Jump to content


Photo
- - - - -

Putin's visit to Armenia early December?


  • Please log in to reply
3 replies to this topic

#1 man

man

    Member

  • Banned
  • PipPipPip
  • 846 posts
  • Gender:Not Telling

Posted 08 November 2013 - 01:19 PM

Putin to visit Armenia next month, says Russian-Armenian tycoon http://armenianow.co..._ara_abrahamyan

7 Nov. 2013

 

Russian President Vladimir Putin will pay a visit to Yerevan upon the invitation of his Armenian counterpart Serzh Sargsyan early next month, chairman of the Union of Armenians of Russia (UAR) Ara Abrahamyan told media.

RFE/RL’s Armenian Service quoted Abrahamyan today as saying that the Russian leader will arrive in Armenia on a working visit on December 1 or 2.

Abrahamyan also confirmed plans for an Armenian-Russian business forum to be held in Yerevan on December 1-4. The UAR president, who is also a leading businessman, himself will be among some 500 businessmen and local leaders expected to arrive in Armenia from Russia ahead of Putin’s visit.

No official source either in Moscow or in Yerevan has reported about Putin’s plans to visit Armenia yet.

Armenian President Serzh Sargsyan has several times invited his Russian counterpart to visit Yerevan since the latter returned to the Kremlin as president in 2012. Several times such visits were announced in the past, but eventually did not take place.



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,342 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 November 2013 - 03:29 PM

Սարգսյան-Ալիև հանդիպումը ստիպեց Պուտինին վերջնականապես հաստատել իր այցը Հայաստան

Այսօր - 00:45

 

 

Արդեն պարզ է դարձել՝ Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցը կկայանա, այդ մասին, ըստ մամուլի, պաշտոնապես հայտարարել է Լավրովը: Կովկասյան շախմատային խաղատախտակը սկսում է աշխարհաքաղաքական սուր «քայլերի» հարթակ դառնալ: Քաղաքական կոնյունկտուրայի փոփոխությունը բերում է գլոբալ պրոցեսների կառուցվածքային փոփոխության, և ԱՄՆ-ն, տիրապետելով հզորագույն տնտեսական, տեխնոլոգիական ռեսուրսների կարողանում է յուրաքանչյուր գործընթաց դարձնել գլոբալ ու դրա շրջապտույտում ներքաշել ցանկացած տարածաշրջան: Սարգսյան-Ալիև հանդիպումը, փաստորեն, ստիպեց Պուտինին վերջնականապես հաստատել իր այցը Հայաստան, որը մինչ այդ միայն խոսակցությունների մակարդակով էր: Ինչքան էլ որ Ռուսաստանում գիտեն հայկական հավատարմության մասին, այնուամենայնիվ, նույնքան լավ էլ պատկերացնում են ամերիկյան քաղաքականության դոմինոյի էֆեկտը: Թե որքան ուշադրությամբ են Մոսկվայում հետևել արևմուտքից եկող քամիներին, ցույց է տալիս հանդիպումների, այսպես կոչված, հիերարխիան. նախ, պետք է հանդիպեն Նալբանդյանն ու Լավրովը, որը տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումից առաջ: Արտգործնախարարների հանդիպման ժամանակ Լավրովը Ալիևի հետ բանակցությունների, դրանում ԱՄՆ-ԵՄ մասնակցության ձևի ու աստիճանի, ՄՄ-ին միանալու որոշման իրագործման ընթացքի, ինչպես նաև՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացման առնչությամբ որոշ պարզաբանումներ Նալբանդյանից կպահանջի: Այդ պարզաբանումները կլինեն դիվանագիտական այն լծակները, որով Հայաստանին հետ կպահվի ղարաբաղյան հարցի առնչությամբ արևմտյան հավաստիացումների գայթակղություններից, այսինքն՝ Հայաստանը Սարգսյան-Ալիև հանդիպումը չպետք է դիտարկի որպես իր արտաքին անվտանգության պահանջմունքների բավարարման այլընտրանքային մեխանիզմ: Դրանից հետո, երբ կհանդիպեն արդեն նախագահները, Պուտինը իր դաշնակցի մասով կունենա սեփական երկրի շահերի ու նպատակների իրացման ավելի հանդարտ պայմաններ: Այստեղ հաշվի է առնվում նաև Թուրքիայի գործոնը, որը կարող է բացել սահմանը ՀՀ հետ, իսկ դա Մաքսային միության ապագա անդամի մոտ կարող է այլ գայթակղությունների հեռանկարներ բացել ԵՄ հետ ազատ առևտրի առնչությամբ: Ահա ևս մեկ հարց, որ Պուտինը կպարզի Երևան կատարելիք իր այցի շրջանակներում: ԱՄՆ-ը լավ է հասկանաում, որ Թուրքիան կարող է ազդել և Հայաստանի և Ադրբեջանի, և նաև Ռուսաստանի վրա: Դրա համար այն տիրապետում է բավական կարևոր ռեսուրսների, ինչը գեոստրատեգիական մանևրի լայն դաշտ է բացում ԱՄՆ-ի համար: Հայաստանի մասով Թուրքիան ունի «անվտանգության սպառնալիքի» ռեսուրս, Ադրբեջանի նկատմամբ մշակութային և քաղաքական ազդեցություն, իսկ Ռուսաստանի մասով բալանսային գործենկերոջ նշանակություն: Այս 3 կարևոր ռեսուրսներով էլ ԱՄՆ-ը փորձում է գտնել շահերի համադրություն և թուլացնել ռուսական մրցակցությունը: Դրա համար նոյեմբերի 22-ին ծրագրվում է Էրդողանի այցը Մոսկվա, որը, եթե կայանա, ռեգիոնալ և գլոբալ որոշ հարաբերությունների նոր մոդելավորման հիմքեր կարող է ապահովել: ՌԴ-ն էլ իր հերթին Թուրքիայից ունի ակնկալիքներ, քանի որ Իրանը զբաղված է սեփական խնդիրներով, ուստի պետք է նրա հետ հարաբերությունները բարելավել աշխարհաքաղաքական բալանսի համար, իսկ Անկարան էլ, օգտվելով երկկողմանի տրված առիթից, կարող է մեծացնել սեփական դերակատարությունը գործընթացների վրա ազդելու առումով: Կրեմլը սկսել է հասկանալ, որ ճիշտ ժամանակն է պրևենտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ: Ընդհանրապես, Ռուսաստանը միշտ էլ ԱՄՆ-ի հետ իր մրցակցային հարաբերություններում հանդես է եկել, այսպես կոչված, կոնտրպրոցեսներով, այսինքն՝ մարտահրավեր-պատասխան մարտավարությամբ, որը շատ հաճախ եղել է վաշինգտոնյան սրած աշխարհաքաղաքական խաղի արդյունք: Բայց ժամանակն ու գործընթացները ցույց են տալիս, որ այդ կերպ ռուսական մրցակցությունն արդյունավետ չի ստացվում, և վերջիններս ստիպված ապավինում են իրենց ամենակենսունակ ռեսուրսին՝ ուժին:

