Jump to content


Photo

Anybody've Seen Vano Siradeghyan ?


  • Please log in to reply
42 replies to this topic

#21 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 July 2012 - 01:01 PM


Վանո Սիրադեղյանի հարազատները` քաղաքական տարբեր բեւեռներում

Մարտ 23, 2012 17:44

Վանո Սիրադեղյանի քրոջ որդին` Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սուրիկ Մամյանը, որը Հայոց համազգային շարժման անդամ է, Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 108-րդ տեղում է: Նա ՀԱԿ-ի Նոյեմբերյան քաղաքի կառույցի ղեկավարն է: Սուրիկի հայրը` Յուրիկ Մամյանը, ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով 2008թ. մարտին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման: Վանո Սիրադեղյանի եղբոր որդին` Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Ի դեպ, ԲՀԿ-ն արդեն սահմանամերձ Կոթիի գյուղամիջում նախընտրական շտաբ է բացել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ




#22 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 20 July 2012 - 10:46 AM


Վանո Սիրադեղյանը Հայաստան գալուն պես՝ անհապաղ կձերբակալվի. Հունան Պողոսյան
19:53 • 20.07.12




ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը, եթե գա Հայաստան ու հայտնաբերվի, անմիջապես կձերբակալվի: Այս մասին այսօր ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլերի կդիմի Ոստիկանությունը, եթե հայտնաբերվի Վանո Սիրադեղյանը:



«Եթե Վանո Սիրադեղյանը հայտնաբերվի նա անմիջապես կձերբակալվի»,-նշեց Հունան Պողոսյանը՝ հավելելով, որ Վանո Սիրադեղյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ:


Հիշեցնենք, որ 2000 թվականին ՀՀ Ազգային ժողովը Վանո Սիրադեղյանին զրկեց պատգամավորի անձեռնմխելիությունից, ապա` պատգամավորական մանդատից:



Վերջինս մեղադրվում է մի շարք քաղաքական գործիչների դեմ ծրագրված սպանությունների կազմակերպման մեջ, և առայսօր գտնվում է միջազգային հետախուզման մեջ։



Վերջին շրջանում բավական ակտիվացել է Վանո Սիրադեղյանի՝ Հայաստան հնարավոր վերադարձի հարցը: Այդ կապակցությամբ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել են մի քանի նախաձեռնություններ: Այդ կապակցությամբ հայտարարություններով են հանդես եկել նաև մի քանի կուսակցություններ:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am



#23 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 25 July 2012 - 10:51 AM

Ինչպես է Հայաստանից հեռացել Վանո Սիրադեղյանը. պատմում է նրա թիկնազորի պետը (ֆոտոռեպորտաժ)

Հուլիս 25, 2012 | 12:36
Հայաստանի ՆԳ նախկին նախարար, արձակագիր Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանն առաջին անգամ պատմել է, թե ինչպես է Վանո Սիրադեղյանին ճանապարհել Հայաստանից: Այս մասին նա պատմել է այսօր` հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով, Վանո Սիրադեղյանը Հայաստանը լքել է 12 տարի առաջ, 2000 թվականի ապրիլի 3-4-ին: Սուրեն Սիրունյանը խոստովանեց, որ անձամբ է ճանապարհել նրան:

«Դեռ ապրիլի 3-ին, Սիրադեղյանը միայնակ նստել է Հայոց Համազգային շարժման շենքի առաջ եւ բոլոր ընկերներին անձամբ ճանապարհել է եւ ոչ ոք չի իմացել, որ նա հաջորդ օրը Հայաստանում չի լինելու: Անձամբ ես էլ չգիտեի: Ինչպես որ կարգն է, նրան երկու մեքենայով ճանապարհել են տուն: Վանո Սիրադեղյանին երկու մեքենայով էին ուղեկցում, բայց խնդրեց, որ երկրորդ մեքենան չճանապարհի:

Հասնելով տուն, նա անմիջապես նստեց իմ մեքենան: Այդ պահին եւս նրա տունը վերահսկվում էր: Այնպես ենք արել, որ այդ մեքենաները մեզ չվերահսկեն: Սիրադեղյանին թողնելով իքս հատվածում վերադարձել եմ տուն եւ այդ օրվանից հետո նա այլեւս Հայաստանում չի եղել»,- մանրամասնեց Սուրեն Սիրունյանը:

Ինչ վերաբերում Վանո Սիրադեղյանի վերադարձի համար Ֆեյսբուքում սկսված շարժմանը, Սիրունյանը վստահություն հայտնեց, որ այդ շարժումը տալու է իր արդյունքը, քանի որ կա դրա պահանջը:

Նրա խոսքով, տարիներ ի վեր ինքն իր ընկերների հետ պայքարել է Վանո Սիրադեղյանի վերադարձի համար, քանի որ կարծում են, որ երկրում առկա պակասը նրա վերադարձով պետք է լցվի:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




#24 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 25 July 2012 - 11:00 AM

Սուրեն Սիրունյանը մութ էջեր է բացում Արամ Մանուկյանի եւ Վանո Սիրադեղյանի զրույցից


Հուլիս 25, 2012 | 14:03 <br style="font-family: ArianAMURegular, 'Arian AMU', 'Arial AMU', 'Arial Unicode', 'Tahoma Armenian', Sylfaen, sans-serif; font-size: 13px; line-height: 18px; text-align: justify; ">Հայաստանի ՆԳ նախկին նախարար, արձակագիր Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանն այսօր` հուլիսի 25-ին հրավիրված ասուլիսում մի բացահայտում արեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի մասին, ով այն տարիներին մշակույթի փոխնախարար է եղել:

Նրա խոսքով, երբ առաջին անգամ գլխավոր դատախազը պետք է ԱԺ-ում միջնորդեր, որ ձերբակալեին Վանո Սիրադեղյանին, Արամ Մանուկյանն անձամբ խնդրել է Վանո Սիրադեղյանին, որ կամ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի դատախազության միջնորդության` պատճառաբանելով, որ ինքը մշակույթի փոխնախարար է եւ դեմ քվեարկելու դեպքում Ռոբերտ Քոչարյանն իրեն աշխատանքից կազատի:

