածներ, այդպես էլ չեն հաստատվել մինչ օրս) ու այդ փաստաթղթերով 30-ականներին Ռուսաստան մտած՝ Արմենակ Խամփերյանցը։
Իսկ մինչ այդ, Խուդյակովի կարիերայի սրընթաց աճին կնախանձեր նույնիսկ լեգենդար Գեորգի Ժուկովը․
Դեռ պատերազմից առաջ, կարճ ընթացքում, մի քանի տարում, նա արդեն արևմտյան ճակատի Ռազմաօդային Ուժերի շտաբի պետ էր, իսկ պատերազմի սկսվելուն պես, գնդապետից մինչև մարշալ, հասավ ընդամենը երեք տարում՝ 1941-1944-ը։ Նման սրընթաց վերելքի նախադեպ չկար․ Գեորգի Ժուկովն ինքը՝ Հաղթանակի Մարշալը, նույն ճանապարհն անցել էր տասնյոթը տարում։ Նույնիսկ 25 տարեկանում գեներալ դարձած, առաջնորդի որդին՝ Վասիլի Ստալինը կերազեր նման վերելք։
Նույն 1945 -ին, Յալթայի կոնֆերանսին, հենց Խուդյակովի պաշտպանության տակ էին, արդեն սովետական օդային տարածք մտած Չերչիլի և Ռուզվելտի անձնական ինքնաթիռները, որոնց ապահով, Յալթա էին ուղեկցում Խուդյակովի կործանիչները։ Այս ապահովության համար, Ստալինը նրան Լենինյան շքանշան կտա, և կոնֆերանսին, Խուդյակովը, փաստացի, ներկայանում էր որպես Ստալինի խորհրդական, ինչը գերագույն վստահություն էր։
Բայց, հենց Յալթայում կսկսվի ավիացիայի Մարշալ Խուդյակովի անկումը․․․
Ռուզվելտը, իր ապահով թռիչքի համար հատուկ շնորհակալություն հայտնելով, սպորտային ինքնաթիռ կնվիրի Խուդյակովին, ինչը կասկածելի կթվա Ստալինին, իսկ Մանջուրիայի կայսեր գանձերով բեռնված ինքնաթիռի անհետանալուց հետո արդեն, կբացվի Բաքվից, իր հրամանատարի թղթերը յուրացրած և Ռուսասատան փախած արցախցի Արմենակ Խամփերյանցի ավանտյուրան։ 1945 -ի դեկտեմբերին նրան կձերբակալեն, և Սովետական Միության Մարշալը, Վլադիվոստոկից Մոսկվա կվերադառնա արդեն որպես հանցագործ։ Նրա տանջալի բանտարկությունն ու հարցաքննումները կտևեն չորս ու կես տարի, որոնց ընթացքում էլ, քայլ առ քայլ կբացվի այդ ավնատյուրան։
Նույնիսկ Արմենակի ազգականները, դեռևս հեռավոր արդեն, 20-ական թվականներից, վստահ էին, որ Արմենակը զոհվել է քաղաքացիական պատերազմում։
Հիանալիորեն թաքնված Սերգեյ Խուդյակովի ով լինելու մասին ոչ ոք չգիտեր գրեթե երեսուն տարի, ու հատուկ նրա անձը հաստատելու համար, НКВД-ն Արցախից բերման կենթարկի Խամփերյանցի հորեղպորը, որն էլ կհաստատի նրա ով լինելը՝ զարմանքից ապշելով, որ մեռած համարվող իր եղբորորդին Սովետական Միության Մարշալ է դարձել։
Աբակումովի միջնորդությամբ, Ստալինը կստորագրի Մարշալ Խուդյակովի գնդակահարությունը, ու 1950-ի ապրիլ 18 ին, նրան կգնդակահարեն որպես հայրենիքի դավաճան, իսկ կնոջն ու տղաներին կաքսորեն Սիբիր՝ մինչև Ստալինի մահը։
Խամփերյանցի գնդակահարությունից երկու տարի անց, մերձբայկալյան տայգաներում, կհայտնաբերվի վթարի ենթարկված ինքնաթիռն ու նրա անձնակազմը՝ գանձերով ու ոսկիներով բեռնված։ Կպարզվի, որ ինքնաթիռը վթարվել էր ընդամենը վատ եղանակի պատճառով ու կորել էր ռադարներից՝ խրվել էր լեռան լանջին, ու լեռան գագաթի ողջ ձյունը լցվել էր դրա վրա, ինչի համար էլ, որոնողական աշխատանքներն անարդյունք էին մնացել։
Ավելի ուշ, Սովետական Միության Մարշալ, Մեծ Թաղլարցի Արմենակ Խամփերյանցին կարդարացնեն հետմահու, կվերադարձնեն բոլոր շքանշաններն ու կվերականգնեն զինվորական կոչումը, բայց․․․ «Ժողովուրդների հայրն» արդեն գնդակահարել էր իր ամենահավատարիմ «զավակներին»։
․․․
Դե գնացեք ու սովետական ադրբեջանից գոնե երեք հոգի գեներալ գտեք Երկրորդ աշխարհամարտից, էլ չեմ ասում՝ սովետ միության հերոս, ու եկեք ինձ համոզեք, որ լեգենդար զորավարներ ու հերոսներ ծնած Արցախն իր Մայր Հայաստանի հետ, պարտվեց քոչվորներին, որոնք ինչ զենք էլ առնեն, մի հոգի էլ առնում էին, որ ցույց տար, թե որ կնոպկեն որից հետո սեղմեն, որ իրանց վրա չկրակեն, ու արդյունքում, ռուսը, թուրքը, վրացին հասան տեղ, մենք՝ մնացինք ճամփին․․․
Մի ամբողջ փառահեղ պատմություն փոշիացրեցին վերջին օրերի հպարտ սրբերը!!!
Eduard Manvelyan



#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 January 2021 - 12:39 PM

https://en.wikipedia...ergei_Khudyakov



#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 January 2021 - 01:11 PM






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users