Արման Սահակյան



#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,342 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 November 2013 - 03:32 PM

 

Գյումրին՝ Վ. Պուտինի այցին ընդառաջ

#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,342 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 November 2013 - 04:15 PM

ՈՐ ՊՈՒՏԻՆԸ ԳՈՀ ՄՆԱ
111-2_17.jpg

Հայաստանի «ռուսաֆիկացումը» մի այնպիսի թափ է հավաքել, որ արդեն դժվար է կռահել, թե մինչեւ ուր դա մեզ կհասցնի: Գործող իշխանությունը բոլորովին վերջերս Գյումրիի մի հսկայական մասը դարձրեց ռուսական 102-րդ ռազմաբազան սպասարկող տարածք, եւ հիմա արդեն հերթը Երեւանինն է: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Երեւանի «Էրեբունի» օդանավակայանը ռուսական ռազմաբազային հանձնելու հարցը: Հարցի ձեւակերպումից դա ակնհայտ չի երեւում: Այն ձեւակերպված է այնպես, որ ռուսական ռազմաբազային են փոխանցվում Երեւանի «... Արշակունյաց փողոցի N 7 ռազմական ավանը` (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառի և գետնավարման ուղու կառուցման համար նախատեսված հողատարածքները, վարչատնտեսական օբյեկտների, զինանոցի, շտաբի, բնակելի ավանի, ինժեներաավիացիոն ծառայության շենքի, ավտոհավաքակայանի տարածքները եւ «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ) դրանք ներառելով Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում»: Իսկ ցանկում նշված տարածքի կոնկրետ տեղաբաշխումը սահմանված է փողոցների անուններով` Արշակունյաց փողոց, Արարատյան փողոց, եւ Շիրակի փողոց: Հենց այս երեք փողոցներով էլ պարփակվում է Էրեբունի օդանավակայանն իր հարակից տարածքներով` ավելի քան 10 քառակուսի կիլոմետր: 

Օդանավակայանը հիմա էլ օգտագործվում է ռուսական ռազմաօդային ուժերի կողմից: Սակայն այս որոշմամբ այն կդառնա ռազմակայանի սեփականությունը: Ակնհայտ է, որ սա մեր կառավարության նվերն է Վլադիմիր Պուտինին, նրա` դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցելության առթիվ: Մինչեւ դեկտեմբերի 2-ը դեռ երկու շաբաթ էլ կա ու հայտնի չէ, թե քանի քառակուսի կիլոմետր եւս կփոխանցվի Ռուսաստանին:

Հ.Գ. Էրեբունի օդանավակայանի գործունեությունը մթության քողի տակ է: Օրինակ` երեկ մեր լուսանկարիչը օդանավակայանում լուսանկարել է առանց տարբերանշանների բազմաթիվ ինքնաթիռներ (նկարում) եւ պարզ չէ` դրանք ում են պատկանում` Հայաստանի՞ն, թե՞ Ռուսաստանին: Օդանավակայան մուտք ու ելք անողների մեծամասնությունը ռուսական ռազմաօդային ուժերի համազգեստով ռուսներ են:

 






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users