Սիրունյանը բացահայտում արեց նաեւ իր մասով, նշելով, որ Վանո Սիրադեղյանի գործով հարցաքննության ժամանակ թույլ է տվել, որ իրեն հարցաքննելիս ստի դետեկտոր կիրառեն:

«Ես ստի դետեկտորի վրա պատասխանել եմ ոստիկանների հարցերին: Միգուցե ճիշտ եմ պատասխանել բոլորի հարցերին կամ կարողացել եմ ցույց տալ, որ ճիշտ եմ պատասխանել զուտ նվիրվածության համար»,- մանրամասնեց Սուրեն Սիրունյանը:

Հարցին, թե իսկապես ճի՞շտ է պատասխանել հարցերին, նա արձագանքեց. «Իհարկե, ոչ»: Նա ընդգծեց, որ եթե ճիշտ պատասխաներ, հիմա ՕԵԿ-ի կամ ՀՀԿ-ի կազմում կլիներ եւ պաշտոն կունենար: Նա նաեւ ասաց, որ Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ իսկապես եղել է նամակագրական կապ: «Ես ինքս նամակները փոխանցում էի Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետին` Մովսեսին: Եվ հակառակ գործընթացն էր տեղի ունենում»,- ավելացրեց Սուրեն Սիրունյանը, հավելելով, որ չի կարող ասել, թե վերջերս հրապարկված նամակները բնօրինակներն են եղել, թե` ոչ, քանի որ իրենք փակ ծրարներով են նամակները միմյանց փոխանցել:

Ի դեպ, Սուրեն Սիրունյանը ասաց, որ չի մտածում, որ այսօրվա հայտարարություններից հետո իրեն ոստիկանությունից կամ ԱԱԾ-ից կկանչեն: Նրա խոսքով իր վախը 17 տարեկանից հետո ղարաբաղյան շարժումից հետո վերացել է, հետեւաբար մտածելու բան չունի:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



#25 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 25 July 2012 - 11:05 AM

Հուլիս 25, 2012 | 12:55 <br style="font-family: ArianAMURegular, 'Arian AMU', 'Arial AMU', 'Arial Unicode', 'Tahoma Armenian', Sylfaen, sans-serif; font-size: 13px; line-height: 18px; text-align: justify; ">«Խնդրում եմ ձեզ, որ լինեք բոլորով միասին, ոչ մի բանի մասին չմտածեք, իմ ձեռքերը մաքուր են»: Ահա սրանք են եղել Հայաստանի ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի վերջին խոսքերը, երբ նա լքում էր Հայաստանը: Այս մասին, այսօր` հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց նրա թիմնազորի պետ Սուրեն Սիրունյանը, նշելով, որ այդ խոսքերը Վանո Սիրադեղյանն իրեն է ասել:

Սիրունյանը նշեց, որ Վանո Սիրադեղյանը Հայաստան կվերադառնա, երբ լինեն նպաստավոր պայմաններ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատական համակարգը այնպես բարելավվի, որ քաղաքացին կարողանա ապացուցել իր անմեղությունը:

Նա նաեւ նշեց, որ ինքը Վանո Սիրադեղյանին թողել է Սունդուկյանի անվան թատրոնի մոտ ու այլեւս չի տեսել, հավելելով, որ Վանո Սիրադեղյանն իր գլխարկը մոռացել է իր մեքենայում:

Սիրունյանը նշեց, որ տեղյակ չէ Վանո Սիրադեղյանը Հայաստանո՞ւմ է մնացել, թե ինքնաթիռով կամ մեքենայով մեկնել երկրից:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

<br class="Apple-interchange-newline">

#26 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 25 July 2012 - 01:03 PM



4:12

#27 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 26 July 2012 - 11:24 AM


Opinion: ex-interior minister to return to Armenia once fair trial is possible
Posted ImageJuly 25, 2012 - 17:11 AMTPanARMENIAN.Net - Armenia’s ex- interior minister Vano Siradeghyan will return to Armenia once fair and transparent trial is possible, Siradeghyan’s former security officer said.

As Suren Sirunyan noted, the ex-minister stands ready to face the court and disclose many incidents.

The former security officer said that he last talked to his boss on the day of his departure, when taking him to destination X (the area in front of Gabriel Sundukyan National Academic Theater), and didn’t hear from him since then.

Mr. Sirunyan further cited the hat Siradeghyan left in the car as the reason behind his being held in the police station for five days.

“Siradeghyan managed to fool the “lie detector”, brought to Armenia especially for the investigation of October 27 case,” the former security officer said.

Armenia’s ex-minister of interior affairs, former parliament member and ANM leader Vano Siradeghyan was deprived of parliamentary immunity in 2010 and a criminal case was initiated against him for a range of crimes, including creation of a gang and organization of contract killings. Since that moment, Siradeghyan has disappeared from Armenia and an international arrest warrant has been issued for him via Interpol.



#28 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 02 August 2012 - 12:23 PM


«Հրապարակ». Վանո Սիրադեղյանը մահացել է
Posted Image 2 օգոստոսի 2012 - 10:21 AMTPanARMENIAN.Net - «Հրապարակ» օրաթերթը, վկայակոչելով Վանո Սիրադեղյանի հետ մտերիմ եղած մի մտավորականի, գրում է, որ Հայաստանի նախկին ՆԳ նախարարը մի քանի ամիս առաջ մահացել է: Թերթը գրում է. «Հայտնի մտավորականներից մեկը, ով ժամանակին շատ մտերիմ էր Վանո Սիրադեղյանի հետ, մեզ հայտնեց, որ ամիսներ առաջ Վանո Սիրադեղյանը ծանր հիվանդությունից հետո արտերկրում մահացել է, սակայն այս փաստը`ինչ-ինչ նկատառումներից ելնելով, գաղտնի է պահվում: Նա պնդում է, որ հայտնի գործչի վերադարձի հետ կապված ֆեսյբուքյան ստորագրահավաքի եւ շարժման վերաբերյալ նրա ու ընտանիքի լռությունը հենց դրանով է պայմանավորված»: Միաժամանակ, թերթը չի բացառում, որ մտավորականի հայտնած տեղեկությունը կարող է ճիշտ չլինել:

«Եթե այնուամենայնիվ այս տեղեկությունը ճշմարիտ չէ (հուսանք), ապա շուտով նրա ողջ առողջության մասին ապացույցներ կներկայացվեն հանրությանը, եւ կամ ինքը որեւէ կերպ կարձագանքի», - գրում է «Հրապարակը»:



#29 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 02 August 2012 - 12:24 PM

mardu hetevits enqan k@rrrrratsin or merav .. ba...

