Jump to content


Photo

Սաակաշվիլի


  • Please log in to reply
1 reply to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,869 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 25 October 2013 - 02:16 PM

 

Սաակաշվիլի-Չախալյան հանդիպումը բուռն է անցել. քիչ է մնացել բանը հասնի բռունցքների

 

 

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Սուրբ Խաչ եկեղեցի այցելելու ճանապարհին հանդիպել է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին, որի ժամանակ նրանց միջեւ սուր բանավեճ է ծավալվել, հաղորդում է «Հարավային դարպաս» կայքը:

1.jpg

Կայքի փոխանցմամբ՝ եկեղեցու բակում հավաքված են եղել մարդիկ, որոնց թվում՝ նաեւ Վահագն Չախալյանը: Սահակաշվիլին բակ մտնելիս ուղեկիցներին հարցրել է. «Ո՞րն է նա, ո՞ւր են նրանք»: Երբ ուղեկիցներից մեկը ցույց է տվել Չախալյանին, նախագահը քայլերն ուղղել է դեպի նա: Թիկնապահները շրջապատել են նախագահին, սակայն նա ձեռքով բացել է ճանապարհը եւ մոտեցել հավաքվածներին: Սահակաշվիլին ձեռքով բարեւել է Չախալյանին եւ նրանք զրույցի են բռնվել:

Չախալյանը ներկայացրել է նախագահին իր բողոքները, խոսել Վրաստանում հայկական եկեղեցիների վերադարձման եւ անմխիթար վիճակի մասին, ինչու է դպրոցական ծրագրում Հայոց պատմություն առարկան արգելվել, «ո՞ւմ էր խանգարում Տերյանը, Թումանյանն ու Դեմիրճյանը... Օրենքով պետք է պատասխան տաք այն ամենի համար, ինչ Ձեր անունից կատարվում էր այս շրջանում», - ասել է նա:

Չախալյանի անվերջ հնչող հարցերին նախագահն ընդհատել է, ասելով. «Դու ինձ պետք է լսես, դու կրիմինալ»:

Այնուհետեւ Չախալյանն ասել է, որ իրեն անօրինական են ձերբակալել, դատավարությունը ընթացել է խախտումներով, որից հետո նախագահը նրան «անջատողական» անվանել:

«Ես անջատողական չեմ, ուղղակի ինձ այլ մարդիկ են Ձեզ ներկայացրել որպես անջատողական», - պատասխանել է Չախալյանը:

Այնուհետեւ Միխայիլ Սաակաշվիլին սկսել է խոսել իր նախագահության ժամանակ շրջանում կատարված բարեփոխումների մասին եւ որ այդ ամենը նա չի գնահատում: Զրույցը բորբոքվել է: Չախալյանի կողմնակիցներն սկսել են գոռալ «Ծադի Միշա» (Գնա Միշա), իսկ մի քանիսը՝  «Միշա գաումարջոս» (կեցցե Միշան): Երբ ոստիկանները եւ ընկերները Չախալյանին հեռացրել են, Սահակաշվիլին նրա հետեւից վազել եւ երկուստեք վիրավորանքներ են հնչեցրել: Նախագահը մինչեւ կենտրոնական փողոց հետեւել է Չախալյանին:

Չախալյանը տեղի ունեցածի մասին կայքին հայտնել է հետեւյալը. «Մենք հանգիստ կանգնած էինք, նախագահը մեզ մոտեցավ: Ընդհանրապես մեր կողմնակիցների մի տոկոսն էլ չկար հավաքված, եթե մենք պատրաստված լինեինք հակառակը կլիներ»:

Ըստ Չախալյանի՝ Միխայիլ Սահակաշվիլին նախագահին վայել արտահայտություններ չի օգտագործել. «Ես եւս մեկ անգամ ամաչեցի: Վերջում ասաց արի «ադին նա ադին» ելնենք: Երկրի նախագահը իրավունք ունի՞ իր քաղաքացուն հաշիվ պարզելու հրավիրելու: Ես ասացի, որ 5 օրից: Պետք չէր դա ասել: Մի բան հասկացա, որ կոնֆլիկտ կուզեն»,- նշել է Չախալյանը:

 



#2 Yervant1

Yervant1

    The True North!

  • Super Moderator
  • PipPipPipPipPip
  • 13,550 posts
  • Gender:Male

Posted 27 October 2013 - 11:19 AM

Vahagn Chakhalyan: "The provocation was Saakashvili's aim"

http://times.am/?p=34223&l=en
Today - 15:21


"Saakashvili knew that we would meet him with the protest action at
the church and that is why Georgian President decided not to come
there. Then he changed his mind and arrived late. It was obvious that
the provocation was his aim. He wanted us to beat or offend him. But
we, of course, couldn't make such a present for him". Political
activist in Javakhk Vahagn Chakhalyan said about this to Times.am
reporter while commenting on the events which took place yesterday in
Akhalqalaq.

"Our protest aimed not let him enter Armenian church as they have
antagonistic policy towards Armenian churches. And it is obvious that
the Armenian church in Tbilisi is still in ruins just because of that
policy."

Chakhalyan also underlined that the short version of their
conversation was spread in the Internet.

"We cpoke for nearly 20 minutes. I told him that he had taked 4.5
years of my life. My son has grown up without a father and I wanted to
understand why all those took place. He told me to learn Georgian
instead. I spoke about Tumanyan, Teryan, cultural values with him, and
he answered me with abuses tellin me that I was a separatist and
criminal. I asked him to follow his behaviour. But he continued his
behaviour. He invited me to duel and then continued to offend me and
the protest action participants when he was defended by police. I am
sorry that the whole video of the incident didn't exist. But there
were many journalists and I hope that the public will see soon how
Saakashvili behaved himself."

Vahagn Chakhalyan also underlined that he was going to make
Saakashvili to carry responsibility for offending him.

 






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users