Օգոստոս 09, 2012 | 18:32
Հալեպում առեւանգված հայ երիտասարդի համար մոտ 15 հազար ԱՄՆ դոլար փրկագին են պահանջում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հալեպի իր աղբյուրից, ով մանրամասնեց, որ 22-ամյա Հովսեփ Բալմանուկյանին առեւանգել են ապստամբները։ «Երկու օր առաջ են առեւանգել երիտասարդին։ Հայրը տեղեկացրեց, որ 1 միլիոն սիրիական ֆունտ (մոտ 15 հազար դոլար) են պահանջում, որպես փրկագին»,- նշեց աղբյուրը։
Տեղեկացնենք, որ Սիրիայում անկարգությունների եւ բախումների հետեւանքով ստեղծված քաոսային վիճակի արդյունքում հաճախակի են դարձել մարդկանց առեւանգման դեպքերը։ Առեւանգիչների թիրախ են դառնում բարեկեցիկ ընտանիքների երեխաները եւ նրանց ազգականները։