#30 Harut

Harut

    Վերնագիր

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,734 posts
  • Gender:Male
  • Location:հորիզոն...
  • Interests:uninterested...

Posted 03 August 2012 - 06:09 PM

վա՜յ քեզ ազգ, եթե քո փրկության միակ հույսը նախկին հանցագործներն են...

#31 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 16 August 2012 - 11:27 AM

«Հրապարակ». Վանո Սիրադեղյանը նամակ է գրել


Օգոստոս 16, 2012 | 06:50
«Հրապարակը» գրում է. «Նյութը տպագրելիս մենք գիտակցում էինք, թե ինչ աղմուկ է բարձրանալու, եւ ինչ մեղադրանքներ են հնչելու մեր հասցեին: Ասեմ, որ այդ ընթացքում մեզ համար որոշ բացահայտումներ էլ արեցինք, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է: Սակայն ամենակարեւոր խնդիրը, որ դրել էինք մեր առաջ՝ Վանո Սիրադեղյանի մասին ճշգրիտ ինֆորմացիա ստանալն էր, եւ եթե ավելի անկեղծ լինեմ՝ ստիպելը, որ նա խոսի, ձայն հանի՝ հերքելով կամ հաստատելով ինչպես իր գոյությունը, այնպես էլ հայտնելով իր տեսակետն ու մտադրությունները, իր կյանքի ու վերադարձի մասին դիրքորոշումը: Այնպես որ, երբ նյութը տպագրելուց օրեր անց ստացանք նրա ձեռքով գրված նամակը, ոչ միայն ուրախացանք, այլեւ թեթեւացած շունչ քաշեցինք: Սա այն եզակի դեպքերից էր, երբ մեր տպագրած տեղեկության հերքված լինելը միայն ու միայն ուրախություն էր պարգեւում:

Նամակը լիքը մտորումների, տխրելու, վերլուծության տեղիք տվեց, եւ այն իսկական մտավորականի, գրողի խոսք է՝ ուղղված ոչ միայն «Հրապարակի» խմբագրին, այլեւ ողջ հայ ժողովրդին, ուստի, չնայած գրության մասնավոր բնույթին, նպատակահարմար գտանք այն հրապարակել: Հուսով ենք, որ որքան էլ հիասթափված ու դառնացած, որքան էլ վտարանդի ու հայրենիքից խռոված, Վանո Սիրադեղյանն, այնուամենայնիվ, հետեւում է հայաստանյան իրադարձություններին ու մամուլին եւ կարդալու է նաեւ այս հոդվածը:

Ուստի ուզում եմ այժմ, որպես նամակի հասցեատեր, գրել՝ ես անկեղծորեն ցավում եմ այն ճակատագրի համար, որ բաժին հասավ մեր տաղանդավոր ժամանակակիցներից մեկին: Ես հուսով եմ, որ այն դառնությունները, որ նա ապրեց, եւ չգիտեմ, թե դեռ որքան է ապրելու, մի օր վերջ են ունենալու, եւ նա վերադառնալու է հայրենիք՝ ոչ թե «այնպես», այլ ողջ եւ առողջ, առույգ, աշխատելու-ստեղծագործելու, ապրելու, հաղորդակցվելու ունակ: Երբ քեզ սպասում են՝ վերադարձը դառնում է հնարավոր, հեշտ ու հաճելի: Իսկ որ Վանո Սիրադեղյանին սպասողներ կան, կասկածից վեր է»:

Թերթը նաեւ տպագրել է Վանո Սիրադեղյանի նամակը Արմինե Օհանյանին` թվագրված օգոստոսի 7-ով:

«Տիկին գլխավոր խմբագիր, հավատալ չեմ ուզում, թե դու այնքան վատ ես մտածում իմ մասին, որ կասկածես իմ ունակությանը՝ այս ընթացքում գտած ունենալ մի պարզ հնարք, ինչը թույլ է տալիս իսկույնեւեթ իմաց տալ մերձավորներիս, եթե մի բան պատահի:

Հասկանում եմ, որ թերթը իր շահը, իր գայթակղությունը ունի, բայց դու ինձ ստիպեցիր խախտել լռությունս (5 տարվա, ոչ թե 2, ինչպես թերթն է գրում) միակ, ամենածայրահեղ միջոցով: Այնպես որ, նամակիս կշտամբանքը քեզ՝ ինձ թերագնահատելու համար, պարզաբանումը՝ իմ մերձավորներին: Առհասարակ, ձգտում եմ ինքս ինձ առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից: Հատկապես՝ քաղաքական կոչվածից: Հատկապես՝ վերջին տարիներս: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին թեկուզեւ 1 րոպե հայաստանյան հեռուստաալիք չեմ նայել, եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչում եմ հայերենին ու այսահարվածի նման վրայով թռչում: Եթե անգամ գումարենք այդ ակնթարթները, հավատա, որ 12 տարվա մեջ 2 րոպե չի կազմի: Նեղանալու բան չի, նույն հիգիենիկ նկատառումներով չեմ նայում նաեւ ռուսական ալիքները: Երեւի դրա շնորհիվ է, որ այսքան «երկարակյաց» եմ:

Առիթ է, ասեմ ստորագրահավաքի մասին: Առաջին մղումով տեքստ գրեցի՝ «Դադարեցրեք դա՛» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը՝ հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլեւ կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզեւ 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլեւս չորրորդական նշանակություն ունի:

Ինչ եմ մտածում վերադարձի մասի՞ն: 8 տարի առաջ մի՛ բան էի մտածում, հիմա՝ պարզապես չեմ մտածում:

Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ՝ այնպես, որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում:

Չես հավատա, բայց ասեմ, որ այդ դեպքի համար էլ՝ հոգացել եմ, որ «շփումս» Երեւանի հետ հասցվի նվազագույնի»:


Լուրեր Հայաստանից - NEWS.am




#32 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 16 August 2012 - 11:34 AM


«Հրապարակ». Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան. Վանո Սիրադեղյանը նամակով հերքել է իր մահվան մասին լուրը



Թերթը, ինչպես խոստացել էր երեկվա համարում, հրապարակել է Վանո Սիրադեղյանից ստացված նամակը, որով վերջինս հերքել է թերթի հրապարակումն այն մասին, թե ինքը մահացել է: «Սա այն եզակի դեպքերից էր, երբ մեր տեղեկության հերքված լինելը միայն ու միայն ուրախություն էր պարգևում»,-մասնավորապես նշում է թերթի խմբագիր Արմինե Օհանյանը:
Թերթը ներկայացնում է Վանո Սիրադեղյանի նամակն ամբողջությամբ. «Տիկին գլխավոր խմբագիր, հավատալ չեմ ուզում, թե դու այնքան վատ ես մտածում իմ մասին, որ կասկածես իմ ունակությանը` այս ընթացքում գտած ունենալ մի պարզ հնարք, ինչը թույլ է տալիս իսկույնևեթ իմաց տալ մերձավորներիս, եթե մի բան պատահի: Հասկանում եմ, որ թերթը իր շահը, իր գայթակղությունը ունի, բայց դու ինձ ստիպեցիր խախտել լռությունս (5 տարվա, ոչ թե 2, ինչպես թերթն է գրում) միակ, ամենածայրահեղ միջոցով: Այնպես որ, նամակիս կշտամբանքը քեզ` ինձ թերագնահատելու համար, պարզաբանումը` իմ մերձավորներին: Առհասարակ, ձգտում եմ ինքս ինձ առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից: Հատկապես` քաղաքական կոչվածից: Հատկապես` վերջին տարիներս: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին թեկուզև 1 րոպե հայաստանյան հեռուստաալիք չեմ նայել, եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչում եմ հայերենին ու այսահարվածի նման վրայով թռչում: Եթե անգամ գումարենք այդ ակնթարթները, հավատա, որ 12 տարվա մեջ 2 րոպե չի կազմի: Նեղանալու բան չի, նույն հիգիենիկ նկատառումներով չեմ նայում նաև ռուսական ալիքները: Երևի դրա շնորհիվ է, որ այսքան «երկարակյաց» եմ:
Առիթ է, ասեմ ստորագրահավաքի մասին: Առաջին մղումով տեքստ գրեցի` «Դադարեցրեք դա» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը` հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլև կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզև 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլևս չորրորդական նշանակություն ունի:
Ինչ եմ մտածում վերադարձի մասի՞ն: 8 տարի առաջ մի՛ բան էի մտածում, հիմա` պարզապես չեմ մտածում:
Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ` այնպես. որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում:
Չես հավատա, բայց ասեմ, որ այդ դեպքի համար էլ` հոգացել եմ, որ «շփումս» Երևանի հետ հասցվի նվազագույնի»:


Լուրեր Հայաստանից - Թերթ.am



#33 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 August 2012 - 12:21 PM


Վանոն վերադառնում է... ի հեճուկս
Վանո Սիրադեղյանի՝ «Հրապարակ» օրաթերթում տպագրված նամակը վերջին երկու օրերին բուռն քննարկումների առիթ է դարձել: Ոմանք պնդում են, որ նամակը կեղծ է, սակայն Վանո Սիրադեղյանին ճանաչողները, այդ թվում՝ նրա թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը պնդում են, որ նամակի հեղինակը Վանո Սիրադեղյանն է, քանի որ և՛ ոճը, և՛ ձեռագիրը նրանն է:

Նամակում Վանո Սիրադեղյանն անդրադարձել էր նաև «Ելք» հասարակական նախաձեռնության կողմից անցկացվող ստորագրահավաքին, որի նպատակը նրան հայրենիք վերադարձնելն է: «Առաջին մղումով տեքստ գրեցի` «Դադարեցրեք դա» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը` հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլև կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզև 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլևս չորրորդական նշանակություն ունի»,- գրել էր Սիրադեղյանը: Նա նաև նշել էր, որ մի օր վերադառնալու է Հայաստան, «բայց հույս ունեմ այնպես, որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում»:

«Ելք» հասարակական նախաձեռնության հեղինակ, լրագրող Վարդ Սիմոնյանը չի հավատում, որ նամակի հեղինակն իրոք Վանո Սիրադեղյանն է: «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ էր ձեռնտու Սիրադեղյանի մահվան մասին լուրերի տարածումն ու նրա անունից կեղծ նամակ հրապարակելը, Վարդ Սիմոնյանը պատասխանեց. «Մեր շարժման նախաձեռնած Վանո Սիրադեղյանի ստորագրահավաք-նախաձեռնությունն, ինչպես և ակնկալվում էր, բավականին սուր դրամատիզմով է ընթանում: Դե ինչ կարող ես անել՝ քաղաքական «տուզերնե իրար են խառնվել: Եթե նրանց մի քանի օր դադարեն հեռուստատեսությամբ կոխել մեր աչքը, մենք լրիվ կմոռանանք սրանց մասին, իսկ ահա 12 տարի հետո էլ մենք ոչ միայն հիշում ու բարձր ենք գնահատում մի գործչի՝ Վանո Սիրադեղյանի անունն ու վաստակը, այլև պատրաստ ենք նրա վերադարձի համար էսպիսի մի պայքար սկսել:

Դրա համար էլ նրանք հրապարակ են նետել հազար ու մի թաթալաբազություն՝ էլ մահվան բոթ, էլ Վանոյի ստորագրությամբ կեղծված նամակ, էլ ամեն մի հիմար հարցի համար ստորագրահավաքիկներ, որ այլասերեն մեր նախաձեռնությունը: Հիմա էլ երևի իրենց ժելեյած վարսերը ամայության վրա փռած փիառշիկներին են ՍՈՍ հնչեցրել, ու վերջիններս վիրտուալ տիրույթում անցյալ դարի 90-ականների համար ակտուալ տեխնոլոգիա են առաջարկել, որի անունը թրոլինգ է: Սրա իմաստն այն է, որ ցանկացած լուրջ հարց ջրիկացնում ու այլանդակում են իրենց ներմուծած արբանյակներով՝ թրոլներով և թիրախավորվում են հիմնականում միտք ու գաղափարներ կրողների վրա: Հիշեցի Օուրելի ճշմարտության մինիստրության ճակատին փակցված կարգախոսը, հիշում եք՝ չիմացությունը ուժ է: Էնպես որ, էդ «ուժեղներին» պիտի ասվի, որ սկսեն մեր դարաշրջանի նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությունը, որն իրենց կսովորեցնի, որ միահեծան մոնումենտալ պրոպագանդայից զգուշանան, իմանան, որ մեդիան երկսայր է, և չի բացառվում, որ սուր բիզը մի օր, մեղմ ասած, շրջվի իրենց կողմ»:

Ըստ Վարդ Սիմոնյանի՝ իրենք նահանջելու տեղ չունեն, ստորագրահավաքի ցուցակի առաջին գծում մտավոր ընտրախավն է, և հետևաբար` պետք է այս գործն իր հաղթական ավարտին հասցվի: «Էդ ճանապարհին թե՛ հայկական հերոստրատության հետ կբախվենք, թե՛ առանձինների ֆանտաստիկ արկածներին, թե՛ անմահ ագիտպրոպի տարածած վիրուսներին, բնական է: Մենք պատրաստ ենք, հակավիրուսներն ունենք: Էնպես որ, պինդ ու հաստատակամ կանգնած ենք»,- նշեց նա: Ըստ նրա՝ արդեն 4000 մարդ է ստորագրել և ցանկանում է, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան: «Այս ցուցակի ողնաշարը մեր ժամանակի ամենապայծառ ու արդարամիտ մտավոր ընտրախավն է, որին հնարավոր չի եղել երբևէ ճկել, վախեցնել կամ աճուրդի հանել: Այդ մարդկանց անունները, նրանց վարկն ու հեղինակությունը մեզ պարտադրում է երբևէ չտրվել սադրանքների այն հեղեղին, որն այս օրերին լիուլի թափվում է մեր նախաձեռնության վրա՝ Վանո Սիրադեղյանի մահվան գույժի, նրա անունից հրապարակվող կեղծ նամակի, զուգահեռ մեյդան գցվող տարբեր ֆալշ ստորագրահավաքիկների, կեղծ վանոյամաններին մեյդան գցելու ծիծաղելի շարժերով: Մեդիառեսուրսի գլխին իջեցված այս պատվերներն իրենց փնթի կատարումներով խնդիր ունեն վարկաբեկել այս շարժումը, քանի որ վերևում հասկացան, որ այն հնարավոր չէ այլևս կանգնեցնել կամ գնել»,- ընդգծեց նախաձեռնության հեղինակը:

Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը պնդում է, որ նամակի հեղինակն իրոք Սիրադեղյանն է: «Ես կարող եմ հաստատել, որ այդ նամակը Վանո Սիրադեղյանի ձեռագիրն է: Ես երկար տարիներ եղել եմ նրա կողքին, ինձ համար ավելի շատ էր այդ նամակը հասկանալի: Ես նախկինում ասել էի, որ հիմարները կարող են ասել, թե Վանո Սիրադեղյանը ողջ չէ: Ես համոզված էի, և թող դա իմ մեջ մնա, թե ինչու էի համոզված, որ Վանո Սիրադեղյանը ողջ է»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Սիրունյանը: Նա գովելի է համարում, որ «Ելք» նախաձեռնությունը շարունակելու է ստորագրահավաքը:

«Ես մի րոպե չեմ էլ կասկածել, որ նրանք կանգ են առնելու: Անկախ նրանից, թե ինչ է գրել նամակում Վանո Սիրադեղյանը, նա հարգանքով է վերաբերվել բոլոր այն մարդկանց, ովքեր ստորագրել են իր վերադարձի համար: Բոլորս էլ հասկանում ենք, որ ստորագրությունը չէ, որ պետք է պայմաններ ստեղծի Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադարձի համար: Բայց դա առաջին քայլն է, որ նախաձեռնել է «Ելք» շարժումը: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հասնել նրան, որ մարդկանց մեջ վերանա այն թյուր կարծիքը, որը ձևավորվել էր Վանո Սիրադեղյանի վերաբերյալ»,- ասաց նա: Ս. Սիրունյանը նաև նշեց, որ վստահ է՝ «Ելք» նախաձեռնության հեղինակները հաշվի չեն առնի՝ նամակն իրական է, թե կեղծ, կշարունակեն իրենց աշխատանքը: Նրա խոսքով, 12 տարի նման հոգեկան վիճակում գտնվող Վանո Սիրադեղյանը հնարավոր է, որ փորձեր ինչ-որ երկտող գրել նաև «Ելք» շարժմանը: Ի վերջո, ըստ նրա, Վանոյի համար վիրավորական է, որ ինքը պետք է ստորագրությամբ գա Հայաստան: «Ինձ թվում է՝ դրա համար է նա նամակում շեշտել է, որ մի պահ նամակ է գրել «Ելք» շարժմանը և պատռել: Եվ էդ գրել ու ճղելու մեջ շատ մեծ հասկացողություն ու խորհուրդ կա: Դա այն է, որ Վանո Սիրադեղյանը մի պահ սկսել է հավատալ, որ էն մարդկանց թիվը, ովքեր նախաձեռնել են էս ստորագրահավաքը, ավելանալու է, դա մի մեծ բանակ է դառնալու»,- ընդգծեց Սիրունյանը:

Նա նաև համոզմունք հայտնեց, որ մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները ստորագրահավաքին միացող անձանց թիվը 3-4 անգամ կավելանա:


18:00 Քաղաքական | Շաբաթ 18.08.2012 | Ռոզա Հովհաննիսյան


#34 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 August 2012 - 12:39 PM


Հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը 21:39 Հասարակություն | Շաբաթ 18.08.2012
Ս. Սիրունյանը 41 տարեկան էր, մահը վրա է հասել ինֆարկտի հետևանքով:



#35 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 August 2012 - 03:37 PM


Բժիշկները պայքարում են Սիրունյանի դստեր կյանքի համար
«Առաջին լրատվական»֊ը տեղեկացրել է, որ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա միակ դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել, նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից:

Մի քանի լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, թե մահացել է նաև Սիրունյանի դուստրը, սակայն այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Առաջին լրատվական»֊ի տեղեկություններով բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Դիանայի վիճակը բժիշկները գնահատում են բավական ծանր։ Աղջիկը գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: Կոտրվել են նրա ձեռքերը, ծնոտը, նա ստացել է թոքերի պատռվածք:



00:12 Հասարակություն | Կիրակի 19.08.2012


#36 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 August 2012 - 03:27 PM


Սուրեն Սիրունյանի երկրային վերջին օրը
Դեռ 2009-ին, երբ մարտի 1-ի հայտնի դեպքերի հետ կապված՝ իշխանության յուրացման և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Յոթի գործն» էի լուսաբանում, որը հետո մասնատվեց, քրեական օրենսգրքի փոփոխություններից հետո մեղադրանքը փոխվեց և վերածվեց մի քանի գործերի, Սուրեն Սիրունյանին դեռ չէի ճանաչում. ուղղակի աշխատում էի օբյեկտիվորեն ներկայացնել դատարանում կատարվածը: Ուզում էի հասկանալ՝ իսկապե՞ս նրանց մեղավորությունն ապացուցված էր, թե՞ ոչ, քանի որ նրանց հետ անձամբ գրեթե չէի շփվել և դեռ չէի ճանաչում մարդկային տեսակը:

Նախապես ասեմ, որ նույնիսկ ճաղերի հետևում գտնվելու ժամանակ Սուրեն Սիրունյանը չէր կորցնում իր հումորի զգացումը՝ ասում էր. «Հոդվածները դարձել են սեզոնային անվադողեր. վեց ամիսը մեկ փոխում են, բայց կալանքը չեն փոխում»: Պաշտպանական կողմը նկատելով, որ «թարմ» մեղադրանքի մեջ ոչ մի թարմ բան չկա, միջնորդում էր՝ քրգործը հետ ուղարկել դատախազություն և նոր մեղադրանքին համապատասխան ապացույցներով հետ բերել, նաև թեթևացնել դատակոչված վկաների ցուցակը, քանի որ նրանցից շատերն իրենց հետ որևէ առնչություն չունեին: Բայց քանի որ մեղադրողներն այնքան էլ չէին լսում և ինչ-որ վկաներ էին գտնում-բերում դատարան, պաշտպանական կողմն էլ Սուրեն Սիրունյանի հետ միասին զվարճացնում էր դատական նիստին «թամաշա» անողներին:

Օրինակ` վկա Սամվել Գասպարյանը, ով Բժշկական համալսարանի մոտ թերթի վաճառքով էր զբաղվել և թերթերի նկարներից էր ճանաչում Ս. Սիրունյանին և Ալ. Արզումանյանին, դատարանում պատմում էր, թե ինչպես է դարձել «ականատես վկա». հենց Գասպարյանն ասաց, որ դեպքի օրն ինքը 7.30-ին «Ուրարտու» խանութի մոտ գնացել է «բուդկից» հաց առնելու և տեսել Սաշա Աֆյանին..., Ալ. Արզումանյանի պաշտպան Հ. Արսենյանն ասաց, որ վկան գործակալ է: Հանկարծակիի եկած Գասպարյանն արձագանքեց` բա ի՞նչ անեմ, չաշխատե՞մ: Դահլիճը ծիծաղից պոռթկաց: Հետո պաշտպանական կողմը փորձեց վկայից ճշտել՝ «բա, ըստ քրեական գործի` Լևոն Տեր-Պետրոսյանն այնտեղ (Մյասնիկյանի արձանի մոտ) չի եղել»: Ո՞նց՝ եղավ վկայի արձագանքը և ավելացրեց` «ուզում են շշկռցնել հա»:

Պաշտպանական կողմը, ներողություն խնդրելով, փորձեց ճշտել, թե վկա Գասպարյանը որևէ հոգեկան հիվանդությամբ տառապո՞ւմ է: Ի՞նչ իմանամ` եղավ պատասխանը: Դահլիճը նորից զվարճացավ, որից հետո վկան «կողմնորոշվեց» և ասաց՝ «հիվանդ չեմ»: Այդուհանդերձ, Սիրունյանի պաշտպան Վ. Էլբակյանը հարցրեց, թե նա ճանաչո՞ւմ է Սուրենին: «Ոչ»` պատասխանեց վկան, «Իսկ Սիրունյանի՞ն»` հետևեց հաջորդ հարցը: «Ոչ»` պատասխանեց վկան: Այդ ժամանակ Ս. Սիրունյանը մի բացահայտում արեց՝ վկան ներքին գործերի նախարարությանը թերթեր է մատակարարել:

Թերևս որոշ կրճատումներով հիշատակենք նաև Սուրեն Սիրունյանի պաշտպանական ճառում և վերջին խոսքում հնչեցրած մտքերը. նա ասել էր, որ ինքը չի ապացուցելու իր անմեղությունը, քանի որ դա դատախազության պարտականությունն է: Նշել էր, որ իրեն հետապնդում են քաղաքական հայացքների և ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետը լինելու համար, քանի որ իշխանությունները դեռ պահպանում են վրեժի ծարավը՝ դեպի Վանո Սիրադեղյանը, ում չեն կարողանում գտնել, և ամբաստանյալի աթոռին ինքը՝ Սիրունյանն է հայտնվել:

Նա անդրադարձել էր մարտի 1-ի և 2-ի դեպքերին` ասելով, որ ամբողջ դատական նիստի ժամանակ ինքն այդպես էլ չհասկացավ, թե ինքը ո՞ւմ դատավարությանն էր մասնակցում. խոսվեց Նիկոլ Փաշինյանի, Շանթ Հարությունյանի մասին, իսկ իր մասին կարծես մոռացել էին... Ըստ Սիրունյանի` բոլորի գործերը միացրել և սարքել էին մի գործ (մինչ քրգործը մասնատելը), որի նպատակը 10 զոհերից ազատվելն է: Սիրունյանն ասել էր, որ թեև փոխվել է իրեն առաջադրված մեղադրանքը, բայց այդ ընթացքում որևէ քննչական գործողություն չի արվել, ինչը բնութագրեց այսպես. «Ես գիտեմ, որ շախմատ այս երկրում շատ են խաղում, բայց չգիտեի, որ դատախազներն էլ հոդվածների հետ են շախմատ խաղում»...

Սիրունյանին մայիսի 3-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տարել էին ՀՔԾ, որտեղ հանդիպել էր Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանին: Վերջինս Սուրենին փորձել էր համոզել, որ գրի, թե՝ այսինչ մարդու մոտ զենք է եղել, այնինչ մարդը բենզին է բերել, սակայն ստացել էր բացասական պատասխան, որից հետո` մայիսի 6-ին ձերբակալվել էր Սիրունյանի եղբայրը: Վերջինս նաև հավելել էր. «Ինձ համար գուցե պատիվ ա կալանավայրում գտնվելը, քանի որ ես պայքարել եմ իմ ընտանիքի, իմ ընկերների և առաջին հերթին` իմ երկրի ազատության համար»...

Ինչ վերաբերում է տեսասկավառակներին, ապա Սիրունյանն ասել էր, որ տրամաբանության մեջ չի տեղավորվում. կադրում ցույց են տալիս Նիկոլին, բայց ժողովուրդը գոռում ա` «Սու-քիաս-յան»: Այսինքն` «մկրատն» առել, կտրել ու փոփոխել են կադրերը... Սիրունյանն անդրադարձել էր նաև խանութների թալանին` իրազեկելով, որ դրանք ուղղորդվել են որոշ իշխանավորների թիկնազորի անդամների կողմից, որոնք առավոտը «գողական են գնում, գիշերը` չգիտեմ ինչական»: Ուղղակի այդ թալանը վերագրվել է «7-ին»՝ փորձելով իրենցից ստանալ ուրիշի հասցրած վնասները. «Կարապետի, Հայրապետի պատմությունն ա...»՝ Կարապետի ջառմեն քաշող խեղճ Հայրապետի հայտնի պատմությամբ էր բնութագրել Սիրունյանը` վերջում ասելով, որ դատարանից ակնկալիքներ չունի, քանի որ գիտի` դատավորն էլ կաշկանդված է: Նրան ինչ-որ տեղ հասկանում է, ինչ-որ տեղ` ոչ, բայց հորդորել էր` դատավճիռը կայացնել փաստերի հիման վրա:

Իսկ արդեն 2009-ի հունիսի 17-ին Սուրեն Սիրունյանն իր վերջին խոսքում աստվածաշնչյան ճշմարտություններ էր մեջբերել չարի ու բարու, մերձավորին սիրելու, ներելու ու ներվելու մասին, անդրադարձել էր Բյուրեղավանի հոգևոր առաջնորդի` թերթերից մեկին տված հարցազրույցին, որտեղ խոսվում էր Եվայի ու Ադամի` մեղք գործելու և փուշ ու տատասկով ծածկված երկիր ժառանգելու ու գործած մեղքից ամբողջ կյանքում հոգեպես մեռած ապրելու մասին: Նաև հորդորել էր՝ «ճշմարիտը խոսել, քանի որ ճշմարտությունն Աստված է, սուտը ճշմարտության վերջն է, և յուրաքանչյուր հավատացյալ մարդ պետք է ճշմարտությամբ ապրի: Աստված ներողամիտ է որոշ հանգամանքներում, օրինակ` պատերազմում, երբ ճշմարտությունը չասելով կարող ես մարդու կյանք փրկել: Մինչդեռ առօրյա կյանքում սուտն ամենուր է. խախտելով Աստծո պատվիրանը` մարդիկ սուտ վկայություն են տալիս դատարանում` վարկաբեկելով այլ անձանց»: Սիրունյանը սուտ վկայություն տվողներին և ստախոսներին զգուշացրել էր, որ նրանք ողջ կյանքում հալածվելու են հենց սեփական խղճի կողմից: «Յուրաքանչյուրս էլ մեղք է գործում, բայց նաև ապաշխարում է, իսկ չզղջացողներին սպասվում են անվերջանալի տանջանքներ, քանի որ Աստված արդար է բոլորի հանդեպ», ուստի պատվիրանախախտներին հորդորել էր` «հեռու մնալ ստից, որ հավիտենական կյանք ունենան...»:

Իսկ 2008-ին մեր թերթի միջոցով մի հորդոր էլ եղբորն էր ուղարկել. «Թերթի միջոցով ԱԱ մեկուսարանում պատանդված եղբորս բարևներ եմ հղում և մաղթում եմ տոկունություն: Թող պինդ մնա, դուխը չգցի, շուտով ամեն ինչ լավ է լինելու...»:


Էլմիրա Մարտիրոսյան

Լուսանկարը` Անժելա Խաչատրյանի



#37 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 August 2012 - 03:27 PM


«Հանրապետություն» կուսակցությունը գուժում է Սուրեն Սիրունյանի անժամանակ մահը
Դժվար է խոսել Սուրեն Սիրունյան ընկերոջ մասին անցյալով, ում անցած ճանապարհը, ապրածն ու ապրեցրածը, կյանքը սիրել կարողանալն ու կյանքի վրա չդողալը՝ ապրելու օրինակ է բոլորիս համար: Ապրեց կարճ, բայց լեցուն կյանքով: Իր կենսախինդ բնավորությամբ վարակեց բոլորին: Հավատարիմ ու անդավաճան ընկեր էր ու այդպիսին էլ կմնա մեր հիշողություններում:

1988թ.-ից ի վեր Սուրենն ուներ Հայաստանն ազատ տեսնելու տեսիլք: Լծվեց ազատության ու անկախության գաղափարին և առ այսօր պայքարում էր հանուն բարոր ու ազատ Հայաստանի:

2008-թ.-ին նա վերստին ցուցաբերեց իր քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումը, ազատազրկվեց գաղափարի համար՝ մնալով իր սկզբունքներին և համոզմունքներին հավատարիմ:

Հանուն «Հանրապետություն» կուսակցության, ցավակցում ենք Սուրեն Սիրունյանի ընտանիքին, մերձավորին և ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

Սուրեն Սիրունյանի դստեր՝ Դիանայի համար անդադար աղոթում ենք առ Աստված և մաղթում ապաքինում:

Արամ Զ. Սարգսյան
Հանրապետություն կուսակցության նախագահ



21:59 Հասարակություն | Երեքշաբթի 21.08.2012


#38 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 22 August 2012 - 10:37 AM

Օգոստոս 22, 2012 | 15:19
Վաղը՝ երեկոյան ժամը 18-ին, Երևանի Ջավարյան 29 հասցեում տեղի կունենա Դիանա Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը: Թաղումը տեղի կունենա հաջորդ օրը՝ օգոստոսի 24-ին, ժամը 13-ին, նույն հասցեից:

ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո ինքնասպանության փորձ կատարած նրա դուստրը 16-ամյա Դիանա Սիրունյանը մահացել էր այսօր` օգոստոսի 22-ի առավոտյան` ժամը 04:30-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։



#39 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 22 August 2012 - 10:38 AM

ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո ինքնասպանության փորձ կատարած նրա դուստրը 16-ամյա Դիանա Սիրունյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, հավելելով, որ մահը վրա է հասել օգոստոսի 22-ի առավոտյան` ժամը 04:30-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։




#40 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,281 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 22 August 2012 - 05:06 PM


Դինուլ, նահանջել չկաաա, դու չէիր ասո՞ւմ պայքար, պայքար մինչև վերջ
Չորս օր շարունակ Հայաստանում չմնաց մի անտարբեր մարդ, որ չմտածեր այս ողբերգության մասին: Չգտնվեց մի մարդ, որ Աստծուց օգնություն չհայցի Դիանա Սիրունյանի համար:

Օգոստոսի 18-ին Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվան լուրն իմանալուց հետո Սիրունյանի դուստրը`16-ամյա Դիանա Սիրունյանը, փորձել էր ինքնասպանություն գործել՝ նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից:

Դիանայի մահը ցնցեց բոլորին: Դիանան, հոր՝ Սուրեն Սիրունյանի նման պայքարող տեսակ էր, ընկերներին էլ խորհուրդ էր տալիս. «Կյանքում ինչ-որ բանի հասնելու համար պետք է պայքարել և չնահանջել»:

Դիանան սովորում էր Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոցում բարձր առաջադիմությամբ, նպատակասլաց էր, համոզված էր՝ իրավաբան է դառնալու և արդեն մասնավոր պարապմունքների էր հաճախում: Դասղեկը՝ Արմինե Վարդանյանը, դասընկերները համոզված են, որ նա փայլուն իրավաբան դառնալու բոլոր նախադրյալներն ուներ: Արմինե Վարդանյանն անցյալ ժամանակով չի կարողանում խոսել աշակերտի մասին. «Օրինակելի աշակերտ, պատրաստված, մարդասեր, սիրում էր ընկերներին, ակտիվ և կենսախինդ էր...» - նշեց դասղեկը՝ հավելելով, որ նա լավ քաղաքացի, լավ իրավաբան էր դառնալու:

Դասընկերները չեն հավատում, որ սեպտեմբերից իրենց Դինուլը կամ Դինոկը այլևս չի գալու: Ավելին, մինչ Դիանան այս օրերին գտնվում էր հիվանդանոցում, կյանքի ու մահվան կռիվ տալիս, ընկերները աղոթում էին նրա փրկության համար: «Դինո՛ւլ, նահանջել չկա՜, դու չէիր ասո՞ւմ՝ պայքար, պայքար մինչև վերջ, էս էդ պայքարելու պահն ա, դրա ժամանակը... պիտի պայքարես... քո հարազատները քեզ հետ են, ամբողջ Երևանն է քեզ հետ, ողջ Հայաստանը, ես Աստծո տանը քեզ համար աղոթել եմ», -գրել էր դասընկերներից մեկը Facebook-ի իր էջում, ընկերներից մեկն էլ առ Աստված բողոք էր հղել. «Ո՞նց հավատամ քո գոյությանը, ինչի՞ դու մենակ ուրախ առիթներին ես լինում, իսկ ուր ես ըսենց ժամանակ, ուր ես, ինչո՞ւ էսքան մարդու աչքերին արցունք թողեցիր, ինչո՞ւ, ես էլ չեմ հավատում…»:

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը նույնպես Facebook-ի իր էջում գրել էր. «Ցավում եմ, առավոտյան վատ լուր ստացա՝ մահացել է Դիանա Սիրունյանը: Չգիտեմ ճիշտ կհասկացվեմ, թե ոչ, բայց հոր հանդեպ այդ անսահման սիրող հոգին երևի թե պետք է միանար նրան... Աստված գիտի՝ որն է ճիշտ...»:

Դինոկը կամ Դինուլն այլևս չկա, և դժվար է համակերպվել այդ մտքի հետ, նրա ընկերները կորցրին իսկական ընկերոջ, հարազատ ու տաք մարդու…



23:00 Հասարակություն | Չորեքշաբթի 22.08.2012 | Սիրանույշ Պապյան





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users